Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 18-ին ծնվել է գերմանա-ամերիկյան հոգեբան Կուրտ Կոֆֆկան

Մարտի 18-ին ծնվել է գերմանա-ամերիկյան հոգեբան Կուրտ Կոֆֆկան

­Կոֆֆ­կա­նը գեշ­տալտ հո­գե­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից է: Իր աշ­խա­տանք­նե­րում նա ընդ­գծել է բնա­ծին ու­նա­կու­թյուն­նե­րի և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պայ­ման­նե­րի փոխ­ներ­գոր­ծու­թյու­նը՝ պաշտ­պա­նե­լով Շտեր­նի «կոն­վեր­գեն­ցիայի տե­սու­թյու­նը»:


­Կուրտ Կոֆֆ­կան ծն­վել է 1886 թ. մար­տի 18­-ի­ն` Բեռ­լի­նում: Սո­վո­րել է Բեռ­լի­նի հա­մալ­սա­րա­նում Կարլ Շտումպ­ֆայի մոտ: 1909 թ. Կոֆֆ­կան ստա­ցել է փի­լի­սո­փա­յու­թյան դոկ­տո­րի աս­տի­ճան: Այդ տա­րի­նե­րին միաժա­մա­նակ սո­վո­րել է Էդին­բուր­գի համլ­սա­րա­նում:­


Ու­սումն ավար­տե­լուց հե­տո Կոֆֆ­կան աշ­խա­տում է Ֆրանկ­ֆուր­տի համլ­սա­րա­նում: 1911 թ. Գի­սեն քա­ղա­քի հա­մալ­սա­րա­նի պրի­վատ-դո­ցենտ էր: Այս­տեղ նա Կյո­լե­րի հետ մաս­նակ­ցում է Վերտ­խեյ­մե­րի փոր­ձե­րին, որոնք նվիր­ված էին շարժ­ման ըն­կալ­ման ու­սում­նա­սի­րու­թյա­նը: 1918 թ. Կոֆֆ­կան դառ­նում է հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր:


Վերտ­խեյ­մե­րի և Կյո­լե­րի հետ միասին 1921 թ. Կոֆֆ­կան հիմ­նում է «Հո­գե­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն» պար­բե­րա­կա­նը: Նույն տա­րում հրա­տա­րակ­վում է նրա «Հե­գե­կան զար­գաց­ման հիմ­քեր» աշ­խա­տան­քը՝ որ­տեղ նա ներ­կա­յաց­րել է գեշ­տալտ հո­գե­բա­նու­թյան մե­թոդ­նե­րի կի­րա­ռու­մը երե­խայի հո­գե­կան զար­գաց­ման ու­սում­նա­սիր­ման մեջ: Նրա­նում հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում փոր­ձի և սխալ­նե­րի վրա սո­վո­րե­լուն: Իր հիմ­նա­կան աշ­խա­տան­քը՝ «Գեշ­տալտ հո­գե­բա­նու­թյան սկզ­բունք­նե­րը», Կոֆֆ­կան հրա­տա­րա­կել է 1935 թ.: ­Կուրտ Կոֆֆ­կան մա­հա­ցել է 1941 թ. նոյեմ­բե­րի 22­-ի­ն` Նորտ­խեմպ­տո­նում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. psyanimajournal.livejournal.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ