Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
Էկոլոգիական տարեթվերի օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, որը հաստատվել է կենդանիների վրա հիվանդագին փորձերի դեմ Միջազգային Ասոցիացիայի (ԻնտերՆԻՉ) կողմից 1979 թ. և իր աջակցությունն է ստացել ՄԱԿ-ի կողմից:
Սկզբանպես այն «նշվել» է կենդանիներին պաշտպանող կազմակերպությունների կողմից մի շարք երկրներում, իսկ արդեն այսօր ամբողջ աշխարհում զարգանում է շարժում կենդանահերձման (լաբորատոր կենդանիների վրա փորձեր) դեմ, որին աջակցում են տարբեր հասարակական և կենդանիներին պաշտպանող կազմակերպությունների ակտիվիստներ:
Պետք է ասել, որ կենդանիները փորձերում օգտագործվել են հին ժամանակներից, բայց ամեն դեպքում այդ աշխատանքներn ունեցել են կարճատև բնույթ: «Լաբորատոր կենդանի» հասկացությունը ձևավորվել է XIX դարի վերջին՝ կապված փորձարարական կենսաբանության և բժշկության փոթորկոտ զարգացման հետ, իսկ XX դարի երկրորդ կեսից կենդանիների վրա գիտական փորձարկման մեթոդը ձևավորվեց որպես ինքնուրույն ուղղություն: Այսօր լաբորատոր կենդանիներն օգտագործվում են ախտաբանական գործընթացների մոդելացման և դեղերի օգտագործման, կոսմետիկ միջոցների, ծխախոտների, սննդային հավելումների, կենցաղային քիմիայի նյութերի փորձարկման համար... Հետազոտությունների հիմնական պատվիրատուները խոշոր դեղագործական և կոսմետիկ կորպորացիաներն են:
Փորձերում ավելի հաճախ օգտագործվող կենդանիների թվում են մկները, ճագարները, կապիկները և շները: Ամեն տարի այդ տեսակների հարյուրավոր ներկայացուցիչներ մահանում են լաբորատորիաներում: Բացի այդ, կենդանիներին օգտագործում են ապագա բժշկական աշխատակիցներին և անասնաբույժներին սովորեցնելու համար:
Իհարկե, լաբորատոր կենդանիների վերաբերյալ գիտության զարգացման սկզբնական փուլում էթիկական հարցերը հրատապ չեն եղել, քանի որ այդ «ճյուղի» թափն այդքան էլ մեծ չէր: Ներկայումս նշյալ ոլորտում բիոէթիկայի հարցերը գտնվում են հասարակայնության ուշադրության կենտրոնում: Կենդանիների վրա կատարվող դաժան փորձերն ու թեստերը շարունակում են գոյություն ունենալ առաջին հերթին այն բանի համար, որ շատ սպառողներ ընդհանրապես ծանոթ չեն բարոյական խնդրին, իսկ արտադրողները հետաքրքրված չեն դա հասցնելու վերջնական գնորդին: Հենց համաշխարհային հասարակայնության ուշադրությունn այդ խնդրի վրա հրավիրելու համար հաստատվել է Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը:
Կենդանիների վրա փորձարկման բիոէթիկան պահանջում է նման կենդանիների քանակի նվազեցում, փորձի ընթացքում կենդանիների տանջանքների և ցավի պակասեցում և այլն: Բիոէթիկան այս խնդրին դիտում է նաև բարոյական, իրավական, փիլիսոփայական, սոցիալական, կրոնական խնդիրների տեսանկյունից, որոնք առաջանում են կենդանիների անխուսափելի օգտագործման հետ կապված ՝ որպես կենսաբանության և բժշկության առաջընթացի միջոց:
Արդեն անցյալ դարի կեսերին շատ երկրներում ծավալվել է ակտիվ հասարակական շարժում՝ «Գեղեցկությունն առանց դաժանության» կարգախոսի ներքո, որի արդյունքում միջոցառումներից շատերն անցել են բուսական հումքի (այսինքն` առանց կենդանական կոմպոնենտների) և այլընտրանքային թեստավորման (առանց կենդանիների օգտագործման): Այսօր նման արտադրանքը նշում են ֆիրմային նշանով՝ ճագարը շրջանակի մեջ, հետևյալ գրառումով՝ «Not tested for animals» («Փորձարկված չէ կենդանիների վրա») կամ «V» (վեգան) նշանով:
Նաև ԻնտերՆԻՉը գործունեություն է ծավալել շատ երկրների ուսումնական հաստատություններում պարապմունքների համար կենդանահերձման այլընտրանքային տարբերակների փնտրտուքով: Եվրոպայի շատ համալսարաններ հայտարարել են կենդանիների վրա փորձեր կատարելու ժխտման մաասին: Ուսանողներին դրա փոխարեն տրամադրվում են տեսանյութեր և համակարգչային ծրագրեր, որոնք փոխարինում են կենդանիների վրա փորձարկելուն։ Պրակտիկ հմտություններ նրանք կարող են ձեռք բերել՝ մշակելով կենդանիների դիակները, որոնք մահացել են բնական մահով, կամ դժբախտ պատահարի հետևանքով, կամ սպանվել են անբուժելի հիվանդության պատճառով: Այդ ամբողջը, անկասկած, թույլ է տալիս կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչների կյանքը պահպանել:
Եթե ուսումնական գործընթացում կարելի է բավարարվել առանց կենդանի օրգանիզմի, ապա, դժբախտաբար, շատ գիտական փորձեր դժվար է իրագործել` առանց կենդանիների մասնակցության: Այս խնդրում նույնպես կենդանիներին պաշտպանող կազմակերպությունները հասել են շատ դրական արդյունքների: Օրինակ. 1998 թ. Մեծ Բրիտանիան առաջինը արգելեց կոսմետիկայի թեստավորումը կենդանիների վրա և ընդունեց օրենք փորձի ժամանակ պարտադիր ցավազրկման մասին։ Հետագայում նման օրենքներ ընդունվեցին մի շարք երկրներում, որտեղ կան լաբորատոր կենդանիների իրավունքների պաշտպանության գործընթացում մասնագիտացած կազմակերպություններ։ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում թեստավորման այլընտրանքային մեթոդների մշակմանը:
Պետք է ասել, որ այսօր կենդանիների վրա չթեստավորված ապրանքները ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում գնորդների շրջանում, և, հետևաբար, հակառակ դաշտը համարում են «անմաքուր» արտադրողներ: Այս ամենի հետ կապված հաստատվել են համաշխարհային մասշտաբի շատ կարևոր փաստեր և չափանիշներ (էթիկ կոսմետիկայի և կենցաղային քիմիայի), որոնք ուղղված են փորձերում և այլ գիտական նպատակներով օգտագործվող կենդանիների պաշտպանությանը։ Ի դեպ, կենդանիների վրա փորձերի համար այլընտրանքային մեթոդների փնտրտուքը շարունակվում է:
Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը կենդանահերձության հակառակորդները և մարդասիրական գիտության կողմնակիցները տարբեր երկրներում անց են կացնում մասշտաբային լուսավորչական ակցիաներ և միջոցառումներ, որպեսզի մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրեն «մեր փոքր բարեկամների» խնդիրներին, որոնք դատապարտված են փորձերի, և հիշեցնել, որ կա այլընտրանքային բժշկություն, կոսմետիկա, կենցաղային քիմիա ու անհատական հիգիենայի միջոցներ: Լաբորատոր կենդանիների իրավունքների պաշտպանության մեջ կան շատ անպարզություններ և հակասություններ, բայց դրանք լուծել կարող է միայն կարեկից և մարդասիրական հասարակությունը:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 31-ը Խուլ ու համրերի թարգմանչի օր հայտարարելու որոշումը հաստատվել է 2003 թ. հունվարին Խուլերի համառուսական ընկերության կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ` խուլերի խնդիրներին...
Հոկտեմբերի 29-ին նշվող ամսաթվի պատմությունը սկսվել է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխուղեղի կաթվածը հայտարարեց համընդհանուր համաճարակ...
1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...
Հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է կակազողների միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Այս տոնի գաղափարը ծնվել է` աջակցելու կակազողների միջազգային ասոցիացիային...
Ուկրաինայի նախագահի 2005 թ. հունվարի17-ի 42/2005 որոշման համաձայն հոկտեմբերի 20-ն ընդունված է որպես կաթնագեղձերի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր...
«Աղքատության վերացման համար պայքարը, մեր ժամանակների հիմնական բարոյական մարտահրավերներից մեկը, չի կարող մնալ անհատների նպատակ, այն պետք է դառնա շատերի կոչումը: Աղքատության վերացման համար...
Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...
Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...
Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...
«Ուտելուց առաջ լվացե´ք ձեռքերը»,- նման կոչերով պաստառներ կախված էին սովետական շատ ճաշարաններում՝ այցելուներին հիշեցնելով հիգիենայի անհրաժեշտ արարողության մասին...
Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 13-ին: Առաջին անգամ այն նշվել է 1989թ. սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշման համաձայն, որպես աղետների...
Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը նշվում է Ձվի համաշխարհային օրը (World Egg Day): Տոնը ձվերի, օմլետների, ձվածեղների բոլոր սիրահարեների համար է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհում նշվում է Տեսողության համաշխարհային օրը...
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 18-ի արտագնա նիստում հոկտեմբերի 12-ը հայտարարել է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր...
Հոգեկան առողջության համաշխարհային օրն (World Mental Health Day) աշխարհում նշվում է սկսած 1992 թվականից՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Հղիություն. 1-ին ամիս
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն