Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի կատարելագործվել է Փարիզում և Քեմբրիջում: 1729-1736 թթ. Բերնում աշխատել է որպես մունիցիպալ բժիշկ և քաղաքային գրադարանի պահապան:


Հալլերի առաջին գիտական աշխատանքը նվիրված է Ալպերի ֆլորային, ինչը նա ուսումնասիրել է Շվեյցարիայի կանտոններով ճանապարհորդելու ընթացքում: Աշխատանքը հրապարակվել է 1727 թ.. Հալլերը նաև շարունակեց բույսերի դասակարգումն ըստ դրա արտաքին տեսքի ու պտղի կառուցվածքի: Սակայն նրա գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը եղել է մարդու ֆիզիոլոգիան:


Հալլերը ուսումնասիրել է մկանաթելերի հատկությունները՝ դրանց ամրությունը, համապատասխան նյարդի կամ հենց մկանի գրգռման դեպքում կծկման և գրգռումը դադարեցնելու դեպքում ելային վիճակին հասնելու ունակությունը: Նա առաջիններից էր, ով ուսումնասիրեց օրգանիզմի գործունեությունն ամբողջությամբ: Հետազոտել է մարդու գլխուղեղի անատոմիան, նկարագրել, թե ինչպես են միմյանց հետ փոխազդում նյարդային վերջույթները, ինչպես նաև ուսումնասիրել է սրտի աշխատանքը և զարկերակի առանձնահատկությունները:


Հալլերի հետազոտությունների արդյունքները անատոմիայի և բուսաբանության բնագավառներում մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունը:
Հալլերը հայտնի է դարձել նաև որպես գրող: Նրա «Ալպեր» պոեմը հրատարակվել է 1729 թ.ն: Ավելի ուշ լույս են տեսել նաև նրա մյուս ստեղծագործությունները՝ «Շվեյցարական բանաստեղծություններ» հավաքածուն (1732 թ.), «Ալֆրեդ. անգլո-սաքսերի թագավոր»-ը (1773 թ.), որտեղ հեղինակը պատմում է պետական համակարգի տարբեր ձևերի մասին, և «Չարի ծագման մասին» (1734 թ.) փիլիսոփայական պոեմը, որը թարգմանվել է ռուսերեն Ն. Մ. Կարամզինի կողմից:


Ալբրեխտ Հալլերը մահացել է 1777 թ. դեկտեմբերի 12-ին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. ru.wikipedia.org
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 31-ը՝ Խուլ ու համրերի թարգմանչի օր
Հոկտեմբերի 31-ը՝ Խուլ ու համրերի թարգմանչի օր

Հոկտեմբերի 31-ը Խուլ ու համրերի թարգմանչի օր հայտարարելու որոշումը հաստատվել է 2003 թ. հունվարին Խուլերի համառուսական ընկերության կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ` խուլերի խնդիրներին...

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր
Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի  կաթվածի  դեմ  պայքարի  համաշխարհային  օր

Հոկտեմբերի 29-ին նշվող ամսաթվի պատմությունը սկսվել է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխուղեղի կաթվածը հայտարարեց համընդհանուր համաճարակ...

Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...

Հոկտեմբերի 22-ը` Կակազողների միջազգային օր
Հոկտեմբերի 22-ը` Կակազողների  միջազգային  օր

Հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է կակազողների միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Այս տոնի գաղափարը ծնվել է` աջակցելու կակազողների միջազգային ասոցիացիային...

20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր
20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր

Ուկրաինայի նախագահի 2005 թ. հունվարի17-ի 42/2005 որոշման համաձայն հոկտեմբերի 20-ն ընդունված է որպես կաթնագեղձերի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր...

Հոկտեմբերի 17-ը՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր
Հոկտեմբերի 17-ը՝  Աղքատության  վերացման  համար  պայքարի  միջազգային  օր

«Աղքատության վերացման համար պայքարը, մեր ժամանակների հիմնական բարոյական մարտահրավերներից մեկը, չի կարող մնալ անհատների նպատակ, այն պետք է դառնա շատերի կոչումը: Աղքատության վերացման համար...

Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է (World Anaesthesia Day)
Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է (World Anaesthesia Day)

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հոկտեմբերի 15-ը՝ Ձեռքերի լվացման միջազգային օր
Հոկտեմբերի 15-ը՝ Ձեռքերի  լվացման  միջազգային  օր

«Ուտելուց առաջ լվացե´ք ձեռքերը»,- նման կոչերով պաստառներ կախված էին սովետական շատ ճաշարաններում՝ այցելուներին հիշեցնելով հիգիենայի անհրաժեշտ արարողության մասին...

Հոկտեմբերի 13-ը՝ Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օր
Հոկտեմբերի 13-ը՝ Աղետների  վտանգավորության  նվազեցման  միջազգային  օր

Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 13-ին: Առաջին անգամ այն նշվել է 1989թ. սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշման համաձայն, որպես աղետների...

Հոկտեմբերի 13-ը Ձվի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 13-ը Ձվի համաշխարհային օրն է

Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը նշվում է Ձվի համաշխարհային օրը (World Egg Day): Տոնը ձվերի, օմլետների, ձվածեղների բոլոր սիրահարեների համար է...

Հոկտեմբերի 12-ը տեսողության համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 12-ը տեսողության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհում նշվում է Տեսողության համաշխարհային օրը...

Հոկտեմբերի 12-ը Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի օրն է
Հոկտեմբերի 12-ը Հայաստանում  ծխախոտի  դեմ  պայքարի  օրն է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 18-ի  արտագնա նիստում հոկտեմբերի 12-ը հայտարարել է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր...

Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր
Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր

Հոգեկան առողջության համաշխարհային օրն (World Mental Health Day) աշխարհում նշվում է սկսած 1992 թվականից՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ