Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է
Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ Մեծ Բրիտանիայում են հնարել:
Երկու տասնամյակ անց այն հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Շատ երկրներում այս օրը համբույրների տարբեր մրցույթներ են անցկացվում, որոնց մասնակիցները տարբեր մրցանակներ ստանալու հնարավորություն են ունենում:
Ինչպե°ս է ի հայտ եկել համբույրը: Բազմաթիվ գիտակ մարդիկ պնդում են, որ առաջին համբույրի հեղինակային իրավունքները հաստատված չեն: Այն չի հնարվել, ինչպես էլեկտրոէներգիան և հեռախոսը: Համբույրն այն մարդու անունը չի ստացել, ով առաջին անգամ միավորեց իր շուրթերը և բնորոշ ձայնով համբուրեց ու խոնավ հետք թողեց իր ընկերուհու այտին:
Այո, ընդհանուր առմամբ, այդքան էլ կարևոր չէ այս գործողությունը բնորոշող բառի ծագումը: Ավելի հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է առաջացել գործողությունը, բայց այս հաշվով գիտնական-անթրոպոլոգների, պատմաբանների ու փիլիսոփաների կարծիքները չեն համընկել: Բազմաթիվ տեսություններ կան:
Ինչու° են մարդիկ համբուրվում: Առաջին հերթին, որովհետև այն մշակույթի հետ է գալիս: Գրեթե ողջ աշխարհում, մարդիկ ռոմանտիկ իրավիճակներում հայտնվելով, անգիտակցորեն համբուրվելու անհրաճեշտություն են զգում: Այնպիսի տպավորություն է, որ հակառակ սեռերի ներկայացուցիչները ծրագրավորված են համբուրվելու համար և միայն դրան են սպասում: Եթե դուք դա հասկանաք, ապա և´ շատ համբույրներ, և´ մեծ բավականություն կստանաք:
Մարդիկ հեռուստատեսությամբ, կինոնկարներում և գովազդներում համբուրվող դերասանների են տեսնում, փողոցում՝ համբուրվող մարդկանց: Արդյունքում, հայտնի իրավիճակներում համբույրը դիտվում է որպես պարտադիր բաղադրիչ: Ռոմանտիկ իրավիճակներում առաջ է ընկնում ենթագիտակցային կարծրատիպը, և մարդիկ համբուրվելու գրեթե անհաղթահարելի ցանկություն են ունենում, անկախ այն բանից՝ նրանք դա իրոք ցանկանում են, թե՝ ոչ:
Հայտնի համբուրողները
Մի ամերիկացի՝ Ա.Ե. Վոլֆրամը Մինեսոթից, 1990 թ. սեպտեմբերի 15-ին իր նահանգում անցկացվող փառատոնի ժամանակ 8 ժամվա ընթացքում 8001 մարդու է համբուրել: Նա յուրաքանչյուր նոր մարդու համբուրել է ամեն 3,6 վայրկյանը մեկ:
Առաջին համբույր էկրանին. 1896 թ. այն անմահացրել են Մեյ Իրվինը և Ջոն Ս. Ռայենը Թոմաս Էդիսոնի «Համբույր» անունով 30 վայրկյանանոց տեսագրությունում:
Համբույրներով ամենահագեցած կինոնկարը. «Դոն Ժուան»-ն է (1926 թ, Warner Bros. Pictures ընկերություն), որտեղ հաշվել են 191 համբույր:
Կինոյի պատմության մեջ ամենաերկար համբույրը 185 վայրկյան է տևել «You’re in the Army Now» («Դու այժմ բանակում ես», 1940 թ.) կինոնկարում, որը ֆիլմի ողջ տևողության 4%-ն է կազմում:
06.07.2024 Կարդացեք նաև
07.04.2025
04.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ