Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մայիսի 15-ը` Ընտանիքի միջազգային օր

Մայիսի 15-ը`  Ընտանիքի միջազգային օր

Ընտանիքի բարեկեցության աստիճանը երկրի զարգացման և առաջընթացի ցուցիչն է: Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families) հաստատվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993 թ.:


ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը: Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է: Այն մարդու հասարակայնացման առաջին աստիճանն է: Ընտանիքը զարգանում և ձևափոխվում է իրեն շրջապատող աշխարհի հետ միասին` համապատասխանեցվելով ժամանակակից հասարակության պահանջներին:


Ընտանիքը, որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է: Այն ապահովում է սերունդների մշակութային և պատմական ժառանգականությունը: Ընտանիքը կայունության և զարգացման գործոնն է: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում պետության զարգացվածության աստիճանի մասին կարծիք էին կազմում` ելնելով հասարակությունում ընտանիքի դիրքից և ընտանիքի նկատմամբ պետական վերաբերմունքից:


Ընտանիքում է սկսվում մարդու կյանքը: Այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է: Հենց այս սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացվածության աստիճանի լավագույն ցուցիչն է:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. tatar-inform.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ