Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
Զիրոմին (ացիթրոմիցին) եվ լեվոքսիմեդ (լեվոֆլոքսացին) դեղամիջոցների արդյունավետության գնահատումր եվ համեմատական վերլուծությունը վերին շնչուղիների սուր բակտերիալ վարակների ժամանակ (սինուսիտ, միջին օտիտ)
Ներածություն
Վերին շնչուղիների սուր րակտերիալ վարակներով (սինուսիտ, միջին օտիտ) հիվանդացությունր լուրջ խնդիր է առողջապահության կազմակերպման համար: Դրանք, ծանրության աստիճանից կախված, բուժվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում: Նորանոր հակաբակտերիալ դեղամիջոցների ի հայտ գալուն զուգրնթաց հարց է ծագում, թե որ հակաբիոտիկի կիրառումն է առավել արդյունավետ, մատչելի ե տանելի: Գոյություն ունեցող ուղեցույցներում գրեթե միշտ առաջին րնտրության դեղեր են հանդիսանում β-լակտամային հակաբիոտիկներր: Սակայն դրանց չափազանց լայն, սուբթերապետիկ դեղաչափերով ե անհիմն կիրառման պատճառով ժամանակակից օտոլարինգոլոգր հաճախ րնդհարվում է β-լակտամ-կայուն վարակների հետ: Մակրոլիդներր ե ռեսպիրատոր ֆտորքինոլոններր հավասարապես ցուցված են վերին շնչուղիների սուր բակտերիալ վարակների բուժման սխեմաներում:
Սույն հետազոտության նպատակն է համեմատել ազիթրոմիցին (Զիրոմին) կիսասինթետիկ մակրոլիդի ե լեոֆլոքսացին (Լեոքսիմեդ) ռեսպիրատոր ֆտորքինոլոնի կլինիկական ե հարկլինիկական արդյունավետությունր սինուսիտների ե միջին օտիտների բուժման ժամանակ:
Հետազոտության մեթոդ և պոպուլյացիա
Կլինիկական բազան. Հետազոտությունն իրականացվում է «էրեբունիե բժշկական կենտրոնի քիթ- կոկորդ-ականջաբանության բաժանմունքում:
Պոպուլյացիան. Հետազոտությունն իրականացվում է 300 հիվանդների վրա:
Ներա՛ռման չափանիշներ: Խումբ I (Զիրոմին).
- 6 տ.-ից բարձր տարիքի հիվանդներ,
- հիվանդության սուր ձեով հիվանդներ,
- հիվանդության առնվազն 1 լաբորատոր կամ հարկլինիկական հաստատումով հիվանդներ:
Խումբ II (Լևոքսիմեդ).
- 18 տ.-ից բարձր տարիքի հիվանդներ,
- հիվանդության սուր ձեով հիվանդներ,
- հիվանդության առնվազն 1 լաբորատոր կամ հարկլինիկական հաստատումով հիվանդներ:
Բացառման չափանիշներ.
- Մինչե 6 տ. հիվանդներ (Զիրոմինի խումբ),
- Մինչե 18 տ. հիվանդներ (Լեոքսիմեդի խումբ),
- Հղի կանայք ե կերակրող մայրեր,
- Հիվանդներ, ում մոտ հայտնաբերվել է մեթիցիլին-կայուն ստաֆիլոկոկ:
- Ներհիվանդանոցային ինֆեկցիաներով կամ հետվիրահատական բարդություններով հիվանդներ:
- Հիվանդներ, ում հակացուցված են նշված դեղամիջոցներր:
- Հիվանդներ, ովքեր ունեն ուղեկցող դեկոմպենսացված այլ հիվանդություններ (սիրտ-անոթային հիվանդություններ, լյարդային ե/կամ երիկամային անբավարարություն ե այլն):
Ռանդոմիզացիայի և բուժման սխեման
Ռանդոմիզացիան կատարվում է հիվանդների պատահական ներառմամբ I (Զիրոմինի խումբ) կամ II (Լեոքսիմեդի խումբ) խմբերում: 6-18տ. հիվանդներն րնդգրկվում են միայն I խմբում: Դեղամիջոցների արդյունավետության համեմատական վերլուծությունր կիրականացվի միայն միանման տարիքային խմբերի միջե: Բուժման սխեման Iխմբի համար. 6-12տ. հիվանդներին` Զիրոմին 10մգ/կգ/օր հաշվարկով, 3 օր; 12տ. բարձր հիվանդներին` Զիրոմին 500մգ/օր, 3 օր:
Բուժման սխեման IIխմբի համար. Լեոքսիմեդ` 750մգ/օր, 5 օր:
Դադարեցման չափանիշներ
Հետազոտությունից դուրս են գալիս այն հիվանդներր, ում հետագա բուժումր նման սխեմայով կարող է վնասել (հարուցիչր կայուն է դեղի նկատմամբ, ծանր անցանկալի ազդեցություն ե այլն), ինչպես նաե այն հիվանդներր, ովքեր 24 ժամ ե ավելի դադարեցրել են բուժումը:
Հարակից բուժում
Հիվանդներր ստանում են հարակից ստանդարտ բուժում (անոթասեղմիչներ, հակասնկային, ՈՍՀՄ ե այլն)` ուղեցույցների ե կլինիկական վիճակի համաձայն: Հետազոտության րնթացքում խորհուրդ չի տրվում կիրառել այլ հակամանրէային միջոցներ: Հարակից բուժումր արտացոլվում է հետազոտվողի անհատական գրանցման քարտում (ԱԳՔ):
Արդյունքների գնահատում
Արղյունավետություն: Կինիկական արղյունավետությունը կգնահատվի հետնյալ կերպ.
- «Լավ արդյունք» - այն հիվանդներր, ում մոտ բուժման արդյունքում լիովին վերացել են հիվանդության հետ կապված կլինիկական ախտանշաններր ն գանգատներր (անհրաժեշտ է առնվազն 1 լաբորատոր ն հարկլինիկական հետազոտություն):
- «Բավարար արդյունք» - այն հիվանդներր, ում մոտ բուժման արդյունքում գրեթե լիովին վերացել են հիվանդության հետ կապված կլինիկական ախտանշաններր ն գանգատներր (առնվազն 1 լաբորատոր ն հարկլինիկական հետազոտություն):
- «Անբավարար արդյունք» - այն հիվանդներր, ում մոտ, չնայած բուժմանր, պահպանվել ն/կամ խորացել են հիվանդության հետ կապված կլինիկական ախտանշաններր ն գանգատներր (անհրաժեշտ է գոնե 1 լաբորատոր ն հարկլինիկական հետազոտություն), ն այն հիվանդներր, ովքեր դադարեցրել են բուժումր անցանկալի երնույթների ի հայտ գալու պատճառով:
Մանրէաբանական հետազոտություն իրականցվում է միայն այն հիվանդների մոտ, ում մոտ մինչն բուժում սկսելր կատարվել է նման հետազոտություն. հետազոտությունր նշվում է ԱԳՔ-ում:
Անվտանգություն և տանեիություն. Ցանկացած անցանկալի, կողմնակի երնույթ գրանցվում է ԱԳՔ- ում: Դեղամիջոցի անվտանգությունն ու տանելիությունր գնահատվում են գրանցված անցանկալի երնույթների ն դրանց ծանրության քանակով: Համաձայն հետազոտության նախագծի տանեիությունը գնահատվում է`
- Լավ` եթե անցանկալի երնույթներ չեն եղել կամ դրանց առկայությունր չի պահանջել բուժման դադարեցում:
- Վատ` եթե անցանկալի երնույթների պատճառով դադարեցվել է բուժումը:
Նախնական արդյունքները
Հետազոտման նախնական տվյալների ամփոփմանր մասնակցել է 25 հետազոտվող: Տվյալներր ներկայացված են նկար 1-ում ն նկար 2-ում:
![]() |
![]() |
Նկար 1. Կլինիկական արդյունավետության նախնական գնահատում |
Նկար 2. Արղյունավետությունն ըստ հիվանղի սուբյեկտիվ գնահատման |
Հարկլինիկական հետազոտությունների համաձայն` բուժման լավ արդյունք են ցույց տվել բոլոր հետազոտվողները:
Եզրակացություն
Թեև նախնական տվյալներր դեռ բավարար չեն ամբողջ հետազոտությունր գնահատելու համար, այնուամենայնիվ, րստ նախնական արդյունքների, լեոֆլոքսացինր (ԼԵՎՈՔԱԻՄԵԴ) ավելի բարձր արդյունավետություն է ցույց տվել սուր ռինոսինուսիտների բուժման ժամանակ ինչպես կլինիկորեն, այնպես էլ հիվանդի սուբյեկտիվ գնահատմամբ: Երեույթի բացատրությունր ամենայն հավանականությամբ պայմանավորված է մակրոլիդների չափազանց շատ տարածվածությամբ ե կիրառությամբ, ինչր կարող է հանգեցնել կայուն շտամների առաջացման ամբողջ խմբի նկատմամբ: Մինչդեռ ռեսպիրատոր ֆտորքինոլոններն այս նպատակով համեմատաբար քիչ են կիրառվում Հայաստանում ե դրանց լայն սպեկտրն ու բարձր արդյունավետությունն է ամենայն հավանականությամբ պայմանավորում ԼԵՎՈՔԱԻՄԵԴ դեղամիջոցի առավել բարձր բուժական արդյունավետությունր սինուսիտների ե միջին օտիտի բուժման համար:
Վերոնշյալ տվյալներր ե եզրակացությունր վերաբերում են նախնական արդյունքներին: Հետազոտության վերջնական արդյունքներր կամփոփվեն ե կներկայացվեն 2012թ.-ին:
Օգտագործված գրականություն
- Sheid D.C. et al. Acute Bacterial Rhinosinusitis in Adults. American family physician 2004; 1697-1704.
- Jane T. McCort et al. Acute Rhinosinusitis in Adults. University of Michigan Health System 2006.
- Richard M. Rosenfeld et al. Clinical practice guideline: Adult sinusitis. Otolaryngology. Head and Neck Surgery, 2007; S1- S31.
- Carrie J. Kremer. Azithromycin: a new Macrolide. Antibiotics Review 2002; 174-175.
- Michael E. Pichichero et al. A Review of Recommended Antibiotic Therapies With Impact on Outcomes in Acute Otitis Media and Acute Bacterial Sinusitis. The American Journal of managed care, 2006; S292-S303.
- Michael W. Dunne et al. Randomized, double-blind study of the clinical efficacy of 3 days of azithromycin compared with co- amoxiclav for the treatment of acute otitis media. Journal of Antimicrobial Chemotherapy, 2003; 469-472.
- Dan C. Henry et al. Randomized Double-Blind Study Comparing 3- and 6-Day Regimens of Azithromycin with a 10-Day Amoxicillin-Clavulanate Regimen for Treatment of Acute Bacterial Sinusitis. Antimicrobial Agents and Chemotherapy, 2003; 2770-2774.
- Noboru Yamanaka et al. Clinical Efficacy of Once Daily 500 mg Levofloxacin Administration in Treating Adult Acute Otitis Media and Rhinosinusitis. Practica Oto-Rhino-Laryngologica, 2011; 591-605.
- Anon JB, Paglia M, Xiang J, Ambrose PG, Jones RN, Kahn JB. Serial sinus aspirate samples during high-dose, short-course levofloxacin treatment of acute maxillary sinusitis. Diagn Microbiol Inf Dis, 2007; 105-107.
- Michael Poole et al. A Trial of High-Dose, Short-Course Levofloxacin for the Treatment of Acute Bacterial Sinusitis. Otolaryngology-Head and Neck Surgery, 2006; 10-17.

Կարդացեք նաև
Ներածություն
Վերին շնչուղիների ե միջին ականջի հիվանդություններր մեծ տեղ են գրավում բնակչության րնդհանուր հիվանդացության մեջ: ԼՕՌ օրգանների ախտաբանական վիճակներր ունենալով մեծ տարածվածություն նպաստում են մի շարք այլ օրգան համակարգերի հիվանդությունների զարգացման...

Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության...

Լսողության խանգարումները լինում են սենսոներալ, կոնդուկտիվ ե խառր տիպի: Որպես կանոն սենսոներալ ծանրալսությունը ստանդարտ օդային լսողական սարքերով հեշտությամբ կոմպեսացվում է...

Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր...

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման ե բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարեոր տեղ է գրավում...

Ներածություն. Մանկական օտոռինոլարինգոլոգիայի արդի խնդիրներից մեկր հանդիսանում է էքսուդատիվ միջին օտիտների վաղ ախտորոշումն ու բուժումր: Հայտնի է, որ մանկական ծանրալսության ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է կոնդուկտիվ ձևին հիմնականում ներկայացված լսողական փողի դիսֆունկցիայով [5,6,7]...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն