Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011

Ուսանողների շրջանում ԼՕՌ ախտաբանությանր վերաբերող գանգատների տարածվածութցունը

Թեմայի արդիականությունը

Աճող սերնդի առողջական վիճակը երրորդ հազարամյակի շեմին մտահոգություն ե տագնապ են հարուցում ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների շրջանում: Ուսանողների առողջական վիճակի միտումների բա- ցահայտումր անհրաժեշտ բազիսային ինֆորմացիա է աճող սերնդի առողջացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար: Գրականության տվյալների համաձայն, ուսանողների շրջանում, հիվանդացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդացությունր հիմնականում գրավում են II-րդ ե III-րդ հորիզոնականներր [1,2,3,4]: Ուստի մեզ հետաքրքրում էր ԼՕՌ ախտաբանությանր վերաբերող գանգատների տարածվածությունր ուսանողների շրջանում:

 

Նպատակը

 

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ՀՀ ե ԼՂՀ բուհերում սովորող ուսանողների շրջանում ԼՕՌ ախտաբանությանր վերաբերող գանգատների տարածվածությունը:

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտությունն անց է կացվել Երեանի, Իջևանի, Գյումրիի ե Արցախի պետական բուհերում սովորող ուսանողների շրջանում: Մեր կողմից մշակված հարցաթերթային հարցման միջոցով ուսումնասիրվել է ԼՕՌ ախտաբանությանր վերաբերող գանգատների տարածվածությունր 1332 տղաների ե 2999 աղջիկների շրջանում: Ստացված արդյունքներր մշակվել են SPSS ծրագրի միջոցով:

 

Արդյունքները ն քննարկումը Հարցման արդյունքների վերլուծությունր ցույց տվեց, որ ուսանողների մոտ 2/3-ը, պատասխանելով «Ինչ հաճախականությամբ եք հիվանդանում հարբուխով» հարցին, նշել է տարին «1-3 անգամ» տարբերակը: Մտահոգիչ է, որ մնացածր նշել են հարբուխով հիվանդացության ավելի բարձր հաճախականություն («տարին 4 անգամ» և «ավելի հաճախ»): Ընդ որում, նրանց կեսն արձանագրել է, որ հարբուխով հիվանդացությունր միջինում տեում է 3-5 օր, մոտավորապես 1/3-ր նշել է 1 շաբաթ տեողություն, իսկ մնացածների մոտ հիվանդությունր տեել է 2 շաբաթ և ավելի:

 

Հաճախակի քթային արյունահոսություններից գանգատվել է ուսանողների մոտ 15%-ը: Ռեսպոնդենտների 1/5-ը նշել է, որ քթային արյունահոսություններն անհանգստացնում են հազվադեպ, իսկ հարցմանր մասնակցած ուսանողների հիմնական մասր նշել է, որ այս ախտաբանությունն իրեն չի անհանգստացնում: Հարցաթերթի հաջորդ` «Անհանգստացնում է Զեզ քթային շնչառության դժվարացումր» հարցին ուսանողների 1/5-ը տվել է դրական պատասխան, րնդ որում, աղջիկների 74.9%- ի մոտ այն կրում է ժամանակավոր բնույթ, մինչդեռ տղաների հիմնական մասի դեպքում (57.3%) այն մշտական է: Քթային շնչառության խանգարումր ուսանողների մի մասի մոտ ուղեկցվել է հետեյալ մեկ կամ մի քանի ախտանիշներով` գլխացավ, սրտի շրջանի ծակոցներ, ցրվածություն, արագ հոգնածություն, քթից թարախային արտադրություն, փռշտոց, հոտառության խանգարում: Ուսանողների մոտ 1/4-ը վերր թվարկած ախտանիշներից ե ոչ մեկր չի նշել:

 

Հետազոտության արդյունքների վերլուծությունը բացահայտեց, որ հարցվածների մոտ 1/3-ր բկաբորբով (անգինա) հիվանդանում է տարին 1-3 անգամ, ավելի հաճախ հիվանադացություն (տարին 4 անգամ ե ավել) նշել են տղաների 2.0%-ր ե աղջիկների 3.9%-ը: Նշված ախտաբանության ժամանակ ուղեկցվող կլինիկական ախտանիշների վերաբերյալ ուսանողներն առանձնացրել են, որ դիտվում է հիմնականում րնդհանուր թուլություն, արագ հոգնածութ- յունր ե բարձր ջերմություն, այնուամենայնիվ, նրանց մոտ 6%-ր ե 2%-ր գանգատվել է համապատասխա-նաբար հոդացավերից ե սրտի շրջանի ծակոցներից: Պարզվել է նաե, որ առանձին դեպքերում (մոտ 1/5- ի շրջանում) բկաբորբն րնթացել է բարդություններով: Հավելենք նաե, որ եթե հարբուխով տարին 1-3 անգամ ավելի հաճախ հիվանդանում են տղաներր, ապա բկաբորբի նույն հաճախականությունր ավելի շատ արձանագրվում է աղջիկների դեպքում: Ականջի ախտաբանության վերաբերյալ գանգատների տարածվածության վերլուծությունր ցույց տվեց, որ հարցվածների մեծամասնությունր (73.0%) գանգատներ րնդհանրապես չի նշել: Ներկայացվող գանգատ-ների այս խմբում իր տարածվածությամբ առաջին տեղն է զբաղեցրել աղմուկ ականջներում, ապա ականջի ցավր, լսողության իջեցում, քոր ականջում, իսկ ամենացածր տարածվածությունր արձանագրվել արտադրություն ականջից ախտանիշի դեպքում:

 

Վերջին տարիներին բազմաթիվ հեղինակներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ բարձր ձայնով երաժշտություն լսելը և հատկապես ականջակալների օգտագործումր վնասող ազդեցություն է թողնում լսողական վերլուծիչի վրա: Այս երեույթն, իհարկե, առավել տարածված է երիտասարդների շրջանում, ուստի հետաքրքիր էր պարզել, թե նրանց որ մասն է բարձր երաժշտություն լսում ե ականջակալներ օգտագործում: Հարցման արդյունքներր ցույց տվեցին, որ միջին հաշվարկով օրական 1-2 ժամ բարձր երաժշտություն է լսում ուսանողների 1/3-ը, օրական 2-3 ժամ` մոտ 1/5-ը, իսկ մոտ 40%-ը հազավադեպ է լսում բարձր երաժշտություն: Ականջակալներ օգտագործում է ուսանողների մոտ 2/3-ր, րնդ որում, հարցավծների 1/3-ր նշել է, որ ականջակալներով երաժշտություն հազվադեպ է լսում, իսկ մնացածը օգտագործում է ականջակալներ օրական կամ 1-2 ժամ (մոտ 18%) կամ 3-5 ժամ (մոտ 19%): Հարկ է նշել նաե, որ չնայ ած ԼՕՌ ախտաբանությանը վերաբերող գանգատների նման տարածվածությանը, ուսանողների մոտավորապես 1/3-ը չի այցելել քիթ-կոկորդ-ականջաբանին վերջին 5 տարիների ընթացքում, նրանց մոտ 40%-ը դիմում է բժշկի միայն գանգատների առկայության դեպքում ե միայն հարցվածների ընդհանուր թվի մոտ 17%-ը, գիտակցելով կանխարգելիք քննությունների կարևրությունը, այցելել է ԼՕՌ մասնագետին տարին մեկ անգամ:

 

Ամփոփելով կատարված հետազոտության արդյունքները` կարելի է եզրակացնել, որ ուսանողների հիմնական մասը նշում է ԼՕՌ ախտաբանությանը վերաբերող տարբեր գանգատներ, միենույն ժամանակ հարցվածների մեծամասնությունը դիմում է քիթ-կոկորդ-ականջաբանին մասնագիտական օգնություն ստանալու նպատակաով միայն համապատասխան գանգատների առկայության դեպքում ե ընդամենը ուսանողների մոտ 1/5-ն է դիմում բժշկի անկախ գանգատների առկայությունից` գիտակցելով կանխարգելիք քննությունների կարեորությունը: Այսպիսով, վերը շարադրվածը փաստում է սանիտարա-լուսավորչական աշխատանքների անցկացման անհրաժեշտությունն ուսանողների շրջանում, որը կբարձրացնի ուսանողների գիտելիքների իմացական, ապա ե կիրառական մակարդակը ե կստիպի երիտասարդներին ավելի հետեողական լինել սեփական առողջության նկատմամբ:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Агаджанян Н.А. Здоровье студентов. М., 1997. 181с.
  2. Аршинова Н.А. Социально-гигиенические условия формирования здоровья студентов и их медицинское обеспечение. Автореф. к.м.н., М., 1985.
  3. Зайцев В.П., Крамской С.Н. Здоровье студентов технического высшего учебного заведения. Гигиена и санитария. М., 2003. 2, с. 46-48.
  4. Суворова А.В., Маймулов В.Г., Кузмичев Ю.Г. Состоя-ние здоровья подростков, обучающихся по программе школа-вуз. Гигиена и санитария. М., 2000. 3, с. 49-52.

 

Հեղինակ. Կ.Կ.Ավագյան Մ.Հհրացու անվան ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիութցունների ազդեցութցունը հետդաշտանադադարային տարիքի կանանց ոսկրերի հանքային խտութցան վրա

Օստեոպորոզը (ՕԶ) կմախքի հիվանդություն է, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման ն կոտրվածքների ռիսկի մեծացման [2,7]...

Բերանի խոռոչի և պարօդոնտի վիճակի ինդեքսային գնահատումր դիոդային լազերային ճառագայթի ազդեցության պայմաններում

Պարօդոնտի բորբոքային հիվանդությունների զարգացմանր օժանդակող տեղային անբարենպաստ գործոններից է հանդիսանում բերանի խոռոչի վատ հիգիենան, ինչի արդյունքում`մանրէների կուտակումր, ատամնափառի այնուհետև ատամնաքարի առաջացումր [1,3]...

Դիոդային լազերի հակամանրէային ազդեցության համեմատական գնահատումէ պարօդոնտիտների ժամանակ

Բերանի խոռոչի մանրէային հավասարակշռութ յունը հանդիսանում է որոշիչ գործոն դիմածնոտային բորբոքային հիվանդությունների ծագման ե զարգացման հարցում...

Ուսանողների շրտանում համակարգիչների հետ աշխատելիս աոատացած գանգատների տարածվածութցունը

Թեմայի արդիականությունը

ժամանակակից երիտասարդության առողջական վիճակի կորուստների մեջ իր «մեղքի» բաժինն ունի մի այնպիսի հզոր գործոն, ինչպիսինն է համակարգիչներով զբաղվածությունր [1,2,3]: Միայն 2007թ. րնթացքում Եվրոպայում 13մլն երեխա և դեռահաս եղել են online կապի մեջ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ