Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 24-­ը` Տուժածների արժանապատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ ճշմարտության հաստատման իրավունքի միջազգային օր

Մարտի 24-­ը` Տուժածների արժանապատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ ճշմարտության հաստատման իրավունքի միջազգային օր

«Ե­կեք ըն­դու­նենք ճշ­մար­տու­թյան ան­փո­խա­րի­նե­լի դե­րը մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցում և պար­տա­վոր­վենք պաշտ­պա­նել ճշ­մար­տու­թյան հաս­տատ­ման իրա­վուն­քը մեր գլո­բալ առա­քե­լու­թյան կա­տար­ման գոր­ծըն­թա­ցում»:

ՄԱԿ­-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Պան Գի Մուն


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց 2010թ.-ի դեկտեմբերի 21 հիշարժան օրվա նոր ամսաթիվը: Այս օրն ընտրվել է Սան- Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերո և Գալդամեսաի պատվին: Ռոմերոն ելույթ ունեցավ աղքատության, սոցիալական անհավասարության, սպանությունների և խոշտանգումների դեմ: Իր հայացքների համար արքեպիսկոպոսը ենթարկվեց արմատական շարժումների կողմնակիցների հարձակումներին, և ի վերջո սպանվեց: Դա տեղի ունեցավ 1980թ. մարտի 24-ին: 


Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներն ընդունեցին Օսկար Ռոմերոի կատարած աշխատանքի արժեքն ու կարևորությունը, և որոշում կայացրեցին նոր ամսաթիվ սահմանել, որն էլ դարձավ արքեպիսկոպոսի մահվան օրը: 


«Արքեպիսկոպոս Ռոմերոնի պաշտպանած արժեքները, նրա մարդկության ծառայելու նվիրվածությունը, երկխոսությանը ձգտելու և բռնության բոլոր ձևերի մերժման կոչերը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին և միջազգային կազմակերպություններին առաջարկվում է պատշաճ կերպով նշել միջազգային այս օրը»,- ասվում է Գլխավոր ասմբլեայի որոշման մեջ:


Միջազգային օրն առաջին հերթին անց է կացվում մարդու իրավունքների կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումներին  զոհ գնացածների հիշատակը հարգու, ինչպես նաև ճշմարտության և արդարության իրավունքի կարևորության մասին հիշեցնելու նպատակով: Բացի այդ, այս օրն արարողություններ են անց կացվում, որտեղ հարգանքի են արժանացնում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների համար պայքարին կամ ընկել են այդ պայքարի ընթացքում: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. hvorhenderdet.nupi.no
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ