Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day):

Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day):

Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ  մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը ՝ Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day):

 

Նրա հիմքերը դրվել են ԱՄՆ-ում 1986 թ. Գրկախառնությունների ազգային օրվա (Natioanal Hugging Day) անվան ներքո, իսկ հետո նպատակասլացորեն, տարածվել է աշխարհով մեկ: Համաձայն տոնի ավանդույթի` ընկերաբար կարելի է գրկել անգամ անծանոթ մարդուն:


Չնայած այդ տոնի երիտասարդ տարիքին, այսօր դժվար է գտնել նրա հեղինակին. անհայտ է, թե  ու՞մն է հունվարի 21-ը «սերտորեն» նշելու գաղափարը, և ի՞նչու է ընտրվել հենց այդ տարեթիվը: Ընդունված է, որ այդ տոնի նախաձեռնողները ուսանողներ են եղել:


Հենց այդ օրը   տղաները և աղջիկները միմյանց փարվում էին առանց ինտիմ մտադրությունների: Յուրօրինակ լեգենդի համաձայն՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր ջերմությամբ:


Հոգեբանները կարծում են, որ մարդիկ, ովքեր ձգտում են ձեզ իրենց գիրկն առնել, ցանկանում են զգալ անվտանգության, հարմարավետության և սիրո զգացում:


Գրկախառնությունները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Մենք գրկում ենք ընկերներին և հարազատներին  հանդիպելիս, բաժանումից հետո, գրկում ենք միմյանց, որպեսզի արտահայտենք մեր ուրախությունն ու շնորհակալությունը:


Հաճելի է այն, որ հունվարի 21-ի տոնակատարությունը չի պահանջի նյութական ծախսեր: Դուք պետք է ձեր ջերմությունը շռայլորեն շնորհեք բոլոր նրանց, ում անհրաժեշտ եք համարում: Հարազատներին և սիրելի մարդկանց գրկախառնություններ նվիրեք՝ շնորհավորելով տոնը, ի նշան նրանց նկատմամբ ջերմ վերաբերմունքի, այդ կերպ հիշեցնելով ձեր անկեղծ, ջերմ զգացումների մասին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ