Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ ւքսուդատիվ միջին Օտիտի ախտորոշման և բուժման սկզբունքները
Ներածություն. Մանկական օտոռինոլարինգոլոգիայի արդի խնդիրներից մեկր հանդիսանում է էքսուդատիվ միջին օտիտների վաղ ախտորոշումն ու բուժումր: Հայտնի է, որ մանկական ծանրալսության ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է կոնդուկտիվ ձևին հիմնականում ներկայացված լսողական փողի դիսֆունկցիայով [5,6,7] և էքսուդատիվ միջին օտիտով: էքսուդատիվ միջինր օտիտին (ԷՄՕ) բնորոշ է թմբկախորշում էքսուդատի կուտակումր ասեպտիկ բորբոքման ֆոնի վրա և 1-11 աստիճանի կոնդուկտիվ ծանրալսության առկայությունր [3,7,8,10,11]: ԷՄՕ-ի կլինիկայում ցավային համախտանիշի բացակայությունր, հիվանդության ջնջված կլինիկան, հիվանդության սկզբնական շրջաններում լսողության թեթե խանգարումներր բարդացնում են հիվանդության վաղ ախտորոշումր, հետեաբար համապատասխան բուժումր, ինչր հետագայում բերում է ադհեզիվ օտիտի զարգացման, ծանրալսության խառր տիպի ձեավորման ե տիմպանոսկլերոզի առաջացման [3,7,8,10,11]: Բացի այդ վաղ հասակի երեխաների մոտ պսիխոէմոցիոնալ ե խոսքի զարգացման խանգարման: Բստ մի շարք հեղինակների [1,2] ԷՄՕ-ն ախտորոշվող ականջի հիվանդությունների մեջ կազմում է 15-17%: Մինչե 3 տարեկան տարիքային խմբի երեխաների մոտ ԷՄՕ զարգանում է 71% դեպքերում [5], իսկ մինչև 7 տարեկան երեխաների մոտ ԷՄՕ-ի առնվազն մեկ էպիզոդ 95% դեպքերում [5] : ԷՄՕ-ն կոնդուկտիվ ե խառր տիպի ծանրալսության պատճառների մեջ կազմում է 36.2% [9,11]: Ըստ մի շարք հեղինակների [3,4,5,7] տարբերում ենք ԷՄՕ-ի 4 շրջան, ե համապատասխան շրջանին վաղ ախտորոշումն ու բուժումր բարձրացնում են լսողության վերականգնման հավանականությունը:
Աղյուսակ N1. էքսուդատիվ միջին օտիտի զարգացումը և բուժման մոտեցումը կախված հիվանդության զարգացման շրջանից
Հիվան դության շրջանը |
Ընթացքի տեող-ը |
Պաթոգենետիկ նշանները |
Օտոսկոպիկ նշաններ |
Աուդիոլոգիական բնութագիր |
Իմպեդանսո- մետրիա |
Բուժման սկզբունքները |
Հիվանդության եւքը ըստ լսողության վիճակի |
1 — կատառալ |
Մինչև 1 ամիս |
Լսողական փողի անցանելիության խանգարում, թմբկախորշում բացասական ճնշում, տրանսուդատի առկայություն, էքսուդատը բացակայում է |
Թմբկաթաղանթր ներհրված, վարդագույն, լուսային ռեֆլեքսր կարճացած |
Օդային հաղորդականության շեմքը մինչև 20 դբ, ոսկրային հաղորդականությունը նորմայում |
Տիմպանո- գրամմա С տիպի, հազվադեպ В, Ակուստիկ ռեֆլեքսնեը բացակայում են |
Վերին շնչուղիների սանացիա,կոնսերվատիվ բուժում-անոթասեղմիչներ, կորտիկոստերոիդներ |
Լսողության լիարժեք վերականգնում |
2-սեկրետոր |
05 ՝3 N |
Լսողական փողը անանցանելի, ճնշումը թմբկա խորշում բացասական, էքսուդատի առկայություն |
Թմբկաթաղանթր ներհրված, պղտոր կամ դեղնավուն, որոշվում է էքսուդատի մակարդակ |
Օդային հաղորդականության շեմքը մինչև 20-30 դբ, ոսկրային հաղորդականությունը նորմայում |
Տիմպանո- գրամմա С տիպի, հազվադեպ В, Ակուստիկ ռեֆլեքսնեը բացակայում են |
Վերին շնչուղիների սանացիա, կոնսերվատիվ բուժում -անոթասեղմիչներ, կորտիկոստերոիդներ, տրանստիմպանալ մուկոլիտիկների կիրառում 4-5օր |
Լսողության լիարժեք վերականգնում |
3-մուկոզ |
12-ից 14 ամիս |
Լսողական փողը անանցանելի, թանձր մուկոզ էքսուդատի առկայու թյուն, լսողական ոսկրիկները ֆիքսված թանձր էքսուդա տոՎ |
Թմբկաթաղանթր խիստ ներհրված, գույնր կապտավուն, անշարժ, ստորին քառորդա- կան ներում արտափքված |
Օդային հաղորդականության շեմքը մինչև 30-40 դբ,, ոսկրային հաղորդականության շեմքը իջած մինչև 10 դբ բարձր հաճախականություններում |
Տիմպանոգրամմա В տիպի, Ակուստիկ ռեֆլեքսնեը բացակայում են |
Վերին շնչուղիների սանացիա, Միրինգոտոմիա առաջային վերին քառորդականում, տիմպանալ մուկոլիտիկների կիրառում 14 օր |
Լսողության վերականգնում վիրահատութ- յունից հետո |
4-Ֆիբրոզ |
14 ամիս և ավելի |
Թմբկախորշում դեգեներատիվ փոփոխություններ, ֆիբրոզ տրանսֆորմացիա |
Թմբկաթաղանթը գունատ, ներհրված, սպիական փոփոխված, տիմպանոսկլերոգ |
Օդային հաղորդականության շեմքը մինչե 35-50 դբ, ոսկրային հաղորդականության շեմքր իջած մինչև 15-20 դբ |
Տիմպանոգրամմա В տիպի, Ակուստիկ ռեֆլեքսներ բացակայում են |
Քթային շնչառության վերականգնում վիրահատական մեթոդով, տիմպանոտոմիա սպիերի հատումով, էքսուդատի- հեռացումով, եվստախյան փողի կատետրիզացիա, ֆերմենտային լուծույթների ներմուծում |
Վիրահատությունից հետո ոչ բոլոր դեպքերում է լսողությունը վերականգնվում: |
Հետազոտման նպատակը. Վաղ մանկական հասակի երեխաների մոտ ԷՄՕ-ի վաղ ախտորոշման ե բուժման արդյունավետության գնահատումը:
Հետազոտության նյութեր ե մեթոդներ. Հետազոտությունր կատարվել է «Էրեբունի» Բ/Կ-ի քիթ-կոկորդ- ականջի հիվանդությունների բաժանմունքում 2009-2011թ.: Հետազոտության ենթարկվել են 119 երեխաներ նորածնային հասակից մինչե 3 տարեկան: Նորածինների աուդիոլոգիական սկրինինգի րնթացքում 6-8 ամսականում ԷՄՕ ախտորոշմամբ հայտնաբերվել է 47 երեխա, 1-3 տարեկան հայտնաբերվել է 72-ր: Այս երեխաներին կատարվել է օտոակուստիկ էմիսիա ե իմպենդանսոմետրիա: Աղյուսակ 1-ի համաձայն երեխաներր բաժանվել են հետեյալ խմբերի՝
- Կատառալ շրջան՝ հայտնաբերվել են 6-8 ամսականում 14 երեխա, 1-3 տարեկան 10 երեխա, որոնց մոտ TEOAE չի գրանցվել, DPOAE գրանցվել է, տիմպանոգրամման «B» և «C» տիպի, ակուստիկ ռեֆլեքսներր չեն գրանցվել կամ գրանցվել են 110դբ ինտենսիվության սահմաններում:
- Սեկրետոր շրջան՝ հայտնաբերվել են 6-8 ամսականում 12 երեխա, 1-3 տարեկան 18 երեխա- TEO- AE չի գրանցվել, DPOAE գրանցվել է, տիմպանոգրամման «B» և «C» տիպի, ասպանդակի մկանի ակուստիկ ռեֆլեքսներր չեն գրանցվել:
- Մուկոզ շրջան՝ հայտնաբերվել են 6-8 ամսականում 21 երեխա, 1-3 տարեկան 15 երեխա- TEOAE և DPOAE չի գրանցվել, տիմպանոգրամման «B» տիպի, ասպանդակի մկանի ակուստիկ ռեֆլեքսները չեն գրանցվել:
- Ֆիբրոզ շրջան՝ 6-8 ամսականում երեխաներ չեն հայտնաբերվել, 1-3 տարեկան 29 երեխա- TEOAE և DPOAE չի գրանցվել, տիմպանոգրամման «B» տիպի, ասպանդակի մկանի ակուստիկ ռեֆլեքսները չեն գրանցվել: Այս երեխաների մոտ ախտորոշվել է նաև ադենոիդ վեգետացիաներ II-III աստիճանի:
Կատառալ ե սեկրետոր շրջանում կատարվել է բուժում հետեյալ սկզբունքներով՝ քթի անոթասեղմիչ կաթիլներ, մուկոլիտիկ դեղամիջոցներ, սպիրտ 70% ականջի կաթիլներ, հիստամինային Ո-1 ռեցեպտորների բլոկատորներ: Բուժման տեողությունր 7 օր:
Մուկոզ շրջանում բուժումր կազմակերպվել է հետեյալ սկզբունքներով՝ քթի անոթասեղմիչ կաթիլներ, մուկոլիտիկ դեղամիջոցներ, սպիրտ 70% ականջի կաթիլներ, Հիստամինային Ո-1 ռեցեպտորների բլոկատորներ,5օր անրնդմեջ կալիումի յոդով էնդոաուրալ էլեկտրոֆորեզ: Բուժման տեողությունր 7-10 օր:
Ֆիբրոզ շրջանում՝ կոնսերվատիվ բուժում, ինչպես նաե շնչառության վերականգնում վիրահատական մեթոդով ե միրինգոտոմիա:
Արդյունքների գնահատում. Կատառալ շրջանում հայտնաբերված բոլոր երեխաների մոտ պաթոլոգիկ պրոցեսր ամբողջությամբ վերացել է ե գրանցվել է նորմալ լսողություն, օտոսկոպիկ պատկերր՝ նորմայի սահմաններում: Սեկրետոր շրջանում հայտնաբերված 6-8 ամսական երեխաներից 7-ի մոտ և 1-3 տարեկան 11 երեխաների մոտ բուժումր եղել է արդյունավետ, իսկ մնացած երեխաների մոտ հետազոտության արդյունքներր բուժումից հետո մնացել են նույնր: Այս դեպքում երեխաներին նշանակվել է էլեկտրոֆորեզ կալիումի յոդով 10 օր անրնդմեջ ե հետազոտվել բուժման 14-16-րդ օրր: Հետազոտության արդյունքներր՝ գրանցվել է նորմալ լսողություն ե օտոսկոպիկ պատկերր նորմայի սահմաններում:
Մուկոզ շրջանում հայտնաբերված 6-8 ամսական երեխաներից 17-ի մոտ և 1-3 տարեկան 9 երեխաների մոտ բուժումր եղել է արդյունավետ, գրանցվել են նորմալ լսողության տվյալներ, իսկ մնացած երեխաների մոտ օտոակուստիկ էմիսիան չի գրանցվել, լսողության տիմպանոգրամմայում նկատվել է փոփոխություն: Այս երեխաներին ես 5 օր նշանակվել է կալիումի յոդով էնդոաուրալ էլեկտրոֆորեզ ե հետազոտվել բուժման 14-16- րդ օրր: Հետազոտության արդյունքներր՝ գրանցվել է նորմալ լսողություն ե օտոսկոպիկ պատկերր նորմայի սահմաններում: Ֆիբրոզ շրջանում հայտնաբերված 1- 3 տարեկան երեխաներից 4-ի մոտ բուժումր եղել է արդյունավետ, սակայն որոշ ժամանակ հետո նկատվել է ռեցիդիվ, իսկ մյուս 25 երեխաներին կատարվել է վիրահատական միջամտություն՝ քթային շնչառության վերականգնում ե միրինգոտոմիա:
Հետվիրահատական շրջանը րնթացել է հարթ հ 15-րդ օրր երեխաներր հետազոտվել են ե արդյունքներր համապատասխանել են նորմային:
Եզրակացություն. Այսպիսով, ԷՄՕ-ի հետազոտման ե բուժման վաղաժամ կազմակերպումը վաղ մանկական տարիքի երեխաների մոտ I և II շրջանում թույլ է տալիս վերականգնել լսողությունը 100%-ով, իջեցնել ռեցիդիվների հավանականությունը 3 անգամ նշանակված կոնսերվատիվ բուժումով, ե կրճատել հետագայում վիրահատության ենթակա երեխաների թվաքանակը՝ կանխարգելելով ԷՄՕ -ի բարդությունները: Ֆիբրոզ շրջանում գտնվող երեխաներին, որոնց մոտ հայտնաբերվում է ադենոիդ վեգետացիա III աստիճանի ե արտահայտված քթային դժվարաշնչություն, ցանկալի է կատարել վիրահատական միջամտություն՝ վերացնելով պաթոլոգիկ պրոցեսի առաջնային պատճառը, որի շնորհիվ կկանխվի ռեցիդիվների հավանականությունը:
Գրականության ցանկ
- American Speech-Language-Hearing Association, 1990. Guidelines for Screening for Hearing Impairment and Middle ear Disorders. ASHA. 1990. Vol.32, suppl.2. P17-24.
- Stool SE, Berg AO, Berman S, et al. Otitis Media With Effusion in Young Children. Clinical Practice Guideline. Pediatrics, 1994, Vol.94 (5). P.123-164.
- Tos M. Epidemiology and natural history of secretory otitis. Am. J. Otol., 1984. 5. P.459-462.
- Дмитриев Н.С. Экссудативный средний отит у детей. Патогенетический подход к лечению. Метод. указания. Науч. Центр аудиологии и слухопротезирования. М., 1996. 21с.
- Тарасова Г. Д. Кондуктивная тугоухость у детей. Авт. дисс. докт. мед. наук. М., 1999. 39с.
- Милешина Н. А. Состояние верхних дыхательных путей у больных экссудативным средним отитом. Курск, Научн.- практ. конф. М., 2000. c.204-205.
- Бобошко М.Ю. Слуховая труба. СПб., 2003. 360с.
- Бурмистрова Т.В. Современные этиопатогенетические аспекты экссудативного среднего отита. Рос. оториноларин-гология, 2004. 1(8). c.25-28.
- Бурмистрова, Т. В. Принципиальные подходы к лечению экссудативного среднего отита. Рос. оториноларингология.2004.1(14). c.39–41.
- Tokumaru A., Eguchi T., Watanabe K. Characteristics of migrating cells in effusion of the middle ear in patients with eosinophilic otitis media. Nippon Jibiinkoka Gakkai Kaiho. 2007. Vol.110, 11. P.713.
- Paradise J. L., Feldman H. M., Thomas F. Campbell Tympanostomy Tubes and Developmental Outcomes at 9 to 11 Years of Age. The new England Journal of medicine. 2007. Vol. 356, 3. P.248.
- Оториноларингология: национальное руководство. М.: ГЭОТАР-Медиа, 2008. 960с.

Կարդացեք նաև
Ներածություն
Վերին շնչուղիների ե միջին ականջի հիվանդություններր մեծ տեղ են գրավում բնակչության րնդհանուր հիվանդացության մեջ: ԼՕՌ օրգանների ախտաբանական վիճակներր ունենալով մեծ տարածվածություն նպաստում են մի շարք այլ օրգան համակարգերի հիվանդությունների զարգացման...

Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության...

Ներածություն
Վերին շնչուղիների սուր րակտերիալ վարակներով (սինուսիտ, միջին օտիտ) հիվանդացությունր լուրջ խնդիր է առողջապահության կազմակերպման համար: Դրանք, ծանրության աստիճանից կախված, բուժվում են ինչպես ամբուլատոր...

Լսողության խանգարումները լինում են սենսոներալ, կոնդուկտիվ ե խառր տիպի: Որպես կանոն սենսոներալ ծանրալսությունը ստանդարտ օդային լսողական սարքերով հեշտությամբ կոմպեսացվում է...

Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր...

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման ե բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարեոր տեղ է գրավում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն