Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012

Հակամանրէային հատկություններով կարանյութի ատացման տեխնոլոգիան եվ նրա կիրառման մանրէաբանական հիմնավորումը

Ներածություն: Շատ հեղինակներ հեավիրահատական անասաոմոզիաների պաթոգենեզում հատաուկ նշանակություն են աալիս կարանյութին, որը օգաագործվում է բերանակցման ձևավորման նպատակով [1,10]: Ընդ որում թելի համար որոշակի պահանջներ են առաջադրվում. կենսահամաաեղելիություն (մինիմալ հյուսվածքային ռեակցիա), որոշակի ֆիզիկական հաակություններ (ամրություն, մակերեսային և մանիպուլյացիոն բնութագրեր), մինիմալ վնասվածքայնություն և ներծծման հաակություն (նյութի ներծծման ընթացքը պեաք է համապաաասխանի վերքերի բուժման ընթացքին) [2,5]: Այս հաակությունները խիսա կարևոր են, քանի որ ցանկացած թել համարվում է օաար մարմին և խոչընդոտում է վերքի լավացմանը [3,8]: Հակամանրէային հաակություններ ունեցող կարանյութի սաեղծման խնդրին է նվիրված լաբորատոր-կլինիկական հեաազոաությունների մի ամբողջ շարք, որոնցում ներկայացվում են զանազան հակամանրէային ծածկույթներով ներծծվող կամ չներծծվող աարբեր կարանյութերի ուսումնասիրության արդյունքները [4,5,6,7,8,9]:

 

Հետազոտության նպատակը: Տվյալ հեաազոտությունը նվիրված է հակամանրէային և հակաբորբոքային հաակություններով կարանյութի սաացման նոր եղանակի մշակմանը, որի կիրառումը թույլ կտա էապես նվազեցնել անասաոմոզիաների զարգացման հաճախականությունը և բարելավել վիրահաաական բուժման արդյունքները:

 

Նյութը և մեթոդները: Կարանյութի պաաման համար մեր կողմից օգաագործվել է հաաուկ պոլիմեր` պոլիամինոսուլֆոն (ՊԱՍ): Այս պարագայում չափազանց կարևոր է, որ ՊԱՍ-ը չունի մաշկագրգռիչ, մաշկաներծծվող ազդեցություն, կումուլյաաիվ և ալերգեն հաակություններ: Այն վնասակար ազդեցություն չի ունենում սիրա-անոթային և նյարդային համակարգերի, լյարդի, երիկամների ֆունկցիաների, նյութափոխա-նակության հիմնական աեսակների վրա: Բացի այդ ՊԱՍ-ը ունի հակաբորբոքային, կապող, սաամոքսի և աասներկումաանյա աղու լորձաթաղանթի ռեցեպաորների գրգռվածությունը մեղմացնող, բակտերիաստատիկ և հակասնկային հաակություններ: Տվյալ պաա- րասաուկը բազմիցս փորձարկված և առաջարկված է մի շարք երկրներում աղեսաամոքսային հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Կարևոր է նշել, որ կարանյութին ավելի արտահայտված հակամանրէային հաակություններ հաղորդելու և ազդեցության սպեկարը մեծացնելու համար մեր կողմից կիրառվել է նաև ամպիցիլին հակաբիոաիկը, որն ակաիվ է ախաածին մանրէների մեծամասնության հանդեպ` այդ թվում և Helicobacter pylori-ի:

 

Տեխնիկական առումով ՊԱՍ-ի և ամպիցիլինի լավագույն ֆիքսացիա ապահովելու նպաաակով օգաագործվել է պոլիվինիլ սպիրա (ՊՎՍ), որը վաա է լուծվում և լայնորեն օգաագործվում է որպես ֆարմակոլոգիական պատրաստուկ ների ազդեցության երկարացուցիչ: Բացի այդ մեր կողմից կիրառված ՊԱՍ-ը և ՊՎՍ-ն համարվում են աուտոստերիլ նյութեր: Կարանյութի ստացման առաջարկվող եղանակը կայանում է հետևյալում: Ընդունված եղանակներից մեկով ստե- րիլացված կետգուտե թելը տեղադրվում է ամպիցիլինի 40%-անոց ջրայ ին լուծույթի մեջ 1,5 ժամ տևողությամբ: Այնուհետև, թելը հանվում է լուծույթից և չորացվում 5 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Հետագայում այն կարճաժամկետ ընկղմվում է պոլիամինոսուլֆոնի 35%-անոց ջրային լուծույթի մեջ և անմիջապես հանվում լուծույթից: Այնուհետև, թելը չորացվում է սենյակային ջերմաստիճանում 5 ժամվա ընթացքում, ընկղմվում պոլիվինիլ սպիրտի 8%-անոց ջրային լուծույթի մեջ և անմիջապես հանվում: Այս մի-ջոցառումներից հետո, թելը կրկին չորացվում է սենյա-կային ջերմաստիճանում` 5 ժամվա ընթացքում: Այնու-հետև, չորացված թելը տեղադրվում է ստերիլ պոլիէթիլենային փաթեթների մեջ, որից հետո կարանյութը լիովին պատրաստ է կիրառման համար:

 

Հաշվի առնելով կետգուտի հակամանրէային և հակաբորբոքային ծածկույթի հիմնական բաղադրիչները (ամպիցիլին և պոլիամինոսուլֆոն), առաջարկված եղանակով ստացած վիրաբուժական թեյը տարբերակման համար պայմանականորեն անվանվել է «ԱՄՊԱՍ»: Լաբորատոր պայմաններում ուսումնասիրվել են «ԱՄՊԱՍ» թելի հակամանրէային հատկությունները:

 

Արդյունքները և քննարկումը: Լաբորատոր հետազոտությունները կայացել են թելի մշակման բաղադրիչների ստերիլության որոշման և մշակված թելի հակամանրէային հատկությունների ուսումնասիրման մեջ: Ստացված նյութի հակամանրէային ակտիվությունը որոշվել է ընդունված եղանակով, հակաբիոտիկի դիֆուզիայով պինդ սննդային միջավայրում` ագար: Մեր հետազոտություններում օգտագործվել են ստրեպտոկոկի (Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae, Streptococcus agalactiae, Streptococcus faecalis, Streptococcus salivarius, Streptococcus mitis, Streptococcus lactis), ստաֆիլոկո-կի (Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Staphylococcus saprophyticus), աղիքային ցուպիկի (Esherichia coli), պրոտեաների (Proteus Proteus vulgaris, Proteus mirabilis, Proteus morganii, Proteus rettgeri, Proteus inconstans), կապտաթարախային ցուպիկի (Pseudomonas aerugimosa) թեստ֊կուլտուրաներ:

 

Թվարկված միկրոօրգանիզմների կուլտուրաներով ցանված և Պետրիի գավաթների մեջ լցված սնուցիչ միջավայր (մսապեպտոնային ագար) ընկղմվել են 10մմ երկարությամբ «ԱՄՊԱՍ» հակամանրէային թելերի նմուշներ: Սենյակային ջերմաստիճանում 3 ժամվա ընթացքում ինկուբացիայից հետո բակտերիաների ցանքսը 20 ժամվա ընթացքում պահվել է թերմոստատում` 37oC ջերմաստիճանի պայմաններում: Հակա

 

մանրէային արդյունավետության մասին դատվել է ըստ թելի շուրջ տեստ֊կուլտուրաների աճի կանգնեց - ման գոտու տրամագծի` արտահայտված միլիմետրերով: Հետազոտության հավաստիության և համեմատական գնահատականի համար հակամանրէային արդյունավետության ուսումնասիրությունը կատարվել է նաև միայն ամպիցիլինով կամ պոլիամինոսուլֆոնով պատված կետգուտե թելերի վրա:

 

Կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ «ԱՄՊԱՍ» հակամանրէային թելը առաջացնում է ոսկեգույն ստաֆիլոկոկի, աղիքային ցուպիկի, պրոտեաների և կապտաթարա- խային ցուպիկի աճի լրիվ կասեցում, ինչպես նաև զգալիորեն դանդաղեցնում է ստրեպտոկոկի աճը: Միայն ամպիցիլին հակաբիոտիկով կամ ՊԱՍ-ով պատված թելերը առաջացնում են տվյալ միկրոօրգանիզմների աճի ժամանակավոր կասեցում: Այսինքն հետազոտությունը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում ամպիցիլինի և պոլիամինոսուլֆիոնի համակցության հակաբակտերիալ ազդեցությունը նշանակալի գերազանցում է նշված պատրաստուկներից յուրաքանչյուրի առանձին ազդեցությունը:

 

Եզրահանգումներ:

 

  1. Մտացված կարահյութի հակամանրէային ակտիվության լաբորատոր հետազոտություններր հաստատում են, մաքուր կուլտուրաների տեսքով վերքի արտազատուկից անջատված, վիրաբուժական ին-ֆեկցիաների ամենահաճախ հանդիպող հարուցիչ-ների նկատմամբ նրա բարձր մանրէասպան ակտիվությունը:
  2. Ամպիցիլինի ե պոլիամինոսուլֆոնի համակցված հակամանրէային հատկությունը զգալիորեն գերազանցում է նրանցից յուրաքանչյուրի առանձին ազդեցությունր:
  3. Տեխնիկական կատարման առումով` առաջարկվող մեթոդը պարզ է, չի պահանջում անձնակազմի հատուկ նեղ մասնագիտական պատրաստվածություն և մեծ նյութական ծախսեր, ինչր հնարավոր է դարձնում նրա կիրառումը գործնական առողջապահության բնագավառում:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Адамян А. А. Основные направления создания хирург. шовных материалов в СССР и за рубежом. 1 Всесоюз. конф. М., 1989. с.179-185.
  2. Витебский Я.Д. Хирургия. 1980. 2. с.92-93.
  3. Лапкин К.В., Малярчук О.А., Удотов П.С. 1 Всесоюзн. конф. М., 1989. с.234 - 236.
  4. Мрих О. В. Профилактика и лечение несостоятельности кишечных анастомозов с использованием биоэксплантата. Дис. канд. мед. наук. Уфа, 200. 125с.
  5. Плечев В.В., Корнилаев П.Г., Муртазин 3.Я. Всесоюзн. научно-практ. конф. хирургов. Калуга, 1996. с.111-112.
  6. Полоус Ю. М. Клин. хирургия. 1989. 1. с.46-47.
  7. Сибагатуллин Н. Г. Профилактика и лечение инфекционных осложнений после операций с искусственным кровообращением у больных с врожденными и приобретенными пороками сердца. Дис. канд. мед. наук. Уфа, 2001. 142с.
  8. Фурманов Ю.Д., Солошко А.В. Мед. биомеханика. Рига, 1986. Т.1. c.395-399.
  9. Фурманов Ю.А. 1 Всесоюзн. конф. М, 1989. c.206- 208.
  10. Panowski J. Suture materials. Acta Chir. Juogosl. 1980. Vol. 27, Suppl. 2.-P.139-144.
 

Հեղինակ. Մ.Մ.Միրիջանյան, Հ.Վ.Մանուկյան, Է.Ռ.Գրիգորյան Մ.Հհրացու անվան ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոն ՏՀ, Տավուշի մարզ, ոազմական հոսպիտալ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիան որպես ուռուցքների բուժման արդյունավետության բարձրացման եվ տոքսիկության նվազեցման մեթոդ

Ուռուցքների համալիր բուժման գործում քիմիաթերապիան ունի իր կարևորագույն դերը: Ուռուցքների տարածուն ձևերի դեպքում այն համարվում է հիմնական բուժական մեթոդ: Այս առումով հատկապես կարևորվում են քիմիաթերապիայի նկատմամբ այնպիսի զգայուն ուռուցքների բուժման խնդիրները...

Հետգաստրոռեզեկցիոն անաստոմոզիտների կանխարգելման եվ բուժման նպատակով «ԱՄՊԱՍ» կարանյութի կլինիկական կիրաոման արդյունավետությունը

Ներածություն: Չնայած գիտական ն պրակտիկ բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնթերոլոգիայի չլուծված խնդիրներից մեկը...

Ներորովայնային հիպերտենզիայի եվ ներորովայնային կոմպարտմենտ համախտանիշի ախտորոշման չափորոշիչները

Ներորովայնային ճնշումը (ՆՈՃ) որովայնի խո-ռոչում առկա ճնշումն է, որի նորմալ մակարդակը դեռևս շարունակում է մնալ վիճելի: Այն տատանվում է 0-5մմ. սնդ. սյ. սահմաններում [3,15,26] և կախված է մարմնի քաշի ինդեքսից [15]...

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով հիվանդների կցանքի որակի պահպանումը քրոնոմոդուլ6ացիոն քիմիաթերապիայի մեթոդով

Ներածություն

Կրծքագեղձի ե ձվարանների քաղցկեղր ախտա-հարում է հիմնականում երիտասարդ, վերարտադրողական հասակի կանանց, որոնց լիարժեք բուժումն ու ռեաբիլիտացիան ոչ միայն ուռուցքաբանության, այլև սոցիալական խնդիր է...

Վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության վերլուծությունն րստ հայաստանի հանրապետության բժշկա-աշխարհագրական գոտիների

Ներածություն

Բազմաթիվ հեղինակների կարծիքով վուլվայի քաղցկեղք օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում կազմում է 2,5-5%՝ զբաղեցնելով 4-րդ տեղր արգանդի պարանոցի, էնդոմետրումի և ձվարանների քաղցկեղից հետո [2,3,4,6,11]...

Կծիկային քամազատման արագությունը որպես երիկամների ախտահարման ցուցանիշ, զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Մի շարք հետազոտությունների արդյունքներով փաստված է, որ գերճնշումային նեֆրոպաթիայի զարգացման մեկնարկային կետ է հանդիսանում երիկամների ոչ իմունային բնույթի անոթային ախտահարումը [1,8,37]: Ախտաբանական այդ գործրնթացր զարգանում է բավական բարդ մեխանիզմներով...

Հայաստանի հանրապետությունում վուլվայի քաղցկեղով հիվանդների բուժման եղանակների համեմատական բնութագիրը

Ներածություն

Չնայած վուլվայի քաղցկեղը դասվում է տեսանելի տեղակայման ուռուցքների շարքին՝ հիվանդների 50%-ից ավելին դիմում են մասնագիտացված բուժման հիվանդության բարձիթողի դեպքերում` ու ռուցքային պրոցեսի տեղային-ռեգիոնար տարածվածության պայմաններում [5,6,8,10,15,18,22,23]...

Միկրոալբումինուրիայի զարգացման ախտաֆիզիոլոգիական առանձնահատկությունները զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը զարգացած երկր- ներում կազմում է ընդհանուր մահացության ավելի քան 50%, ինչը պայմանավորված է նաե զարկերակային գերճնշման (ԶԳ) բարձր տարածվածությամբ...

Սրտի ռիթմի փոփոխականություն որպես ինքնավար նյարդային համակարգի խաթարումների գնահատման մեթոդ

Սրտանոթային համակարգի գործունեության համակարգումր իրականացվում է ինքնավար նյարդային համակարգի միջոցով (ԻՆՀ) [1]: ԻՆՀ ազդեցությունր սրտի վրա պայմանավորվում է բարոռեցեպտորներից, քեմոռեցեպտորներից, նախասրտային և փորոքային ռեցեպտորներից եկած ազդակներով...

Քնի օբստրուկտիվ ապնոէ հիպոպնոէ համախտանիշը որպես ինքնավար նյարդային համակարգի խաթարումները պայմանավորող գործոն Զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ Ինքնավար նյարդային համակարգի (ԻՆՀ) կողմից սրտանոթային գործունեության վերահսկման շեղումներր ներկայումս դիտվում են որպես քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով (ՔՕԱՀ) պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր պաթոգենետիկ մեխանիզմներից մեկր [1]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ