Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր
Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ Ժան Հենրի Դյունանի պատվին (Jean Henri Dunant, 1828թ. մայիսի 8-ից 1910թ. հոկտեմբերի 30-ը), ով ծնվել է մայիսյան այս օրը:
XIX դարի կեսերին Դյունանի նախաձեռնությամբ առաջին անգամ սկսեցին կամավորների խմբեր ստեղծվել, որոնք ճակատամարտի դաշտերում վիրավորվածներին օգնություն էին ցուցաբերում: Իսկ 1863թ. հենց նրա նախաձեռնությամբ էլ հանձնաժողով հրավիրվեց, ինչը Կարմիր Խաչի միջազգային կոմիտետի սկիզբը դրեց (International Committee of the Red Cross):
«Միջազգային Կարմիր Խաչ» անվանումը պաշտոնապես հաստատվել է 1928թ. Հաագայի XIII միջազգային կոնֆերանսում: Կոնֆերանսի ժամանակ կազմակերպության կանոնադրությունն ընդունվեց, որը փոփոխության ենթարկվեց 1952 և 1965թթ:
1986թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցած Կարմիր Խաչի XXV միջազգային կոնֆերանսի ժամանակ կազմակերպության նոր անվանում հաստատվեց` »Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի« միջազգային շարժում (ԿԽՄԿ):
ԿԽՄԿ խնդիրը զինված հակամարտությունների ժամանակ վիրավորներին, հիվանդներին և ռազմագերիներին օգնություն ցուցաբերելն է, ինչպես նաև աղետներից տուժած զոհերին օգնելը: Շարժման գործունեության հիմնական սկզբունքներն են` մարդասիրությունը, անաչառությունը, կամավորությունը, միասնությունը, բազմակողմանիությունը:
Ռուսաստանում Կարմիր Խաչի կազմակերպությունը ստեղծվել է 1867թ. մայիս ամսին «Վիրավոր և հիվանդ զինվորների հասարակական խնամք» անվանումով: 1918թ. այն վերափոխվեց Պրոլետարական Կարմիր Խաչի, 1925թ. ձևափոխվեց ԽՍՀՄ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի հասարակական միության:
ԽՍՀՄ փլուզման հետ կապված` 1992թ. «Խորհրդային Կարմիր Խաչի լուծարման» փաստաթուղթն ընդունվեց: ԿԽՀՄ և ԿԿ իրավահաջորդ դարձավ Ռուսական Կարմիր Խաչի ընկերությունը (ՌԿԽԸ):
Ներկայումս Միջազգային Կարմիր Խաչի աշխատողները և կամավորներն աշխատում են աշխարհի 188 երկրներում, իսկ այսօրվա տոնի առթիվ մայիսի 8-ին ԿԽ և ԿԿ ազգային հասարակությունն ամբողջ աշխարհում հատուկ արշավներ և միջոցառումներ են անցկացնում: ԿԽ և ԿԿ Միջազգային շարժումն օգտագործում է այս օրն իր մասին հայտարարելու հնարավորությունը, և իրենց հայրենակիցներին կոչ անում ուժեղացնել բնակչության առավել խոցելի շերտերին և տարբեր վթարների, զինված ընդհարումների զոհերին աջակցման մարդասիրական գործունեությունը:
2014թ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի միջազգային շարժման համար մի քանի տարեդարձներ և հիշատակներ են նշվում. դրանք են՝ պատմության մեջ առաջին անգամ Ժնևյան համաժողովի ստեղծման 150 ամյակը (այս համաժողովը 1864թ օգոստոսի 22-ին ընդունեցին 12 երկրներ), Առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը՝ սկսած դրա սկզբից (հուլիսի 28), և ռազմագերիների գործերով Միջազգային գործակալության հաստատումը (1914թ., հոկտեմբեր):
Այս կապակցությամբ, Ռուսական Կարմիր Խաչի աշխատողները և կամավորները, վետերաններն ու ակտիվիստները, միանալով Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին և ԿԽ ու ԿԿ հասարակական միջազգային ֆեդերացիային, ծրագրում են այս նշանավոր տարեթվերին նվիրված և «Մարդասիրական գործունեության 150 ամյակ» ընդհանուր թեմայում միավորված զանազան տոնական միջոցառումներ անցկացնել:
08.05.2024 Կարդացեք նաև
Այսօր մեր մեծ տան տոնն է, այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...
22.04.2025
«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...
20.04.2025
Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են...
20.04.2025
Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...
07.04.2025
2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...
06.04.2025
Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան...
06.04.2025
Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...
04.04.2025
Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...
03.04.2025
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...
02.04.2025
ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...
02.04.2025
Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...
31.03.2025
ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...
30.03.2025
Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...
28.03.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkeWkYM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ