Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Նոյեմբերի 20-ը Երեխաների միջազգային օրն է

Նոյեմբերի 20-ը  Երեխաների միջազգային օրն է

 1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան  խորհուրդ տվեց բոլոր երկրներին  պրակտիկայի մեջ ներառել  Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման համաշխարհային օր՝ նվիրված գործունեությանը՝ ուղղված երեխաների բարեկեցության ապահովմանը ամբողջ աշխարհում:

 

ՄԱԿ-ը առաջարկեց կառավարություններին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանցից յուրաքանչյուրը նպատակահարմար է գտնում: Նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ 1959 թ. Անսամբլեան ընդունեց երեխաների իրավունքների դեկլարացիան, իսկ 1989 թ.՝ Երեխաների իրավունքների Կոնվենցիան:

 

Ամեն տարի 11 միլիոն երեխա է մահանում՝ չապրելով մինչև անգամ իրենց ծննդյան հինգերորդ օրը, տասնյակ միլիոն երեխաներ մնում են ֆիզիկապես և մտավոր հիվանդ՝ հնարավորություններ չունենալով մեծանալու, կյանքի և զարգացման համար:

 

Այդ մահերից շատերը հեշտությամբ կանխվող կամ բուժվող հիվանդությունների պատճառով  են, մյուսները՝ աղքատության, տգիտության, խտրականության և բռնության  կործանիչ հետևանքների: Այս բոլոր պատճառները միասին մեծ վնաս են հասցնում ընտանիքներին, համայնքներին, պետություններին և ամբողջ աշխարհին:

 

Միայն  վաղ մանկության տարիներին չէ, որ  ստիպված են բախվել նման ուժերի հետ, որոնք սպառնում են երեխաների կյանքին և բարեկեցությանը: Նրանք դառնում են ավելի անպաշտպան, քանի որ հաճախ զրկված են իրավունքներից, այդ թվում կրթության իրավունքից, հասարակական-քաղաքական կյանքում մասնակցությունից, առողջությանը վնաս հասցնելու պաշտպանությունից:

 

ՄԱԿ-ի Երեխաների ֆոնդը    երեխաների առողջության բոլոր ոլորտներում լայն աշխատանք է ծավալում՝ նախածննդաբերական  շրջանից մինչև երիտասարդ տարիք: Ֆոնդը միջոցներ է ձեռնարկում հղի կանանց անհրաժեշտ բժշկական հսկողություն տրամադրելու համար ծննդաբերությունից առաջ և վերջինիս ընթացքում, տնային պայմաններում  ընտանիքների համար մանկական հիվադություններրը հաղթահարելու հնարավությունների ամրապնդում,  խորհուրդ է տալիս համայնքներին՝ առողջապահության առավելագույն մակարդակի ապահովման համար:

 

Մանկական ֆոնդը հատուկ ջանքեր է գործադրում, հասնելով նրան, որ երեխաները, ովքեր կորցրել են իրենց ծնողներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով, ստանան այնպիսի խնամք, ինչպես նրանց հասակակիցները: Այն նաև օգնում է արժանի կյանք ապահովել ՁԻԱՀ-ով հիվանդ կանանց և երեխաներին:

 

Հիշեցնենք, որ երեխաների պաշտպանության Միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ