Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

29-ը մայիսի` ՄԱԿ խաղաղապահների միջազգային օր

29-ը մայիսի` ՄԱԿ խաղաղապահների միջազգային օր

2002 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարեց խաղաղապահների միջազգային օր: Այս օրը կոչված է արժանին տալու ամբողջ աշխարհում ծառայող խաղաղապահների ինքնանվիրմանը և ինքնազոհաբերմանը: Այս օրը դրսևորում է այն ամենը, ինչ արել է ՄԱԿ-ը տարբեր երկրներում մարդկանց տառապանքները թեթևացնելու և հակամարտող կողմերի հաշտեցնելու համար:

 

Երբ 1948 թվականի այս օրը Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը, խորհրդի սրահում ներկաներից շատ քչերը կարող էին ենթադրել, թե ինչ աստիճանի է փոխվելու ՄԱԿ խաղաղապահ գործունեությունը: Այսօր թեթև զինված խաղաղապահները, ովքեր սուվերեն երկրների միջև պարեկություն էին անում, վաղուց անցյալում են: Այսօր միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելություններն ավելի բարդ և բազմաշերտ բնույթ են կրում: Այդ առաքելություններն այլևս չեն սահմանափակվում միայն զինադադարի ռեժիմի պահպանմանը հետևելով: ՄԱԿ խաղաղապահները հաճախ տասնամյակներ տևած հակամարտություններից հետո ուղղակի օգնում են վերականգնվելու անդունդի եզրին գտնվող երկրներին: Կապույտ սաղավարտներով զինծառայողները և նրանց քաղաքացիական գործընկերները համատեղ ուժերով կազմակերպում են ընտրություններ, ակտիվորեն մասնակցում ոստիկանության և դատական համակարգի բարեփոխումներին, զբաղում մարդու իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում նախկին զինյալների զինաթափումը, զբաղվում փախստականների վերադարձի հարցերով:


Այս չափազանց կարևոր աշխատանքը բավականին ռիսկային բնույթ է կրում: Այսօր խաղաղապահ գործառույթներ վարող բաժանմունքների կողմից կառավարվող 18 առաքելություններում ծառայում է ավելի քան 72.000 զիվորական, 15.000 քաղաքացիական անձ: Այսպիսով. Միավորված Ազգերի Կազմակերպությունը աշխարհում հետհակամարտային կայունություն ապահովող խոշորագույն կազմակերպություն է:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. articles.gazeta.kz
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ