Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց

Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց

Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման, ավելի վաղ՝ XX դարասկզբին են սկսվել և լայն տարածում ստացել:

 

Այս վիրահատությունների առաջին փորձերը աշխարհի տարբեր գիտնականների կողմից կենդանիների վրա են անցկացվել, բայց հաջողություն չեն ունեցել:

 

Մի մարդուց մյուսին երիկամի փոխպատվաստումն աշխարհում առաջինը Յուրի Վորոնոյն է իրականցրել: 1933 թ. ապրիլի 3-ին նա 26-ամյա կնոջը 60 տարեկան մահացած տղամարդու երիկամն է փոխպատվաստել: Տվյալ փաստը արխիվային փաստաթղթերով է հաստատվում:

 

Այդ օրը Խերսոնի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունք էր հասցվել կիսագիտակից վիճակում գտնվող մի 26-ամյա կին, ում մոտ սնդիկի (II) քլորիդով թունավորման բոլոր ախտանշանները կային: Միևնույն ժամանակ գանգի կոտրվածքով մի 60-ամյա տղամարդ էր բերվել հիվանդանոց: Տուժածը մահացավ հենց սպասասրահում: Վորոնոյը որոշում կայացրեց օգտագործել մահացած տղամարդու երիկամը ծանր վիճակում գտնվող կնոջ կյանքը փրկելու համար: Վիրահատությունը սկսվեց տուժածի մահից վեց ժամ անց:

 

Երիկամը փոխպատվաստվել էր որպես ժամանակավոր միջոցառում սուր երիկամային անբավարարության շրջանում: Փոխպատվաստված օրգանը սկսեց գործել, սակայն, դժբախտաբար, օտար երիկամով հիվանդը ապրեց երկու օրից ավելի և մահացավ: 

 

Բայց և այնպես, այս վիրահատության նշանակությունը դժվար է թերագնահատել: Այս վիրահատությունը մարդուց մարդուն երիկամի փոխպատվաստման առաջին օրինակը դարձավ աշխարհում, ինչն ապացուցեց կլինիկական պայմաններում ո՛չ միայն հյուսվածքների հատվածների, այլև ամբողջական օրգանների փոխպատվաստման հնարավորությունը: Դա նաև հերքեց այն ժամանակ բժիշկների մեջ լայն տարածված «դիակային թույնի» տեսությունը:

 

Արդյունքում Վորոնոյը ևս մի քանի վիրահատություն իրականացրեց, սակայն դրանք բոլորն էլ նույն արդյունքն ունեցան: Իմունոլոգիայի գիտելիքների բացակայությունը 30 տարով հետաձգեց փոխպատվաստման զարգացումը, սակայն վիրաբույժի վիրահատություններն ապացուցեցին կենդանի մարդուն մահացած մարդու օրգանի փոխպատվաստման հնարավորությունը: Այսօր այսպիսի վիրահատություններ կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. fakty.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ