Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված)

Երեխաների եվ դեռահասների մոտ նախաբազկի ոսկրերի դիաֆիզար կոտրվածքների բուժումը

Ներածություն: Երեխաների և դեռահասների մոտ նախարազկի ոսկրերի դիաֆիզար կոտրվածքներդ բավական հաճախ են հանդիպում և ըստ տարբեր հեղինակների բոլոր կոտրվածքների մեջ կազմում են ավելի քան 10-60%-ը [1,2,4,7,9,15]: Չնայած այս կոտրվածքներդ բավականին լավ ուսումնասիրված են, սակայն մինչև օրս այս հիվանդների բուժումը չի կարելի գնահատել համահունչ ժամանակակից պահանջներին, քանի որ չեն դադարում ստացիոնար դիմել տարբեր բարդություններով` ոչ ճիշտ սերտած կամ սերտաճող և չսերտաճած կոտրվածքներով հիվանդներ: Հիմնականում բուժման այդպիսի թերացումներ նկատվում են ոչ մասնագետների (տարբեր մասնագիտության վիրաբույժներ, բժիշկներ, հեքիմներ), մեծահասակների վնասսվածքաբանների, անփորձ բժիշկների կողմից բուժված հիվանդների մոտ: Մեր կարծիքով այս բարդություններդ կապված են նաև նրա հետ, որ մինչև օրս բացակայում են նման հիվանդների բուժման հա- մրնդհանուր րնդունված, համակարգված մոտեցումներ [7,14]: Վնասվածքաբանության մեջ րնդունված է յուրաքանչյուր կոտրվածքի համար «թույլատրելի տեղաշարժի աստիճան» հասկացությունր [1,2,8,9], ինչից որոշ դեպքերում օգտվելով բժիշկներր հիմնավորում կամ արդարացնում են բուժման թերացումները, բացթողումներր հաշվի չառնելով այն հանգամանքը, որ երեխաների մոտ չնայած «ոսկրաբեկորների թույլատրելի տեղաշարժի աստիճանը» համեմատաբար ավելի մեծ է, սակայն ոսկրերի կոտրվածքների թույլատրելի տեղաշարժր յուրաքանչյուր ոսկրի տարբեր հատվածների համար տարբեր է, այլ է նաև թույլատրելի տեղաշարժի աստիճանր կապված երեխայի տարիքից, կապված կոտրվածքից հետո անցած ժամանակից և այլն [2,9]:

 

Համաձայն գրականության տվյալների երեխաների մոտ կոտրվածքների բուժման հիմնական սկզբունքը դա կոնսերվատիվ մեթոդն է` հիմնականում կատարվում է ոսկրաբեկորների փակ համադրում և վերջույթի ֆիքսացիա գիպսակապով: Սակայն ներկայումս վիրահատական տեխնիկայի բարելավման շնորհիվ (որակավորված, փորձառու բժիշկներ, օստեոսինթեզի նոր մեթոդներ, ժամանակակից տեխնիկան, գործիքները, ներ- վիրահատական ռենտգեն հսկողությունը ն այլն) հնարվոր է եղել հասնել շատ կոտրվածքների բուժման անատոմո-ֆունկցիոնալ արդյունքների նշանակալի բարելավման` կիրառելով քիչ ինվազիվ բուժման մեթոդներ: Վերջիններիս կիրառումը (ինտրամեդուլյար անտերոգրադ կամ ռետրոգրադ օստեոսիթեզ, օստեոսինթեզ արտաքին ֆիքսացիայի ապարատներով) իր հերթին ընդլայնել է վիրահա-տական բուժման ցուցումները, քանի որ թույլ է տալիս վիրահատական փոքրիկ մուտքերով ստանալ ոսկրաբեկորների կայուն ֆիքսացիա, առանց ոսկրաբե-կորների սկելետիզացիայի ն արդյունքում ստանալ կոտրվածքների բուժման լավ արդյունքներ համեմատաբար կարճ ժամանակահատվածում [3,4,6,12,13]:

 

Աշխատանքի նպատակն է` հիմնվելով սեփական կլինիկական փորձի վրա` վերլուծել երեխաների և դեռահասների մոտ նախաբազկի դիաֆիզար կոտրվածքների վիրահատական բուժման քիչ ինվազիվ, մանկական օրգանիզմին քիչ վնաս և անհարմարություն պատճառող, մատչելի մեթոդներդ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է վաղ ժամկետներում ապահովել վերին վերջույթի լիարժեք ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունդ և նվազեցնել հետվիրահատական բարդություններդ [8,9]:

 

Նյութը և մեթոդները: Հետազոտության հիմքում դնկած է ՎՕԳԿ-ում վերջին 2 տարվա ըն թացքում նախաբազկի ոսկրերի դիաֆիզար կոտրվածքներով բուժված 93 հիվանդների մոտ բուժման մոտակա և հեռակա արդյունքներ դիտարկումդ: Հիվանդների տարիքդ տատանվել է 0,6-16տ., 38 հիվանդների մոտ եղել են կոտրվածքներ առանց տեղաշարժի կամ աննշան տեղաշարժով («ոսկրաբեկորների թույլատրելի տեղաշարժի աստիճանով»), վերջիններս բուժվել են կոնսերվատիվ եղանակով և գիպսային անշարժացումից հետո բուժումդ շարունակել են տեղամասային պոլիկլինիկայում: 55 հիվանդների մոտ եղել են նախաբազկի ոսկրերի դիաֆիզար կոտրվածքներ ոսկրաբեկորների տեղաշարժով: Կապված ոսկրաբեկորների տեղաշարժի աստիճանից, բնույթից, տեղակայումից, կոտրվածքի տեսակից (բաց կամ փակ), դնդհանուր անզ- գայացմամբ կատարվել է ոսկրաբեկորների համադրում փակ եղանակով, ռենտգեն հսկողությամբ (ЭОП): Ոսկրաբեկորները 37 դեպքում ֆիքսվել են ինտրամեդուլյար անտերոգրադ կամ ռետրոգրադ անցկացված շյուղերով (Իլիզարովի կամ Կիրշների շյուղեր կախված տարիքից) և գիպսային լոնգետներով: 18 դեպքերում դնդհանուր անզգայացմամբ կատարվել է ոսկրաբեկորների փակ ձեռքային միամոմենտ համադրում և հաշվի առնելով ոսկրաբեկորների կայունությունդ, անշարժացում հետին գիպսային լոնգետներով [3,4]:

 

Ոսկրաբեկորների ինտրամեդուլյար օստեոսինթեզը կապված կոտրվածքի տեղակայման հետ ս/3 և մ/3-ի տեղակայման դեպքում կատարվել է ռետրոգրադ եղանակով, վ/3-ի տեղակայման դեպքում կատարվել է անտերոգրադ եղանակով [5,10,12,13]: Կապված կոտրվածքի բնույթից, տեղակայումից, հիվանդի տարիքից կիրառվել են կամ Կիրշների, կամ Իլիզարովի շյուղեր, ինչպես նաև ինտրամեդուլյար ֆիքսվել են մեկ կամ երկու ոսկրերդ: Բոլոր վիրահատված հիվանդներդ հետվիրահատական շրջանում ստացել են հակաբակտերիալ, հակաբորբոքիչ դեղամիջոցներ, պարբերաբար կատարվել է շյուղերի վիրակապություն, կատարվել են կոնտրոլ ռենտգեն հետազոտություններ, բոլոր հիվանդների մոտ ինտրամեդուլյար շյուղերը հեռացվել են վի- րահատությունից հետո 4-6 շաբաթ անց և հիվանդներին նշանակվել է վերականգնողական բուժում: Այս վիրահատությունների կատարման հակացուցումներ կարող են լինել հիվանդի ընդհանուր ծանր վիճակը, գանգուղեղային վնասվծքները, սիրտ-ա- նոթային և այլ կենսակարևոր օրգան համակարգերի անբավարարությունը, մաշկային ծածկույթներին ինֆեկցված վերքերի առկայությունը, վերջերս տարած հիվանդությունները և այլն: Սակայն երեխաների մոտ այս վիրահատությունների հակացուցումները զգալիորեն քիչ են հանդիպում քան մեծահասակներ մոտ և դրանք կրում են մեծ մասամբ ժամանակավոր բնույթ, հիմնականում նախավիրահատական շրջանում անցկացված բուժական միջոցառումների արդյունքում վիրահատությունը հնարավոր է լինում կատարել ստացիոնար դիմելուց հետո առաջիկա 3-4 ժամերի ընթացքում, հազվադեպ 24-48 ժամ անց:

 

Արդյունքները ն քննարկումը: Անցկացված բուժման արդյունքում հիվանդների մոտ դիտվել են հիմնականում լավ և բավարար արդյունքներ: Հետ- վիրահատական շրջանի հազվադեպ բարդություններից է շյուղերի միգրացիան և հարակից մաշկային ծածկույթների բորբոքային պրոցեսները: Վիրահատված հիվանդներից ոչ մեկի մոտ երկրորդային տեղաշարժերի կամ այլ բարդությունների կապակցութամբ կրկնակի վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի դիտվել: Մեկ դեպքում դիտվել է Կիրշների շյուղի ներհոդային, հոդաաճառի մակարդակով կոտրվածք, ինչը կապված էր տեղամասային պոլիկլինիկայի վիրաբույժի կողմից գիպսային անշարժացումը (տրանսարտիկուլյար անցկացված ինտրամեդուլյար շյուղի առկայությամբ) ժամանակից շուտ հեռացնելու և հոդում ակտիվ և պասիվ շարժումներ թույլ տալու հետ:

 

Եզրակացություն: Վերլուծելով կատարված աշխատանքի արդյունքները, հաշվի առնելով մանկական օրգանիզմի անատոմո-ֆունկցիոնալ առանձնահատկությունները, երեխաների մոտ նախաբազկի կոտրվածքների բուժման հիմնական սկզբունքները պետք է լինեն`

 

  1. Ոսկրաբեկորների վաղ և ճիշտ համադրումը:
  2. Ոսկրաբեկորների կայուն, համարժեք ֆիքսացիան հնարավորինս քիչ ինվազիվ եղանակներով:
  3. Ֆունկցիոնալծանրաբեռնվածության ապահովումը սերտաճումից հետո հնարավորինս վաղ ժամկետներում:

 

Այսպիսով երեխաների մոտ նախաբազկի ոսկրերի դիաֆիզար կոտրվածքների դեպքում, կապված կոտրվածքի տեսակի, բնույթի, ոսկրաբեկորների տեդաշաժի, ուղկցող բարդությունների հետ պետք է ընտրել բուժման օպտիմալ եղանակ, քանի որ երեխաների մոտ բուժման արդյունքների նկատմամբ պահանջներր ավելի բարձր են քան մեծահասակների մոտ հ հետագա կյանքում հիվանդը չպետք է կաշկանդվի մասնագիտութուն ընտրելիս:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Немсадзе Б.П., Шастин Н.П. Переломы костей предплечья у детей. 2009. с .10-11.
  2. Андреев Ю.М. Заболевания и повреждения верхних конечностей у детей. Л.,1988.
  3. Баиров Г.А. Травматология детского возраста. Л., 1976. с.250-255.
  4. Беспалов В.И. Одномоментная репозиция. Фрунзе,1986. Т.157. с.40-45.
  5. Лудинщиков Е.Н. Вопросы травматологии и ортопедии. Саратов. 1972, с.85-87.
  6. Дамьянов В.И. Вестн. хир.1981. 10. с.71-74.
  7. Кирякучова Т.Г. Травма. 2001.Т.1, 1. с.106.
  8. Скворцов А.П., Цои И.В., Андреев П.С., Яшина И.В. Практ. мед. 2010. 8. c.103-105.
  9. Единак, А.Н. Травма. 2002. T.3, 3. c.315-318.
  10. Беляков A.A. Хирургия. 1978. 12. с. 27-30.
  11. Симон P.P. Кенигскнехт С.Дж. Неотложная ортопедия. М., Медицина, 1998. 624 с.
  12. P.R. Calder. P. Achan and М. Barry. Intramedullary Nail ii Injury, 2003, v.34, 4, P. 278-82.
  13. Mann D, Schnabel Mr Baacke M, Goteen L. Unrallcnirurg, 20D3, v.106, 2, P.102-109.
  14. Schmittenbecher P.P., Fitze G., Goeke J. et al. J. Pediatr. Orthop. 2008. Vol. 28, 3. Р 303-306.
  15. J Oskam, J Kingma, H J Klasen. Injury, 1998, v.29, P.353- 355.

 

Հեղինակ. Հ.Ա.Դանիելյան, Խ.Գ.Հովհաենիսյան ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոն ՓԲԸ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մեծահասակ և ծերունական տարիքային խմբերում ազդրոսկրի վզիկի կոտրվածքների բուժման տակտիկան

Ներածություն

Մեծահասակ և ծերունական տարիքային խմբերում ազդրոսկրի վզիկի կոտրվածքների բուժումը մնում է ակտուալ և պահանջում է լուրջ մոտեցումներ, չնայած առաջարկված են բուժման տարբեր մեթոդներ...

Ճաճանչոսկրի դիստալ մետաէպիֆիզի կոտրվածքների բուժումը միջմաշկային անցկացված շյուղերով

Ներածություն

ճաճանչոսկրի դիստալ մետաէպիֆիզի կոտրվածքները հաճախակի հանդիպող կոտրվածքներ են, որոնք անմիջական ազդեցություն ունեն նշյալ կոտրվածքներով հիվանդների կենսակերպի և սոցիալական վիճակի վրա`ժամանակավոր րնդհատելով ինքնախնամքի հնարավորությունը և արտադրողականությունը...

Թարախային վարակով բարդացած երկար ոսկրերի կոտրվածքների հասալիր բուժսան սկզբունքները

Արդիականությունը: Թարախային վարակով բարդացած երկար ոսկրերի կոտրվածքների բուժման խնդիրը ներկայումս ունի խիստ արդիականություն: Դա պայմանավորված է ծանր մեխանիկական վնասվածքների քանակական աճով, մանրէների սպեկտրի փոփոխությամբ...

Մեծահասակ եվ ծերունական տարիքային խմբերի հիվանդների ազդրոսկրի տասբիոնացին շրտանի կոտրվածքների բուժուսր արտաքին ֆիքսացիայի պարզեցված ապարատով

Ներածություն

Մինչ օրս, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ակտուալ խնդիրներից է համարվում վնասվածք ստացած մեծահասակ և ծերունական տարիքային խմբերի հիվանդների բուժումը, հաշվի առնելով այն հանգամանքը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ