Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Նոյեմբերի 17-ը Հայաստանում Ռազմա-բժշկական աշխատակցի օրն է

Նոյեմբերի 17-ը Հայաստանում  Ռազմա-բժշկական աշխատակցի օրն է

 1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հիվանդանոցի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում:

 

Այդ օրվանից ի վեր նոյեմբերի 17-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ռազմա-բժշկական աշխատակիցների օր:

 

1994 թ. մայիսին Մոսկվայում Հայաստանի, Ղարաբաղի  և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև պայմանագիր կնքելուց հետո, Հայաստանի ԶՈՒ   ղեկավարությունը կարողացավ կենտրոնանալ ռազմական շինարարության ներքին խնդիրների վրա: Հիմնական խնդիրներից մեկը համարվում էր կադրերի պատրաստումը:

 

Այդ առումով Հայաստանում ստեղծվեցին մի քանի ռազմական ուսումնարաններ, այդ թվում՝ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռազմա-բժշկական ֆակուլտետը:

 

Հայաստանի ռազմական բժիշկները, ՊՆ  Ռազմա-բժշկական կառավարման ղեկավարությամբ,  համագործակցելով Հայաստանի փրկարար ծառայության հետ` մասնակցում են տարերային աղետների, երկրաշարժերի հետևանքների լիկվիդացմանը: Նրանք բազմիցս մասնակցություն են ունեցել միջազգային ուսուցումներում, փրկարար գործողություններում:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ