Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը

Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը

Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց:

 

Լուին հատկապես տարվեց քիմիայով և ֆիզիկայով, և իր առաջին հայտնագործությունն արեց դեռ ուսանողական տարիներին՝ հայտնաբերելով մոլեկուլների օպտիկական ասիմետրիան: Այս հետազոտություններն ընկած են նոր գիտական ուղղության՝ ստերեոքիմիայի հիմքում:


1847 թ. ավարտելով դպրոցը՝ Պաստերը բյուրեղների կառուցվածքի բնագավառում արդեն հայտնի էր իր հետազոտություններով: Նա քննություններ հանձնեց ֆիզիկական գիտությունների դոցենտի կոչման համար, դոկտորական թեզ պաշտպանեց և երկրի բազմաթիվ համալսարաններում բնական գիտություններ դասավանդեց:


1857 թ. Պաստերը սկսեց զբաղվել խմորման գործընթացների ուսումնասիրությամբ: Բազմաթիվ փորձերի արդյունքում ապացուցեց, որ խմորումը քիմիական գործընթաց չէ, ինչպես այն ժամանակ կարծում էին, այլ միկրոօրգանիզմների՝ խմորասնկերի գործունեությամբ պայմանավորված, կենսաբանական երևույթ է: Եվ պնդում էր, որ խմորման յուրաքանչյուր տեսակ (կաթնաթթվային, սպիրտային, քացախային) յուրահատուկ մանրէներով է առաջանում:


Գինիների հիվանդությունների առաջացման հարցի ուսումնասիրման արդյունքում Պաստերն ապացուցեց, որ այդ հիվանդությունները հարուցվում են տարբեր միկրոօրգանիզմներով, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ հարուցիչը: Վնասակար «կազմակերպված ֆերմենտների» ոչնչացման համար նա առաջարկեց գինին տաքացնել: Ավելի ուշ այս մեթոդն ստացավ «պաստերիզացիա» անվանումը, ինչը հետագայում կիրառվեց նաև այլ սննդամթերքների արտադրությունում (գարեջուր, կաթ, մրգահատապտղային հյութեր):
Գիտնականն իր հետագա հետազոտությունները նվիրեց կենդանիների և մարդու վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների (սիբիրյան խոց, կատաղություն, հավկուրություն և այլն) դեմ պայքարի միջոցների որոնմանը: Պաստերն ապացուցեց, որ «վարակիչ» կոչվող հիվանդությունները կարող են միայն առաջանալ վարակման արդյունքում, այսինքն, արտաքին միջավայրից դեպի օրգանիզմ վիրուսային բնույթ ունեցող մանրէների թափանցման դեպքում:


Նա վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստման մեթոդ առաջարկեց՝ համապատասխան միկրոօրգանիզմ-հարուցիչների թուլացված կուլտուրաների կիրառմամբ և դրանց կիրառման գործընթացն անվանեց «վակցինացիա»: Արդյունքում վակցինան առաջին անգամ փորձարկեց մարդու վրա, ինչն անցավ հաջողությամբ:


1888 թ. Պաստերը ստեղծեց և գլխավորեց Գիտահետազոտական մանրէաբանական ինստիտուտը (Պաստերյան ինստիտուտ): Նա եղել է բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների անդամ, մասնավորապես, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա թղթակից անդամ և պատվավոր անդամ: Լոնդոնյան թագավորական հասարակությունը նրան երկու ոսկե մեդալ է շնորհել:
Լուի Պաստերը մահացել է 1892 թ. սեպտեմբերի 28-ին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vokrugsveta.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ