Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը

1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը

Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը:

 

Նա ստացել է մեծ ճանաչում իր Տրամաբանության շնորհիվ, որի վրա աշխատել է 1873-1878 թթ. ընթացքում: Իր առաջավոր աշխատության մեջ նա հիմնավորել է թեզն այն մասին, որ տրամաբանությունը տեխնիկական, նորմատիվ ուսմունք է մտածողության մասին և հիմնվում է հոգեբանության վրա։

 

Նա հայտարարում էր, որ մտածողությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պատկերացման առանձին օբյեկտները պահպանվեն, վերարտադրվեն և կրկին վերաճանաչվեն, քանի որ անընդհատ տատանվողի և տարածվողի միջև մենք չենք կարողանա որևէ հստակ հարաբերություն հաստատել:

 

Տրամաբանության կանոններին հետևելը, ինչպես նա էր ասում, չի երաշխավորում անհրաժեշտ նյութական ճշմարտություն, այլ ընդամենը` ձևական ճշտություն: Այդ պատճառով նա մտածողության վերաբերյալ տեխնիկական ուսմունքն անվանում էր ձևական տրամաբանություն: Ավելի մանրամասն Զիգվարտը մշակել է դատողության ուսմունքը, հակասության և ժխտման օրենքը:

 

Զիգվարտի կողմից նախաձեռնած տրամաբանության հոգեբանական հիմնավորման փորձը քննադատության է ենթարկվել Ֆրեգի, Գուսսերլի և այլոց կողմից:

 

Զիգվարտը չի կարողացել լուծել իր Տրամաբանության առջև դրված խնդիրը՝ կառուցել գիտական իմացության մեթոդաբանություն: Նրա կողմից շարադրված տրամաբանական ուսմունքը, փաստացիորեն, դուրս չի գալիս արիստոտելյան տրամաբանության սահմաններից, և, դրանից ելնելով, ոչ միայն չի լուծում, այլև, ըստ էության, չի շոշափում գիտական հետազոտության մեթոդաբանության հատուկ խնդիրները:

Քրիստոֆ Զիգվարտը մահացել է 1904 թ. օգոստոսի 4-ին` Տյուպինգենում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. en.academic.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ