Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ:
Պոլ Չապպիուս Բրեգգը ծնվել է 1895 թ. փետրվարի 6-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա երեք տարի ծառայել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում, որից հետո տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ 1915թ. ամուսնացել է Նիվե Պարնինի հետ (այս ամուսնությունից ծնվել է երկու աղջիկ):
Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ինդիանապոլիս, որտեղ Պոլն աշխատել է կյանքի ապահովագրմամբ զբաղվող խոշոր ընկերությունում որպես ապահովագրական գործակալ: Մի քանի տարի անց նա վերադարձել է ԱՄՆ Արևելյան ափ, որտեղ աշխատել է Երիտասարդական քրիստոնեական միության տարբեր բաժիններում և տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզկուլտուրայի և թեթև ատլետիկայի ուսուցիչ:
1929 թ. Բրեգգն իր առողջության մասին դասախոսություններով սկսեց տարբեր քաղաքներով շրջագայություն կատարել: Նրան մեծ համբավ բերեց իր «Սոված սննդակարգի հրաշքը» գիրքը: Բրեգգը համոզված էր, որ մարդու կյանքի միջին տևողությունը 120 տարի է: Առողջ սննդի մասին ուսմունքի հիմքում ընկած է հում սննդի ընդունումն ու քաղցի օրերը: Բրեգգը գտնում էր, որ որոշակի սխեմայով քաղցի օրերն անցկացնելը (քաղցի օրեր՝ շաբաթվա մեջ մեկ օր, իսկ եռամսյակի ընթացքում՝ մեկ շաբաթ) շատ օգտակար է մարդու համար, նպաստում է օրգանիզմի մաքրմանը և խթանում իմունային համա¬կարգի աշխատանքը:
Բացի այդ, մարդու սննդակարգը պետք է 60%-ից ոչ պակաս բաղկացած լինի մրգերից և բանջարեղեններից: Կերակրի աղը սննդակարգից ամբողջությամբ հանվում էր, իսկ սովորական ջրի փոխարեն Բրեգգը խորհուրդ էր տալիս օգտագործել միայն թորած ջուր: Նրա կարծիքով, այն օրգանիզմի համար վնասակար նյութերը լավ է լուծում և դրանք դուրս հանում օրգանիզմից:
Բրեգգը մեծ նշանակություն էր տալիս մաքուր օդում երկար մնալուն, ֆիզիկական վարժություններ կատարելուն և ճիշտ խորը շնչառությանը: Առողջության հիմնական բաղադրիչը նա համարում էր ուղիղ ողնաշարը և ամուր նյարդային համակարգի առկայությունը:
Ռուսաստանում նրա ուսմունքի հիման վրա բեռնաթափման սննդակարգի մեթոդ է մշակվել, ինչը հաջողությամբ գործածվում է տարբեր հիվանդությունների ժամանակ:
Պոլ Բրեգգը ամուր, ուժեղ և առողջ էր, ակտիվ ապրելակերպ էր վարում մինչև կյանքի վերջին օրը: Նա մահացավ 1976 թ. դեկտեմբերի 7-ին Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ): Համարվում է, որ նա մահացել է սյորֆինգով սահելու ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով` 81 տարեկան հասակում:


Կարդացեք նաև

Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և` այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին...



Պաուլ Էրլիխը ծնվել է 1854 թ. մարտի 14-ին Շտերլեն (այժմ Լեհաստան) քաղաքում, հրեական ապահովված ընտանիքում: Պաուլի հետաքրքրությունների վրա արդեն մանկության տարիներին ազդել է նրա պապը, ով...





Պյոտր Բորիսովիչ Գաննուշկինը ծնվել է 1875 թ. մարտի 8-ին (փետրվարի 24) Ռյազանի նահանգում, գյուղական բժշկի բազմազավակ ընտանիքում...



Դանիել Դեվիդ Պալմերը ծնվել է 1845 թ. մարտի 7-ին Տորոնտոյի արվարձանում (Կանադա): Նա դեռ 12 տարեկան էր, երբ ընտանիքը ԱՄՆ տեղափոխվեց:



Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...



Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...



Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ականջի և լսողության առողջության պահպանմանը նվիրված հատուկ օր է սահմանել: Մարտի 3-ին նշվում է ականջի և լսողության առողջության միջազգային...



Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...



Հազվադեպ հիվանդություններով հիվանդների միջազգային օրը նշվում է EORORDIS բացառիկ հիվանդությունների ուսումնասիրման Եվրոպական կազմակերպության կողմից...



Աշխարհում գոյություն ունի հանցանքներից տուժածների օգնության մինչև 200 ծրագիր: 1990թ. փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակեց «Հանցագործությունների զոհերի խարտիան» (Victim’s Charter: Statement of Victims of Crime): Այդ օրվանից ամբողջ...



ՄԱԿ-ը ձգտում է բոլորի համար սոցիալական բարեկեցության և սոցիալական արդարության հաստատմանը (Martin Lehmann, Shutterstock)...



Արմեն Լևոնի Անանյանի Գրողների միության նախագահության օրոք որոշում կայացվեց Հայաստանում փետրվարի 19-ն ընդունել որպես գիրք նվիրելու օր: Այս ավանդույթի վերականգնման մասին հայտարարվեց 2008 թ., նշելով, որ տոնակատարության...



Բարեսրտությունը և նրբազգացությունը ոչ միայն բառեր են, այլև կյանքի իմաստ են: Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day) միջազգային բարեգործական կազմակերպությունների ոչ վաղ անցյալի...



Փետրվարի 15-ին աշխարհի շատ երկրներում Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է նշվում (International Childhood Cancer Day): Այս օրն օրացույցի վրա առաջին անգամ հայտնվել է քաղցկեղով հիվանդ երեխաների...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ