Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար
2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար (International Day of Sport for Development and Peace):
Նախագծի հովանավորների թվին դասվեցին Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան ու Մակեդոնիան: Որոշման մեջ նշված է, որ ՄԱԿ համակարգի շրջանակներում իրականացվող բոլոր ծախսերի ֆինանսավորումը կկատարվի համաշխարհային հանրության կամավոր անդամների ներդրման հաշվին:
Գլխավոր վեհաժողովի (ասամբլեայի) նիստին ներկա էին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն և «Աշխարհի առաջին ռակետ» Նովակ Ջոկովիչը: Որոշումը ընդունելու առիթով Ժակ Ռոգգեն իր ելույթի ժամանակ նշեց, որ սպորտի ոլորտում ՄՕԿ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը վաղուց ավանդույթ է դարձել: Սկիզբը դրվեց 1952թ., երբ ՅՈՒՆԵՍԿՈ-ն սպորտը՝ որպես կրթության միջոց, զարգացնելու առաջին քարոզարշավն անցկացրեց:
Սերբ Նովակ Ջոկովիչն իր կողմից ներկաներին հիշեցրեց, որ ինքը ծնվել և մեծացել է փոքր երկրում, բայց սպորտի շնորհիվ իրեն հաջողվել է մեծ հաջողությունների հասնել ու աշխարհի շատ երկրներում լինել: Ջոկովիչը ավելացրել է, որ սպորտը բնավորության ամրացման ամենալավ միջոցն է:
«Ես հույս ունեմ, որ Սպորտի միջազգային օրվա հաստատումը մեզանից յուրաքանչյուրի համար մեր ջանքերը կենտրոնացնելու և սպորտի հիմնական արժեքների (ինչպիսիք են՝ արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը) զարգացման խթան կդառնա: Սրանք համընդհանուր որակ են»,- ասել է թենիսիստը:
Սպորտը, լինելով կրթության, զարգացման և խաղաղության գործիքներից մեկը, նպաստում է համագործակցության, համերաշխության, հանդուրժողականության, փոխըմբռման և սոցիալական ներգրավման ամրապնդմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով: Այս պատճառով էլ Միավորված Ազգերի Կազմակերպությունն առաջարկում է բոլոր երկրներին, ՄԱԿ կազմակերպություններին (առաջին հերթին Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման և խաղաղության համար սպորտի գրասենյակին), ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային մարզական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը՝ հասարակական և մասնավոր կազմակերպությունները ներառյալ, և բոլոր այլ հետաքրքրված կողմերին, նշել Սպորտի միջազգային օրը և նպաստել դրա վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:
Հիմնադիրների մտահաղացման համաձայն, Սպորտի միջազգային օրն ամեն տարի հունիսի 23-ին նշվող Օլիմպիական խաղերի միջազգային օրվա հաջող լրացումը կդառնա: Սպորտի օրն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կմասնակցեն սպորտային մրցումների ՝ սկսած 10 կիլոմետրանոց վազքից և մարաթոններից, կլինեն նաև խմբային սպորտային խաղեր, հեծանվավազքեր և կրթական միջոցառումներ:
06.04.2025 Կարդացեք նաև
07.04.2025
04.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ