Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012
Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով հիվանդների կցանքի որակի պահպանումը քրոնոմոդուլ6ացիոն քիմիաթերապիայի մեթոդով
Ներածություն
Կրծքագեղձի ե ձվարանների քաղցկեղր ախտա-հարում է հիմնականում երիտասարդ, վերարտադրողական հասակի կանանց, որոնց լիարժեք բուժումն ու ռեաբիլիտացիան ոչ միայն ուռուցքաբանության, այլև սոցիալական խնդիր է: ՀՀ-ում կրծքագեղձի ե ձվարանների քաղցկեղը ախտորոշվում են հիմնականում 1ա, III և IV փուլերում, երբ հիվանդներր կարիք ունեն նեոադյուվանտ, ադյուվանտ ե պալիատիվ քիմիաթերապիայի բազմակի կուրսերի: Առողջապահության բնագավառում բազմաթիվ հիմնարար հետազոտություններ նվիրված են քաղցկեղի բուժման նորագույն, առավել արդյունավետ ճանապարհների որոնմանր ե նորագույն քիմիապրեպարատների սինթեզին, որոնց նպատակր առավել րնտրողաբար ե նվազ տոքսիկ ազդեցությամբ դեղամիջոցի ստեղծումն է, ինչր թույլ կտա քիմիաթերապիայի րնթացքում և նրանից հետո հնարավորինս պահպանել հիվանդի կյանքի որակր: Վերջին տարիներին նշանակալիորեն բարձրացել է հետաքրքրությունր հիվանդների կյանքի որակի հար-ցերի նկատմամբ [5]: Համաձայն ՀԱԿ-ի բնորոշման` «առողջությունր դա լրիվ ֆիզիկական, սոցիալական ե հոգեբանական բարեհարմարությունն է, այլ ոչ միայն հիվանդության բացակայությունր»: ASCO-ի ե ԱՄՆ-ի Հակաքաղցկեղային Ինստիտուտի համատեղ որոշման համաձայն կյանքի որակր համարվում է երկրորդ ամենակարեոր չափանիշը հակաուռուցքային բուժման գործում ապրելիության ցուցանիշից հետո [3]: Հիվանդի րնդհանուր վիճակը ըստ Կարնոֆսկու սանդղակի, հանդիսանում է կարեոր կանխատեսող գործոն քիմիաթերապիայի տանելիության հարցում [2,5]: Քիմիաթերապիայի տոքսիկության նվազեցման մեթոդների շարքում, ինչպիսիք են «ցիտոստատիկ + անտիդոտ» մեթոդը, կարեորվում է նոր եղանակների որոնումր: Քիմիաթերապիայի տանելիության բարե-լավման ե հիվանդի կյանքի որակի պահպանման համար կիրառվում է քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիան, որի հիմքում րնկած է դեղանյութր օրգանիզմ ներարկել վերջինիս ցիրկադային ռիթմիկ փոփոխություններին համապատասխան: Նյարդային համակարգի ախտահարումր ե սրտխառնոցր թեե կյանքի համար սպառնալից չեն, սակայն խիստ վատացնում են կյանքի որակր: Ըստ հեղինակների սրտխառնոցր 10-80% դեպքերում պատճառ դառնում բուժումից հրա-ժարվելուն [4,6,1]: Նեյրոտոքսիկությունր նկատվում է հիմնականում վինկաալկալոիդների ե պլատինային ածանցյալների կիրառման ժամանակ: Ծայրամասային նեյրոտոքսիկությունր դրսեորվում է պոլինեյրոպաթիաներով (30%), վեգետատիվ նյարդային հա-մակարգի ախտահարման ախտանիշներով` Ռեյնոյի համախտանիշով, սենսոր և մոտոր նեյրոպաթիաներով, լսողական նյարդի ախտահարումով (11%) [3]:
Կենտրոնական նեյրոտոքսիկությունր դրսեորվում է քնկոտությամբ, ուշագնացությամբ, դեպրեսիվ վիճակով, գլխացավերով, հիշողության վատացմամբ, ասթենիկ համախտանիշով [3]:
Հետազոտման նպատակը
Քրոնոմոդուլյացիոն եղանակով քիմիաթերապիայի կիրառումր թույլ կտա նվազեցնել օրգանիզմի առողջ բջիջների վնասման աստիճանր ե տոքսիկ երեույթների արտահայտվածությունր` բուժման տանելիության և կյանքի որակի բարելավման նպատակով:
Հետազոտման նյութը և մեթոդները
ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում քրոնոմոդուլյացիոն եղանակով բուժում են ստացել կրծքագեղձի քաղցկեղով 543 և ձվարանների քաղցկեղով 127 հիվանդներ: Ստացված տվյալ- ներր համեմատվել են նույն ժամանակահատվածում քիմիաթերապիայի բաժանմունքում ստանդարտ եղանակով բուժված 655 կանանց բուժման տվյալների հետ: Հիվանդներր բուժվել են քիմիաթերապիայի ստանդարտ սխեմաներով` CAF, CAF+V, CAM , CAP,CP, CMF: Քիմիապրեպարատները ներարկվել են րստ հետեյալ քրոնոմետրիկ սկզբունքի`
- Անտրացիկլինային անտիբիոտիկներ` 06.00-09.00 Անտիմետաբոլիտներ` 5-ֆտորուրացիլ 00.00-04.00
 - մետոտրեքսատ 16.00-20.00 Ալկիլաց նող դեղամիջոց ներ`07.00-09.00
 - Վինկաալկալոիդներ` 05.00-08.00
 - Պլատինային ածանցյալներ` ցիսպլատին 12.00-20.00
 - կարբոպլատին 08.00-11.00 տաքսոլ` 08.00-11.00
 - գեմցիտաբին`08.00-11.00
 
Քիմիաթերապիայի յուրաքանչյուր կուրսից առաջ ե հետո որոշվել է հիվանդի րնդհանուր գործունակության աստիճանր րստ Կարնոֆսկու և ECOG-ի սանդղակների: Ստացված տվյալներր համեմատվել են ստանդարտ եղանակով բուժում ստացած հիվանդների տվյալների հետ:
Արդյունքները
Սրտխառնոցն ամենահաճախ հանդիպող կողմնակի երեույթն էր բոլոր կողմնակի երեույթների կազմում ե հետազոտվող ե հսկիչ խմբերում: Այն հետազոտվող խմբում հանդիպել է 28,2% մոտ, հսկիչ խմբում` 56%-ի մոտ (յուրաքանչյուր երկրորդ հիվանդի): Հետազոտվող խմբում 10 սրտխառնոց հանդիպել է 32,2% (61 հիվանդ) դեպքերում, իսկ 110 և 1110` 72 հիվանդների մոտ (38%), որոնցից 32-ը` երկրորդ աստիճանի, 40-ը` երրորդ (համապատասխանաբար` 17% և 21%), IVO սրտխառնոց դիտվել է 47 հիվանդի մոտ (25%), 9 հիվանդ նշել է փսխում (4,7%): Հսկիչ խմբում նկատվել է հետևյալ պատկերը` 366 հիվանդից 40-ի մոտ (11%) սրտխառնոցը եղել է 10, 68-ի մոտ (18,6%)` 110, 104-ի հիվանդի մոտ (28,4%), 1110, չորրորդ աստիճանի սրտխառնոց և փսխում դիտարկվել է 154 հիվանդի մոտ (42%): Այսպիսով հետազոտվող խմբում առաջին աստիճանի սրտխառնոց գրանցվել է ավելի հաճախ, քան հսկիչ խմբում, իսկ սրտխառնոցի արտահայտվածության մեծացմանը զուգընթաց ավելանում է հիվանդների թիվը հսկիչ խմբում: Հետազոտվող խմբում (50% հիվանդներ) սրտխառնոցը կրել է կարճատև բնույթ, ինքնուրույն վերացել է 8-10 ժամ անց առանց անտիէմետիկների կրկնակի կիրառման և հանդիպել է ոչ ամեն կուրսից հետո: Հսկիչ խմբում սրտխառնոցի վերացման համար նշանակվել են անտիէմետիկներ` առնվազն 2 անգամ օրվա մեջ, և սրտխառնոցը կրել է երկարատև բնույթ: Կատարվել են դետոքսիկացիոն միջոցառումներ` ներերակային հեղուկների ներարկում, կորտիկոստերոիդներ և վիտամիններ: Հետազոտվող խմբում փսխում դիտվել է հիվանդներից միայն 9-ի մոտ (4,7%), և ըստ արտահայտվածության եղել է առաջին-երկրորդ աստիճանի` օրվա մեջ փսխման 2-5 էպիզոդ: Հսկիչ խմբում այն գրանցվել է 32 հիվանդների մոտ (8,7%) և ըստ արտահայտվածության եղել է երկրորդ-երրորդ աստիճանի (5-8 անգամ օրվա ընթացքում): Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հետազոտվող խմբում սրտխառնոց և փսխում հանդիպում է մոտ 2 անգամ հազվադեպ, քան հսկիչ խմբում, արտահայտված է ավելի մեղմ, կարգավորվում է ավելի արագ և առանց հակաէմետիկների կրկնակի նշանակման: Հիվանդների ընդհանուր վիճակը քիմիա - թերապիայից հետո գնահատվել է ըստ Կարնոֆսկու սանդղակի: Հետազոտվող խմբում հիվանդների մոտավորապես 50%-ը մինչ քիմիաթերապիան և հետոո ունեցել է նույն ֆունկցիոնալ վիճակը: Սրանք առաջին և երկրորդ աստիճանի սրտխառնոց ունեցող հիվանդներն են: Մինչդեռ հսկիչ խմբում հիվանդների 70%-ից ավելին ունեցել է գործունակության վիճակի վատացում:
Նեյրոտոքսիկ երևույթներդ հետազոտվող խմբում դիտվել են 112 հիվանդների մոտ (16,7%): Հիմնականում գրանցվել է գլխացավ` 16 հիվանդի մոտ (14,3%), 74 հիվանդ (66%) նշել է միայն ընդհանուր թուլություն, 10 հիվանդի մոտ (8,9%) ի հայտ են եկել պարեսթեզիաներ, 8 հիվանդներ (7,1%) նշել են մկանային ցավեր և 4 հիվանդների մոտ (3,6%) արձանագրվել է փորկապություն: Հսկիչ խմբում 655 հիվանդներից 202-ի մոտ (31%) դիտվել են տարբեր աստիճանի արտահայտվածության նեյրոտոք-սիկ երևույթներ: Այս խմբումգերակշռել է գլխացավդ` 37 (18,3%), մկանային ցավեր դիտվել են 48-ի մոտ (24%), րնդհանուր թուլություն` 55 հիվանդի մոտ (27%), փորկապություն գրանցվել է 18-ի մոտ (9%), իսկ պարեսթեզիաներ նշել են 44 հիվանդներ (21,7%): Տոքսիկության այս ձևի դրսևորման ժամանակ նկատվել է Կարնոֆսկու և ECOG-ի սանդղակներով րնդհանուր վիճակի փոփոխություն` կապված րնդհանուր թուլության, գլխացավերի, մկանային ցավերի, փորկապության ի հայտ գալու և ուժգնացման հետ: Այսպես, հետազոտվող խմբում 112 հիվանդներից 80-ի (71%) մոտ րնդհանուր վիճակը րստ Կարնոֆսկու սանդղակի բուժումից հետո վատացել է 1 բալով, հսկիչ խմբում 202 հիվանդներից 177-ի (87%) մոտ ընդհանուր վիճակը վատացել է 1-2 բալով:
Եզրակացություն
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ քրոնոմոդուլյացիոն եղանակով քիմիաթերապիայի ժամանակ բուժման տանելիությունը առավել լավ է, տոքսիկ երհույթները առավել հազվադեպ հ նվազ արտահայտված են, հ հիվանդների 50% մոտ պահպանվում է ընդհանուր ելակետային վիճակը հ կյանքի որակը:
Գրականութցան ցանկ
- Вуд Мари Э., Банн Пол А. Секреты гематологии и онкологии. М.: изд-во“Бином”, 1997. 560 с.
 - Гершанович М.Л., Филов В.А., Акимов М.А., Акимов А.А. Введение в фармакотерапию злокачественных опухолей. Санкт-Петербург: изд-во“Сотис”, 1999.140с.
 - Давыдов М.И., Вышковский Г.Л. Энциклопедия клинической онкологии. М. 2004.1536 с.
 - Звартау Э.Э., Гнездилов А.В. Научно-информ. мед.журнал. 2001,1(5). 48-50.
 - Переводчикова Н.И. Руководство по химиотерапии опухолевых заболеваний. М. 2011.512 с.
 - Поддубная И.В. Онкология. Справочник прак. врача.М. 2009. 768 с
 
25.01.2013                    Կարդացեք նաև
Ուռուցքների համալիր բուժման գործում քիմիաթերապիան ունի իր կարևորագույն դերը: Ուռուցքների տարածուն ձևերի դեպքում այն համարվում է հիմնական բուժական մեթոդ: Այս առումով հատկապես կարևորվում են քիմիաթերապիայի նկատմամբ այնպիսի զգայուն ուռուցքների բուժման խնդիրները...
31.01.2013                                    Ներածություն: Չնայած գիտական ն պրակտիկ բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնթերոլոգիայի չլուծված խնդիրներից մեկը...
30.01.2013                                    Ներածություն: Շատ հեղինակներ հեավիրահատական անասաոմոզիաների պաթոգենեզում հատաուկ նշանակություն են աալիս կարանյութին, որը օգաագործվում է բերանակցման ձևավորման նպատակով [1,10]...
29.01.2013                                    Ներորովայնային ճնշումը (ՆՈՃ) որովայնի խո-ռոչում առկա ճնշումն է, որի նորմալ մակարդակը դեռևս շարունակում է մնալ վիճելի: Այն տատանվում է 0-5մմ. սնդ. սյ. սահմաններում [3,15,26] և կախված է մարմնի քաշի ինդեքսից [15]...
28.01.2013                                    Ներածություն
Բազմաթիվ հեղինակների կարծիքով վուլվայի քաղցկեղք օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում կազմում է 2,5-5%՝ զբաղեցնելով 4-րդ տեղր արգանդի պարանոցի, էնդոմետրումի և ձվարանների քաղցկեղից հետո [2,3,4,6,11]...
24.01.2013                                    Մի շարք հետազոտությունների արդյունքներով փաստված է, որ գերճնշումային նեֆրոպաթիայի զարգացման մեկնարկային կետ է հանդիսանում երիկամների ոչ իմունային բնույթի անոթային ախտահարումը [1,8,37]: Ախտաբանական այդ գործրնթացր զարգանում է բավական բարդ մեխանիզմներով...
23.01.2013                                    Ներածություն
Չնայած վուլվայի քաղցկեղը դասվում է տեսանելի տեղակայման ուռուցքների շարքին՝ հիվանդների 50%-ից ավելին դիմում են մասնագիտացված բուժման հիվանդության բարձիթողի դեպքերում` ու ռուցքային պրոցեսի տեղային-ռեգիոնար տարածվածության պայմաններում [5,6,8,10,15,18,22,23]...
22.01.2013                                    Սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը զարգացած երկր- ներում կազմում է ընդհանուր մահացության ավելի քան 50%, ինչը պայմանավորված է նաե զարկերակային գերճնշման (ԶԳ) բարձր տարածվածությամբ...
21.01.2013                                    Սրտանոթային համակարգի գործունեության համակարգումր իրականացվում է ինքնավար նյարդային համակարգի միջոցով (ԻՆՀ) [1]: ԻՆՀ ազդեցությունր սրտի վրա պայմանավորվում է բարոռեցեպտորներից, քեմոռեցեպտորներից, նախասրտային և փորոքային ռեցեպտորներից եկած ազդակներով...
18.01.2013                                    Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ Ինքնավար նյարդային համակարգի (ԻՆՀ) կողմից սրտանոթային գործունեության վերահսկման շեղումներր ներկայումս դիտվում են որպես քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով (ՔՕԱՀ) պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր պաթոգենետիկ մեխանիզմներից մեկր [1]...
17.01.2013                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ