Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով:

 

Բժշկության այս նոր բնագավառի պատմությունը իր սկիզբն է առել 19-րդ դարի կեսերին, երբ 1846 թվականի հոկտեմբերի 16-ին ատամնաբույժ Թոմաս Մորտոնը եթերային անզգայացմամբ վիրահատություն կատարեց: Հենց այդ օրն էլ ողջ աշխարհում հայտնի է որպես Անեսթեզիայի համաշխարհային օր (World Anaesthesia Day):  Բնական է, որ անեսթեզիոլոգիան առաջին հերթին տարածվեց այն հիվանդների վրա, ովքեր ենթարկվում էին վիրահատական միջամտության: Պետք է սակայն նշել նաև, որ հոգեբուժությունը (իսկ ավելի ու նաև նարկոլոգիան) արդեն 19-րդ դարում սերտ կապեր ուներ անեսթեզիայի հետ:

***

Այնպիսի հայտագործությունները ինչպիսին, օրինակ,  անեսթեզիան է, որոնք բարձր են գնահատվել մարդկության կողմից և նրա գոյության պայմաններում խորը փոփոխություններ են առաջացրել, ընդամենը մի քանիսն են: Պարզապես սարսափելի է պատկերացնել վաղեմի ժամանակներում վիրաբուժությունը, երբ հիվանդը` մնալով գիտակից վիճակում, բժիշկը սղոցում էր ոսկրը: Նմանատիպ ահարկու ցավերից մարդկանց ազատելն այն կարևորագույն պարգևներից է, որ մարդը նվիրել է ինքն իրեն:

 Հնարավոր է Ուիլիամ Թոմաս Գրին Մորտոնի անունն այնքան էլ հայտնի չէ մարդկությանը, սակայն անջնջելի է պատմության տեսակետից ավելի, քան բազմաթիվ հայտնի անձինք, քանզի նրան է պատկանում վիրաբուժության մեջ անեսթեզիայի կիրառման վաստակը:

 Ուիլիամ Թոմաս Գրին Մորտոնը ծնվել է Չարլթոնում (ԱՄՆ, Մասսաչուսեթս) ֆերմերներ Ջեյմս Մորտոնի և Ռեբեկկա Նիդհեմի ընտանիքում: Նրա հայրն ուներ խանութ և գյուղատնտեսական ագարակ, որտեղ և տղան անց է կացրել իր մանկությունը: 1827թ., որպեսզի Ուիլիամը կարողանար դպրոց գնալ, ընտանիքը տեղափոխվում է Նորթ-Չարլթոն: Դեռ դպրոցում Մորտոնը հետաքրքրված էր բժշկությամբ և հաճախ էր զրուցում տեղի բժշկի հետ, ով ոչ միայն չէր խրախուսում տղային, այլև` սեփական ծանր և անշնորհակալ աշխատանքից ելնելով, փորձում էր սաստել նրա երազանքները: Դպրոցում Մորտոնը չէր շփվում համադասարանցիների հետ և հաճախ էր առանձնանում՝ զբաղվելով փնտրտուքներով և հանքանյութերի ուսումնասիրությամբ: Նա չէր հրաժարվում բժիշկ դառնալու իր երազանքից, իսկ երբ արդեն ժամանակն էր բժշկական ուսումը սկսելու, նրա հայրը սնանկացավ:

 

   
    Խորաս Ուելս  (Horace Wells, 1815-1848)

 Երիտասարդը փորձեց բացել սեփական գործ, որում կյանքի փորձի բացակայության պատճառով հաջողության չհասնելով, անընդհատ անցնում էր մեկ գործից մյուսին: Բոստոնում արտադրական գործարանում փոքրինչ աշխատելուց հետո` նա վերադարձավ տուն, և սկսեց զբաղվել հոր խանութով: Երազելով դառնալ հսկա և անկախ առևտրական՝ սկսեց կիրառել տարբեր ֆինանսական և առևտրական գործողություններ։ Արդյունքում ամբողջությամբ փոշիացվեցին ոչ միայն ծրագրերը, այլև սնանկացրեց հոր բիզնեսը: Այդժամ նա որոշեց վերադառնալ բժշկության իր երազանքներին: Բժշկական ամբողջական կուրսի համար երկար ժամանակ էր պահանջվում, հայրական նյութական օգնությունն էլ այլևս չկար։ Մորտոնը սահմանափակվեց ատամնաբուժությամբ և 1840 թ. ընդունվեց Բալտիմորում նոր բացված ատամնաբուժական դպրոց: Պետք է նշել, որ XIX դարի առաջին կեսին ԱՄՆ-ում ատամնաբուժությունը հասարակ և հետամնաց մասնագիտություն էր: Ատամնաբույժից պահանջվում էր միայն ատամ «քաշելու» հմտություն, ավելին կարող էին անել միայն քչերը: Այս մասնագիտության ներկայացուցիչներն անփույթ ինքնուսույցներ էին, որոնք, ատամ քաշելիս, հաճախ բավարարվում էին այն կոտրելով, ու  անհարմար անգամ չէին զգում: Անորակ ատամանբուժությունը բավարարվում էր նրանով, որ անհանդուրժելի ցավերից տառապող հիվանդն օգնություն է փնտրում ում մոտ պատահի: Այս իսկ պատճառով 1840 թ. Բալտիմորում առավել հաջողված ատամնաբույժների խումբը կազմակերպեց «Ատամի վիրաբույժների ամերիկյան ընկերությունը» և Ատամի վիրաբուժության քոլեջը` դառնալով առաջին իսկական ատմնաբուժական դպրոցն ԱՄՆ-ում: Մորտոնին բախտ վիճակվեց դպրոցի ուսանողների առաջին խմբի մեջ ընկնել,  չնայած կրթական մակարդակն այնքան բարձր չէր ու հազիվ թե կուրսն ավարտելուց հետո ինքնուրույն ատամնաբույժ աշխատելու վստահություն ձեռք բերեր: Հնարավոր է հենց այս պատճառով` դիպլոմը ստանալուց հետո, Մորտոնը չգնաց Բոստոն, ու երկու տարի շարունակում էր հմտանալ Կոննեկտիկուտ նահանգի երկու փոքր քաղաքներում (Ֆարմինգտոն և Գեշիր): Չունենալով փորձ` Մորտոնը որոշեց լրացնել բացը, շփվելով առավել փորձառու բժշկի հետ: Մորտոնը հեռու չէր Հարտֆորդ քաղաքից, և ճակատագիրը նրան միացրեց այնտեղ բնակվող գազային անզգայացման ռահվիրա Խորաս Ուելսի (1815-1848) հետ: 1838 թ. ի վեր Ուելսը Հարտֆորդում ինքնուս ատամնաբույժ էր։ Նրանք ծանոթացան և որոշեցին Բոստոնում բացել համատեղ ատամնաբուժարան: Ուելլսն ուներ փորձ, Մորտոնը՝ մասնագիտական կրթություն: Երիտասարդները վստահ էին հաջողության հասնելուն և հարստանալը թվում էր շատ մոտ: Բոստոնում տարածքի վարձակալության և համապատասխան կաբինետի ստեղծման համար անհրաժեշտ էր փող: Երիտսարդներին հաջողվեց համոզել մի տարեց կնոջ և վերջինս նրանց 1000 դոլար գումար տվեց` նախագծի իրականացման համար: Նրանք չխնայեցին գովազդի համար` տալով հայտարարություններ ատամնապսակների նոր մեթոդների մասին, ու խոստանալով վերադարձնել հաճախորդների գումարները, ովքեր դժգոհ կմնան: Գովազդը հաջողությամբ աշխատեց, հարյուրավոր մարդիկ դիմեցին նրանց: Սակայն ավելի ուշ սկսեցին հրաժարվել, քանի որ պրոթեզավորմանը նախորդում էին տանջալի ցավեր` կապված նախորդ բժիշկների կողմից թողած ատամների արմատների հեռացման հետ:

 

 Գործերը վատացան, մեկ տարի անց` 1843 թ. նոյեմբերին, Ուելսը գրեց Մորտոնին համատեղ գործից հրաժարվելու մասին: Ուիլիամ Մորտոնը` մնալով մենակ, ջանասիրաբար նոր հաճախորդներ էր գտնում, զարգացնում էր պրոթեզավորման տեխնիկան, հաջողությամբ կիրառում էր իր հայտնագործած միջակա ծեփամածուկը և փնտրում ցավազրկող մեթոդներ: Նրա գործերը լավացան և մեկ տարի անց կարողացավ ազատվել պարտքերից:

 

Տարեց կինը Մորտոնին օգնեց ոչ միայն գումարով: 1844 թ. գարնանը Մորտոնը մեկնեց Ֆարմինգտոն և ծանոթացավ նրա զարմուհու՝ 16 ամյա Էլիզաբեթ Ուիտմենի հետ, ում սիրահարվեց ճակատագրորեն և Բոստոն վերադառնալուց հետո չէր դադարում երազել, պատմել իրեն կախարդած աղջկա արժանիքների մասին: Մորտոնը չսխալվեց. աղջիկը կես դար շարունակ ամուսնու հետ ձեռք-ձեռքի քայլեց` կյանքում կարճ հաջողություններ և երկար, ծանր ու դժվար տարիներ ապրելով: Էլիզաբեթին դուր էր գալիս երիտասարդ ատամնաբույժը, իր կյանքը չէր պատկերացնում առանց նրա, Մորտոնը Էլիզաբեթի հորը համոզելու համար խոստանում էր ընդունվել բժշկության ֆակուլտետ և ձեռք բերել առավել պատկառելի մասնագիտություն: Սակայն հայրը համաձայնություն տվեց միայն այն ժամանակ, երբ երիտասարդ զույգի կողմից հանդես եկավ հորաքույրը` պատմելով նրա հասած հաջողության ու  իր տված պարտքը ճիշտ օգտագործելու և ժամանակին վերադարձնելու մասին: Հետագա կյանքը ցույց տվեց, որ հոր մտահոգությունները հիմնավոր էին: Ուրախ կյանք չէր սպասվում երիտասարդ կնոջը. Նրան վիճակված էր ամեն օր տեսնել չափազանց աշխատասեր ամուսնուն՝ զբաղված իր հիվանդների ընդունելությամբ, լսել հիվանդների ճիչերը և արհեստական ատամների պատրաստման մասին անվերջանալի խոսակցությունները, ինչպես նաև ցավազրկող միջոցի ստեղծման վերաբերյալ նրա նվիրական երազանքը: 1844 թ. Ուիլիամը և Էլիզաբեթն ամուսնացան։ Մեկ տարի անց ծնվեց առաջին որդին: Մորտոնը արհեստական ատամների պատրաստման արհեստանոց բացեց, ուր աշխատանքը կատարվում էր կոնվեյերային մեթոդով: Այս գործից եկամուտը զգալի էր. ատամի հիվանդություններով տառապող հիվանդների ընդունելության և մի քանի աշակերտների վարձով Մորտոնը վաստակեց մինչև 20000 դոլար գումար մեկ տարում (1845-1846թթ): Այդ ժամանակ Հարտֆորդում, ուր գնացել էր Խորաս Ուելլսը, տեղի էին ունենում հետաքրքիր իրադարձություններ: 1844 թ. դեկտեմբերի 10-ին Խորասը այցելեց «զվարճացնող գազի» արդյունավետ ինհալացիայի հասարակական ներկայացմանը և եկավ այն եզրակացության, որ գազի անալգետիկ արդյունքը կարելի է հաջողությամբ օգտագործել շատ ցավոտ մանիպուլյացիաների՝ ատամների հեռացման ժամանակ: Սակայն... Արդյո՞ք գազի կոնցենտրացիան էր անբավարար, թե՞ կարճատև ինհալացիան, կամ էլ կամավոր ուսանո՞ղն էր կայուն ազոտի ենթօքսիդի նկատմամբ, դժվար է պատկերացնել: Անզգայացումը չկայացավ:

 

 «Սո~ւտ, խաբեբայությո~ւն», - բղավում էին ներկա ուսանողները: Ասում են, Ուելլսին անգամ հրեցին բեմահարթակից: Շատ հուսահատված՝ հաջորդ առավոտյան Ուելլսը վերադարձավ Հարտֆորդ: Նրա նախկին գործընկեր Ուիլիամ Մորտոնը, որի աչքի առաջ կատարվեց Խորաս Ուելսի անհաջողությունը, ստիպեց նրան հասկանալ` չի կարելի հույս դնել արագ և հեշտ հաջողությանն առանց մեծ ջանքերի, աշխատանքի և փորձի: Առանձին հիվանդների մոտ Ուելսի կատարած ցավազրկման հաճախակի փորձերն ապացուցեցին Մորտոնին, որ ցավազրկում, միևնունն է, հնարավոր է:

 

 Իր ուսանողության առաջին ամիսներին Մորտոնը ապաստանել էր բոստոնցի քիմիկոս Չարլզ Ջեկսոնի բնակարանում: Այս նրա համար լավ հնարավորություններ էր ստեղծում հետաքրքիր զրույցների համար ոչ միայն ընթրիքի սեղանի շուրջ, այլև դրանից դուրս` ընտանեկան պայմաններում: Իսկ իր բազմազան գիտելիքների շնորհիվ Ջեկսոնը հետաքրքիր զրուցակից էր:

 

Մեկ անգամ չէր, որ ընթրիքի սեղանի շուրջը Մորտոնը Ջեքսոնից լսել էր ծծմբի եթերի բազմաթիվ հատկությունների մասին: Ջեքսոնը հիշատակել էր նաև եթերի տեղային արդյունքի մասին և դրա օգտագործման դեպքում մաշկի այդ հատվածի զգայունության նվազման մասին: Մորտոնի ուղղակի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է այն կիրառել ատամնաբուժական պրակտիկայում, Ջեքսոնը տվեց դրական պատասխան`Մորտոնին տալով ապակե կաթոցիկ:

 

 Հետագայում Մորտոնը, իհարկե, կարող էր եթերի մասին առավել մանրամասն տեղեկանալ Ջեքսոնից, սակայն նրանք վիճեցին, և դադարեցին հանդիպել:

 

 Մնում էր ինքնուրույն տեղեկատվություն գտնել գրքերից, որտեղից ստանում էր բազմաթիվ հիմնավորումներ` եթերի միջոցով անզգայացման փորձեր կատարելու մասին: Արդյո՞ք եթերի գոլորշին առավել ուժեղ կլինի, քան ծիծաղեցնող գազը` իր անզգայացնող հատկանիշներով: Եվ եթե այո, ապա արդյո՞ք հնարավոր կլինի գտնել ինհալացիայի միջոց և անվտանգ չափաբաժին: Եվ վերջապես, արդյո՞ք եթերային անզգայացումը չի թողնի անվերադարձ հետևանքներ հիվանդի բանականության և առողջության վրա: Այս ամենը պահանջում էին ուշադիր և բազմակի փորձեր: Մորտոնը դա հասկանում էր և ջանասիրաբար ուսումնասիրում ու այլևս ոչինչ չուներ Ջեքսոնին հարցնելու: Վերջինս, անկասկած, էական որևէ բան չէր կարող ավելացնել Պերեյրայի և Ֆարադեի գրածներին, իսկ ավելի վաղ` 1800 թ., ազոտի վերաբերյալ Դեվիի գրածին:

 

Մորտոնն օր ու գիշեր մտորում էր փորձարկման մասին, հաղորդվում իր ընկերների ու ծանոթների հետ:

 1846 թ. հունիսի վերջին Մորտոնն այնքան էր տարված եթերի փորձարկումներով, որ անգամ օգնական վարձեց Գրենվիլլյա Գ. Հայդենին:

Մի անգամ, երբ Մորտոնն էնտուզիազմով պատմում էր ցավազրկող միջոցի իր երազանքների մասին ծանոթ բժիշկ Կուլդին, վերջինս ասաց. «Եթե դուք դա իրականացնեք, ապա դուք կանեք ավելին, քան մինչ այսօր կատարել է մարդկային իմաստությունը, և ավելին, քան այն կարող է անել երբևէ»:

 

 Վերջապես, որոշելով առավել մանրամասն կատարել իր փորձերը կենդանիների վրա, Մորտոնը մեկնեց քաղաքից դուրս, իր ատամնաբուժական գործերը տալով Հայդենին: Նա սկսեց տնային շնից, որի անունը Նիգա էր`կնոջից թաքցնելով  սիրելի շան վրա կատարած փորձը:  

 

 Հաջորդ օրն Էլիզաբեթը տեսավ, ինչպես է ամուսինը փորձեր կատարում իր մյուս սիրելի կենդանիների վրա, ասենք` սեղանի վրա տեսնելով քնած ոսկե ձկնիկին: Կնոջ բողոքներին Մորտոնը կարող էր պատասխանել միայն խոստումով: Կարևորը`  այնքան էր մեծ ուրախությունը, երբ ձկնիկը կենդանացավ ու սկսեց լողալ ակվարիում վերադառնալուց հետո: Որպեսզի չվահատեցնի կնոջը, Մորտոնը սկսեց ամեն օր ձուկ բռնել և դրանց վրա կատարել իր փորձերը: Գնում էր անտառ ու ժամերով զբաղվում ամենատարբեր միջատներ, թրթուռներ, որդեր բռնելով:

 

Սակայն մի անգամ Էլիզաբեթը շատ հուզվեց և սկսեց օգնություն կանչել, երբ հատակին ընկած տեսավ Մորտոնին: Շուտով Մորտոնն արթնացավ: Նա ցանկացել էր շան վրա փորձ կատարել, սակայն շունը, զգալով արդեն իրեն ծանոթ եթերի հոտը, փորձել էր փախչել, արդյուքնում, եթերից տուժել էր Մորտոնը:

 

«Դուք սարսափելի բաներ եք անում»,-ընդդիմանում էր Էլիզաբեթը: Մորտոնը պատասխանում էր. «Ես խնդիր ունեմ լուծելու այս աշխարհում: Կգա ժամանակ, երբ ես կքշեմ ցավը տիեզերքից»:

 

 Ժամանակն անցնում էր, պետք էր վերադառնալ Բոստոն վերադառնալ, որտեղ էլ Մորտոնն առաջին փորձը կատարեց իր վրա:
 «Ես Բարնետից ձեռք բերեցի եթերը, և, վերցնելով սրվակը, փակվեցի սենյակում։ Նստեցի վիրահատական աթոռին ու սկսեցի ինհալացիան: Հասկացա, որ եթերը շատ թունդ է և որ խեղդում է ինձ, իսկ ցանկալի արդյունքը չի տալիս: Այդժամ ես թրջեցի իմ թաշկինակը, և սկսեցի հոտոտել: Ֆիքսեցի ժամանակը, շուտով կորցրեցի գիտակցությունս։ Երբ արթնացա, մարմինս թմրած էր, մի զգացում կար` կարծես մարմնումս մրջյուններ էին վազում, և ես ամեն ինչ կտայի, միայն թե որևէ մեկը գար ու արթնացներ ինձ: Վայրկենապես հասկացա, որ կմեռնեմ այս վիճակում, և որ աշխարհը միայն կծիծաղի իմ խելագարության վրա: Հետո միջնամատիս քոր զգացի, փորձեցի ձեռք տալ դրան բթով, ապարդյուն: Երկրորդ փորձին այն հաջողվեց, սակայն զգացողություն չկար: Ես հերթականությամբ բարձրացրի ձեռքս, շոշափեցի ազդրս, զգացողությունը ամբողջական չէր: Փորձեցի վեր կենալ աթոռից, բայց ետ ընկա: Աստիճանաբար վերջույթներիս ուժը և գիտակցությունս վերադարձան: Ես նայեցի իմ ժամացույցին ու հասկացա, որ անգիտակից վիճակում եմ եղել մոտ 7-8 րոպե: Վստահ եմ, որ այդ ընթացքում կարելի է ատամը քաշել` առանց ցավի զգացողության»:

 

Մորտոնի ուրախությունը սահման չուներ: Նա գրկում էր իր ասիստենտներին: Հայդենի հետ այս բացահայտման հոյակապ հեռանկարների վերաբերյալ զրույցից հետո` վերջինս հասկացավ, թե ինչի համար էր Մորտոնն այդքան երկար ժամանակ թողել իր գործը` շատ քիչ ժամանակ տրամադրելով հիվանդների ընդունելությանը: Հիմա Մորտոնն արդեն վառվում էր անհամբերությունից` նայելով հիվանդերի ցուցակը, որ գրանցվել էին հոջորդ օրվա համար։ Անգամ պատրաստ էր իր իսկ վրա փորձ կատարել, երբ ճակատագիրը նրան ուղարկեց արտակարգ մի հիվանդի:

 

 1846 թ. սեպտեմբերի 30-ին, չորեքշաբթի օրը ժամը վեցին, Մորտոնին դիմեց երիտասարդ երաժիշտ Էբեն Ֆրոստը: Ահա Ֆրոստի գրառման տեքստը, որը հաստատել է Հայդենը. «Վստահեցնում եմ, որ դիմել եմ բժիշկ Մորտոնին երեկոյան ժամը վեցին (1846 թ. սեպտեմբերի 30)՝ տառապելով անտանելի ատամնացավից: Բժիշկ Մորտոնը հանեց իր թաշկինակը, թրջեց այն իր լուծույթով, որը ես շնչեցի մոտ կես րոպե, իսկ հետո քնով անցա: Մի անկնթարթ հետո արթնացա ու տեսա իմ ատամը` ընկած գետնին: Ես ոչ մի ցավ չեմ զգացել և դրանից հետո. ընդունարանում մնալով քսան րոպե,  ոչ մի տհաճ զգացում չեմ ունեցել վիրահատությունից հետո»:

 

 Այդ երեկո Մորտոնը բոստոնյան մեծ թերթի խմբագրությունում էր, իսկ առավոտյան` պատենտների բյուրոյի դռան առջև: Թերթի խմբագրատանը որպես վկաներ ներկայացել էին Հայդենը և Ֆրոստը, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 1-ին, Daily Journal բոստոնյան թերթի առավոտյան համարում տպագրվել էր. «Երեկ երեկոյան, ինչպես մենք տեղեկացանք երիտասարդից, ով ենթարկվել էր վիրահատության, հեռացվել է ատամը` առանց որևէ ցավի: Հիվանդը քնել է ինչ որ խառնուրդի ինհալացիայի միջոցով, որի ազդեցությունը շարունակվել է մոտ մեկ քառորդ րոպե, հենց այնքան, ինչքան բավական է ատամի հեռացման համար»:

 

Դա առաջին տպագրությունն էր հաջողված վիրահատական անզգայացման վերաբերյալ: Չնայած դրանում չկար ոչ Մորտոնի ազգանունը, ոչ հասցեն, հեղինակի և անցկացման վայրի մասին լուրը շատ արագ տարածվեց Բոստոնում՝ գրավելով շատ հետաքրքրասերների և հիվանդների ուշադրությունը: Շնորհիվ դրա, Մորտոնը մի քանի անգամ ևս ատամի հեռացման ժամանակ անզգայացում կատարեց:

 

 Եվ ահա վերջապես Մորտոնի բնակարան եկավ Բոստոնում Մասաչուսեթսյան հանրային հիվանդանոցի հայտնի վիրաբույժներից Հենրի Բիգելոուը(1818-1871)՝ ծանոթանալու անզգայացումներին:

 

 Ստեղծվեց տարօրինակ մի իրադրություն: Չէ՞ որ Բիգելոուի օգնության վրա հույս դնելու համար Մորտոնը պետք է հայտներ նրան իր թմրանյութային միջոցի բաղադրությունը, առանց դրա չէր կարող հուսալ, որ հիվանդանոցային բժիշկները կսկսեն կիրառել նման անզգայացում` քաղաքային հիվանդանոցի իրենց հիվանդներին բուժելիս: Իսկ Մորտոնը, չլինելով հիվանդանոցային բժիշկ և հետևելով ատամնաբույժների ընդհանուր կանոններին, ցանկանում էր թաքցնել իր բացահայտումը:

 

Այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ, թե Մասաչուսեթսյան հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ջոն Քոլլինզ Ուորենը ինչպես համաձայնվեց կիրառել նման «գաղտնի միջոց»:

 

 Ըստ երևույթին, Բիգելոուն ինքը հասկացել էր, որ այս միջոցը ազոտի եթերն է, իսկ Մորտոնը` ստացած տպավորությունների ազդեցության տակ, Ուորրենին կարողացել էր համոզել միջոցի անվտանգությունը: Տարօրինակ է, որ այն ժամանակ, ինչու չէ` նաև այսօր, թույլ տալու նման խիզախություն. երիտասարդ մի ատամնաբույժի գաղտնի միջոցը կիրառել` ծանր վիրահատության ժամանակ քնեցնելու հիվանդի: Եվ, չնայած հաղթողներին չեն դատում, այնուամենայնիվ, ցանկացած կարևոր իրադրության շուրջ բարձրացող աղմուկն առաջացրեց մրցակիցների, քննադատների, բարոյագետների բավականին սուր քննարկումը` Մասսաչուսեթյան հիվանդանոցի բժիշկների պահվածքի վերաբերյալ:  

 

Բիգելուի՝ Մորտոնի մոտ այցելությունից տաս օր անց, վերջինս նամակ ստացավ Չարլզ Ֆ. Հեյֆուդի հիվանդանոցի հերթապահ ինտերնից, նամակ, որին վիճակված էր դառնալ պատմական փաստաթուղթ` բժշկության համաշխարհային պատմության մեջ: Ահա այն. «14 հոկտեմբեր 1846թվական Դոկտոր Մորտոնին.

 

Հարգելի պարո՛ն: Ես գրում եմ բժիշկ Ուորրենի հանձնարարությամբ՝ հրավիրելով ձեզ ուրբաթ ժամը տասին հիվանդանոց, որպեսզի վիրահատվող հիվանդի վրա կիրառենք Ձեր կողմից ստեղծված ցավի զգայությունյունը թուլացնող բաղադրությունը:

 

Հարգանքով՝

Չ. Ֆ. Հեինֆուրդ հանրային հիվանդանոցի վիրաբույժ»:


 Այսպիսով ամսաթվը ֆիքսվել է՝ ուրբաթ, հոկտեմբերի 16, ժամը 10: Կարելի է հասկանալ Մորտոնի հուզմունքը, ով մի անգամ ներկա լինելով Խորաս Ուելլսի անհաջողությանը, վտանգվում էր` ինքն էլ հայտնվի նման ծիծաղելի իրադրության մեջ: Ի՞նչ հիվանդ է նշանակվել այդ փորձի համար: Արդյո՞ք նա արբեցող չէ, ով քուն չի մտնի, կամ էլ մի հիստերիկ կին, ով ճիչեր է հանում վախից, ինչպես դա լինում է ատամի հեռացման ժամանակ: Քանի որ Խեյվուդի նամակից հնարավոր չէր կռահել, թե ինչ պատճառով է վիրահատություն լինելու և ում:

 

 Եվ ահա եկավ այն պատմական օրը, երբ մարդկությանը վիճակված էր մեկընդմիշտ հրաժեշտ տալու անտանելի տառապանքին ու ցավին` ցանկացած վիրահատական գործողության ժամանակ: Այդ անտանելի ցավերը` վիրահատական դանակից, այնքան անխուսափելի և բնական էին, որ ծիծաղելի ու անհավանական էր թվում դրանից ազատվելու փորձերը: Լայն լսարանի առաջ վիրահատության ցավի չեզոքացման նոր փորձերը «անիմաստ» և «խաբեբայական» էին թվում: Երբ նման փորձի մրցադաշտ դարձավ քաղաքային հիվանդանոցը, ամենահայտնի և վաստակավոր վիրաբույժներից մեկի վիրահատարանը, հերթական անհաջողությանը և «հերթական սկանդալին» ներկա գտնվելու ցանկացողների թիվը մեծ էր:

 

 Այդ առավոտ` հոկտեմբերի 16-ին, Մասսաչուսեթյան հանրային հիվանդանոցի վիրահատարանում հավաքվեցին բազմաթիվ հանդիսատեսներ: Այստեղ կային հիվանդանոցի բժիշկներ, Մորտոնի համակուրսեցիներ: Բոլորն անթաքույց հետաքրքրությամբ սպասում էին «ներկայացման»-ը, ինչը` համընդհանուր կարծիքով, ավարտվելու էր անհաջողությամբ: Բացի այդ, հենց գլխավոր գործող անձը ևս անվստահություն էր ներշնչում, անգամ ծաղր: Մորտոնն ուշանում է: Պարզվում է, որ նա գնացել է Ֆրոստի բնակարան` նրան բերելու, որպես իր առաջին անզգայացման կենդանի վկա:

 

 Վիրահատությունից հետո լլկված լսարանին Ֆրոստը դիմեց այսպես. «Պարոնա՛յք, սա խաբկանք չէ»: Իսկ Հենրի Բիգելոուն, դուրս գալով վիրահատարանից, հայտարարեց. «Մենք այսօր տեսանք մի բան, որ կտարածվի ողջ աշխարհում»:

 

Այս հրաշալի իրադարձությունը պատկերվել է Ռոբերտ Հինկլի նկարում՝ «Առաջին վիրահատությունը` եթերի ազդեցությամբ», որը պահպանվում է Բոստոնյան բժշկական գրադարանում:

 

 Կասկած չմնաց. վիրահատության բնագավառում լուծվեց մի կարևորագույն խնդիր՝ անզգայացումը: Անհրաժեշտ էր հնարավորինս լայնորեն տարածել այդ բացահայտումը, տեղեկացնել վիրաբույժներին: Հենց այսպես էին հասկանում նման գործի ընթացքը Ուորրենը, Բիգելոուն, Հեյֆորդը և Մասաչուսեթսյան հիվանդանոցի մյուս բժիշկները: Դա նրանց բարոյական պարտքն էր, դա էր պահանջում նաև նորմալ բժշկական էթիկան, երբ պարզվեց, որ Մորտոնը որոշել է վերցնել բացահայտման պաշտոնական պատենտ` բացառիկ առևտրային շահագործման համար։ Բոլոր կողմերից ստեղծվեց ճնշող իրադրություն: Ուորենին և նրա ասիստենտներին բացահայտել իր միջոցի բաղադրությունը և տալ այն համատարած օգտագործման` նշանակում էր, կամովին հրաժարվել հեղինակի բոլոր ֆինանսական արտոնություններից: 27-ամյա ատամնաբույժի համար դա անարդարություն և իր բոլոր ջանքերի, անքուն գիշերների և ռիսկի մերժում էր թվում:

 

 Մորտոնն ընկճվում էր, սակայն հրաժարվել նման հայտնի բժշկի և մեծ հիվանդանոցի հովանավորությունից` չէր կարող, չէր կարող նաև հայտնել բաղադրությունը և ազդեցություն ցուցաբերել երկրի հիվանդանոցներում և բարեգործական բժշկական հաստատություններում դրա կիրառմանը: Հոկտեմբերի 30-ին Մորտոնն Ուորրենից խնդրեց այդ հաստատությունների ցանկը:

 

Մորտոնի դրությունը ծանրանում էր նաև նրանով, որ նոր բացահայտման պատենտը Ջեքսոնի հետ միասին էր։ Վերջինս համեստ չէր և յուրաքանչյուր այցելուի պատմում էր նոր հայտնագործության մասին, որը Մորտոնը երբեք չէր անի, եթե չլիներ իր` Ջեքսոնի խորհուրդներն ու ցուցումները: Իմանալով Ջեքսոնի բնավորությունը՝ Մորտոնը համաձայնվեց նրա հետ պայմանագիր կնքել ու նրան տալ եկամտի 10 տոկոսը:

 

Այդ նույն ամսին Մորտոնը նամակ ստացավ Օլիվեր Վենդելլ Հոլմսից, ով շատ նոթերի և նովելների հեղինակ և բանաստեղծ էր, Հարվարդյան բժշկական դպրոցի պրոֆեսոր անատոմ, ֆիզիոլոգ.


 «Բժիշկ Մորտոնին: 21 նոյեմբեր 1846 թվական:

Հարգելի պարոն: Յուրաքանչյուրն էլ ցանկանում է մասը կազմել մեծ բացահայտման: Ես ցանկանում եմ Ձեզ միտք տալ հիվանդի վիճակի և կիրառվող միջոցի անվանման մասին: Ես կարծում եմ անզգա վիճակը կարող է կոչվել անեսթեզիա (anaesthesia): Դա նշանակում է անզգայացում` Լաննեի և Կուլլենի հպման կիրառմամբ: Ածականը կլինի «անէսթետիկ»: Այսպիսով մենք կարող ենք ասել «անէսթեզիայի վիճակ» կամ «անէսթետիկ վիճակ»:

 

Մենք կարող ենք տերմիններ մտածել, որոնք ես Ձեզ եմ առաջարկում, սակայն ենթադրում եմ, որ կարող են առաջարկվել նաև ուրիշները՝ առավել դիպուկները և ցանկալիները:

 

Հարգանքով՝

Օ. Վ. Հոլմս»:

 Այսպես ի հայտ եկավ նոր միջոցի անվանումը:

 

 Պատենտը, որ տրվել էր Ջեքսոնին և Մորտոնին, ենթադրում էր բոլոր վիրաբուժական կլինիկաներում եթերի վաճառքից 10 տոկոս մասնաբաժին ունենալ: Դեպքերն այնպես ընթացան, որ հասարակայնության բուռն հուզումները ստիպեցին Մորտոնին և Ջեքսոնին ասելու անէսթետիկի բնական էությունը (սկզբում նրանք դեղամիջոցն անվանել էին «լետեոն») և իրենց ստեղծագործությունը հասանելի ու անվճար դարձնելու:

 

 Պատենտը ստանալուց հետո Մորտոնը բուռն գործունեություն ձեռնարկեց` գովազդային ընկերության միջոցով եթերային անզգայացման տարածման համար և ստեղծեց լրտեսների մի ողջ ցանց երկրում, որպեսզի հետևի պատենտային իրավունքների պահպանմանը: Բնական է, որ բժիշկների հսկայական բազմությունը նախընտրում էր կիրառել անզգայացումը` հաշվի չառնելով պատենտը: Մորտոնի գործակալները ունակ չեղան արգելել կիրառումը կամ էլ տուգանքներ գանձել: Արդյուքնում Մորտոնն անհաջողություն կրեց իր կողմից կազմակերպված ապակե ինհալյատորների արտադրության մեջ: Դրանք ոչ ոք չէր գնում, քանի որ սպունգը և սավանը առավել լավ անզգայացում էին ապահովում, քան ինհալյատորները: Ենթադրյալ եկամտի փոխարեն Մորտոնն ընկավ պարտքերի մեջ:

 

 1873 թ. Ջեքսոնը, չդիմանալով ճնշմանը, հոգեկան խանգարման է հասնում և տեղափոխվում Սոմերվիլլ հոգեբուժական հիվանդանոց (Մասաչուսեթս նահանգ), ուր և մնում է մինչև կյանքի վերջ:  

 

 Չի կարելի չնշել այն հոգածությունը և մասնակցությունը, որ ցուցաբերեցին Մասաչուսեթսյան հիվանդանոցի բժիշկները մոլորված Մորտոնին: Այս հարգալից մարդիկ ոչ մի կերպ չկարողացան օգնել Մորտոնին` հեղինակային և պատենտավորման իրավուքները պահպանելու: Նման գործերը նրանց խորթ էին, սակայն բարոյապես գիտակցում էին, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ օգնել թեկուզ և առևտրային գործերի մեջ շաղախված մարդուն, քանի որ նա մարդկությանը տվել է ոչ մի բանի հետ չհամեմատվող մի հարստություն՝ վիրաբուժական անզգայացումը: Մասաչուսեթսի բժիշկները Մորտոնին նվիրեցին հազար դոլար պարունակող արծաթյա քսակ, գրեցին ու ստորագրեցին ԱՄՆ Կոնգրեսին հասցեագրված ուղերձ` արժանվույնս գնահատելու Մորտոնին, նման հիասքանչ բացահայտման համար:

Վաշինգտոն հասած Մորտոնի խնդրանքը անմիջապես բողոքարկվեց երկու թեկնածուների կողմից, ովքեր ևս ցանկանում էին գերակայություն և պարգևատրում: Նրանք Մորտոնի հին ծանոթներ Հարթֆորդից Խորաս Ուելլսը և Բոստոնից քիմիկոս Չարլս Ջեքսոնն էին: Նրանք երկուսն էլ վճռականորեն վիճարկում էին Մորտոնի բացահայտումը: Այսպես սկսվեց բազմամյա եթերանարկոզային լուծը, որը բողոքարկող եռյակի ողջ մնացած կայնքում ուղեկցեց նրանց՝ պատճառելով տառապանք և կործանում....

 

 Ջեքսոնը գրել է. «Այսպես ես արեցի բացահայտում, որի մասին մտածել էի շատ երկար. զգայուն նյարդերը առժամանակ դարձնել անտարբեր` ցավի նկատմամբ»:

 

 Ստացվում է, քանի որ Ջեքսոնը բժշկական գործունեությամբ չէր զբաղվում և չուներ իր հիվանդները, նա չկարողացավ ստուգել իր թեորիան մինչև 1844 թ., և Մորտոնին հանձնարարեց դա անել: Վերջինս, ըստ Ջեքսոնի, այս ամենում մեծ դեր չուներ:

 

 Կարելի էր զարմանալ, թե ինչպես Ջեքսոնի այս պնդմանը հավատացին շատերը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նա անգամ չի մասնակցել անզգայացման գլխավոր փարձարկմանը՝ բոստոնյան հիվանդանոցում, հոկտեմբերի 16-ին: Բացի այդ, կան նաև վկաներ, որ Ջեքսոնը խուսափում էր անզգայացման ստեղծումից՝ կարծելով, որ խելագար Մորտոնը մի օր թունավորվելու է եթերով:

 

 Արդյունքում. Փարիզի գիտությունների ակադեմիան Մորտոնին և Ջեքսոնին հավասար գումարներ տվեց:

 

 Այս բռնի ընկերակցությունը Մորտոնին նյարդային գերլարվածության հասցրեց և բերեց ամբողջական սնանկացման: Նրա հեղինակությունը հարազատ քաղաքում այնքան ընկավ, որ նույնիսկ ատամնաբուժական գործունեությունը դադարեց: Վերջապես, անգամ սեփական ասիստենտները ստիպված եղան լքել Մորտոնին, և տարան իրենց հետ հաճախորդների մեծ մասին:

 

1849 թ. վերջին Մորտոնի ընկերները որոշակի գումար հավաքեցին՝ նրա Վաշինգտոն գնալու համար, պաշտպանելու իր իրավունքները ԱՄՆ Կոնգրեսի առաջ, որտեղ ապրեց ննկատ, հրաժարվելով բոլոր պաշտոնական հրավերներից: Անզգայացման հայտնաբերման բացահայտման համար տրվող 100 հազար դոլար պարգևատրման գործը երեք անգամ ներկայացվեց Կոնգրեսում, և ամեն անգամ հետաձգվում էր, հարցը հանձնարարվում տարբեր կոմիսիաների, ովքեր` ամեն անգամ հազարավոր փաստաթղթեր կարդալով, փակուղու առաջ էին կանգնում, հանդիպելով տարբեր երանգներով ներկայացվող փաստերի:  

 

 Այսպես անցավ ութ տարի` առաջին անզգայացման կիրառումից և պատենտավորումից հետո: Եվ ահա, ի զարմանս երեք կողմերի` Մորտոնի, Ջեքսոնի և Ուելլսի ժառանգների, հեռավոր Ջորջիա նահանգից եկան վկայություններ, որ շատ ավելի վաղ, քան Մորտոնի և Ուելլսի փորձերը, բժիշկ Կրուֆորդ Վ. Լոնգը Ջեֆֆերսոնից կատարել է անզգայացման մի քանի հաջողված փորձեր:

 

Ինչպե՞ս դասավորվեց Մորտոնի հետագա ճակատագիրը: Ջանալով պաշտպանել իր բացահայտման իրավուքները և դուրս գալ աղքատությունից՝ Մորտոնն ամբողջությամբ թողեց ատամնաբուժական գործունեությունը և գնաց Բոստոնի մոտ գտնվող իր փոքրիկ ագարակը՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ: Նա մեծ կարիքի մեջ էր, որը երբեմն մեղմանում էր ընկերների օգնությամբ և տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հավաքների շնորհիվ: Կարիքը երբեմն այնքան էր ճնշում, որ Մորտոնը երբեմն գրավատուն էր տանում իր համար շատ թանկարժեք իրեր՝ ատամնաբուժական գործիքներ, անգամ փարիզյան ոսկե մեդալը, և ռուսաց Նիկոլայ I-ի թագավորի կողմից ստացած սբ. Վլադիմիրի պարգևը: Ի վերջո, երբ պարզ դարձավ, որ Մորտոնը Կոնգրեսից պարգևատրում չի ստանալու, նրա ողջ ունեցվածքը հաշվառվեց և վաճառքի հանվեց:

 

 Մորտոնի դրությունը չլավացավ նաև 1861-1865 թթ. քաղաքացիական պատերազմից հետո, որի ժամանակ Մորտոնը բազմաթիվ անգամ եթերային անզգայացում էր կատարում վիրավորներին: Չնայած եթերային անզգայացման բացահայտ դրական ազդեցությանը վիրահատությունների ժամանակ, ռազմական նախարարությունը Մորտոնի ճակատագրից ձեռնպահ մնաց:

 

 1868 թ. հուլիսին, այն նույն ժամանակ, երբ կատարվում էր համընդհանուր ստորագրահավաք Մորտոնի օգտին, Նյու Յորքի ամսագրերից մեկում հայտնվեց մի հոդված, որի հեղինակը փորձում էր ապացուցել` անեսթեզիայի հեղինակը ոչ թե Մորտոնը, այլ Ջեքսոնն է: Կնոջ խոսքերով` հոդվածն այնքան էր հուզել Մորտոնին, քան երբևէ: Անմիջապես մեկնել է Նյու Յորք, որտեղ սաստիկ շոգից, թե հուզումներից, Մորտոնն իրեն այնքան վատ է զգացել, հեռագրով հրավիրել են կնոջը: Նշանակված բուժումից կազդուրվելուց հետո, երբ ամուսիններն անցում էին Կենտրոնական զբոսայգով, Մորտոնը դժգոհում է քնկոտությունից, սակայն հրաժարվել է կառքի սանձը կնոջը հանձնելուց ու հետ վերադառնալուց:

 

 Էլիզաբեթ Մորտոնը գրում է. «Մենք արդեն դուրս էինք գալիս այգուց, երբ նա` չասելով ոչ մի խոսք, դուրս նետվեց կառքից ու մի քանի վայրկյան կանգնեց շփոթմուքնով: Տեսնելով, որ հավաքվում է անցորդների բազմությունը, ես հանեցի նրա գրպանից ժամացույցը, քսակը, ինչպես նաև կարգերն ու ոսկե մեդալը: Շուտով Ուիլիամը կորցրեց գիտակցությունը և ես ստիպված էի ոստիկանի ու անցնող դեղագործի օգնությանը դիմել, որոնց օգնությամբ ամուսնուս տեղափոխեցինք խոտի վրա: Բայց նա արդեն անհույս վիճակում էր»:

 

Մեկ ժամվա ընթացքում Էլիզաբեթ Մորտոնը հարմար փոխադրամիջոց էր փնտրում։ Վերջապես ամուսնուն տեղափոխել է սբ. Լուկի հիվանդանոցՙ բայց արդեն առանց կյանքի նշանների:

 «Առաջին իսկ հայացքից, - գրում է նա, - ավագ վիրաբույժը ճանաչեց նրան ու հարցրեց. «Բժիշկ Մորտո՞նն է»։ Ես պարզապես պատասխանեցի. «Այո»: Մեկ րոպե լռությունից հետո նա շրջվեց ինտերնների խմբին ու ասաց. «Երիտասարդներ, դուք Ձեր առաջ տեսնում եք պառկած մի մարդու, ով մարդկային ցեղին տվեց տառապանքից ազատում, ավելին քան այս մոլորակում ապրող որևէ մեկը: Եվ ահա ամբողջը, ինչ նա ստացել է դրա դիմաց »:  

 

 Մորտոնը թաղված է Բոստոնում «Մաունթ Օբերն» գերեզմանոցում, նույն գերեզմանատանը, ուր հանգչում է նաև Չարլս Ջեքսոնը: Մորտոնի թաղմանը ներկա էին Բոստոնի հայտնի բազմաթիվ բժիշկներ:

 

 1846 թ. հոկտեմբերին Մորտոնի կազմակերպած անզգայացման հասարակական ցուցադրությունը մարդկության պատմության գերագույն նվաճումներից է: Հնարավոր է ոչինչ այնքան լավ չի ներկայացնում Մորտոնի ձեռքբերումը, որքան նրա շիրմին Հենրի Ջեկոբ Բիգելոու գրությունը.

 «Ուիլիամ Տ. Գ. Մորտոնը՝ անեսթեզիական ինհալյացիայի ստեղծողն է, ում շնորհիվ վիրահատության ցավը կանխվեց և վերացավ, ինչից առաջ վիրաբուժությունը սարսափ էր, և որից հետո գիտությունը տնօրինեց  ցավը»:

 

 

 

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 31-ը՝ Խուլ ու համրերի թարգմանչի օր
Հոկտեմբերի 31-ը՝ Խուլ ու համրերի թարգմանչի օր

Հոկտեմբերի 31-ը Խուլ ու համրերի թարգմանչի օր հայտարարելու որոշումը հաստատվել է 2003 թ. հունվարին Խուլերի համառուսական ընկերության կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ` խուլերի խնդիրներին...

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր
Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի  կաթվածի  դեմ  պայքարի  համաշխարհային  օր

Հոկտեմբերի 29-ին նշվող ամսաթվի պատմությունը սկսվել է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխուղեղի կաթվածը հայտարարեց համընդհանուր համաճարակ...

Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...

Հոկտեմբերի 22-ը` Կակազողների միջազգային օր
Հոկտեմբերի 22-ը` Կակազողների  միջազգային  օր

Հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է կակազողների միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Այս տոնի գաղափարը ծնվել է` աջակցելու կակազողների միջազգային ասոցիացիային...

20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր
20-ը հոկտեմբերի՝ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր

Ուկրաինայի նախագահի 2005 թ. հունվարի17-ի 42/2005 որոշման համաձայն հոկտեմբերի 20-ն ընդունված է որպես կաթնագեղձերի քաղցկեղի դեմ պայքարի համաուկրաինական օր...

Հոկտեմբերի 17-ը՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր
Հոկտեմբերի 17-ը՝  Աղքատության  վերացման  համար  պայքարի  միջազգային  օր

«Աղքատության վերացման համար պայքարը, մեր ժամանակների հիմնական բարոյական մարտահրավերներից մեկը, չի կարող մնալ անհատների նպատակ, այն պետք է դառնա շատերի կոչումը: Աղքատության վերացման համար...

Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է (World Anaesthesia Day)
Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է (World Anaesthesia Day)

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հոկտեմբերի 15-ը՝ Ձեռքերի լվացման միջազգային օր
Հոկտեմբերի 15-ը՝ Ձեռքերի  լվացման  միջազգային  օր

«Ուտելուց առաջ լվացե´ք ձեռքերը»,- նման կոչերով պաստառներ կախված էին սովետական շատ ճաշարաններում՝ այցելուներին հիշեցնելով հիգիենայի անհրաժեշտ արարողության մասին...

Հոկտեմբերի 13-ը՝ Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օր
Հոկտեմբերի 13-ը՝ Աղետների  վտանգավորության  նվազեցման  միջազգային  օր

Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 13-ին: Առաջին անգամ այն նշվել է 1989թ. սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշման համաձայն, որպես աղետների...

Հոկտեմբերի 13-ը Ձվի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 13-ը Ձվի համաշխարհային օրն է

Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը նշվում է Ձվի համաշխարհային օրը (World Egg Day): Տոնը ձվերի, օմլետների, ձվածեղների բոլոր սիրահարեների համար է...

Հոկտեմբերի 12-ը տեսողության համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 12-ը տեսողության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհում նշվում է Տեսողության համաշխարհային օրը...

Հոկտեմբերի 12-ը Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի օրն է
Հոկտեմբերի 12-ը Հայաստանում  ծխախոտի  դեմ  պայքարի  օրն է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 18-ի  արտագնա նիստում հոկտեմբերի 12-ը հայտարարել է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր...

Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր
Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր

Հոգեկան առողջության համաշխարհային օրն (World Mental Health Day) աշխարհում նշվում է սկսած 1992 թվականից՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ