Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապեվտիկ պրոֆիլի հիվանդացության բնութագիրն ըատ հիվանդությունների առանձին դասերի ու մասնագիտական ստաժի տեվողության

Արդիականությունը`հաստատված է, որ ծանր մետաղներդ բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5,6]: Անկախության նվաճումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնք նվիրված են հիգիենիկ ասպեկտներին: Աշխատակիցների առողջական վիճակի համալիր ուսումնասիրություններ գրեթե չեն կատարվել,դրանց գնահատականդ չի տրվել [3]:

 

Նպատակը` ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացությունր`կախված մասնագիտական ստաժի տեողությունից:

 

Հետազոտության նյութն և մեթոդները: Հետազոտությունն անցկացվել է 2007-2009թթ.: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներդ (1493 հոգի): Սույն հետազոտության ժամանակ կիրառվել են սոցիալ-հիգիենիկ ե վիճակագրական մեթոդներ: Որպես դիտարկման միավոր րնդունվել է ամբուլատոր քարտը: Հետազոտության րնթացքում որոշել ենք ինտենսիվ ցուցանիշներր (P) 100 մարդու նկատմամբ և միջին սխալդ (m) [2,4]: Ստացված արդյունքների հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյու դենտի գործակցի: վերլուծությունդ կատարվել է «M. Exel» ծրագրով:

 

Ստացված արդյունքներն ու դրանց քննարկումը: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծությունդ կատարվել է համաձայն «Հիվանդությունների, վնասվածքների ե մահվան դեպքերի» միջազգային դասակարգման X վերանայման (1992): Հետազոտված անձանցից 25,8%-ը եղել են գործնականում առողջ մարդիկ ե նրանք հետագա հետազոտությունների ցանկում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծության տեսակետից հետագայում չեն դիտարկվել: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության ուսումնասիրության համար հավաքված ողջ նյութդ բաշխվել է 7 խմբի (սխեմա 1, նկար 1): 7-րդ խմբում դնդգրկվել են այն բոլոր հիվանդություններդ, որոնցից յուրաքանչյուրդ քանակական տեսակետից առանձնահատուկ դեր չէր կարող կատարել: վերլուծությունը ցույց է տափս, որ թերապետիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքում առանձնահատուկ տեղ են գրավում նյարդային համակարգի հիվանդություններդ`57,3%:

 

 

Սխեմա 1. Հավաքված նյութի բաշխման սխեմա

 

Նկար 1. ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կաոուցվածքն`ըստ հիվանդությունների դասերի (%)

 

Նկար 2-ում ներկալ ացված է ԶՊՄԿ տարբեր ստաժ ունեցող աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքդ`կախված մասնագիտական ստաժի տեողությունից: վերլուծությունը ցույց է տալիս, որ`

 

  • ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքդ`պայմանավորված մասնագիտական ստաժի տեողու- թյամբ եղել է առանց էական տատանումների,
  • աշխատանքային տարբեր տեողության ստաժ ունեցող բոլոր խմբերում էլ նյարդայինհամակարգի հիվանդությունների տեսակարար կշիռդ տատանվել է 54,5-65,3%-ի սահմաններում,
  • մարսողական հիվանդությունների տեսակարար կշիռդ տատանվել է 1,5% (մինչե 5 տարվա ստաժի) - 10,4%-ի (21 և ավելի ստաժի) սահմաններում,
  • արյան շրջանառության հիվանդությունների տե-սակարար կիշռդ եղել 3,0% (մինչե 20 տարեկան) - 7,6% (21 և ավելի տարի),
  • ոսկրամկանային համակարգի ե շարակցական հյուսվածքի հիվանդությունների տեսակարար կշռի տատանումներդ կազմել են 5,6-13,6% (հա-մապատասխանաբար 11-15 ե մինչե 5 տարվա ստաժ),
  • այլ դասերի հիվանդությունների տեսակարար կշիռը տատանվել է 7,1-8,9% սահմաններում:

 

Նկար 2. ԶՊՄԿ տարբեր ստաժ ունեցող աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացությանկաոուցվածքն`ըստ

հիվանդությունների դասերի(%)

 

Կարևորել ենք կոմբինատի աշխատակիցների շրջանում հիվանդությունների կոնկրետ դասում աշխատանքային ստաժի կաոուցվածքի փոփոխություններդ (նկար 3): Վերլուծությունդ ցույց է տալիս, որ` իրենց տեսակարար կշոով բոլոր դասերի հիվանդություններդ գերակշոում են 21 և ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց շրջանում; արյան շրջանաոության համակարգի հիվանդությունների աճ սկսվում է դիտվել, երբ աշխատանքային ստաժդ գերազանցում է 5 տարին, որից հետո դրանց տեսակարար կշիոդ մնում է անփոփոխ մինչև 20 տարի ներաոյալ ստաժ ունեցող-ների մոտ, հետո դիտվում է թռիչքաձև բարձրացում; նյարդային համակարգի հիվանդությունների տեսա-կարար կշիոն սկսվում է աճել, երբ աշխատանքային ստաժդ գերազանցում է 5 տարին, այն մնում է գրեթե նույն մակարդակին, իսկ 20 տարին գերազանցելուց հետո արձանագրվում է 4,5-5 անգամ ավելացում, գրեթե նմանատիպ պատկեր նշվում է նաև բոլոր դասերի հիվանդությունների վերլուծության ժամանակ:

 

Նկար 3. ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում հիվանդությունների կոնկրետ դասում աշխատանքային ստաժի կաոուցվածքը (%)

 

Այսպիսով. հիվանդությունների բոլոր դասերի տեսակարար կշիռն սկսում է աճել աշխատանքային ստաժի աճին զուգահեռ, սակայն ոչ հավասարարժեք; 6-10, 11-15, 16-20 տարվա ստաժի պայմաններում գրեթե հիվանդությունների բոլոր դասերի տեսակարար կշիռներդ մնում են անփոփոխ, բացառությամբ մարսողական (որոշ աճ դիտվում է 16-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների մոտ) և շնչառական (11-15 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների շրջանում առկա է հիվանդությունների տեսակարար կշռի որոշ իջեցում) օրգանների հիվան-դությունների տեսակետից; 21 և ավելի տարի աշխատանքային ստաժի առկայության դեպքում դիտվում է հիվանդությունների տեսակարար կշռի, այսպես կոչված, պայթյունային կարգի աճ, երբ հիվանդությունների տեսակարար կշիռն աճում է, համապատասխանաբար դստ դասերի 8,7-5,1-7,1-5,6-3,48,6-4,9 անգամ:

 

Սովորաբար աշխատանքային ստաժի ժամանա-կային մասն ունի որոշակի կապվածություն մարդկանց տարիքի հետ: Սակայն մեր պարագայում միայն տվյալ գործոնով չի կարող հիմնավորել հիվանդությունների տեսակարար կշռի նման փոփոխություններդ: Չպետք է մոռանալ այն կարևոր հանգամանքդ, որ տվյալ մարդիկ աշխատում են ԶՊՄԿ, այսինքն, ունեն մասնագիտական շփում հանքանյութի ստացման և մշակման հետ: Աղյուսակ 1-ում ներկայացված են ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվան-դություններ ունեցող հիվանդների բաշխումն դստ հի-վանդությունների դասերի և աշխատանքային ստաժի: Վերլուծությունդ ցույց է տալիս, որ արյան շրջանա-ռության համակարգի հիվանդությունների հիվանդա- ցության հետ համեմատ. նյարդային համակարգի հիվանդությունների հիվանդացության տեսակետից աշխատանքային ստաժի բոլոր ժամկետների պարա-գայում ցուցանիշներդ հավաստի աճում են; էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների հիվանդացության տեսակետից 21 և ավելի աշխատանքային ստաժ ունեցողների ինտենսիվ ցուցանիշներդ հավաստի նվագում են; այլ դասերի հիվանդությունների հիվան-դացության ինտենսիվ ցուցանիշդ հավաստի աճում է միայն մինչև 5 տարվա ստաժ ունեցողների մոտ; մնա-ցած դասերի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշների փոփոխություններդ կրում են միայն աճի (մարսողական օրգանների հիվանդություններ`16-20, 21 և ավելի տարի, շնչառական օրգանների հիվանդու-թյուններ`մինչև 5 տարի, 6-10, 16-20, էնդոկրին հա-մակարգի հիվանդություններ, սննդային և նյութափո-խանակության խանգարումներ`մինչև 5 տարի, 6-10, 11-15, 16-20, ոսկրամկանային համակարգի և շարակ-ցական հյուսվածքի հիվանդություններ`մինչև 5 տարի, 6-10, 11-15, 16-20, այլ դասերի հիվանդություններ`6-10, 11-15, 16-20, 21 և ավելի տարի աշխատանքային ստաժ) կամ նվագման (մարսողական օրգանների հիվանդություններ`մինչև 5 տարի, 6-10, շնչառական օրգանների`21 և ավելի տարի) միտում:

 

Ուսումնասիրել ենք նաև ԶՊՄԿ-ում տարբեր տևողության աշխատանքային ստաժ ունեցող խմբերում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության բնութագիրդ (աղյուսակ 1): Վերլուծությունդ ցույց է տալիս, որ մինչև 5 տարի աշխատանքային ստաժ ունեցողների հետ համեմատ. 6-10 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների խմբերում դիտվում է միայն նյարդային համակարգի հիվանդացության ինտենսիվ ցուցանիշի հավաստի աճ, մնացած դասերի հիվանդությունների ինտենսիվ ցուցանիշներն ունեն աճման (արյան շրջանառության համակարգի,

 

Աղյուսակ 1 ԶՊՄԿ աշխտակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության պատկերն` ըստ հիվանդությունների դասերի և աժխատանքային ստաժի (100 մարդու նկատմամբ)

Հիվանդությունների դասեր

Աշխատանքային ստաժի տեողությունը

մինչև 5 տարի

6-10 տարի

11-15 տարի

16-20 տարի

21 և ավելի տարի

n

P±m

n

P±m

n

P±m

n

P±m

n

P±m

I՝ արյան շրջանառության համակարգի

2

0,2±0,13

6

0,5±0,22

6

0,5±0,22

6

0,5±0,22

52

4,1±0,64(**)

G` նյարդային համակարգի

36

3,2±0,53*

69

6,2±0,13*(**)

81

1,3±0,18*(**)

13

6,6±0,15*(**)

316

33,9±1,42*(**)

K` մարսողական օրգանների

1

0,1±0,09

4

0,4±0,18

6

0,5±0,22

10

0,9±0,28

11

6,4±0,14(**)

J՝ շնչառական օրգանների

5

0,5±0,20

9

0,8±0,21

4

0,4±0,18

1

0,6±0,24

39

3,5±0,55(**)

E` էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ

8

0,1±0,25

1

0,6±0,24

9

0,8±0,21

9

0,8±0,21

31

2,8±0,50*(**)

M` ոսկրամկանային համա­կարգի ե շարակցական հյուս­վածքի

9

0,8±0,21

9

0,8±0,21

1

0,6±0,24

1

0,6±0,24

60

5,4±0,68(**)

Այլ դասերի

5

0,5±0,20*

8

0,1±0,25

11

1,0±0,30

11

1,0±0,30

54

4,9±0,65(**)

Ընդամենը

66

6,0±0,11

112

10,1±0,91

124

11,2±0,95

123

11,1±0,94

683

61,6±1,46

Ծանոթագրություն* արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետ տվյալ ստաժի ենթախմբում համեմատ` հավաստի է,** մինչև 5 տարի աշխատանքային ստաժի հետ համեմատ հիվանդությունների տվյալ ենթախմբում հավաստի է:

 

մարսողական ե շնչառական օրգանների, այլ դասերի հիվանդություններ) կամ նվազման (էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխա-նակության խանգարումներ) միտում կամ էլ մնում են անփոփոխ (ոսկրամկանային համակարգի ե շարակ-ցական հյուսվածքի հիվանդություններ); 11-15 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների շրջանում նյարդային համակարգի հիվանդացության ինտենսիվ ցուցանիշն հավաստի աճում է, մնացած դասերի հիվանդությունների ինտենսիվ ցուցանշներն ունեն աճման (արյան շրջանառության համակարգի, մարսողական օրգանների, էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ, այլ դասերի հիվանդություններ) կամ նվազման (շնչառական օրգանների, ոսկրամկանային համակարգի ե շարակցական հյուսվածքի հիվանդություններ) միտում; 21 ե ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների մոտ արձանագրվում է բոլոր դասերի հիվանդացության ինտենսիվ ցուցանիշների հավաստի աճ, դնդ որում, այդ աճդ 3,9-ից 7,1 անգամ է: Նման երեույթը պայթյունային ռեակցիա է և անուղղակի ձևով ցույց է տալիս հետազոտված քանակակազմի օրգանիզմների պահուստային ուժերի գերլարումր ե, ամենայն հավանականությամբ, հյուծումը:

 

  • Վերջացնելով ե րնդհանրացնելով վերլուծությունր կարելի է եզրակացնել, որ.
  • տարբեր տևողության աշխատանքային ստաժ ու-նեցող անձանց շրջանում գերակշռում են նյարդա-յին համակարգի հիվանդություններր,
  • նյարդային համակարգի հիվանդությունների տեսակետից աշխատանքային ստաժի բոլոր ժամ-կետների պարագայում ցուցանիշներր հավաստի աճում են,
  • 21 և ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների մոտ արձանագրվում է բոլոր դասերի հիվանդությունների ինտենսիվ ցուցանիշների 3,9- 7,1 անգամ աճ, որն ամենայն հավանականությամբ օրգանիզմի պաշտպանիչ հարմարվողական հնարավորություների հյուծման հետևանք է:

  

Գրականութցան ցանկ

 

  1. Գալստյան Ս.Գ., Գրիգորյան Մ.Ռ. Կլինիկական թունաբանություն, Երևան, 2008, էջ 122:
  2. ՀարությունյանԱ.Մ.Սանիտարական վիճակագրություն, Երևան, 2000, էջ 120:
  3. Մարտիրոսյան Ա., Արզումանյան Գ., Գաբրիելյան Գ., Ղազարյան Հ. Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագիր, Երևան, զեկույց, էջ 64:
  4. Миняев В.А., Вишняков Н.Н., Юрьев В.К. Социальная медицина и организация здравооханения. СПБ., 2000, т.1, с.136-174.
  5. Реутова Н.В., Воровьева Т.И., Реутова Т.В., Тумова А.М. Анализ заволеваемости населения в районе расположения вольфрамомоливденового комвината. Гигиена и санитария. 2007. 4. c.13-15.
  6. Ajayi GO. Copper and zinc concentrations in Nigerian women with breast cancer. Eur J Gynaecol. Oncol. 2011;32(3):307-8.
 

Հեղինակ. Ս.Գ.Գալստյան, Ա.Ա.Ենգիբարյան, Վ.Ժ Ավագյան, Վ.Յու.Կոգան, Ռ.Դ.Հովհաննիսյան, Լ.Ս.Գալստյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ՔաջարանիԲԿՖԲԸ, Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խոցային արյունահոսությունների վրա սիրտ-անոթային հիվանդությունների եվ մթնոլորտային ճնշման ազդեցության որոշ առանձնահատկություններ

Տարբեր օդերեույթաբանական գործոնները, այդ թվում մթնոլորտային ճնշման ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով ուղեկցվող խոցային արյունահոսությաբ հիվանդների վրա, մինչ այսօր մնում է գրեթե չուսումնասիրված...

Գաստրոդուոդենալ արյունահոսության օտախի էնդոսկոպիկ ախտորոշման եվ հեմոստազի առանձնահատկությունները սիրտ- անոթային ախտահարումներով հիվանդների մոտ

Խոցային արյունահոսությունների ժամանակ, սիրտ-անոթային ախտահարումների առկայությունը, ներկայումս հատու ուշադրության են արժանանում ինվազիվ էնդոսկոպիկ արյունականգ և ախտորոշիչ միջոցների կիրառությունը [1,3,4,5]...

Օզոնոթերապիան ստոմատոլոգիացում

Ժամանակակից բժշկության մեջ տեղի են ունենում սրընթաց և բազմաբնույթ փոփոխություններ, հատկապես` կապված բուժման օպտիմալ եղանակների որոնումների հետ: Այդ առումով հետաքրքրություն են ներկայացնում բուժման ոչ դեղորայքային մեթոդները...

Կոնվերսիան կպումային սուր բարակաղիքային անանցանելիության կապակցությամբ իրականացվող լապարասկոպիկ վիրահատության դեպքում

Ներածություն: Որովայնի կպումային հիվանդության առավել հաճախ հանդիպող արտահայտությունը կպումային սուր բարակաղիքային անանցանելիությունն (ԿՍԲԱԱ) է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում և ունի ամենամեծ մասնաբաժինն աղիքային անանցանելիությունների բոլոր տեսակների մեջ...

Ներորովայնային կպումագոյացումը լապարասկոպիկ վիրահատություններից հետո

Ներածություն: Լապարոսկոպիկ միջամտություններից հետո ներորովայնային կպումագոյացման հարցը հետաքրքրել է վիրաբույժներին կլինիկական պրակտիկայում այս մեթոդի ներդրման առաջին տարիներից սկսած...

Բարձր դասարանների սաների հարմարողականության առանձնահատկություններն ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ

Նախաբան: Ուսումնական ծրագրերի ներկայիս վերափոխումների, տարրեր առարկաներից ավարտական և միասնական քննությունների ու գնահատման չափորոշիչների բարձր պահանջները առավելագույնս վերարերվում են խորացված ուսուցմամր դպրոցներին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ