Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված)

Ռեֆլյուքս-գաստրիտը հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշով հիվանդների մոտ

Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշը հանդիսանում է ժամանակակից վիրաբուժության արդիական պրոբլեմներից մեկը: Մեր տվյալներով վերջին ժամանակներս մեծացել է դուոդենոգաստրալ ռեֆլյուքսով և ռեֆլյուքս-գաստրիտով հիվանդների թիվը:

 

Ախտորոշման համար օգտագործվում է գաստրոսկոպիան բիոպսիայով, ԱՍՏի ռենտգեն հետազոտությունը, կլինիկական հետազոտությունների արդյունքները, երբեմն պահանջվում է համակարգչային շերտագրում: Այդ խմբում եղել են հիվանդներ հետնյալ գանգատներով` սրտխառնոց, փսխումներ, էպիգաստրալ շրջանում ծանրություն, այրոցի զգացում: Հիվանդները վիրահատված են եղել տարբեր հիվանդանոցներում, և մենք բաժանել ենք նրանց 3 խմբի: 1-ին խումբ` վիրահատումից հետո մինչն մեկ տարի, 2-րդ խումբ` 2-ից-5 տարի, 3-րդ խումբ` մինչն 10 տարի: Մեր կողմից հաստատված է, որ երկարատն ընթացքով հիվանդների մոտ մեծանում է վերը նշված գանգատների հաճախականությունը, մասնավորապես պայմանավորված ռեֆլյուքս-գաստրիտով:

 

Մակերեսային ռեֆլյուքս-գաստրիտով հիվանդների մոտ, որոնք բուժվել են խոլեցիստէկտոմիայից հետո առաջին տարվա ընթացքում, դիտվում են 12/մ աղու, ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիոնալ վիճակի նկատելի նորմալացում, սրտխառնոցի, փսխումների, ինչպես նան էպիգաստրալ շրջանում ծանրության, փքվածության բացակայություն: Հիվանդների 1/3-ի մոտ գանգատներր պահպանվել են, գաստրոսկոպիայով առկա է ստամոքսի լորձաթաղանթի հիպերեմիա, ստամոքսաելքի բացվածք /зияние/ դուոդենոգաստրալ ռեֆլյուքս: Ռենտգեն հետազոտությամբ առկա է ստամոքսի հիպոտոնիա, դուոդենոստազ, սոնոգրաֆիկ քննությամբ` խոլեդոխի չափավոր լայնացում, խոլեդոխի տերմինալ հատվածի նեղացում:

 

Այսպիսով առկա է ուղիղ կապ լեղաքարային հիվանդության երկարատնության, նախավիրահատական ցավային նոպաների ն 12/մ աղու ու ստամոքսի փոփոխությունների զարգացման միջն: Ռեֆլյուքս-գաստրիտր ոչ հաճախ հանդիսանում է հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշի ինքնուրույն պատճառ: Հիվանդների այս խումբր կարիք ունի վաղաժամ ինտենսիվ, երկարատն բուժման: Դեղորայքային բուժումր պետք է ուղղված լինի ախտանիշների առավել հաճախ պատճառ ների դեմ:

 

Գրականության ցանկ

 

  1. Нестеренко Ю.А., Буромская Г.П и соавт.Хирургия, 1981, 10, с.51-56.
  2. Бабак О.Я., Фадеенко Г.Д. Гастро эзо фаги ально-рефлюксная болезнь. К.Интерформа, 2000.
  3. Brough W.A., Taylor T.V. Brit. J Surg. 1984, vol.71,p.714.

Հեղինակ. Գ.Ա. Պիվազյան, Պ.Ռ. Հակոբյան, Կ.Ս. Գևորգյան, Ա.Ս. Նանյան
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստանդարտ վենէկտոմիայի 40-ամյա մեր փորձը ստորին ծայրանդամների ենթամաշկային երակների վարիկոզ լայնացման բուժման ժամանակ

Ստորին ծայրանդամների ենթամաշկային երակների լայնացումր պատկանում է խիստ տարածված հիվանդությունների շարքին: Այն ախտահարում է հիմնականում երիտասարդ տարիքի մարդկանց...

Գոնարթրոզների կոնսերվատիվ բուժման մեր փորձը

Արթրոզր` դա հոդերի դեգեներատիվ -դիստրոֆիկ ախտահարումն է, որին բնորոշ է հոդը կազմող ոսկրերի հոդամակերեսների աճառային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխությունները, երկրորդային կոմպեսատոր հարմարվածությամբ եզրային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ