Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Կարճաժամկետ սակավաշարժության ազդեցությունը իմուն համակարգի լիմֆոիդ օրգանների իմունոմորֆոլոգիական տեղաշարժերի վրա
Ներածություն
Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար: Աակավաշարժությունը, որր գտնվում է տարբեր ուղղվածության հետազոտողների ուշադրության կենտրոնում, դասվում է ժամանակակից բժշկության առավել արդիական խնդիրներին: Կատարված հետազոտությունների արդյունքներր անվիճելի են. սակավաշարժությունր, համարվելով քրոնիկական սթրես, առաջ է բերում կյանքի համար վտանգավոր, խորր փոփոխություններ` համակարգային, օրգանային, բջջային և ենթաբջջային մակարդակներում, ինչր դրսևորվում է կենտրոնական և պերի- ֆերիկ նյարդային, սիրտ-անոթային, հենաշարժիչ, մարսողական, էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներով, որոնց նախորդում են հոմեոստազի և նյութափոխանակության խանգարումներ [3,4,8,11,12,13,15]: Այս փոփոխություններից անմասն չի մնում նաև իմուն համակարգր, որր չափազանց կարևոր դեր է խաղում օրգանիզմի կենսագործունեության տարբեր գործրնթաց ներում` նորմայում և ախտաբանական վիճակներում: Հետազոտություններր ցույց են տվել, որ կարճաժամ-կետ և երկարաժամկետ սակավաշարժությունր բա-ցասական ազդեցություն է ունենում իմունաբանական գործընթացների վրա [5,6,9,14]: Արդյունքում փոփոխվում է իմուն համակարգի ոչ յուրահատուկ և յուրահատուկ օղակների ֆունկցիոնալ ակտիվությունը և ստացված արդյունքներր առանձնանում են տվյալների որոշակի հակասականությամբ, ինչր հավանաբար բացատրվում է սակավաշարժության մոդելավորման պայմաններով և տևողությամբ: Սեր հետազոտությունների արդյունքներր ցույց են տվել, որ սակավաշարժության պայմաններում նկատվում է հակամարմինների առաջացման, մակրոֆագերի ֆունկցիոնալ ակտիվության արգելակում, կոմպլեմենտի համակարգի ակտիվության փոփոխություն, TNF-a-ի, IL-2-ի և պրոլակտինի մակարդակների փոփոխություն [1,2,7,10]: Սրան զուգահեռ գրեթե ու-սումնասիրված չեն իմունոմորֆոլոգիական փոփո- խություններր իմուն համակարգի կենտրոնական և ծայրամասային օրգաններում կարճաժամկետ սակավաշարժության պայմաններում, ինյր հիմք հան-դիսացավ տվյալ աշխատանքի կատարման համար:
Աշխատանքի նպատակն է կառուցվածքային և իմունոմորֆոլոգիական փոփոխությունների ուսումնասիրումր թիմուսում, փայծաղում և ավշային հանգույցներում, B-լիմֆոցիտար պոպուլյացիայի հակամարմին արտաղրող ֆունկցիայի, իմունոկոմ- պետենտ բջիջների կողմից IL-6-ի սինթեզի որոշումր կարճաժամկետ սակավաշարժության պայմաններում:
Նյութերն ու մեթոդները
Հետազոտություններր կատարվել են 27 սպիտակ, անցեղ, սեռահասուն, 140-170գ. զանգվածով արու առնետների վրա: Փորձարարական խմբի կենդանիներր (յուրաքանչյուրում 7 կենղանի) ենթարկվել են 3, 7 ե 14 օր տևողությամբ սակավաշարժության (համապատասխանաբար I, II և III փորձարարական խմբեր): Ստուգիչ խմբում եղել է 6 առնետ, որոնք պահվել են վիվարիումի սովորական պայմաններում: Սակավաշարժության փորձարարական մողելավորումր կատարվել է կենղանիներին տեղափոխելով անցքեր ունեցող պլեքսիգլասային անհատական վանղակ-խցիկների մեջ, որտեղ սահ-մանափակվել է կենղանիների շարժողական ակտիվությունր տարբեր ուղղություններով` չխանգարելով շնչառական շարժումներր և կերի ու ջրի հասանե- լիությունր: Սակավաշարժության պայմաններում կենղանիներր մնացել են օրական 22 ժամ և միայն 2 ժամով տեղափոխվել են սովորական վանղակներ:3,7 և 14 օր տևողությամբ սակավաշարժությունից հետո կենղանիներր փորձից ղուրս են բերվել հաշվի առնելով բիոէթիկայի բոլոր անհրաժեշտ պայմանները` կապված փորձարարական կենղանիների էվթանազիայի հետ: Ստուգիչ ե փորձարարական խմբերի կենղանիներր ենթարկվել են նեմբուտալային անզգայացման, որից հետո գլխատվել են: Հե-տազոտման նյութ են հանղիսացել թիմուսի, փայծաղի ե ավշային հանգույցների հյուսվածքի կտորներր, որոնցում մորֆոլոգիական փոփոխություններր ու-սումնասիրվել են պարաֆինային բլոկներից ստացված ե հեմատոքսիլին-էոզինով ներկված պրեպարատներում: B-լիմֆոցիտար պոպուլյացիայի ե IL-6 արտաղրող իմունոկոմպետենտ բջիջների կազմի փոփոխություններր որոշվել են համապատասխանաբար ուղղակի և անուղղակի իմունոֆլյուորեսցենցիայի ռեակցիայով` կիրառելով Sigma (USA) ընկերության արտաղրած կոմերցիոն ռեակտիվները:
Ստացված արդյունքների նկարագրությունը
Ինչպես ցույց են տվել ստուգիչ ե I փորձարա-րական (3 օր տեողությամբ սակավաշարժություն) խմբերի առնետների իմունոգենեզի ծայրամասային օրգանների իմունաբանական հետազոտության տվյալներր, րնղհանուր առմամբ ղրանցում ղիտվել է նմանատիպ պատկեր, որր բնութագրվել է իմու-նոկոմպետենտ բջիջների յուրահատուկ լուսարձակման առկայությամբ` տեղակայված B կախյալ գոտիներում: Այսպես, փայծաղի սպիտակ պուլպայում յուրահատուկ ֆլուորեսցենցիան դիտվել է եզակի պլազմատիկ բջիջների ցիտոպլազմայում և ֆոլիկուլների ռեակտիվ կենտրոնների փոքր լիմ-ֆոցիտների մակերեսին: Թիկնոցային և մարգինալ գոտիներում հայտնաբերվել են փոքր լիմֆոցիտների խմբային կուտակումներ, որոնց մակերեսին յուրահատուկ ֆլուորեսցենցիան դիտվում է բարակ, անընդհատ կամ սեգմենտավորված երիզի ձևով: Կարմիր պուլպայի փայծաղային ձգաններում յուրահատուկ ֆլուորեսցենցիան գրանցվել է և´ փոքր լիմֆոցիտների մակերեսին, և´ պլազմատիկ բջիջների ցիտոպլազմայում: Ավշային հանգույցներում յու-րահատուկ լուսարձակումը դիտվել է ֆոլիկուլյար ապարատի ռեակտիվ կենտրոնների լիմֆոցիտների և պլազմատիկ բջիջների կողմից, մարգինալ և հար- կեղևային գոտիներում տեղակայված եզակի լիմ-ֆոցիտներում: Ուղեղային շերտում յուրահատուկ ֆլուորեսցենցիան դիտվել է լիմֆոցիտների և լիմֆոբ-լաստների մեծամասնության մակերեսին, ինչպես նաև փափկալարերում տեղակայված պլազմատիկ բջիջների ցիտոպլազմայում: 7 և հատկապես 14 օր տևողությամբ շարժողական ակտիվության մասնակի սահմանափակման ենթարկված լաբորատոր կենդանիների փայծաղի և ավշային հանգույցների համապատասխան շերտերում և գոտիներում դիտվել է B լիմֆոցիտար պոպուլյացիայի նկատելի նվազում, որոնց մակերեսին գրանցվել է յուրահատուկ ֆլուորեսցենցիա:
Այսպիսով, հարաբերական երկարատե սակավաշարժության վիճակր (III փորձարարական խումբ) ուղեկցվել է իմունոգենեզի ծայրամասային օրգանների հակամարմին սինթեզող ֆունկցիայի նկատելի ճնշմամբ, որն արտահայտվել է լիմֆոիդ ապարատի հիպոպլազիայով ե փայծաղի ու ավշային հանգույցների B-կախյալ գոտիների լիմֆոցիտար ե պլազմատիկ շարքի բջիջների քանակի նվազումով: Թիմուսի, փայծաղի ե ավշային հանգույցների իմունոկոմպետենտ բջիջներում IL-6-ի հայտնաբերման նպատակով դրված անուղղակի իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիայի արդյունքում դիտվել է հետեյալ պատկերր. ստուգիչ խմբի կենդանիների մոտ եզակի IL-6 դրական լիմֆոցիտներ հայտնաբերվել են սպիտակ պուլպայի ֆոլիկուլների շուրջզարկերակային գոտում, ռեակտիվ կենտրոններում, թիկնոցային ե մարգինալ գոտիներում, կարմիր պուլպայի փայծաղային ձգաններում, ավշային հանգույցների կեղեային շերտի ֆոլիկուլների մարգինալ գոտում, հարկեղեայի գոտում ե ուղեղային շերտի փափկալարերում: Ստուգիչ, I և II փորձարարական խմբերի կենդանիների թիմուսում հայտնաբերվել են եզակի փոքր ե միջին լիմֆոցիտներ կամ նրանց կուտակումները` 5-8 բջիջների տեսքով, որոնց ցիտոպ- լազման ուներ յուրահատուկ լուսարձակում: Որպես կանոն այդպիսի բջջային կուտակումներր տեղակայված էին կեղեային շերտի խորր բաժիններում: Փայծաղում և ավշային հանգույցներում նույնպես հանդիպում էին լիմֆոցիտար շարքի IL-6 դրական բջջիջներ, որոնք տեղակայված էին և´ B, և´ T- կախյալ գոտիներում:
7 օր տևողությամբ շարժողական ակտիվության մասնակի սահմանափակման ենթարկված կենդանիների (II փորձարարական խումբ) մոտ փայծաղի և ավշային հանգույցների T- կախյալ գոտիներում IL-6 դրական լիմֆոցիտների քանակր մի փոքր աճել է, սակայն B-կախյալ գոտիներում հանդիպում էին միայն եզակի փոքր լիմֆոցիտներ: Փորձի նշված ժամանակահատվածում IL-6 դրական լիմֆոցիտների քանակությունր աճել է նաև թիմուսում: 14 օր տևողությամբ սակավաշարժության ենթարկված կենդանիների մոտ (III փորձարական խումբ) թիմուսի կեղևային շերտում, չնայած նրա մասնակի աղքատացմանր լիմֆոցիտար շարքի բջիջներով, շարունակվում էր հայտնաբերվելIL-6 դրական լիմ-ֆոցիտների խմբային կուտակումներ, ինչպես և 7 օր տևողությամբ փորձի դեպքում: Այսպիսով, անցկացված իմունոմորֆոլոգիական հետազոտության տվյալներր վկայում են այն մասին, որ հարաբերական երկարատև սակավաշարժության պայմաններում, չնայած իմունոգենեզի օրգանների լիմֆոիդ հյուսվածքում հիպոպլաստիկ գործրնթաց ների զարգացմանր, T- կախյալ գոտիներում դիտվել է լիմֆոցիտների ակտիվացում` IL-6 արտադրելու ուղղությամբ:
Կենդանիների շարժողական ակտիվության հարաբերական երկարատև մասնակի սահմանափակումը ուղեկցվում է հիպոպլաստիկ գործրնթաց - ների զարգացումով իմունոգենեզի կենտրոնական և ծայրամասային օրգանների լիմֆոիդ հյուսվածքներում: Թիմուսում այդ գործրնթաց ներր արտահայտվել են կեղևային շերտի ակսիդենտալ ինվոլյուցիայով, փայծաղում և ավշային հանգույցներում` հիպոպլաստիկ գործրնթացներով, որոնք գերազանցապես տեղակայված են իմունոգենեզի ծայրամասային օրգանների B-կախյալ շերտերում և գոտիներում: Իրենց թաղանթին G դասի իմունոգլոբուլին ֆիքսող լիմֆոցիտների պոպուլյացիայի և պլազմատիկ բջիջների ցածր քանակությունր (որոնց ցիտոպլազմայում ևս որոշվում են նույն դասի հակամարմիններ) վկայում է այն մասին, որ հարաբերական երկարատև սակավաշարժության պայմաններում իմունոգենեզի օրգանների պատասխան ռեակցիայի շրջանակներում առավել խոցելին համարվում է ինունիտետի հումորալ օղակր` ի պատասխան հարուցված էքստրեմալ վիճակի: Միևնույն ժամանակ, չնայած հիպոպլաստիկ գոր-ծընթացների զարգացմանր, որոնք ունեն տարածուն բնույթ սակավաշարժության զարգացման հարա-բերական ուշ փուլերում, փայծաղի լիմֆոիդ հյուս-վածքներում ի հայտ են գալիս ռեպարատիվ-պրոլիֆերատիվ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են հիպերպլաստիկ պրոցեսներով փայծաղի կարմիր պուլպայի եզակի կից դասավորված ֆոլիկուլներում և հարկեղևային գոտու առանձին բաժիններում: Մեր հետազոտություններով նաև հաստատվել է, որ լիմֆոիդ շարքի IL-6 դրական բջիջներ առկա են թիմուսում և փայծաղի ու ավշային հանգույցների T-կախյալ գոտիներում` ինչպես ինտակտ, այնպես էլ 3, 7 և 14 օր տևողությ ամբ շարժողական ակտիվության մասնակի սահմանափակման ենթարկված կենդանիների մոտ: Միևնույն ժամանակ, փայծաղի և ավշային հանգույցների ներկայացուցչական T-կախյալ գոտիներում լիմֆոցիտար շարքի IL-6 դրական բջիջների քանակությունր նկատելիորեն աճել է 7 և 14 օր տևողությամբ սակավաշարժությու- նից հետո` համեմատած ստուգիչ և I փորձարարական խմբերի հետ:
Եզրակացություն
Ինչպես հայտնի է, կաթնասունների օրգանիզմում որպես IL-6-ի սինթեզի աղբյուր հանդես են զայիս ինչպես T, այնպես էլ B-լիմֆոցիտար պոպուլյացիաներր և մակրոֆագերը: Հենց այդ պատճառով որոշակի զգուշավորությամբ կարեյի է ասել, որ հարաբերական երկարատև սակավաշարժության դեպքում որպես IL-6-ի սինթեզի աղբյուր հանդես են գալիս հենց T-լիմֆոցիտար պոպուլյացիաները, քանզի մեր կողմից յուրահատուկ լուսարձակում դիտվել է ինչպես փայծաղի, այնպես էլ ավշային հանգույցների T-կախյալ գոտիներում, այն դեպքում, երբ B կախյալ գոտիներր (փայծաղի թիկնոցային գոտի, փայծաղային ձգաններ, ավշային հանգույցների ուղեղային նյութ) չէին պարունակում
IL-6-ի դեմ յուրահատուկ շիճուկով իմունոֆլյուորես- ցենցիայի ռակցիային արձագանքող լիմֆոցիտներ և մակրոֆագեր: Հաշվի առնելով IL-6-ի պլեոտրոպ հատկություններր` շատ վիճաբանական է IL-6-ի դերը իմունոախտաբանական գործրնթացների խթանման մեջ սակավաշարժության պայմաններում: Սակայն իմունիտետի ծայրամասային օրգաններում IL-6 դրական լիմֆոցիտների քանակի բարձրացումը հարկավոր է դիտարկել որպես հրահրող գործոն` րնդունակ առաջացնելու հիպերթերմիայի վիճակ, իսկ լյարդում` սուր փույի սպիտակուցների սինթեզ, ինչր խիստ բացասաբար կարող է անդրադառնալ սակավաշարժության ենթարկված լաբորատոր կեն-դանիների օրգանիզմի ինտերգրատիվ համակարգերի գործունեության վրա: Մյուս կողմից, IL-6 դրական լիմֆոցիտների քանակի ավելացումր կարելի է դիտարկել որպես հարմարողական մեխանիզմների ձևավորում սակավաշարժության ենթարկված կենդանիների լիմֆոիդ օրգաններում, քանզի հաստատված է համարվում, որ IL-6-ը դոզակախյ ալ մեխանիզմներով ապահովում է T և B լիմֆոցիտար պոպուլյացիաների պրոլիֆերացիան և տարբերակումը:
Գրականութցան ցանկ
- Զալինյան Ս. Յռւ., Մանուկյան Կ.Ղ., Պողոսյան Գ.Մ. «Մարդու առողջությունը» IV ազգային գիտաբժշկական կոնգրեսի նյութերի ժողովածու, Երևան, 2005, էջ 153.
 - Абгарян К.Г., Манукян К.Г., Погосян Г.М., Шекоян В.А. Сборник научных трудов, посвященный 75-летию ЕГМУ им.М.Гераци. Ереван, 2005, с.11-13.
 - Акопян А.А. Мед. наука Армении. 1999. 1, с.47- 51.
 - Акопян В.П., Балян Л.С., Аветисян Н.А. Эксп. и клин. фармакология. 2006. Том 69. 2, с.10-13.
 - Брюхин Г.В. Пат. физ. и эксп. терапия. 1994, с.22-24.
 - Гарунова К.А., Григоренко Д.Е., Аминова Г.Г. Морфология. 2011. Том 139. 1, с.49-52.
 - Залинян С.Ю., Шекоян В.А., Манукян К.Г., Мурадян Д. М. Аллергология и иммунология. 2006 Том 7, 3, с.266.
 - AaTromHH ^.B. H coaBT. YcnexH coBpeMeHHoro ecTecTB03HaHHH. 2006, 2, c.41-42.
 - UypHH A.A. H coaBT. BMAA. 3Kcn. 6HOA. H MeA. 2003. TOM 136. 9, c.304-308.
 - Abgaryan K., Zalinyan S., Poghosyan G., Avagyan S., Shekoyan V. Shifts in contents of TNF-a, IL-2 and pro-lactin in blood serum and organs of immunogenesis under conditions of long-term hypokinesia. The New Armenian Medical Journal. March 2010, Vol.4. 1, p.7-8.
 - Booth F.W., Laye M.J., Lees S.J., Rector R.S.,Thyfault J.P. Eur J Appl Physiol. 2008. 102. p.381-390.
 - Das A., Kapoor K. et al. Pharmacological Research. 2000. Vol.42. 3, p.213-217.
 - Hem Lata, Ahuja G.K. et al. Indian Journal of Clinical Biochemistry. 2004. Vol.19. 2, p.1-4.
 - Zimecki M. et al. Pharmacological Reports. 2005. 57, p.811-817.
 - Zorbas Y.G., Kakuris K.K. et al. Int. J. of Med. Sci. 2005.2,p.107-113.
 
20.12.2012                    Կարդացեք նաև
Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект...
28.12.2012                                    Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում...
27.12.2012                                    Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես...
26.12.2012                                    Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված...
25.12.2012                                    Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]...
24.12.2012                                    Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն...
21.12.2012                                    Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...
19.12.2012                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ