Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012

Բարձր դասարանների սաների հարմարողականության առանձնահատկություններն ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ

Նախաբան: Ուսումնական ծրագրերի ներկայիս վերափոխումների, տարրեր առարկաներից ավարտական և միասնական քննությունների ու գնահատման չափորոշիչների բարձր պահանջները առավելագույնս վերարերվում են խորացված ուսուցմամր դպրոցներին: ճեմարանային կրթության պայմաններում խորացված ու ֆակուլտատիվ տարրեր առարկաների ներդրումն ուղեկցվում է X-XII դասարանների աշակերտների օրգանիզմի հարմարողական մեխանիզմների առավել լարվածությամբ [2,10]: Ավագ դպրոցում ուսումնական գործունեության նման ուժգնացումր հանգեցնում է ուսումնական արդյունավետության րարձրացման, որն իրականանում է ճեմարանականների օրգանիզմի հոգեֆիզիոլոգիական ծախսերի մեծացման, գործառական պաշարների հյուծման, աշխատունակության րնականոն մակարդակի վերականգնման շրջանների մեծացման հաշվին և արդյունքում հարուցում արտահայտված գործառական լարվածություն, գերհոգնածություն, մի շարք օրգանների- համակարգերի գործունեության էական շեղումներ: Մի շարք ֆիզիոլոգների ե հոգերանների տվյալների համաձայն, ճեմարանականների 50%-ն ուսումնական օրն ավարտում են ուժեղ ե արտահայտված հոգնածությամր, ուսումնական տարվա ավարտին կրկնակի անգամ ավելանում են գերճնշման ռեակցիաների հաճախությունր, իսկ զարկերակային ճնշման անրարենպաստ փոփոխությունների թիվր հասնում է 90%-ի [1,4,7-9]: Ուսումնական հարմարողականության ներկայիս խնդիրների լուծման ե աճող սերնդի առողջության պահպանման նպատակով անհրաժեշտ է կիրառել ուսումնական ծանրարեռն- վածության նկատմամր նրանց օրգանիզմի պատաս-խան ռեակցիայի անհատական ե կենսարանական չափանիշների գնահատման հատուկ համակարգ: Սույն աշխատանքի նպատակն է եղել նոր պահանջներին համապատասխանող ուսումնական ծանրա- րեռնվածության պայմաններում ուսումնասիրել XII դասարանում սովորող ճեմարանականների օրգանիզմի հոգերանական, ինչպես նաե հեմոդինամիկայի և սրտի ռիթմի կարգավորող մեխանիզմների ակտիվության դինամիկան ուսումնական տարվա րնթացքում:

 

Հետազոտման մեթոդները: Հետազոտման են ենթարկվել Երեանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի XII դասարանի առարկաների խորացված ուսուցմամր սովորող 32 (16 աղջիկ ե 16 տղա) սաներ: Սաների շարաթական ծանրարեռնվածությունը կազմել է 42 ժամ, որոնցից միայն երկուսն է վերարերվել մարմնակրթությանր: Օրվա երկրորդ կեսին սաներր զբաղվել են դասապատրաստմամբ, հաճախել ֆակուլտատիվ պարապմունքների, խո-րացված առարկաների խմբակների, որն ուղեկցվել է շարժողական ակտիվության նվազմամբ և հանգստի կրճատմամբ: Հետազոտման խնդիրների համաձայն կատարվել է աշակերտների առողջական տվյալների նախնական վերլուծություն ե րնտրվել են շեղումներ չունեցող սաներ, որոնց նախօրոք տեղեկացվել է հետազոտության շրջանների ե րնթացքի մասին: Հետազոտվողների անհատական հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններր բացահայտելու նպատակով րստ ԻԱՏ-ի գնահատվել է ինքնազգացողության (Ի), ակտիվության (Ա) և տրամադրության (Տ) մակարդակներր [6]: Յան-Ստրելյաուի թեստի համաձայն որոշվել են հետազոտվողների նյարդային համակարգի հետեյալ բնութագրերր` դրդունակություն, արգելակում, հավասարակշռություն, շարժունություն [11]: Հետազոտվողների բոլոր խմբերում որոշվել են հեմոդինամիկայի հիմնական ցուցանիշներր սրտի կծկումների հաճախությունր (ՍԿՀ), արյան ճնշումր (սիստոլային - ՍԶՃ, դիաստոլային - ԴԶՃ): Արյան ճնշումը չափվել է Կորոտկովի մեթոդով: Հատուկ բանաձևերով որոշվել են անոթազարկային (ԱՃ) ե միջին դինամիկական ճնշումներր (ՄԴՃ): Սթարի բանաձևով հաշվարկվել են արյան սիստոլային (ԱՍԾ) և րոպեական (ԱՐԾ) ծավալներր: Սրտի ռիթմր կարգավորող մեխանիզմների ակտիվության ցուցանիշների վերլուծության նպատակով գրանցվել են հետազոտ-վողների էլեկտրասրտագրերր (ԷՍԳ)` շարժական համակարգչով, (նոութբուք), առաջին ստանդարտ արտածմամբ, նստած վիճակում: Էլեկտրասրտագրի 5-րոպեանոց հատվածների վերլուծությունն իրակա-նացվել է ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուում Lab View ծրագրային փաթեթի ստանդարտներին համապատասխան ստեղծված հա-մակարգչային նորաստեղծ ծրագրի օգնությամբ, Ո.Մ.Բարեսկու վարիացիոն պուլսաչափման մեթոդով [3]: Հաշվարկվել են սրտի ռիթմի ժամանակային ե հաճախային հետեյալ ցուցանիշներր. Mo-մոդան (կարդիոինտերվալների առավել հաճախ հանդիպող արժեքր վայրկյաններով), AMo-մոդայի տատանասահմանը (մոդայի հանդիպման հաճախությունը), ΔX-վարիացիոն թափը (կարդիոինտերվալների տատանողականության մակարդակր), սրտի կարգավորող համակարգերի լարվածության ցուցիչր (ԼՑ), ռիթմի վեգետատիվ ցուցիչր (ՈՎՑ), վեգետատիվ հավասարակշռության ցուցիլր (ՎՀՑ), կարգավորման գործրնթացների ադեկվատության ցուցիչր (ԿԳԱՑ), սրտի կծկումների հաճախությունր (ՍԿՀ), կարդիոինտերվալների տատանողականության գործակիցը (Vk): Յուրաքանչյուր հետազոտվողի համար կառուցվել է կորելյացիոն ռիթմագիր, որի հիման վրա կարելի է դատել սրտի կծկումների հաճախության ե սրտի ռիթմի վիճակի մասին, ինչպես նաե վերլուծել առիթմիաները` սկատերգիր, որը հանդիսանում է կարդիոինտերվալների «խտացման» արտացոլումը ե դրա հիման վրա կարելի է որոշել սրտի ռիթմի լարվածության աստիճանը; հիստոգիր, որն արտացոլում է Mo-ի, AMo-ի, ΔX ի մեծութունները: Հետազոտություններն իրականացվել են երեք փորձարարական իրավիճակներում` հոկտեմբերին` ուսումնական տարվա սկզբին, դեկտեմբերին` I կիսամյակի ավարտին, և մայիսին` նախաքննական շրջանում: Ստացած տվյալները ենթարկվել են վիճակագրական վերլուծության «Biostat» ծրագրի օգնությամբ, ըստ Ստյուդենտի t չափանիշի:

 

Արդյունքների քննարկում և վերլուծություն: Ըստ սրտի ռիթմի ցուցանիշների վերլուծության, ուսումնական տարվա սկզբին աղջիկների ԼՑ-ի մեծությունը տղաների համեմատությամբ, ավելի բարձր է եղել: Սրտի ռիթմի վիճակագրական ցուցանիշների սեռային տարբերությունը պահպանվել է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Տղաների ԼՑ-ի մեծությունը կազմել է 92,0±10,0պ.մ., իսկ աղջիկների- նը` 120,6±12,90պ.մ.: Հետազոտվողների օրգանիզմի գործառական վիճակի որակական տեղաշարժերի գնահատման նպատակով կիրառվել են սրտի քրոնոտրոպ գործառույթի որոշակի աստիճանավորումներ` ըստ ԼՑ-ի մեծության (ԼՑ‹60-նորմա` վագոտո- նիա, ԼՑ=60-150-հարմարողական կարգավորում` նորմոտոնիա, ԼՑ›150- լարվածություն`սիմպաթոտո- նիա): Ուսումնական տարվա սկզբին վարժարանականների 20,70%-ը եղել են վագոտոնիկներ, 38,95%- ը նորմոտոնիկներ, իսկ 40,35%-ը սիմպաթոտոնիկ- ներ: Հետազոտվող սաների օրգանիզմի գործառական համակարգերը, ուսումնական տարվա սկզբին, մեծամասնությամբ գտնվել են լարվածության գոտում, չնայած եղել են նաե սիրտ-անոթային կարգավորման ցածր մակարդակ ունեցողներ, որը վկայում է սպասվող ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ նրանց գործառական անպատրաստվածության մասին: Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտին մոտ (դեկտեմբեր ամսին) սիմպաթոտոնիկների թիվը նվազել է 10,14%-ով` նորմոտոնիկների (8,70%-ով) և վագոտոնիկների (4,40%- ով) թվի ավելացման հաշվին: Ուսումնական տարվա ավարտին, դեկտեմբեր ամսվա համեմատ, սիմպաթոտոնիկների թիվը ավելացել է 8,41%-ով, որը մեծ հավանականությամբ պայմանավորված է քննաշրջանի նախապատրաստման լարվածությամբ: Ի դեպ, սիմպաթոտոնիկների թվում ավելի շատ եղել են աղջիկներ, որը բացատրվում է իգական սեռին բնորոշ բարձր հուզականությամբ: Ուսումնական տարվա սկզբին, աղջիկների ե տղաների ԼՑ-ի առավել բարձր մակարդակն, ամենայն հավանականությամբ, պայ-մանավորված է նրանով, որ ամառային հանգստից հետո ճեմարանականների օրգանիզմի գործառական համակարգերի հարմարումն ուսումնական ծանրա-բեռնվածությանը իրականանում է սրտի ռիթմի կարգավորման կենտրոնական օղակի լարվածության միջոցով: Դիտվում է սիմպաթիկ ազդեցությունների գերիշխում, որի վկայությունն է հանդիսանում ԼՑ-ի, AMo-ի, ՎՀՑ-ի, ԿԳԱՑ-ի և ՈվՑ-ի բարձր արժեքները, Vk-ի համեմատաբար ցածր մակարդակդ ե սրտի ռիթմի կարգավորման հումորալ կոնտուրի Mօ-ի) թույլ ակտիվությունդ (աղ.1):

 

Աղյուսակ 1

Սրտի ռիթմի որոշ ցուցանիշների փոփոխությունները XII դասարանի ճեմարանական սաների օրգանիզմում` ուսումնական տարվա դինամիկայում

Հետազոտման

շրջաններ և

ցուցանի շներ

  

Հոկտեմբեր

Դեկտեմբեր

Մայիս

ԼՑ, պ.մ.

1

120.6±12.90

102.31±6.91***

110.61±8.06**

2

92.0±11.90

84.59±8.21**

90.67±6.37**

AMo, %

1

37.04±1.03

31.83±1.92***

35.69±2.00

2

36.82±2.01

34.17±1.50

33.07±2.10*

ΔX, վ

1

0.290±0.01

0.340±0.01***

0.300±0.01**

2

0.391±0.04

0.323±0.01**

0.330±0.02

Mo, վ

1

0.59±0.01

0.68±0.15**

0.63±0.01**

2

0.70±0.01

0.59±0.02**

0.68±0.04

ծանոթություն` 1 - աղջիկների խումբ; 2 - տղաների խումբ, *p‹0,05; ** p‹0,01; ***p‹0,001

 

Այդ շրջանում հետազոտվողների մեծամաս-նության հիստոգրամների վերլուծությունը, բացա- հայտել է նորմո- և չափավոր տախիսիստոլիա` կարդիոինտերվալների որոշակի տեղաշարժով դեպի պարօքսիզմալ տախիկարդիա, որը վկայում է սիրտ-անոթային համակարգի հնարավորությունների մո-բիլիզացման մասին: Սկատերգրերում նկատվել է «ավտոռեգրեսիոն ամպիե խտացում, որը կարող է հանգեցնել օրգանիզմի կարգավորող մեխանիզմների աճող լարվածության: Սաների օրգանիզմի վեգետատիվ լարվածության ելակետային մեծություններն որոշակի ազդեցություն են թողնում հարմարողական ռեակցիաների ընթացքի վրա: Վագոտոնիկների խմբում հարմարողական մեխանիզմների լարվածության ենթարկվել են 37% սաներ, 18%-ը ցուցաբերել են բավարար հարմարում, իսկ 29%-ը անբավարար: Նորմոտոնիկների խմբում առավել բարձր են բավարարված հարմարողականություն ունեցող սաների թիվը (37%) ե մոտավորապես երկու անգամ հազվադեպ են ի հայտ գափս անբավարար հարմարողականության հատկանիշներ: Սիմպաթոտոնիկների խմբում վագոտոնիկների հետ համեմատությամբ, բավարար հարմարողականությամբ սաների թիվն ավելի բարձր է, որը վկայում է հոգնածության նկատմամբ առավել բարենպաստ պատասխանի մասին: I կիսամլ ակի վերջում դիտվել է ԼՑփ նվազում ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների խմբում, որը պայմանավորված է սիմպաթիկ նյարդային համակարգի ցուցանիշ հանդիսացող AMo-ի ակտիվության նվազմամբ ե կարգավորման պարա- սիմաթիկ մեխանիզմների ակտիվության բարձրաց- մամբ: Աղջիկների խմբում ԼՑ-ի և AMo-ի մեծությունների նվազումը կազմել է 15,17% (p‹0,01) ե 14,08% (p‹0,05), իսկ տղաների խմբում` 8,05%-ով, (p‹0,05), և 7,20%-ով, (p‹0,05) համապատասխանաբար (աղ.1):

 

Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվության նվազման մասին են վկայում նաե ՌՎՑ-ի, ՎՀՑ-ի ե ԿԳԱՑ-ի ցուցանիշների նվազումր: Այս շրջանում հե-տազոտվողների մեծամասնության մոտ գրանցվող սկատերգրերում դիտվել է «ավտոռեգրեսիոն ամպի» դիսպերսիայի մեծացում, սպեկտրոգրերում մեծացել է րարձրահաճախ ալիքների ե շնչառական րաղադ- րամասերի հզորությունր, որր ես վկայում է սրտի ռիթմի կարգավորման գործրնթացում հատվածային կառույցների գերակշռման մասին: Չնայած ուսումնական տարվա րնթացքում զարգացող հոգնածութ- յանր, մայիսին կատարված հետազոտությունների արդյունքներր վկայում են, որ նկատվել է սրտի ռիթմի կարգավորման սիմպաթիկ նյարդային համակարգի ցուցանիշերի (ԼՑ ե AMo) մակարդակների որոշ րարձրացում ե հումորալ ու պարասիմպաթիկ կոնտուրների ակտիվության նվազում: Սակայն այս մեծությունները չեն հասնում ելակետային մակարդակի:

 

Ուսումնական տարվա րնթացքում ծանրարեռն- վածությանր զուգահեռ նկատվել է սրտի կծկումների և զարկերակային ճնշման ցուցանիշների աստիճանական նվազում, որն առավելապես դրսեորվել է առաջին կիսամյակի ավարտին: Հոկտեմրեր ամսվա համեմատությամր, դեկտեմրերին աղջիկների ՍԿՀ-ն նվազել է 6,5%-ով (p‹0,05) ե 4,95%-ով(p‹0,05): Արյան սիստոլային ե րոպեական ծավալներր ես նվազել են. աղջիկներինր` 10,51%-ով և 14,84%-ով, տղաներինր` 8,69%-ով ե 11,36%ով: Նման րնույթի փոփոխությունները կարող են լինել վեգետատիվ նյարդային համակարգի լարվածության փոփոխության և ուսումնական գործրնթացին հարմարվելու հետեանք: Բացահայտվել է, որ իգական սեռի ներկայացուցիչների հարմարողական փոփոխություններր կրում են առավել արտահայտված րնույթ, որր, տղաների համեմատ, կարելի է դիտարկել որպես միջավայրի գործոնների նկատմամր աղջիկների օրգանիզմի րարձր ճկունության ապացույց: Առաջին կիսամյակի ավարտին տղաների սպեկտոգրերի րնդհանուր հզորությունր նվազել է 73%-ով, որր կարելի է դիտել որպես հոգնածության գործրնթացի զարգացում: Աղջիկների խմրում սպեկտրի կառուցվածքի նշա- նակայի փոփոխությ ուն ի հայտ է գայիս միայն նրա ցածրահաճախ րաղադրիչի (VLF) փոքրացման հաշվին, իսկ տղաների մոտ դիտվում է ոչ միայն սպեկտրի րնդհանուր հզորության նվազում, այլե նրա VLF և LF բաղադրիչների: Հետազոտվող երկու խմբերում էլ նկատվել է վագոսիմպաթիկ փոխհարաբերության ցուցանիշի (LF/HF) որոշակի մեծացում, որր վկայում է ենթակեղեային սիմպաթիկ նյարդային կենտրոնի ակտիվության մեծացման մասին:

 

Մայիս ամսին դիտվում է հեմոդինամիկայի ցու-ցանիշների մեծությունների ավելացում դեկտեմբերի համեմատությամբ, ինչր խոսում է սաների նախաքն- նական լարվածության ե «ֆիզիոլոգիական նորմայի» ձեավորման րնթացքում ուսումնական ծանրա-բեռնվածության որոշիչ դերի մասին: Ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ ավագ դպրոցի սաների նյարդային համակարգի փոփոխության բնույթի ուսումնասիրությունր ուսումնական տարվա ավարտին, առավելապես աղջիկների խմբում, բացահայտել է բարձր դրդունակություն և շարժունություն, որր բնորոշ է եղել շատ հետազոտվողներին նաե ուսումնական տարվա սկզբին: Հոկտեմբեր ամսին, ԻԱՏ-ի միջին ցուցանիշր աղջիկների խմբում եղել է 5,59±0,12 միավոր, տղաներին` 5,65±0,2 միավոր: ԻԱՏ-ի որոշակի նվազում դիտվել է դեկտեմբերին` ի հաշիվ նրա բաղադրիչների: Մայիսին, երկու խմբերում էլ, ակտիվության և տրամադրության մակարդակներում տեղի է ունեցել որոշակի բարձրացում, որր կարող է դիտվել ուսումնական տարվա ավարտի սպասման հետեանք:

 

Այսպիսով, ստացած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ սաների մեծամասնության հարմարողականությունը ուսումնական ծանրաբեռնվածությանր տեղի է ունենում ոչ բավարար ձեով: ճեմարանական տեական ուսումնական ծանրաբեռնվածության պայմաններում, սրտի կարգավորող մեխանիզմների ակտիվության մակարդակի նվազումն առավել արտահայտված է աղջիկների խմբում և արտացոլում է գերհոգնածության առաջացման ու օրգանիզմի գործառական պաշարների հյուծման մասին, որր պահանջում է նրանց օրգանիզմի պատասխան ռեակցիայի անհատական և կենսաբանական չափանիշների գնահատման հատուկ համակարգի մշակում: Մեր կողմից ստացած փոփոխություններր համամիտվում են Գ.Մ.Դոմախինի կողմից ստացած տվյալներին, որն աշակերտների վեգետատիվ ցուցանիշների և թքի էլեկտրոլիտների մակարդակի ուսումնասիրության ժամանակ եկել է այն եզրակացության, որ ուսումնական ծանրաբեռնվածությունր հարուցում է ուսումնական օրվա, շաբաթվա, ամսվա և տարվա րնթացքում կուտակվող հոգնածություն և, վերջին հաշվով, դառնում ախտաբանության պատճառ [5]:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Аветисян Л.Р., Кочарова С.Г. Гигиена и санитария,2001,6, с.48-49.
  2. Агаджанян Н.А., Баевский Р.М., Берсенева А.П. Учение о здоровье и проблемы адаптации. М., 2000, 203с.
  3. Баевский Р.М., Баевский А.П. Оценка адаптационных возможностей организма и риск развития заболеваний. М., 1997. 233с.
  4. Гринене Э., Вайткявичюсь М.Ю., Марачинскеке Э. Физиология человека 1990, 16, 1, с.88-93.
  5. Домахина Г.М. Оценка функционального состояния организма при умственной и физический деятельности человека по некоторым вегетативным показателям и электролитам слюны. Автореф. дисс. канд.мед.наук. М. 1980. 22с.
  6. Доскин В.А., Лаврентьева Н.А., Мирошников М.П. Шарай В.Б. Вопросы психологии, 1973, 6, с.141-145.
  7. Комарова О. А., Федоров А.И., Казин Э.М. Валеология 2012,2, с.26-29.
  8. Коркушко О.В., Шатило В.Б.,Кототкая Е.В. Физиология человека, 1991, т.17, 2, с.31-39.
  9. Кучма В.Р. Руководство по гигиене и охране здооровья школьников. М., 2000, 32с.
  10. Лучицкая Е.Б., Русанов В.Б. Физиология, 2007, том 8, с.104-111.
  11. Столяренко Л. Д. Основы психологии. Ростов-на-Дону, 1997, 726 с.

 

Հեղինակ. Ն.Ն. Քսաջիկյան ՀՀ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետ, Տ. Մուշեղ/անի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խոցային արյունահոսությունների վրա սիրտ-անոթային հիվանդությունների եվ մթնոլորտային ճնշման ազդեցության որոշ առանձնահատկություններ

Տարբեր օդերեույթաբանական գործոնները, այդ թվում մթնոլորտային ճնշման ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով ուղեկցվող խոցային արյունահոսությաբ հիվանդների վրա, մինչ այսօր մնում է գրեթե չուսումնասիրված...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապեվտիկ պրոֆիլի հիվանդացության բնութագիրն ըատ հիվանդությունների առանձին դասերի ու մասնագիտական ստաժի տեվողության

Արդիականությունը`հաստատված է, որ ծանր մետաղներդ բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5,6]...

Գաստրոդուոդենալ արյունահոսության օտախի էնդոսկոպիկ ախտորոշման եվ հեմոստազի առանձնահատկությունները սիրտ- անոթային ախտահարումներով հիվանդների մոտ

Խոցային արյունահոսությունների ժամանակ, սիրտ-անոթային ախտահարումների առկայությունը, ներկայումս հատու ուշադրության են արժանանում ինվազիվ էնդոսկոպիկ արյունականգ և ախտորոշիչ միջոցների կիրառությունը [1,3,4,5]...

Օզոնոթերապիան ստոմատոլոգիացում

Ժամանակակից բժշկության մեջ տեղի են ունենում սրընթաց և բազմաբնույթ փոփոխություններ, հատկապես` կապված բուժման օպտիմալ եղանակների որոնումների հետ: Այդ առումով հետաքրքրություն են ներկայացնում բուժման ոչ դեղորայքային մեթոդները...

Կոնվերսիան կպումային սուր բարակաղիքային անանցանելիության կապակցությամբ իրականացվող լապարասկոպիկ վիրահատության դեպքում

Ներածություն: Որովայնի կպումային հիվանդության առավել հաճախ հանդիպող արտահայտությունը կպումային սուր բարակաղիքային անանցանելիությունն (ԿՍԲԱԱ) է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում և ունի ամենամեծ մասնաբաժինն աղիքային անանցանելիությունների բոլոր տեսակների մեջ...

Ներորովայնային կպումագոյացումը լապարասկոպիկ վիրահատություններից հետո

Ներածություն: Լապարոսկոպիկ միջամտություններից հետո ներորովայնային կպումագոյացման հարցը հետաքրքրել է վիրաբույժներին կլինիկական պրակտիկայում այս մեթոդի ներդրման առաջին տարիներից սկսած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ