Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 15-ը՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օր
Փետրվարի 15-ին աշխարհի շատ երկրներում Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է նշվում (International Childhood Cancer Day): Այս օրն օրացույցի վրա առաջին անգամ հայտնվել է քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ 2001 թ.:
Առաջին անգամ այս օրը նշվել է Լյուքսեմբուրգում հունվարի 15-ին, այնուհետև որոշվել է տոնը մեկ ամիս ուշացումով նշել:
Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն այսօր նշվում է աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության բարձր հովանու ներքո:
Խնդրի արդիականությունը, որին նվիրված է այսօրվա ակցիան, ցավոք, աճում է: Բժշկական վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն տարի քաղցկեղով ավելի քան 200 հազ. երեխա է հիվանդանում, որոնց կեսը մահանում է:
Ուռուցքաբանական հիվանդությունների արդյունավետ բուժման գրավականը ժամանակին կատարված ախտորոշումն է: Եթե հիվանդությունն առաջին կամ երկրորդ փուլում է հայտնաբերվում, բուժումը հաճախ բարենպաստ ելքի է ունենում: Սակայն քաղցկեղի դեպքերի տասերորդ մասը երրորդ աստիճանում է հայտնաբերվում, իսկ երեխաների մոտ 8 % դեպքերում ախտորոշվում է չորրորդ աստիճանում:
Բարդությունը կայանում է նաև նրանում, որ ուռուցքների դրսևորումները շատ բազմազան են՝ գրեթե 200, և հիվանդությունը կարող է զարգանալ գրեթե ցանկացած օրգանում: Ավելի հաճախ երեխաները հիվանդանում են լեյկեմիայով (կամ՝ արյան քաղցկեղը):
Զարգացած երկրներում, որտեղ բժիշկներն ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ունեն, այժմ քաղցկեղով հիվանդ երեխաներից չորսից երեքն առողջանում են: Զարգացող երկրներում հակառակ իրավիճակն է, որտեղ, ըստ վիճակագրության, ապրում է ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների 80%-ը:
Ռուսաստանում քաղցկեղից երեխաների մահացությունը զիջում է միայն վթարներից մահացությանը: Ամեն տարի յուրաքանչյուր 100 հազ. անչափահաս երեխաներից 10-12-ի մոտ հայտնաբերվում է ուռուցքային հիվանդություն: Բուժման ժամանակակից մեթոդները փրկելու հնարավորություն են տալիս հիվանդ երեխաների 70%-ին: Մահացող երեխաներց շատերը ևս կարող էին ապրել: Նրանց չի հաջողվում փրկել գումարի, դոնորական արյան և որակավորված բժշկական օգնության անբավարարության պատճառով:
Այս գործոնները հաշվի առնելով՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվա ակտիվիստները բոլոր ոչ անտարբեր մարդկանց հնարավոր աջակցություն ցույց տալու կոչ են անում, այսինքն, արյուն հանձնել, համապատասխան ֆոնդերում բարեգործական ներդրումներ կատարել, լուսավորչական աշխատանքներ իրականացնել:
Այս օրը բազմաթիվ քաղաքներում բարեգործական ֆոնդերի և կամավորների ուժերով տարբեր ակցիաներ են անց կացվում: Նրանց նպատակը ո՛չ միայն հանրության ուշադրությունը խնդրին սևեռելն է, այլև հիշեցումը, որ օրը հուսահատության օր չէ, այլ հաղթանակի մեծ տոն երեխաների, մեծերի, բժիշկների, հիվանդ երեխաների բարեկամների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր անտարբեր չեն ուրիշի վշտի նկատմամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
15.02.2023 Կարդացեք նաև
Այսօր մեր մեծ տան տոնն է, այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...
22.04.2025
«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...
20.04.2025
Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են...
20.04.2025
Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...
07.04.2025
2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...
06.04.2025
Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան...
06.04.2025
Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...
04.04.2025
Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...
03.04.2025
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...
02.04.2025
ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...
02.04.2025
Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...
31.03.2025
ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...
30.03.2025
Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...
28.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ