Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011

Կոկորդի նորագոյացությունների վիրահատական րուժումր միկրունդոլարինգեալ վիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման ե բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարեոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարեոր ֆունկցիաները`ինչպիսիք են շնչառական ե ձայնագոյացման ֆունկցիաները: Բացի այդ անատոմիական առանձնահատկությունից ելնելով, դժվար է կատարել հետազոտություններ ե վիրահատական միջամտություններ: «էրեբունի» ԲԿ-ի քիթ-կոկորդ- ականջաբանության բաժնում կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժման էնդոլարինգեալ միկրովիրաբուժական մեթոդը ներդրվել է 1993 թվականին: Այդ ընթացքում (1993-2011թթ.) կատարվել է 2223 վիրահատություն, որը այդ ժամանակահատվածի վիրահատությունների ընդհանուր թվի`20 982, 13,8% է կազմում:

 

Առաջին հայացքից էնդոլարինգեալ միկրովիրաբուժական միջամտությունները քանակապես շատ չեն համեմամատած բոլոր LOR վիրահատությունների թվին, սակայն դրանք լիովին չեն արտահայտում կատարած աշխատանքների ծավալը ե բարդությունները, որոնք կախված են հիվանդների ծանրության աստիճանից, տարիքից (հատկապես կրտսեր ե կրծքի հասակի երեխաների մոտ), միկրովիրաբուժական գործիքների ե բարդ սարքավորումների կիրառումից, անէսթեզոլոգիական առանձնահատկություններից, լարինգոսկոպիական տվյալների գրանցման անհրաժեշտությունից: Բոլոր էնդոլարինգեալ միկրովիրահատական միջամտությունները կատարվել են Ո/Ա տակ, հիմնականում էնդոտրախեալ, իսկ երեխաների մոտ հաճախ կիրառվել է թոքերի արհեստական ինժեկցիոն շնչառությունը: Հիվանդները վիրահատությունից առաջ հետազոտվել են ե նախապատրաստվել վիրահատության: Վիրահատությունների տեողությունը չի գերազանցել 10-15 րոպեն, բացառությամբ անբարենպաստ անատոմիական կառուցվածքով դեպքերի'ողնաշարի պարանոցային հատվածի դժվարաշարժություն, ստորին ծնոտի կարկամություն, կարճ-հաստ պարանոց ե այլն: Որպես օրենք, հիվանդները դուրս են գրվել կլինիկայից վիրահատության հաջորդ օրը: Հեռացված գոյացությունը ուղարկվել է հիստոլոգիական հետազոտության: Բոլոր հիվանդները էնդոլարինգեալ միջամտությունից հետո 1 տարի գտնվել են դիսպանսեր հսկողության տակ:

 

Վիրահատված հիվանդները ունեցել են հետեյալ պաթոլոգիաները`նոդոզ բարորակ գոյացություններ (երգչի հանգույցներ, պոլիպներ, իրական ֆիբրոմաներ, անգիոֆիբրոմաներ, հեմանգիոմաներ, ոչ սպեցիֆիկ գրանուլեմներ) - 936 դեպք,

 

  • կոկորդի կիստա - 423,
  • կոկորդի պապիլոմատոզ -139,
  • խրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտներ -200,
  • նախաքաղցկեղային վիճակներ  -86,
  • կոկորդի չարորոկ ուռուցքներ  -83:

 

Հիվանդների առաջին խմբում գլխավոր մասը կազմում են պոլիպ ները-519, երկրորդ տեղում են երգչի հանգույցները-289, ֆիբրոմաները-129, անգիոֆիբրոմաները-126, հետինտուբացիոն գրանուլեմները-119: Այս խմբում վիրահատված հիվանդների 62%-ը կազմում են տղամարդիկ`31-51 տարեկան (դեպքերի 73%): Ձայնալարերի կիստաներով հիվանդների խմբում (423 հիվանդ) տղամարդիկ կազմել են 57%: Ոստ մեր տվյալների`այդ պաթոլոգիան հանդիպում է հաճախ 41-60 տարեկան հասակում (67%): Վիրահատության ժամանակ կատարվել է կիստայի պատի հատում ե հիմքի կյուրետաժ:

 

Կոկորդի պապիլոմաների բուժման ժամանակ կիրառվել է համընդհանուր ճամաչում ունեցող մեթոդը. ուռուցքի հեռացում էնդոլարինգեալ եղանակով, տեղային ե ընդհանուր հակավիրուսային, իմունոկարգավորող թերապիա: 139 հիվանդներից 60-ը երեխաներ էին 1,5-14 տարեկան (32 տղա, 28 աղջիկ): 79 մեծահասակ հիվանդներից 50-ը կանայք էին: 18 հիվանդների մոտ պապիլոմատոզը ընթացել է հաճախակի ռեցիդիվներով, ուստի կատարվել է կրկնակի վիրահատական միջամտություն 3-18 ամիս ինտերվալով: Հիվանդների այդ խմբի բուժմանը ավելացվել է հակավիրուսային պրեպարատների կիրառում վիրահատությունից հետո 10 օրը 1 անգամ: Այդ մեթոդի շնորհիվ բոլոր հիվանդների մոտ դիտվել է դրական արդյունք:

 

Խրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով 200 հիվանդներին (125 տղամարդ, 75 կին) կատարվել է կոկորդի լորձաթաղանթի հիպերպլազիայի ենթարկված հատվածների մակերեսային դեկորտիկացիա, որի արդյունքում ունեցել ենք երկարատե դրական ֆունկցիոնալ էֆեկտ`մինչե 3 տարի դիտարկումների ընթացքում: Կոկորդի նախաքաղցկեղային ե չարորակ հիվանդություններով 86 հիվանդների մոտ կատարվել է բիոպսիա, հեռացված հյուսվածքի արագ հիստոլոգիական հետազոտութուն, LOR-օնկոլոգի կոնսուլտացիա: էնդոլարինգեալ վիրաբուժությունը հնարավորություն է ընձեռում ճշտել ուռուցքի չափսերը ե տարածվածությունը, հիստոլոգիական կազմությունը, որից հետո հիվանդների բուժումը անհրաժեշտ է շարունակել օնկոլոգիական դիսպանսերում:

 

Այսպիսով, կոկորդի նորագոյացությունների ժամանակ էնդոլարինգեալ միկրովիրաբուժության բարձր էֆեկտիվությունը ակնհայտ է ե անհրաժեշտ:

 

Հեղինակ. Ա.Կ.Շուքուրյան, Վ.Ա.Հովհաննիսյան Մ.Հհրացու անվ. ԵՊԲՀ-ի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոն, «էրեբունի» ԲԿ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

hasmik

06.02.2016

Barev dez , hargeli bjishk ind asel en vor daynalareris vra kista unem, ev petqe virahatvem.isk hnaravore dexorayqov choracnel ayd kistan, isk ete che apa virahatutyuny chi vnasi daynalareris ev ichqan jamanake tevum virahatutyuny

Մեդ-Պրակտիկ

18.05.2015

Հարգելի Marine, բարև Ձեզ: Ըստ ՈՒՁՀ տվյալների և աջ, և ձախ բլթում կան հանգույցներ, և հանգույցների նման չափերի դեպքում դեղորայքային բուժումը հաճախ ոչ էֆեկտիվ է, հատկապես, եթե դա Ձեզ արդեն անհանգստություն է պատճառում: Ձեր դեպքում բուժման էֆեկտիվ մեթոդը վիրահատությունն է, որից հետո նաև փոխարինող հորմոնալ թերապիան:

Marine

12.05.2015

Barev Dzez Hargeli Bjishk. Es Marinen em, 48 tarekan em. 10 tari araj stugvel em ev im kokordum haytnabervel e zob. 7 tarineri @ndacqum ayn indz chi anhangstacrel, verjin 3 tarinerin aveli artahaytvac e chaperov, anhangstacnum e barcr xoselu ev dzerqov shoshapelu jamanak. mek amis araj krkin stugvel em, inchi ardiunqum herqvel e zobi arkayutun@ ev axtoroshvel e kista` hanguic@ 1,7-1,0 kistoz komponentov, dzax bltum 1,6 sm chapov kistoz komponentov. aj bltum koloit hanguic@ 0,5 sm chapov. aj bilt 1,8-1,6-3,8sm V-5,2 sm xoranard. dzax bilt 1,6-1,7-4.1 sm V-5,4 sm xoranard nexuc@ 1 sm, Hargeli bjishk mite miak elq@ virahatutunn e? ete voch inch bujum e harkavor ev vortex dimem, NAXAPES SHNORHAKALUTUN

Կարդացեք նաև

Միջին ականջի և քթի զուգակցված հիվանդությունների դեպքում համակցված վիրահատությունների կատարման մեր փորձը

Ներածություն

Վերին շնչուղիների ե միջին ականջի հիվանդություններր մեծ տեղ են գրավում բնակչության րնդհանուր հիվանդացության մեջ: ԼՕՌ օրգանների ախտաբանական վիճակներր ունենալով մեծ տարածվածություն նպաստում են մի շարք այլ օրգան համակարգերի հիվանդությունների զարգացման...

Տեղային հակաբիոտիկների կիրաոումր ոինոսինուսիտների բուժման ժամանակ

Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության...

Զիրոմին (ացիթրոմիցին) եվ լեվոքսիմեդ (լեվոֆլոքսացին) դեղամիջոցների արդյունավետության գնահատումր եվ համեմատական վերլուծությունը վերին շնչուղիների սուր բակտերիալ վարակների ժամանակ (սինուսիտ, միջին օտիտ)

Ներածություն

Վերին շնչուղիների սուր րակտերիալ վարակներով (սինուսիտ, միջին օտիտ) հիվանդացությունր լուրջ խնդիր է առողջապահության կազմակերպման համար: Դրանք, ծանրության աստիճանից կախված, բուժվում են ինչպես ամբուլատոր...

BAHA լսողապրոթեզավորման ցուցումներ

Լսողության խանգարումները լինում են սենսոներալ, կոնդուկտիվ ե խառր տիպի: Որպես կանոն սենսոներալ ծանրալսությունը ստանդարտ օդային լսողական սարքերով հեշտությամբ կոմպեսացվում է...

Վեստիբուլյար խանգարումների հետազոտումը քրոնիկական միջին սեկրետոր օտիտի տարբեր շրջաններով հիվանդ երեխաների մոտ

Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր...

Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ ւքսուդատիվ միջին Օտիտի ախտորոշման և բուժման սկզբունքները

Ներածություն. Մանկական օտոռինոլարինգոլոգիայի արդի խնդիրներից մեկր հանդիսանում է էքսուդատիվ միջին օտիտների վաղ ախտորոշումն ու բուժումր: Հայտնի է, որ մանկական ծանրալսության ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է կոնդուկտիվ ձևին հիմնականում ներկայացված լսողական փողի դիսֆունկցիայով [5,6,7]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ