Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր

20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր

Ուկրաինայի նախագահի 2005 թ. հունվարի17-ի 42/2005 որոշման համաձայն հոկտեմբերի 20-ն ընդունված է որպես կաթնագեղձերի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր:


Կրծքագեղձի քաղցկեղով կարող է հիվանդանալ յուրաքանչյուր կին, սակայն, ոմանց մոտ հիվանդության ռիսկը բարձր է, իսկ մյուսների մոտ՝ ցածր: Ռիսկից չեն ազատվում նաև տղամարդիկ, սակայն, կաթնագեղձերի քաղցկեղով հիվանդների ավելի քան 99%-ը կանայք են: Հիվանդության ռիսկի մեծացման գործոններն են՝ 40-ից բարձր տարիքը, ժառանգական և ընտանեկան նախատրամադրվածությունը, ուշացած մենոպաուզան, դաշտանի շուտ սկսվելը (մինչը 12 տարեկանը), ուշացած առաջնածնությունը (30 տարեկանից բարձր տարիքում) կամ վերջինիս բացակայությունը, հղիության ընդհատումը, մաստոպաթիան, ճարպակալումը, ծխելը:


Ինչպես ամբողջ աշխարհում, Ուկրաինայում ևս կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունն աճում է՝ մեկ տարվա ընթացքում միջինը 1-2%, և այժմ կանանց ուռուցքա-ախտաբանական կառուցվածքում կրծքագեղձերի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ Ուկրաինայում կրծքագեղձի ուռուցքի նոր դեպք է հայտնաբերվում: Ընդհանուր առմամբ, այս սոսկալի հիվանդությունն ավելի քան 7,5 հազար կնոջ կյանք է խլում ամբողջ Ուկրաինայով մեկ:


Ցավոք, Ուկրաինայում հիվանդացության աճն ուղեկցվում է մահացության մակարդակի բարձրացմամբ (չնայած աշխարհում նկատվում է մահացության նվազման միտում՝ մեկ տարվա ընթացքում միջինը 1%), և դրա գլխավոր պատճառը այս հիվանդության ուշ հայտնաբերումն է: Կրծքագեղձի քաղցկեղն ուկրաինուհիների քարորդի մոտ ախտորոշվում է բարդացած փուլում, և հիվանդների 1/2-ը մահանում է հայտնաբերումից հետո մեկ տարվա ընթացքում:


Բժիշկներին ուշ դիմելու ոչ պակաս պատճառներից է կրծքագեղձի քաղցկեղի խնդիրների ներկա վիճակի մասին հասարակության անտեղյակությունը, «ավանդական բուժողների»՝ պետության կողմից չհսկվող ինքնագովազդի ծաղկումը: Սխալ բուժման պատճառով հիվանդները ժամանակ են կորցնում, իսկ հիվանդությունը թափ է առնում:


Անհրաժեշտ է նշել, որ կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների կյանքի միջին տևողությունը հիվանդություն սկզբնական փուլերում (այսպես կոչված զրոյական, առաջին և առավելագույնը՝ երկրորդ փուլում, իսկ բոլոր փուլերը հինգն են) ախտորոշելուց և ճիշտ բուժելուց հետո 25  տարի և ավելի է:


Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերել թույլ են տալիս կաթնագեղձերի ինքնահետազոտումը, կլինիկական հետազոտումը՝ մամոգրաֆիան: Ճիշտ ախտորոշման համար բժիշկը կարող է նշանակել կոմպլքս հետազոտություն:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.am
Լուսանկարը. sanatate.md
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ