Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր
Մեր հարցմանը պատասխանում է ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինա Հայրապետյանը

Ի լրացումն 20.01.2010թ. թիվ 02/01 «Գիտելիքների ստուգման թեստային մեթոդների միասնականության մասին մեթոդական ցուցումների» և ի փոփոխումն ուսումնական գծով պրոռեկտորի 17.10.2011թ. թիվ 02-36/21 շրջաբերականի՝ ամբիոնների վարիչներին տրվել են նոր հանձնարարականներ՝ հարցումների և քննությունների գնահատականների ձևավորման նոր կարգի վերաբերյալ:
Ասացեք խնդրեմ, որո՞նք են այն փոփոխությունները, որոնք այսուհետև կկիրառվեն գնահատման համակարգում:
Հիշյ ալ շրջաբերականը պահանջում է հարցման ժամանակ բոլոր ճիշտ պատասխան տրված թեստե րի քանակն արտացոլող թիվը բազմապատկել 0.2 գործակցով՝ չամբողջացնելով ստացված գնահատականը:
-
Կիսամյակային գնահատականը ձևավորել՝ դուրս բերելով կիսամյակի հարցումների գնահատականների միջին թվաբանականը: Արդյունքը չամբողջացնել:
-
Քննությունների ժամանակ բոլոր ճիշտ պատասխան տրված թեստերի քանակն արտացոլող թիվը բազմապատկել 0.1 գործակցով՝ չամբողջացնելով ստացված գնահատականը:
-
Վերջնական գնահատականը ձևավորել՝ հաշվելով կիսամյակային և միայն դրական քննական գնահատականների միջին թվաբանականը: Արդյունքն ամբողջացնել մաթեմատիկայի կանոններով (օրինակ՝ 4.4=4.0 կամ 4.5=5.0 և այլն) և անցկացնել տեղեկագրում ու ստուգման գրքույկում:
-
100 թեստից բաղկացած քննական տարբերակի դեպքում «դրական» համարել 5.1-ը (առնվազն 51 ճիշտ թեստ), իսկ 50 թեստի պայմաններում՝ 5.2 (առնվազն 26 ճիշտ թեստ) քննական գնահատականը:
Վերջնական գնահատականի ձևավորման մեկ օրինակ՝
1-ինհարցում՝ 22 (ճիշտ պատասխան) X 0.2 = 4.4
2-րդհարցում՝ 24 (ճիշտ պատասխան) X 0.2 = 4.8
Կիսամյակային գնահատական (4.4+4 8)/ 2 = 4.6
Քննություն՝ 51 (ճիշտ պատասխան) X 0.1 = 5.1
Վերջնական գնահատական՝ (5.1+4.6) / 2 = 4.85 X 5
-
Անբավարար (5.0 և ցածր) քննական գնահատականը չմիջինացնել տարեկանի հետ, այլ ամբողջացնել և ամրագրել քննական տեղեկագրում հետևյալ կերպ:
100 թեստի պայմաններում մինչև 10, իսկ 50 թեստի պայմաններում մինչև 5 ճիշտ լուծված թեստերը գնահատել 1:
100 թեստի պայմաններում 4550, իսկ 50 թեստի պայմաններում 2325 թեստին ճիշտ պատասխանելու դեպքում նշանակել «4»: Մնացած դեպքերում ամբողջացումը կատարել մաթեմատիկայի կանոններով:
-
Վերոնշյալ կարգը կիրառել առաջին, երկրորդ նաև մարման շրջաններում:
-
Այս կարգի կիրառման արդյ ունքում ավելորդ են դառնում գնահատման սանդղակները, ուստի դրանք այլևս չեն գործում:
2.Մարման շրջաններում կիսամյակային գնահատականը մնում է անփոփոխ:
3.Ձախակողմյան ստուգարքով ավարտվող առարկաների դեպքում ստուգարքը նշանակվում է միայն բոլոր հարցումներից «բավարար» գնահատականներ ստանալու դեպքում: Օրինակ՝
1ինհարցում՝ 32 (ճիշտ պատասխան) X 0.2 = 6.4,
2րդհարցում՝ 25 (ճիշտ պատասխան) X 0.2 = 5.0
(անբավարար գնահատական): Այս դեպքում ձախակողմյան ստուգարք չի նշանակվում: Անբավարար գնահատված հարցումը վերահանձնվում է տվյալ կիսամյակի վերջին շաբաթվա ընթացքում, որի դրական լինելու դեպքում դրվում է ձախակողմյան ստուգարքը: Մարման շրջաններում վերահանձնվում է միայն անբավարար գնահատված հարցումը:
Շնորհակալություն տեղեկատվության համար: Համոզված եմ՝ այն չափազանց օգտակար կլինի նաև ուսանողների համար:

Կարդացեք նաև
Գիտական խորհրդի հերթական նիստում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Նարիման յանը ներկայացրեց համալսարանի 2010-12թթ. գիտական գործունեության վերլուծությունը...


Հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կա-յացավ «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը...


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց Fulbright ծրագրի կրթաթոշակառու Ջոն Սարոյանին...


Ուսումնական տարվա առաջին օրերին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց Ամերիկաավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն