Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 21-ը` Դաունի համախտանիշ ունեցող մարդու միջազգային օր
Մարտի 21-ին նշվում է Դաուն համախտանիշ ունեցող մարդու միջազգային օրը (World Down Syndrome Day): Այդ տարեթիվն օրացույցի մեջ մտել է 2006 թ.: Նախաձեռնությունն այդ թեմային նվիրված 6-րդ սիմպոզիումի մասնակիցներինն է: Ռուսաստանում Դաուն համախտանիշով մարդու օրն առաջին անգամ նշել են 2011 թ.:
Մարտի 21-ը պատահական չի ընտրվել. դա հենց Դաուն համախտանիշի խորհրդանշական թիվն է։ Այդ հիվանդությամբ տառապող մարդու քրոմոսոմների 21-րդ զույգը կազմված է ոչ թե 2, այլ 3 քրոմոսոմներից («արիսոմիա»): «Օրացույցի լեզվով» թարգմանության մեջ ստացվել է երրորդ ամսվա (մարտ) 21-րդ ամսաթիվը։
Անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունը (John Langdon Down, 1828 թ. նոյեմբերի 18 - 1896 թ. հոկտեմբերի 7) 1862 թ. առաջինն է նկարագրել համախտանիշը, որի արդյունքում անվանել են իր անունով և ներկայացրել որպես հոգեկան հիվանդության ձև: 1959 թ. բնածին համախտանիշի և քրոմոսոմների թվի միջև կապը հայտնաբերել է ֆրանսիացի գենետիկ Ժերոմ Լեժենը (J’r’me Lejeune, 1926 թ. հունիսի 13 - 1994 թ. ապրիլի 3):
Հայտնաբերողն այդ համախտանիշն անվանել է «մոնղոլիզմ», որի պատճառը հիվանդի մոնղոլոիդ ռասայի ներկայացուցչին հիշեցնող դեմքն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ անվանումը չեղյալ է հայտարարել` 1965 թ. Մոնղոլիայի մասնագետների դիմումից հետո:
Հնարավոր է, որ համախտանիշի ներկայիս անվանումը փոխվի մեկ ուրիշ անվամբ: ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտն արդեն հանձնարարել է վերացնել համախտանիշի անվանման սեռական հոլովման ձևը՝ փաստելով հանձնարարականի հրատապությունը նրանով, որ բժիշկ Դաունն այդ խանգարմամբ չէր տառապում:
Դաուն համախտանիշը բնութագրվում է ֆիզիոլոգիական յուրահատկությունների ընդհանրական դրսևորմամբ` «տափակ դեմք», պարանոցի շրջանում մաշկային ծալքեր, հիպերշարժունակ հոդեր, մկանային հիպոտոնիա և այլն: Դաուն հիվանդության համար բնորոշ են հոգեկան խանգարումները։ Նկատվում է թուլամտություն (օլիգոֆրենիա)։ Խիստ թերզարգացած են ոչ միայն բանականությունը, այլև հոգեկան ֆունկցիաները՝ ընկալումը, ուշադրությունը, հիշողությունը, խոսելը։ Հիվանդներին անհասանելի են վերացական դատողությունները։ Խոսակցական բառապաշարը սահմանափակ է, աղքատիկ, առոգանությունը՝ թերություններով։ Բնորոշ է ընդօրինակումը, նկատվում է տրամադրության անկայունություն, լացի կամ գերհուզական բռնկումներ։ Դաուն հիվանդությամբ երեխաները շատ կապված են հարազատների հետ։ Որպես կանոն, Դաուն հիվանդությամբ տառապող երեխաները սովորում են հատուկ դպրոցներում։
Չնայած այդ երեխաների սովորելու անկարողության վերաբերյալ տարածված կարծիքին, նրանք ամբողջապես կարող են յուրացնել ինչպես իրենց հանդեպ խնամքի հմտությունները, այնպես էլ ավելի բարդ գործողություններ: Մոսկվայում անգամ գոյություն ունի աշխարհում միակ թատրոնը, որտեղ բոլոր մարդիկ ունեն Դաուն համախտանիշ: Խումբը, որը կոչվում է «Բարեհոգիներ», հաջողությամբ կազմակերպում է հյուրախաղեր` լի սրահներով:
21.03.2025 Կարդացեք նաև
Այսօր մեր մեծ տան տոնն է, այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...
22.04.2025
«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...
20.04.2025
Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են...
20.04.2025
Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...
07.04.2025
2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...
06.04.2025
Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան...
06.04.2025
Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...
04.04.2025
Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...
03.04.2025
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...
02.04.2025
ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...
02.04.2025
Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...
31.03.2025
ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...
30.03.2025
Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...
28.03.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGc1GM2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ