Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի տոներից է և նշվում է Զատիկից 98 օր (14-րդ կիրակի օրը) հետո:


Տոնը ստեղծվել է Տիրոջ Պայծառակերպության պատվին, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսն իր երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա, որտեղ գտնվում էին նաև Մովսեսն ու Եղիան: Նրանց հետ զրուցելիս Քրիստոսը պայծառակերպ կերպարանք ընդունեց, իսկ նրա հագուստը ձյունից էլ սպիտակ դարձավ:


Այս տոնը, չնայած իր քրիստոնեկան էությանը, պահպանել է մի շարք հեթանոսական առանձնահատկություններ: Հենց «Վարդավառ» անվանումը տարբեր նշանակություններ ունի:  Հայկական եկեղեցու ավանդության համաձայն Հայաստանի առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Պայծառակերպության տոնը հայկական օրացույցի առաջին օրը նշանակեց. ամսվա 1-ին օրը Նավասարդն է (օգոստոսի 11-ին): Իսկ այդ օրը հեթանոսական տոն էր նշվում և, արդյունքում, դրա որոշ տարրեր պահպանվեցին Պայծառակերպությունը տոնելու ազգային ծիսակարգում:


Մի տարբերակի համաձայն, տոնի անվանումը «Վարդավառ» (կամ «Վարդանար») իր արմատով համապատասխանում է «վարդ» բառի հետ և նշանակում է «վարդերով ցողել»: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո միջև եղած սիրո հետ: Նվիրելով վարդեր և ցողելով վարդաջրեր` Աստղիկը ողջ Հայաստանում սեր էր ցանում, իսկ Վահագն աստվածը, չարքերի դեմ կռվելով, պաշտպանում էր այդ սերը:


Դրա մասին վկայում է մեկ այլ առասպել ևս: Մեկ անգամ Աստղիկը լսելով, որ իր սիրեցյալը վիրավոր է, այնպես էր շտապում նրան տեսնել, որ ճանապարհ ընկավ ոտաբոբիկ: Ճանապարհին, չնկատելով ոչինչ, նա վնասեց ոտքերը վարդի փշերով, և վարդերը նրա արյունից դարձան կարմիր: Եվ այսպես կարմիր վարդը դարձավ սիրո խորհրդանիշը:


Մեկ այլ տարբերակով. «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ (ուարդ)» արմատից` «ջուր» և «վար»` «լվանալ, ջրել», նշանակում է «ջուր ցողել», որը և տոնի նշանակությունն է: Մեզ հասած հին առասպելի համաձայն, մի հարուստ մարդ էր ապրում երկիր վրա, ով իրեն պատկանող ջրից  օգտվելու համար պահանջում էր ստրկության տալ երիտասարդ գեղեցկուհիների: Քաջ երիտասարդ Վարդանը հաղթեց չարագործին և ազատեց աղջիկներին:


Ըստ որոշ մասնագետների՝ Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ: Ըստ ավանդության, երբ Նոյը հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյն իր որդիներին պատվիրում է, ի հիշատակ Ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:


Հնում տոնն ուղեկցվում էր ավանդական երգերով, պարերով և խաղերով: Մարդիկ միմյանց վարդեր էին նվիրում, իսկ սիրահար տղաներն աղավնիներ էին երկինք բաց թողնում, որոնք հատուկ այս օրվա համար էին պահվում: Աստղիկի տաճարում ուխտավորները վարդի փնջեր էին կապում և զոհողություններ կատարում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր նրա սիրելիի տան տանիքի վրա, ապա աշնանը նրան ամուսնացնում էին: Մեկ այլ պատկեր էր նկատվում լեռնային հատվածներում, որտեղ համեմատաբար ցուրտ է: Այստեղ հիմնական դերը կատարում էր կենդանիների զոհաբերությունը, ուխտագնացությունը, ուրախությունը: Ինչպես մյուս ավանդական տոները, այնպես էլ «Վարդավառը», իր մեջ կրում է պտղաբերության իմաստը: Մարդիկ սննդի երկօրյա պաշարով գնում էին սրբավայրեր, իրենց հետ տանելով զոհաբերության համար զարդարված կենդանիներ, որոնց զոհաբերում էին` հուսալով աստվածների ողորմածության վրա:


Տոնի ժամանակ մարդիկ հացահատկի հասկեր էին հավաքում և տանում եկեղեցի՝ օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու վնասներից: Աղջիկները բազմագույն ծաղիկների (հատկապես «վիթիվերի») փնջեր էին հավաքում և դրանք գիշերը գաղտնի նետում իրենց հարազատների ու հարևանների բակերը: Ցորենի հասկերից շատ գեղեցիկ փնջեր՝ խաչբուռեր էին հյուսում:


Այժմ ընդունված է այս օրը միմյանց վրա ջուր ցանել: Տոնը սկսում է վաղ առավոտից, բոլորը միմյանց ջրում են, ընդ որում, սեռից և  սոցիալական դիրքից անկախ: Վիրավորվել կամ դժգոհություն արտահայտել չի կարելի, քանի որ համարվում է, որ այդ օրը ջուրն ապաքինող ուժով է օժտված:

Սկզբնաղբյուր. calend.ru; welcomearmenia.com
Լուսանկարը. sanahine.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ