Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 7-ին ծնվել է ամերիկացի բժիշկ, քիրոպրակտիկ բժշկության ժամանակակից մեթոդիկայի հիմնադիր Դանիել Դեվիդ Պալմերը

Մարտի 7-ին ծնվել է ամերիկացի բժիշկ, քիրոպրակտիկ բժշկության ժամանակակից մեթոդիկայի հիմնադիր Դանիել Դեվիդ Պալմերը

Դանիել Դեվիդ Պալմերը ծնվել է 1845 թ. մարտի 7-ին Տորոնտոյի արվարձանում (Կանադա): Նա դեռ 12 տարեկան էր, երբ ընտանիքը ԱՄՆ տեղափոխվեց: Արդեն երիտասարդ տարիքից շատ տարբեր մասնագիտություններ էր փորձել. աշխատել է որպես մեղվաբույծ, բանվոր, շինարար: Ավելի ուշ իրեն փորձել է աշխատել դպրոցում որպես ուսուցիչ, հետո նույնիսկ սեփական մթերային խանութ է ձեռք բերել և այլն:

 

Ժամանակի ընթացքում Պալմերը սկսեց իր վրա ավանդական բուժում փորձարկել: Նա գտնում էր, որ մարդը սեփական կամքի ուժի և «մի քիչ կախարդանքի» միջոցով կարող է նույնիսկ սարսափելի հիվանդություններից բուժվել: Կախարդանք ասելով Պալմերը մագնիսական ալիքներ և բնական այլ երևույթներ ի նկատի ուներ:

 

1890-ական թվականներից սկսած Դանիել Պալմերը լրջորեն սկսեց մագնիսաթերապիայով զբաղվել: Սեփական մեթոդներ մշակեց, որոնք երբեմն հսկայական արդյունքների էին հանգեցնում:

 

Այովա նահանգում նա կլինիկա բացեց, ինչից հետո մագնիսների ապաքինող ուժը նրա հիվանդներն իրենց վրա կարող էին փորձարկել: Պալմերն աստիճանաբար համախոհներ և հետևորդներ ձեռք բերեց, ովքեր բժշկության այս նորարար ոլորտի զարգացման համար իրենց բոլոր ուժերն էին ներդնում: 

 

1987թ. Պալմերը քիրոպրակտիկայի դպրոց հիմնադրեց, իսկ 1902-ին հաստատությունն այս ոլորտի առաջին մասնագետներին ներկայացրեց: Պալմերն ամբողջ կյանքի ընթացքում ակտիվորեն քիրոպրակտիկայի զարգացմամբ է զբաղվել: Նրա ջանքերով բժշկական մի քանի դպրոցներ բացվեցին:

 

Դանիել Դեվիդ Պալմերը մահացավ 1913թ. հոկտոմբերի 20-ին ԱՄՆ-ում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ