Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի գոյատևումը», որտեղ որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ Դարվինը նշել է բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը:


Այն ժամանակների համար հսկայական քանակությամբ՝ 1250 օրինակ գիրք գնվեց մեկ օրում, որով համաշխարհային գիտության մեջ հայտնվեց կենդանական աշխարհի էվոլյուցիայի տեսությունը, ինչը ժամանակակից կենսաբանության կամ դարվինիզմի հիմնաքարը դարձավ:
Չարլզ Ռոբերտ Դարվինը (1809-1882) անգլիացի բնագետ է, նատուրալիստ և ճանապարհորդ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարերկյա թղթակից անդամ:

 

Ընդհանրացնելով իր սեփական դիտարկումների տվյալներն ու իր ժամանակվա կենսաբանության և սելեկցիոն պրակտիկայի ձեռքբերումները՝ նա բացահայտեց օրգանական աշխարհի էվոլյուցիայի հիմնական գործոնները:


Գրքի լույս տեսնելուց հետո ողջ աշխարհում եռում էին կրքերը և կարծիքների պայքար էր գնում՝ դարվինիզմին կողմ և դարվինիզմին դեմ: Որոշները պիտակավորում էին Դարվինին, մյուսները՝ հիանում նրանով, իսկ Չարլզ Դարվինը շարունակում էր աշխատել:


Նա էվոլյուցիայի հարցերով ևս երեք գիրք գրեց: Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել էր գիտնականների մեծամասնության կողմից դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության նրա տեսությունը՝ որպես էվոլյուցիայի հիմնական բացատրություն համընդհանուր ճանաչում է գտել միայն 20-րդ հարյուրամյակի 30-ական թվականներին:


Դարվինի գաղափարները ու բացահայտումները վերամշակված տեսքով ձևավորում են էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության և կենսաբանության հիմքը՝ որպես կենսաբազմազանության տրամաբանական բացատրություն ապահովող: Դարվինի գիտության հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է նրա անունը՝ Դարվինիզմ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ