Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ

Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ

Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի շատ երկրների ուղղափառները, լյութերականները և այլ բողոքական խմբեր: 

 

Քրիստոնյաների կողմից Ծնունդը նշելու առաջին հիշատակումները սկսում են IV դարից:  Հիսուս Քրիստոսի ծննդյան իրական տարեթվի հարցը  վիճելի է և եկեղեցական հեղինակությունների կողմից միանշանակորեն չլուծված: Հնարավոր է, դեկտեմբերի 25-ի ընտրությունը պայմանավորված է այդ օրը եկող հեթանոսական արևային տոնի հետ՝ «Անհաղթահարելի Արևի ծնունդը», որը Հռոմում քրիստոնեություն ընդունելուց հետո  համալրվեց  նոր բովանդակությամբ: 

 

Ժամանակակից վարկածներից մեկի համաձայն՝ տարեթվի ընտրությունը տեղի է ունեցել վաղ քրիստոնյաների կողմից Աստվածային մարմնավորման և Զատիկի համաժամանակյա տոնակատարության ժամանակահատվածի տրամաբանությամբ: Համապատասխանաբար  այդ տարեթվին (մարտի 25) ավելացնելով 9 ամիս, Ծնունդը դառնում է ձմեռային արևադարձի օրը: Քրիստոսի Ծննդյան տոնն ունի նախնական տոնակատարության 5 օր (դեկտեմբերի 20-24) և 6 օր՝ ետտոնակատարության: 

 

Տոնի նախօրեի երեկոյան` դեկտեմբերի 24-ին խիստ, հատուկ պասի են հետևում, որը ստացել է «ճրագալույց»  անվանումը, քանի որ այդ օրը սննդի մեջ օգտագործվում է սերմնահյութ՝ ցորենի կամ գարու  հատիկներ պարունակող մեղր:  Ավանդույթի համաձայն` ճրագալույցի  պասն ավարտվում է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվում է առաջին երեկոյան աստղը: Տոնական երեկոյին հիշվում են նոր կտակարանային մարգարեություններն ու իրադարձությունները, որոնք վերաբերում են Փրկչի ծննդին: Ծննդյան ժամերգությունները կատարվում են երեք անգամ՝ արևածագին և երեկոյան, որը խորհրդանշում է Քրիստոսի Ծնունդը` Հոր Աստծո արգանդում, Աստվածամոր փորում և յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում:   

 

XIII դարում` սուրբ Ֆրանսիսկո Ասսիզսկի ժամանակ, սովորույթ էր տաճարներում երկրպագման համար մսուրներ դնել, որոնցում տեղադրվում էր մանուկ Հիսուսի կերպարը: Ժամանակի ընթացքում Ծննդից առաջ մսուրներ սկսեցին դնել ոչ միայն տաճարներում, այլև տներում: Տնային ապակեպատ արկղերի մակետները ներկայացնում են քարանձավը, իսկ մսուրներում պառկած է Մանուկ Հիսուսը: Նրա կողքին Աստվածամայրն է, Հովսեփը, հրեշտակը, երկրպագման եկած հովիվները, նաև կենդանիներ՝ ցուլ, ավանակ և այլն:  Ներկայացվում են նաև ամբողջական տեսարաններ ժողովրդական կյանքից` սուրբ ընտանիքի հետ մեկտեղ ժողովրդական հագուստով գյուղացիների:  

 

Եկեղեցական և ժողովրդական ավադույթները ներդաշնակ միահյուսվել են Ծննդյան տոնակատարության մեջ: Կաթոլիկ երկրներում շատ հայտնի է երիտասարդների և երեխաների երգերով ու բարի ցանկություններով տնետուն շրջելու  սովորույթը։ Շրջողներն ի պատասխան ստանում են նվերներ՝ երշիկ, բոված շագանակներ, ձվեր, բլիթներ, քաղցրավենիք: Ժլատ տերերին ծաղրում են  և նրանց ահաբեկում աղետներով: Այս ամենի ժամանակ  մասնակիցները դիմակավորվում են կենդանիների մորթիներով, իսկ նրանց ուղեկցում են երգն ու ուրախությունը: 

 

Նման սովորույթը բազմիցս քննադատվել է եկեղեցական իշխանությունների կողմից` որպես հեթանոսական, որին հետևել է սովորույթի ուժի աստիճանաբար պակասելը ու ավանդական դարձել միայն հարազատների, հարևանների ընկերների մոտ այցելելը։ 

 

Ծննդյան տոներին Արևի հեթանոսական պաշտամունքի վերապրուկների մասին վկայում է տանը  արարողակարգային կրակ վառելու ավանդույթը՝ «սուրբ ծննդյան ճղոնը»: Հետևելով հանդիսավոր արարողակարգերի՝ տուն էին բերում, վառում՝ միաժամանակ աղոթելով ու խաչ անելով (փորձ` հաշտեցնելու հեթանոսական արարողակարգը քրիստոնեական կրոնի հետ):  

 

Փայտի կտորը ծածկում էին ցորենով, վրան լցնում մեղր, գինի և կարագ, վրան դնում սննդի կտորներ ու դրան դիմում որպես կենդանի էակի` պատվին բարձրացնելով գինու գավաթներ: Ծննդյան տոնակատարության ժամանակ սովորույթ էր կտորներ բաժանել`  «Ծննդյան հացը», հատուկ անհամ նշխարներ, Ադվենտի ժամանակ տաճարներում օծված։ Դրանք ուտում էին ինչպես տոնական սեղանից առաջ, այնպես էլ տոնի հետ կապված միմյանց շնորհավորանքների և ողջույնների ժամանակ: 

 

Ծննդյան տոնի բնորոշ տարրը տանը զարդարված եղևնի դնելու սովորույթն է: Այս հեթանոսական ավանդույթը ծնվել է գերմաներենով խոսող ազգերի մոտ, որոնց արարողակարգերում եղևնին կյանքի և պտղաբերության խորհրդանիշն էր: 

 

Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի  ժողովուրդների մոտ` քրիստոնեության տարածմանը զուգընթաց, գույնզգույն գնդերով զարդարված եղևնին նոր խորհրդանիշ է ձեռք բերել, որով զարդարել են բնակարանը դեկտեմբերի 24-ից՝ որպես առատ պտուղներով դրախտի ծառի խորհրդանիշ:  

 

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ