Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012
ՀՀ-ում երեխաների` մանկան տանր հայտնվելու պատճառների բժշկա-սոցիալական բնութագիրը
Ներածություն
Մանկան տներն անցել են զարգացման մեծ ե դժվարին ճանապարհ մայրության ե մանկության պաշտպանության հաստատություններից, որոնք ուղղված են պահպանելու լքված, անօթևան, բարձիթողի վիճակում հայտնված վաղ տարիքի երեխաների կյանքը, մինչև ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կոլեկտիվ խնամքի հաստատությունները ե ժառանգական ու բնածին հիվանդություններով երեխաների վերականգման հաստատությունները: Երեխաների ընդունումը մանկան տուն որոշվում է բժշկա-սոցիալական ե կենսաբանական ծագումնաբանության գործոնների կոմպլեքսով, որն անհրաժեշտ է դիտարկել ինչպես հանրային, այնպես էլ անհատական մակարդակով [1]:
Տետադոտության հյութը և մեթոդները
Երեխաների բժշկա-սոցիալական առանձնահատկությունների վերլուծության համար ուսումնասիրվել են ՀՀ ֆիզիոլոգիական տիպի մանկատուն 1999-2009 թվականների ընթացքում ընդունված 620 մինչե 3 տարեկան երեխաների զարգացման պատմություններն ու անձնական գործերը: Ընդունվող երեխաների ընդհանուր թիվը կազմում է 800 մարդ: Հետազոտությունը թույլ է տվել հայտնաբերել և օբյեկտիվորեն գնահատել այն բացասական գործոնների ե պատճառների կոմպլեքսը, որոնք երեխաներին բերում են փակ մանկական հաստատություններ: Ընդունման առավել հաճախակի պատճառներ են հանդիսանում երեխայից հրաժարումը միայնակ մոր կողմից` 36.1%, երեխաներից հրաժարումը երկու ծնողների կողմից` 26.2%, միայնակ մոր կողմից երեխային ժամանակավորապես հանձնում` 15.1%, երեխայի հիվանդություն` 10.4% ծնողների հիվանդություն (8.2%) կամ մահ` 1.1%, ծնողների գտնվելը ազատազրկման վայրերում` 2.1%: Մանկան տուն երեխաներն ընդունվել են հիմնականում քաղաքներից` 68.1%, գյուղական վայրերից` 31.9%, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության բնակչության բնակության վայրի կառուցվածքին: Երեխաները մանկան տուն են տեղափոխվել ծննդատներից, նորածինների պաթոլոգիական բաժանմունքից, կենտրոնական մարզային հիվանդանոցներից, քաղաքային հիվանդանոցներից, տներից, ոստիկանների միջոցով փողոցներից, շենքի մուտքերից, դատարկ բնակարաններից, օտար մարդկանցից: Բարձր մահացությունը (5.2%) բացատրվում է երեխաների մոտ ծանր հիվանդությունների առկայությամբ. Դաունի համախտանիշ` 41.6%, մանկական ուղեղային կաթված` 28.8%, զարգացման բնածին արատներ և անոմալիաներ` 25.6% ե այլն: Որդեգրվել ե հարազատների խնամքի տակ հանձնվել են երեխաների 0.6% - ը:
Հետազոտության արդյունքները և քննարկումը
Երեխաների` մանկան տանը հայտնվելու առանցքային պատճառները.
- Միայնակ մոր հրաժարու՛մը երեխայի խնամքից:
Մանկան տուն ընդունվող բոլոր երեխաների թվի կեսը ոչ ամբողջական ընտանիքների երեխաներն են (51.2%): Երեխայից միայնակ մոր հրաժարումը կազմում է 36.1%: Այս խմբի մայրերի միջին տարիքը 24 տարեկանն է (նկար 1):
Նկար 1. Երեխայի խնամքից հրաժարված միայնակ մայրերի տարիքային բաշխվածությունը (%)
Հղիության ընթացքում կանանց կոնսուլտացիաներում չի հետազոտվել ե հաշվառման չի ներ-կայացել կանանց 27.4%, ե միայն 6.5%-ն է նշել, որ հղիությունը համարվում է անցանկալի: Ծանր նյու-թական պայմաններ ունեցել են միայնակ մայրերի 6.3%-ը: Ալկոհոլիզմով տառապել է մայրերի 39.8%-ը: 20.6% դեպքերում հանդիպել է ծնողական իրավունքներից զրկում ե 1.3% երեխաներ վարչության կողմից վերցվել են մինչև դատարանի որոշման կայացումը: Միայնակ մայրերը հրաժարվել են երեխաների խնամքից իրենց անձնական առողջության վիճակի պատճառով 16.9% դեպքերում, դա հիմնականում հոգեկան հիվանդություններն են 29.8%, վեներական հիվանդությունները` 7.6% և տուբերկուլյոզ 2.4%: Լքված երեխաները կազմել են 42.5%, նրանցից 63.1%-ը թողնված են եղել ծննդատանը, երեխաների 26.9%-ը վերցվել են ոստիկանների կողմից փողոցներից, շենքերի մուտքերից, հիվանդանոցներից, պոլիկլինիկաներից,: 9.1% թողնվել է տանը առանց մեծերի հսկողության: Երեխաները մանկան տուն բերվել են հիմնականում բժշկական հաստատություններից. նորածինների պաթոլոգիական բաժանմունք` 39.9%, կենտրոնական մարզային հիվանդանոցներ` 38.7% և մանկական ինֆեկցիոն բաժանմունքնեից` 4.4%: Անմիջականորեն ծննդատներից մանկան տուն ընդունված երեխաների քանակը կազմել է ընդամենը 2.8%: Երեխաների տարիքը ընդունվելու ժամանակ տատանվել է նորածնից մինչև երեք տարեկան:
Հիմնական մասը եղել է 0-3 ամսականը` 62.2%, 3-6 ամսական` 43%, 6-9 ամսական` 8.7%, 9-12 ամսական` 2%, 1-1.5 տարեկան` 6.9%, 1.6-2 ե 2-2.6 տարեկան` 4.5%-ական, 2.6-3 տարեկան 6.8%:
Քննարկված պատճառներով մանկան տուն ընդունվող երեխաների շրջանում որդեգրումը կազմել է բոլոր որդեգրված երեխաների 65.4%-ը: Որդեգրվող երեխաների թիվը տարիներով բաշխվել է պրակտիկորեն հավասարաչափ 1999-2օ09թթ., 2001թ.- ին եղել է ամենաշատը` 20.2%, ե 15.8% 2009թ.-ին: Ամենից հաճախ որդեգրման են տրվել 6 ամսականից միչնե 2 տարեկան երեխաները. 6-9 ամսական` 13.1%, 9-12 ամսական 10.9%, 1-1.5 տարեկան` 20.9%, 1.5-2 տարեկան` 10.1%: Նկատվում է 1-1.5 տարեկանում որդեգրման տրվող երեխաների ավելի մեծ քանակ: Մանական տանը երեխայի գտնվելու ժամանակահատվածը ընդունման պահից մինչե դուրս գրման օրը նույնպես տատանվում է 1-1.5 տարեկան ինտերվալում ե կազմում է 19.4%, 3-6 ամսականում` 15.5%, 6-9 ամսականում` 15.1%: Որդեգրողները հիմանականում եղել են քաղաքի բնակիչները` 76.5%, իսկ գյուղական բնակավայրերի բնակիչները համապատասխանաբար` 23.5% (նկար 2): Երեխաների ճնշող մեծամասնությունը որդեգրվել է Երեանի բնակիչների կողմից` 51.2%, և միայն 10.4%-ը ՀՀ այլ քաղաքներում, իսկ 20.2% որդեգրումների համար տե-ղեկություն չկա: Արտերկիր որդեգրվել է 16.4 (%):
Նկար 2. Որդեգրողների բաշխվածությունը ըստ բնակավայրի (%)
- Միայնակ Վայրերի կողմից երեխաների ձեակերպումը մանկան տուն որոշակի ժամանակով կազմում է 15.1%: Մայրերի միջին տարիքը 22 տա-րեկան է` 15-ից մինչե 40 տարեկան տատանմամբ: Տատանումների ինտերվալներն են. 15-20 տարեկան` 49.2%, 21-25 տարեկան` 27.5%, 26-30 տարեկան` 7.8%, 31-35 տարեկան` 9.2%, 36-40 տարեկան` 6.3%: Ոստ միայնակ մայրերի բնակության վայրերի` առկա է առաջին խմբին համանման պատկեր` 72.5% քաղաքային բնակիչներ ե 27.5% գյուղի ներկայացու-ցիչներ: Երեխաները հաճախ են հայտնվել մանկան տների պատերի տակ` կապված մոր հիվանդության հետ. դա կազմում է 17.8%-ը: Դեպքերի 21.4%-ը կապված է եղել մայրերի ծանր նյութական պայման-ների հետ: Երեխաներն ընդունվել են մանկան տուն հիմնականում նորածնային պաթոլոգիայի բաժան-մունքներից` 30.2%, ծննդատներից ե մարզային հի-վանդանոցներից 14.3%, մնացած սաները, որոնք տեղափոխվել էին քաղաքային մանկական հիվանդանոցներից, մանկական ինֆեկցիոն բաժանմունք-ներից, ոստիկանների կողմից, լքված էին: Լքվածությունը կազմել է 14.6%, որոնց մեծ մասը թղնված էր ծննդատներում` 58.3%, մնացածները բերվել են ոս-տիկանների ե հարազատների կողմից փողոցներից, հիվանդանոցներից: Հարազատների կողմից բերվել է 18.2% դեպքերում: Ոնդունման ժամանակ երեխայի տարիքը տատանվում է նորածնային հասակից մինչե 3 տարեկան: Ընդունվողների տարիքը հիմնականում եղել է 0-3 ամսականում` 56.8%, 3-6 ամսականում ե 1-1.5 տարեկանում` 10.5%: Այս խմբում առաջին հղիությունից ե առաջին ծննդաբերությունից ծնված երեխաների մասը համապատասխանաբար կազմում է 51.5% ե 48.5%: Երեխաներ երկրորդ հղիությունից` 18.2%, երկրորդ ծննդաբերությունից` 24.3%: Բազմազավակ ընտանիքների երեխաները, որտեղ հղիությունների ե ծննդաբերությունների թիվը կազմում է 7 ե ավելի, կազմել են 6.8% ե 2.4%:
- Մանկան տուն ընդունվելու երրորդ պատճա՛ռը հանդիսանում է երեխայից երկու ծնողների հրաժարումը, ինչը կազմել է 26.2%: Մայրերի միջին տարքիը 25 տարեկան է, հայրերինը` 34 տարեկան: Ոստ բնակության վայրի եղել է. քաղաքաբնակներ` 62.5%, գյուղաբնակներ` 37.5%: Գործնականում, երեխաներից հրաժարվող ծնողների կեսը չէին աշխատում` 49.4%, 37.6%-ն աշխատում էր, 7.2%-ը կազմում էին ծառայողները ե 5.8%-ը` ուսանողները: Հղիության ընթացքում 30.2% կանայք չեն հաճախել կանացի կոնսուլտացիաներ, բայց ընդ որում անցանկալի հղիությունը կազմում էր միայն 8%: 20.4% դեպքերում երեխաներից ծնողների հրաժարման պատճառը հանդիսանում էին նյութական պայմանները: Երկու ծնողների կամ նրանցից մեկի հիվանդությունը, մահը հանդիսացել են երեխայից հրաժարման պատճառ 6.5% դեպքերում: Մանկան տուն ընդունման ժամանակ երակշռող են եղել 0-3 ամսական երեխաները, որը կազմում է 52.6%, մնացած տարիքային շրջանները կատարվել են հետեյալ համապատասխանությամբ. 3-6 ամսական` 8.3%, 6-9 ամսական ե 9-12 ամսական` 4.7-ական%: Մնացած շրջանները ներկայացվել են միջինում 5%: Հրաժարված երեխաների առավելագույն քանակը եղել է 2001 ե 2003թթ. համապատասխանբար 17.4% ե 16.5%: Այս խմբում ներառվել են երեխաներ, որոնք ծնվել են չորրորդ հղիությունից ե երրորդ ծննդաբերությունից (22 և 23% համապատասխանաբար): Առաջին հղիությունից երեխաների մասը կազմում էր 13.4%, առաջին ծննդաբերությունից` 18.2%: Այս խմբում ընդունման պատկերը ներկայացված է հետեյալ կերպ. որդեգրում` 38.3%, վերադարձ ընտանիք` 31.9%, ապաստանում մանկատանը` 20.2% ե 9.6% երեխաները նյութերի հավաքման ժամանակ գտնվում էին մանկան տանը: Ամենից հաճախ մանկատնից դուրս են գրվել 9 ամսականից մինչե երկու տարեկան երեխաները: Նշված պատճառով մանկան տուն ընդունված երեխաների որդեգրումը կազմել է բոլոր որդեգրված երեխաների 26.2%-ը: Նախորդ խմբի համեմատությամբ որդեգրված երեխաների քանակը տարածվել է ավելի հավասարաչափ: Մինչե որդեգրումը երեխաները խնամվել են մանկան տանը մեծամասամբ դեպքերում երեք ամսականից մինչե 3.5 տարեկան (84.5%): Որդեգրող մայրերի տարիքը ավելի հաճախ 26-30 տարեկանն է, որդեգրող հայրերի տարիքը` 31-40 տարեկան: Որդեգրողների գրեթե կեսի մասին տեղեկություն չկա: Ոստ մասնագիտական զբաղվածության` 32.5%` ծառայողներ, 19.6%` աշխատողներ: Երեխաները որդեգրվել են Երեանի բնակիչների կողմից 63.7% դեպքերում, Հայաստանի այլ համայնքների բնակիչների կողմից` 8.8%:
ԱՊՀ երկրներում որդեգրվել են 4.9% երեխաներ և արտերկրում` 13.4%:
Եզրակացություն
Այսպիսով` մանկան տան երեխաների բժշկասոցիալական բնութագրերի վերլուծությունդ րնդունման պահին թույլ է տալիս հայտնաբերել ե օբյեկտիվորեն գնահատել առավել բացասական գործոնների կոմպլեքսր, որոնք երեխաներին բերում են փակ մանկական հաստատություններ:
Ընդունման առավել հաճախակի պատճառներ են հանդիսանում այնպիսիք, ինչպիսիք են միայնակ մայրերի հրաժարումր, ծնողների հրաժարումդ երեխայի խնամքից, միայնակ մայրր երեխային ժամանակավորապես հանձնում է, երեխայի հիվանդությունդ, ծնողների հիվանդությունդ ե մահր, ծնողներից մեկի գտնվելր ազատազրկման վայրում: Ելնելով դրանից` կարելի է ասել, որ ամենից սոցիալ-անբարենպաստ են համարվում րնդունման այն պատճառներր, ինչպիսիք են միայնակ մոր հրաժարումը երեխայի խնամքից` 36.1% ե ծնողների հրաժարումը` 26.2%: Անհրաժեշտ է նշել, որ սաների ճնշող մասը գտնվում են մանկան տանը կենդանի ծնողների դեպքում: Կարեոր սոցիալական հատկանիշ է համարվում նաե առաջնեկ երեխաների ընդունումը, այսինքն` միայնակ մայրերը հրաժարվելու մասին որոշումը կայացրել են կամ նրա կյանքի առաջին տարիներին, կամ նույնիսկ մինչև նրա ծնվելը:
ՀՀ մանկան տուն երեխաների ընդունման պատճառներից յուրաքանչյուրն ունի իր տարբերակիչ սոցիալական ե բժշկական բնութագրերը: Այս գործոնների բազմազանությունը ձեավորում է երեխայի հատուկ հոգեսոմատիկ վիճակ, որոնք արտահայտվում է արդեն նրա ընդունման պահին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ե օգտագործել անհատական բժշկական և դաստիարակչական միջոցառումները պլանավորելիս, հատկապես փակ մանկական հաստատությունների պայմաններին երեխայի ադապտացման ժամանակահատվածում:
Գրականութցուն
- Երեխաների պաշտպանություն: Ուսումնաօժանդակ ձեռնարկ երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համար (Անտոնյան Մ.,Գմյուր-Կարապետյան Ա., Դուրյան Ն., Խաչատրյան Ա.,Հովհաննիսյան Ա., Սարգսյան Ս.): Եր.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF), 2009.:

Կարդացեք նաև
Օստեոպորոզը (ՕՁ) և դրա հետևանքով առաջացած կոտրվածքները առողջապահական կարևոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության և ֆինանսական ծախսերի հետ [2,5,11,110]: ԱՄՆ-ում ՕԶ-ի տարածվածությունը 50տ....

Ներածություն
Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը ե ուրբանիզացիան, հասարակության զարգացման ե մարդկության ապրելակերպը բարելավելու հարցերում անկասկած ունենալով կարեոր դրական դեր, թողնում են նաե մի շարբ բացասական հետեանբներ...

Ներածություն
Միակողմանի խլության դեպքում լսողության խանգարումները ուսումնասիրվել են 20-րդ դարի կեսերից [3]: Այդ հիվանդները դժվարանում են ձայնի աղբյուրի լոկալիզացիայի հարցում, ինչպես նաև նրանց մոտ դժվարացած է խոսքի ճիշտ ըմբռնումը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն