Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր

Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր

Ճանաչիր քեզ՝ եղիր երջանիկ...

Նախորդ հարյուրամյակի ականավոր հոգեբաններից Ժան Պիաժեն (Jean Piaget)  կանխատեսել է, որ XXI հարյուրամյակում հոգեբանությունը կդառնա առաջավոր գիտություններից մեկը: Ըստ էության նրա կանխատեսումը սկսում է կատարվել:
Այդ կանխատեսումը ավելի նկատելի է, եթե հիշենք, որ հոգեբանությունը պաշտոնական ճանաչում  է ստացել ընդամենը հարյուր երեսուն տարի առաջ, երբ 1879 թ. գերմանացի հոգեբան Վ. Վունդտը Լեյպցիգում  բացեց փորձարարական հոգեբանության առաջին  լաբորատորիան:


Լինելով բավականաչափ երիտասարդ գիտություն՝ հոգեբանությունը կուտակել է բազմաթիվ յուրահատուկ փաստեր և տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մարդու գիտելիքը հենց իր վերաբերյալ փոխում է նրա վիճակն ու զգացումները: Հոգեբանությունը կարելի է գիտություն անվանել, որը գիտակցության միջոցով ճանաչում է  մարդուն:


Բավականաչափ հաճախ կարելի է կարծիք լսել, որ հոգեբանությունը գիտություն է հոգու մասին, որի պարագայում բացառվում  է հոգու հետազոտությունը: Հոգեբանությունը պատասխանում է այն հարցին, թե ինչու՞ է մարդն իրեն այս կամ այն կերպ պահում:
Վերջին տարիներին զարգանում է հոգեբանության այնպիսի ուղղություն, ինչպիսին է քաղաքական հոգեբանությունը, որը հետազոտում  և վերլուծում է քաղաքական գործիչների վարքի ձևերն ու հոգեբանությունը՝ ներառյալ պետության առաջին դեմքերին: 1996 թ. ստեղծվել է Ուկրաինայի քաղաքական հոգեբանների ասոցիացիան, որի համար օրինակ էր ծառայել 1978 թ. գոյություն ունեցող քաղաքական հոգեբանների Միջազգային ասոցիացիան (International Society Psychology, ISPP):


Մարդու կյանքը շատ անկանխատեսելի է և փոթորկոտ: Մարդը լինի քաղաքական գործիչ, բիզնեսմեն, բժիշկ, թե տնային տնտեսուհի՝ կյանքում դրական հուզումների հետ մեկտեղ կրում է նաև հիասթափության վայրկյաններ, որոնք արդյունքում կարող են բերել բացասական արարքներ: Երբեմն մարդուն դժվար է այդ խնդիրների ծանրությունը պահել ուսերի վրա, և նա կարող է հույսը, հավատն իր հանդեպ կորցնել, իսկ ամենակարևորը՝ իր առողջությունը:


Այդ ամենից խուսափել մեզ օգնում են փորձառու մասնագետների՝ հոգեբանների, խորհուրդները, որոնց մասնագիտական տոնը Ուկրաինայում նշվում է ապրիլի 23-ին որպես Հոգեբանի համաուկրաինական օր:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. liveinternet.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ