Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 26-ը՝ Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օր)

Մարտի 26-ը՝ Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օր)

Մի անգամ էպիլեպսիայով տառապող Կեսսիդի Մեգան (Cassidy Megan) անունով իննամյա աղջնակը որոշեց ապացուցել մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից:

 

Իր ինը տարիների ընթացքում երեխան իր վրա մեծահասակների և հասակակիցների կողմից արդեն հասցրել էր որոշակի արհամարհանք զգալ, ովքեր նրա հիվանդությունն ընդունում էին ոչ պատշաճորեն՝ համարելով այն խելագարության թեթև ձև:

 

Հիվանդության մասին պտտվող առասպելներին վերջ տալու նպատակով Կեսսիդին 2008թ. հորինեց «մանուշակագույն օրը» (Purple Day): Այդ օրը՝ մարտի 26-ին, բոլոր ցանկացողները կարող են աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ապրում են «էպիլեպսիա» ախտորոշումով:

 

Աղջկա նախաձեռնությանը աջակցեցին նախ Նոր Շոտլանդիայի Էպիլեպսիայի ասոցիացիան, այնուհետև աշխարի այլ կազմակերպություններ: Արդեն 2009թ. Մանուշակագույն օրվան 100 հազար ուսանողներ միացան, մոտ 100 հասարակական միավորումներ և ավելի քան 100 քաղաքական գործիչներ, իսկ Տորոնտոյի հեռուստատեսության աշտարակն այդ երեկո մանուշակագույն գույնով ներկվեց:

 

   
    Քեսեդի՝ Մանուշակագույն օրվա հիմնադիրը (լուսանկարը՝ www.purpleday.org)

Այդ ժամանակից ի վեր աշխարհի տարբեր երկրներում  մարտի 26-ին տարածվում է այս հիվանդության և դրանով տառապող մարդկանց ցույց տրվող առաջին օգնության մասին տեղեկություններ: Բացի այդ, աճուրդներ, տոնավաճառներ, համերգներ և սպորտային մրցույթներ են անցկացվում, որոց օգնությամբ միջոցներ են հավաքվում նրանց համար, ովքեր ապրում են այս ախտորոշմամբ:

 

Այդպիսի մարդիկ աշխարհում քիչ չեն: Էպիլեպսիան մարդկու ամենատարածված  նյարդաբանական քրոնիկ հիվանդություններից է համարվում: Այն անսպասելի ջղաձգային նոպաներով է արտահայտվում: 

 

Տվյալներ կան, որ էպիլեպսիայով տառապել են շատ հայտնի մարդիկ: Նրանց թվում են՝ Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգիերին, Իվան Գրոզնին, Նապոլեոն Բոնապարտը, Ֆեոդոր Դոստոևսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենտ վան Գոգը: 

 

Հին հույները և հռոմեացիները էպիլեպսիան «Աստվածային միջամտություն» և «Հերկուլեսյան հիվանդություն» էին անվանում: Իսկ հոգիներ կանչելու միջնադարյան ձեռնարկներից մեկում ասվում էր, որ արարողությանը ոչ ճիշտ նախապատրաստվելու դեպքում  մագը էպիլեպսիայի նոպա կարող է ունենալ:  

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. purpleday.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ