Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 24-­ը` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Մարտի 24-­ը` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր

­Տու­բեր­կուլո­զի դեմ պայ­քա­րի հա­մաշ­խար­հային օրը` (World Tuberculosis Day) Առող­ջա­պա­հու­թյան Հա­մաշ­խար­հային Կազ­մա­կեր­պու­թյան (Ա­ՀԿ) որոշ­մամբ։ Այդ օրը գեր­մա­նա­ցի ման­րէաբան Ռո­բերտ Կո­խը (Robert Koch) հայ­տա­րա­րեց իր կող­մից հայտ­նա­բե­րած տու­բեր­կուլյո­զի հա­րու­ցի­չի մա­սին, որի հա­մար 1905 թ. ստա­ցավ Նո­բե­լյան մր­ցա­նակ:


1993 թ. ԱՀԿ կող­մից տու­բեր­կուլո­զը հայ­տա­րար­վեց հա­մազ­գային աղետ, իսկ մար­տի 24­-ը՝ Տու­բեր­կուլյո­զի դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օր:


Ա­մեն տա­րի տու­բեր­կուլո­զը տա­նում է 1,6 մի­լիոն մար­դու կյանք, որոնց մե­ծա­մաս­նու­թյու­նը զար­գա­ցող երկր­նե­րի բնա­կիչ­ներ են:


1993 թ. ԱՀԿ-ն պաշ­տո­նա­պես հանձ­նա­րա­րեց DOTS ( Directly Observed Treatment, Short-course) ռազ­մա­վա­րու­թյու­նը՝ քի­միական թե­րա­պիայի կար­ճատև կուր­սե­րով ան­մի­ջա­կա­նո­րեն վե­րահսկ­վող բու­ժում, որ­պես տու­բեր­կուլո­զի դեմ պայ­քա­րի նոր ռազ­մա­վա­րու­թյուն: DOTS­-ի հիմ­նա­կան սկզ­բունք­ներն են՝

 

  • քա­ղա­քա­կան աջակ­ցու­թյուն,­
  • ախ­տո­րո­շում ման­րա­դի­տա­կի մի­ջո­ցով,
  • դե­ղե­րի հու­սա­լի մա­տա­կա­րա­րում, բուժ­ման վե­րահս­կո­ղու­թյուն,­
  • ար­դյունք­նե­րի կա­նո­նա­վոր գնա­հա­տում:


DOTS տու­բեր­կուլո­զի համաճարակի դեմ մարտավարություն է, որը թույլ է տալիս շրջապատի համար առավել վտանգավոր հիվանդներին բացահայտել և բուժել: տու­բեր­կուլո­զով հիվանդների 92-95 %-ի բուժումը հնարավոր է:

 

DOTS ներդրումը փրկում է բազմաթիվ մարդկանց մահից, հիվանդություններից և տու­բեր­կուլո­զով պայմանավորված տառապանքներից: DOTS մարտավարության սկզբունքներն ունիվերսալ են ցանկացած երկրի համար: Այժմ այս մարտավարությունը հաջողությամբ ներդրվում է աշխարհի ավելի քան 160 երկրներում:

 

Տու­բեր­կուլո­զի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն առաջին հեերթին այս հիվանդության գլոբալ համաճարակի և դրա վերացման ջանքերի, ինչպես նաև կանխարգելման և դրա դեմ պայքարի մեթոդների մասին մոլորակի բնակչության տեղեկացվածության բարձրացումն է:

 

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. 123rf.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ