Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա:


1962 թ. Վալենտինը 15 տարեկան էր, երբ սկսեց կատարել 13 մետր բարձրության վրա օդային գիմնաստիկայի  իր առաջին համարը Սպորտի պալատում: Անսպասելիորեն ճաքեց ապահովության  պողպատե մարզաձողը: Դիկուլն ընկավ:


Նա ստացավ ուղեղի ցնցում և տաս տարբեր ջարդվածքներ, այդ թվում վնասվել էր նաև ողնուղեղը, որի պատճառով Վալենտինի ոտքերը կաթվածահար էին եղել: Հիվանդանոցում, չնայած բոլոր հորդորումներին, նա ինքն էր զբաղվում իր ռեաբիլիտացիայով՝ ապաքինման մեջ կիրառելով ծանր ատլետիկան: Դիկուլն օրվա ընթացքում պարապում էր մի քանի ժամ։ Դիմանակով ցավին ու հոգնածությանը՝ նա կատարում էր ուժային վարժություններ, ուսումնասիրում էր ողնաշարի մասին բժշկական գրականություն, հավաքում անհրաժեշտ տեղեկություններ: Մեթոդն աշխատեց։  Որոշ ժամանակ անց Դիկուլը նորից դուրս եկավ կրկեսի հրապարակ:


Ավելի ուշ Վալենտին Իվանովիչը սեփական փորձի հիման վրա մշակեց ողնուղեղի վնասվածքներով մարդկանց ռեաբիլիտացիայի ունիկալ համակարգ, երբ վնասված մկաններին ստիպում են հիշել իրենց նախկին ֆունկցիան և կատարել շարժումներ: Ծանր ատլետ գիտնականը համալսարաններում դասավանդում է այդ մեթոդիկան ավելի քան 20 տարի:


1989-1991 թթ. Դիկուլը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ և ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի անդամ:


Վալենտին Իվանովիչը  ռեաբիլիտացիոն կենտրոնի ղեկավար է, որտեղ բուժվում են ուղեղի կաթվածով և ողնուղեղի վնասվածքով հիվանդներ: Մոսկվայում բացվել են նրա երեք կենտրոնները, մասնաճյուղեր կան Ռուսաստանում, Գերմանիայում, Իսրայելում, Ամերիկայում, Լեհաստանում և այլ երկրներում: Այդ բնագավառում մի շարք գրքերի հեղինակ է:


Դիկուլը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր շքանշան օրդենով, Յ. Ա. Գագարինի անվան ոսկե մեդալով՝ կոսմիկական բժշկության ոլորտում ներդրման համար, «Քո հետքը» (2000) մրցանակի  և Ա. Պ. Չեխովի անվան գրական մրցանակի դափնեկիր է:


Սակայն Վալենտին Իվանովիչ Դիկուլի կարևոր նվաճումը ռեաբիլիտացիայի նրա սեփական մեթոդիկան է, որն օգնել է շատ մարդկանց լուրջ վնասվածքներից հետո վերականգնել առողջությունը և ապրել լիարժեք կյանքով: Մինչ օրս իր կենտրոններում նա խորհրդատվություններ է անց կացնում հիվանդների հետ:  

Սկզբնաղբյուր. calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ