Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո վերադարձել է հայրենիք՝ համալսարանական հիվանդանոցում աշխատելու:


1886 թ. Բլեյլերը դարձել է Ռայնաուում (Բադեն) հոգեբուժական կլինիկայի տնօրեն, հիվանդանոցում, որը գտնվում էր հին մենաստանում, կղզու վրա: Կլինիկան ոչ լավ ժամանակներ էր ապրում, և Բլեյլերն արեց ամեն ինչ հիվանդների կյանքի պայմանները բարելավելու համար: Դրանից հետո նա վերադարձավ Ցյուրիխի համալսարանի կլինիկան:


1890 թ. Բլեյլերը հետաքրքրվեց Զիգմունք Ֆրեյդի աշխատանքներով և բարձր գնահատաեց հիսթերիայի նրա հետազոտությունները: Ինչպես Ֆրեյդը, Բլեյլերը նույնպես կարծում էր, որ մարդու մտավոր գործունեության մեջ մեծ դեր է խաղում անգիտակցականը: Որոշ ժամանակ Բլեյլերը խորհրդակցում էր Ֆրեյդի հետ անգամ իր սեփական հոգեբանական խնդիրների շուրջ:


Բլեյրերի օգնությունը, որպես ամենահայտնի հոգեբուժական կլինիկաներից մեկի ղեկավարի, մեծ նշանակություն է ունեցել հոգեվերլուծության՝ որպես հոգեբուժական հիվանդությունների բուժման և ախտորոշման մեթոդի ճանաչման ու զարգացման համար: Բայց 1911 թ. Բլեյլերը հիասթափվեց Ֆրեյդից և նրա աշխատանքներից:


Բլեյլերը հատկապես հայտնի է կապված շիզոֆրենիայի ուսումնասիրման և նրա՝ որպես ինքնուրույն հիվանդության ճանաչման հետ, ավելի վաղ այն համարվում էր թեթևամտության տարբերակներից մեկը: Նա ներդրեց նոր տերմին, որը ծագել էր հունարեն սխեզո (պառակտում) և ֆրենոս (բանականություն) բառերից: Հոգեբուժության մեջ նրա ծառայություններից է նաև շիզոֆրենիայի ախտանիշների հետազոտությունը: Հենց Բլեյլերն է ներդրել այնպիսի տերմինններ, ինչպիսիք են անձի երկատում, աուտիզմ, սինեսթեզիա և այլն:
Օյգեն Բլեյլերը մահացել է 1939 թ. հուլիս 15-ին Ցոլլիկորնում (Ցյուրիխի մոտակայքում):

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. liveinternet.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ