Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը

Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը

Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու:

 

Չնայած նրան, որ Ռոնալդը ստեղծագործ էր մեծանում, նա երազում էր գրող, արտիստ կամ երաժիշտ դառնալ, հրատարակում էր բազմաթիվ բանաստեղծություններ, թատերգություններ և վեպեր, հայրը պնդեց, որպեսզի տղան իրեն բժշկությանը նվիրի:

 

1874թ. Ռոսսն ընդունվեց սուրբ Բարդուղիմեոս հիվանդանոցի բժշկական քոլեջը: Քոլեջն ավարտելուց հետո Ռոնալդը սկսեց աշխատել բժիշկ «Հնդկաստանի բժշկական ծառայություն» բրիտանական կազմակերպությունում:  

 

Աշխատելու առաջին տարիներին ժամանակի մեծ մասը նա նվիրում էր մաթեմատիկա և գրական ստեղծագործություններ ուսումնասիրելուն: Որոշ ժամանակ անց Հնդկաստանում մալարիայի զարգացումը Ռոսսին մղեց զբաղվելու այս հիվանդության պատճառների ուսումնասիրությամբ: 1888թ. նա մեկնում է Անգլիա՝ լսելու մանրէաբանությանը վերաբերող դասընթացներ: Վերադառնալով՝ զբաղվում է մալարիայով հիվանդների արյան հետազոտությամբ: 

 

Ռոսսը կասկածում էր այդ պահին առկա տեսությանը, որ մալարիայով վարակվելը տեղի է ունենում օդի միջոցով: Նա գրեց մի քանի հոդվածներ, որոնցով փորձում էր ապացուցել, որ մալարիան պայմանավորված է արյան մեջ աղիքային թույների կուտակմամբ: 

 

1894թ. Ռոսսը կրկին մեկնում է Անգլիա: Ճակատագրի բերումով այնտեղ նա ծանոթանում է բժիշկ-մակաբուծաբան Պատրիկ Մենսոնի հետ: Մենսոնը Ռոսսին հայտնում է իր ենթադրությունների մասին, որ մալարիան կարող է փոխանցվել նաև մոծակների խայթոցից, սակայն անկարող է լինում ապացուցել իր առաջարկած տարբերակը: Ենթադրությունը շատ է հետաքրքրում Ռոսսին և նա որոշում է այս տեսությունը փորձնականորեն հետազոտել: 

 

1902թ. Ռոսսին շնորհվում է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում կատարած աշխանաքի համար. «նա ապացուցեց, որ մալարիայով վարակի դեպքում օրգանիզմ է ներթափանցում հարուցիչ, որով էլ հիմք է դնում այս ոլորտի հետագա հաջողված հետազոտությունների ու մալարիայի դեմ պայքարի մեթոդների զարգացմանը»: 

 

Ռոնալդ Ռոսսը մահանում է 1932թ. սեպտեմբերի 13-ին Լոնդոնում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. museum.impharma.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ