Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի  կաթվածի  դեմ  պայքարի  համաշխարհային  օր

Հոկտեմբերի 29-ին նշվող ամսաթվի պատմությունը սկսվել է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխուղեղի կաթվածը հայտարարեց համընդհանուր համաճարակ:

 

Այս հիվանդությունն այսօր էլ մնում է մահացությունների և հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն աշխարհում: Անոթային հիվանդություններին բաժին է ընկնում մահացությունների գրեթե կեսը, ընդ որում, մեկ հինգերորդ մասի մոտ դա տեղի է ունենում աշխատունակ տարիքում:


Ռուսաստանում գլխուղեղի կաթվածից մահացությունն աշխարհում ամենաբարձրներից մեկն է: Յուրաքանչյուր հարյուր հազար մարդուց հարյուր յոթանասունհինգը բաժին է ընկնում գլխուղեղի կաթվածին: Գլխուղեղի կաթվածի ազգային ռեգիստորի տվյալների համաձայն այս հիվանդությունը տարած մարդկանց 31%-ն օգնության կարիք ունի, 20%-ը չի կարողանում ինքնուրույն քայլել, և կենդանի մնացածների միայն 8%-ն է կարողանում վերադառնալ նախկին աշխատանքին:


Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենակարևոր նշանակությունը տրվում է կանխարգելիչ միջոցառումներին: Դրանցից շատերը նվիրված են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվան (World Stroke Day), որը սահմանվել էր Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության  (World Stroke Organization, WSO) կողմից և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 29-ին: Մասնավորապես, Ռուսաստանում անց է կացվում «Կաթվածին ասա ո´չ. ձեռք մեկնի´ր առողջությանը» միջոցառումը:


Այդ օրը բժիշկները և նրանց օգնող կամավորները բնակչության հետ կազմակերպում են աշխատանքներ, իրականացնում ռիսկի գործոնների արագ ախտորոշում: Շատ երկրներում և քաղաքներում հոկտեմբերի 29-ին գործում են բժշկական կենտրոններ, որտեղ ցանկացած մարդ կարող է խորհրդակցել բժիշկ-նյարդաբանի կամ թերապևտի հետ և ստանալ կաթվածից խուսափելու վերաբերյալ տեղեկություններ:


Բացի այդ, Ռուսաստանում հիվանդների հարազատների խմբի և Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2006թ. ստեղծվել է Գլխուղեղի կաթվածով հիվանդների հարազատների օգնության միջտարածաշրջանային հիմնադրամ: Այս հասարակական կազմակերպությունը հիվանդների հարազատներին սովորեցնում է խնամքի հիմունքները, նրանց տրամադրում բուժական և վերականգնողական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվություն, բնակչության լայն շերտերի համար անց է կացնում կրթական միջոցառումներ: Դրանցից շատերն անց են կացվում հոկտեմբերի վերջին՝ գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ