Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն

Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն

Ժակ Լյուսեն Մոնոն ծնվել է  1910 թ. փետրվարի 9-ին Փարիզում, ֆրանսիացի նկարչի և ամերիկուհու ընտանիքում: 1917 թ. ընտանիքը տեղափոխվել է  Հարավային Ֆրանսիա, որտեղ և անց է կացրել իր մանկությունը:

 

Կենսաբանության հանդեպ հետաքրքրութուն ունենալու համար Ժակը պարտական է իր հորը, ով բազմակողմանի զարգացած անձնավորություն էր և ով նույնպես հետաքրքրված էր այս գիտությամբ:


Ժակ Մոնոն կրթություն է ստացել Կաննի ճեմարանում, իսկ 1928 թ. Փարիզում ընդունվել բնական գիտությունների ֆակուլտետ: Նա այն ժամանակ դեռ չէր հասկանում, որ այնտեղ ստացած գիտելիքներն առնվազն մի քանի տասնամյակ զիջում են ժամանակակից կենսա¬բանական գիտությանը: Ժակը հետաքրքրվում էր  մանրէաբանությամբ և Ֆիզիոլոգիական գենետիկայով, և այդ բնագավառում բավականաչափ հաջողությունների էր հասել:


1938 թ. Մոնոն ամուսնացավ Օդետտ Բրյուլի հետ և ունեցավ երկվորյակ որդիներ՝ Օլիվյեն և Ֆիլիպը:


Ժան Լյուսեն Մոնոն դասավանդել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Պաստերի անվան համալսարանում, Սորբոնում եղել է մետաբոլիզմի քիմիայի պրոֆեսոր, 1967 թ. սկսած Քոլեջ դե Ֆրանսում եղել է պրոֆեսոր, իսկ 1971 թ. սկսած Մոնոն դարձել է Պաստերի անվան համալսարանի տնօրեն:


Մոնոյի հիմնական աշխատությունները նվիրված են բակտերիաների աճի ուսումնասիրմանը, ֆերմենտների ճնշմանը և խթանմանը, բակտերիաներում սպիտակուցի սինթեզի կարգավորման համակարգի հետազոտությանը: Նա մշակեց բակտերիաների անընդհատ կուլտիվացման եղանակը: 1958 թ. առաջարկեց  (Ֆ. Ժակոբի և Ա. Մ. Լվովի հետ համատեղ) բակտերիալ բջջում սպիտակուցի սինթեզի սխեման, ինչի համար 1965 թ. Նոբելյան մրցանակ ստացավ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում:


Իր՝ «Պատահականություն և անհրաժեշտութուն» (1970) կենսաբանական և փիլիսոփայական հայտնի աշխատության մեջ Մոնոն, հիմնվելով կենսաքիմիայի վերջին հայտնագործությունների վրա, պնդում էր, որ կյանքի բոլոր ձևերը պատահական մուտացիաների (պատահականություն) և դարվինյան ընտրության (անհրաժեշտութուն) արդյունքն է:


Ժակ Մոնոն մահացել է 1976 թ. մայիսի 31-ին Կաննում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. molbiol.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ