Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու և հետագայում աստիճանաբար չեզոքացնելու աշխարհի տարբեր երկրների միջուկային զինանոցները, վերացնելու միջուկային պատերազմի սպառնալիքները:

 

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թ. հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում մի քանի երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից. այդ երկրներն են Հնդկաստանը, Հունաստանը, Մեքսիկան, Արգենտինան, Տանզանիան և Շվեդիան, որոնք էլ այս փաստաթուղթը ստորագրած առաջին երկրները դարձան:


Անհրաժեշտ է հիշեցնել, որ միջուկային պայթյունների հետևանքներն ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ ամբողջ մոլորակի համար աղետալի են: Չէ՞ որ նույնիսկ այսօր դրանցից պաշտպանվելու հնարավորությունները բավականին սահմանափակ են, իսկ նրանց, ովքեր կհայտնվեն պայթյունի էպիկենտրոնում, ընդհանրապես անհնար կլինի փրկել: Ճառագայթումն անուղղելի վնաս կհասցնի ինչպես բնությանն, այնպես էլ մարդու կենսագործունեությանն ու առողջությանը: Այս ամենը հրդեհների և համաճարակների, սովի և կողոպուտի կարող է հանգեցնել… Ճառագայթման մեծ քանակները մարդկանց մոտ ուռուցքային հիվանդությունների աճին են բերում, նորածինների մոտ ախտահարումների, գենետիկ մուտացիաների են հանգեցնում: Իսկ լայնամասշտաբ միջուկային պատերազմի դեպքում կլիմայական աղետ տեղի կունենա, և դժվար է նույնիսկ պատկերացնել, որ Երկրի վրա որևէ տեղ գոնե որևէ մարդկային համայնք կենդանի կմնա:


Այժմ աշխարհի շատ երկրներն իրենց զինանոցներում միջուկային զենք ունեն, որի կիրառումն արգելված է: Սա 1945 թ. ցավալի դեպքերի հետ է կապված, երբ ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա երկու ռումբ էին գցել, որոնք բազմաթիվ կյանքեր խլեցին, իսկ իրադարձությունների հետևանքները մինչ օրս պահպանվում են: Եվ, չնայած այդ տարում միջուկային զենքը համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ օգտագործվեց, դրան հաջորդող տասնամյակի ընթացքում պետությունների ռազմավարությունը և միջազգային դիվանագիտությունը մնում էր հնարավոր միջուկային պատերազմի մշակվող պլանների հզոր ազդեցության տակ: Իսկ միջուկային զենքի նոր տեսակների ստեղծումն այսօր միջուկային սպառնալիք է շատ երկրների համար:


Երկու խոշորագույն գերտերությունները՝ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, դեռ 1953 թ. միջուկային զենքը մթնոլորտում փորձարկման արգելման մասին պայմանավորվեցին: Սակայն Սովետական Միությունը 1961 թ. վերսկսեց իր փորձարկումները, իսկ մեկ տարի անց՝ նաև ԱՄՆ-ը: Այդ ժամանակ 1963 թ. ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովը մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ միջուկային փորձարկումներն արգելելու մասին պայմանագիր պատրաստեց, որը ստորագրեցին ավելի քան 100 ՄԱԿ անդամ երկրները, այդ թվում և ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը:


1968 թ. ստորագրման համար ստեղծվեց նաև միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիր (նույնպես ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի կողմից), որն արգելում է բոլոր պետություններին միջուկային զենք ունենալ՝ հինգ միջուկային տերություններից բացի (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա): 1990-ականների կեսերին հինգ միջուկային տերությունները վավերացրեցին այն, իսկ ընդհանուր առմամբ ստորագրել է 181 պետություն: Այս պայմանագիրը չստորագրած 13 երկրներից են Իսրաելը, Հնդկաստանը, Պակիստանը և Բրազիլիան: 1995 թ. այս պայմանագիրն անհայտ ժամկետով երկարաձգվել է:


Հարկ է նշել, որ չտարածման ռեժիմն այսօր գրեթե փլուզման եզրին է: Միջուկային տերությունների հասցեին զինաթափման պարտականությունները չկատարելու մասին կշտամբանքներ են հնչում: Օրինակ, ԱՄՆ-ը հակահրթիռային պաշտպանության պայմանագրից դուրս շարունակում է միջուկային զենք ստեղծել: Երեք միջուկային երկրները՝ Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, այդպես էլ չստորագրեցին միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ «երրորդ աշխարհի» երկրները միջազգային հանրության համար ավելի ու ավելի վտանգավոր են դառնում, առավել ևս, որ չի կարելի միջուկային զենքի առքն ամբողջովին բացառել:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ