Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011

Դիոդային լազերի հակամանրէային ազդեցության համեմատական գնահատումէ պարօդոնտիտների ժամանակ

Բերանի խոռոչի մանրէային հավասարակշռութ յունը հանդիսանում է որոշիչ գործոն դիմածնոտային բորբոքային հիվանդությունների ծագման ե զարգացման հարցում: Այդ թվում մեծ նշանակություն ունի պարօդոնտի լնդագրպանիկներում «բնակվող» մանրէային ֆլորայի քանակական-որակական ստատուսը: Ըստ վիճակագրության միկրոբիոցենոզի խան- գարումներր բերանի խոռոչում բերում են առաջին հերթին պարօդոնտի բորբոքային հիվանդությունների (գինգիվիտ, պարօդոնտիտ) առաջացմանր [1,3]: Քիմիաթերապետիկ միջոցներր (հակաբիոտիկներ ե այլն), որոնք կիրառվում են այս հիվանդությունների բուժման ժամանակ միշտ չէ որ տալիս են բավարար արդյունավետություն, քանի որ կարող են հանդիսանալ մանրէային ասոցիացիաների կազմում դիսբալանսի պատճառ ե հանգեցնել դիսբակտերիոզի ե իմունային խախտումների [2,4]: Հարցի արդիականությունր ստիպում է մշտապել փնտրել նոր մեթոդներ բերանի խոռոչի առավել «ագրեսիվ» մանրէային ֆլորայի աճր կանգնեցնելու կամ լիովին ճնշելու համար: Գիտական գրականության մեջ հանդիպող լազերային ճառագայթի հակամանրէային ազդեցության տվյալներր [5,6] հիմք հանդիսացան մեր հետազոտության նպատակի համար. ցույց տալ դիոդային լազերի հակամանրէային ազդեցության արդյունավետությունր ախտաբանական լնդագրպանիկներում ե կատարել համեմատական վերլուծություն ժամանակակից ստոմատոլոգիական պրակտիկայում ավանդաբար կիրառվող մետրոգիլի նման ազդեցության հետ:

 

Հետազոտության նյութն ու եղանակները:

 

Հետազոտության նյութ են հանդիսացել պարօդոնտիտով տառապող 30 հիվանդների լնդագր- պանիկներից վերցրած քսուկի տվյալներր: Քսոնակը լնդագրպանիկներից ստացվել է առավոտյան, անօթի վիճակում առանց ատամներր լվանալու կամ ողողելու: Հետազոտվողները բաժանվել են 2 խմբի՝

 

Iխմբում (հիմնական) հիվանդներր ստացել են համալիր բուժում լազերային ճառագայթի կիրառմամբ,IIխմբում՝ համալիր բուժում մետրոգիլի կիրառմամբ: Աշխատանքում կիրառվել է «Laser Smile» դիոդային լազերային համասարքր հետեյալ պարամետրերով.

 

  1. ալիքի երկարությունը 815 +15 նմ
  2. ճառագայթման ռեժիմր՝ բազմառեժիմ
  3. մաքսիմալ հզորության դիապազոնր՝ 10-12 վտ.

 

Յուրաքանչյուր լնդագրպանիկում ազդեցության երկարատեությունր եղել է 15-20 վայրկյան: Մետրոգիլի կիրառման եղանակր հետեյալն էր. պրեպարա- տր տեղադրվում էր ախտաբանական լնդագրպանիկների մեջ մեկուսիչ վիրակապի տակ: Մինչ բուժման մեթոդների կիրառումր երկու խմբերում կատարվել է ատամնափառի ե ատամնաքարերի հեռացում, մշակում հակասեպտիկ լուծույթով (0,02% քլորհեքսիդին): Բուժման կուրսր՝5-7 այցելություն:

 

Հետազոտության արդյունքներն ու քննարկումը:

 

Մեր կողմից հետազոտվել է լազերային ճառագայթի ե մետրոգիլի ազդեցությունր լնդագրպանիկներում պայմանական-պաթոգեն ե պարօդոնտոպաթոգեն առավել ագրեսիվ մանրէային ֆլորայի վրա: Մանրէային ֆլորայի քանակական հետազոտումը կատարվել է աէրոբ ե անաէրոբ մշակման տեխնիկայի կիրառմամբ: Հետազոտումր կատարվել է բուժումից առաջ, բուժման րնթացքում (3-րդ օրր) ե բուժման ավարտին: Միկրոկենսաբանական կոնտրոլի արդյունքներր հաշվարկվել են կոլոնիակազմող միավորով (ՇԼՍ/ա1) ե ներկայացված են N1, 2 աղյուսակ ներում

 

Աղյուսակ 1. Լազերային ճաոագայթի ազդեցությունը լնդագրպանիկներիմիկրոֆլորայի վրա պարօդոնտիտի ժամանակ (CFU/ml)

Մանրէների

տեսակները

Բուժումից

առաջ

Բուժման

3-րդ °րր

Բուժումից հետո

Staphylococcus

aureus

106±102

102±102

չի հայտնաբերվել

Staphylococcus

epidermidis

107±102

102±102

չի հայտնաբերվել

Streptococcus

105±102

103±102

102±102

milleri

 

 

 

Streptococcus

104±102

103±102

102±102

sanguis

 

 

 

 

Աղյուսակ 2. Մետրոգիլի ազդեցությունը լնդագրպանիկներիմիկրոֆլորայի վրա պարօդոնտիտի ժամանակ (CFU/ml)

Մանրէների

Բուժումից

առաջ

Բուժման 3-րդ օրր

Բուժումից

հետո

Staphylococcus

aureus

105+102

103+102

103+102

Staphylococcus

epidermidis

106+102

104+102

103+102

Streptococcus

milleri

105+102

103+102

103+102

Streptococcus

sanguis

105+102

103+102

103+102

 

Ինչպես երեում է աղյուսակներից մինչե բուժումը լնդագրպանիկներում միկրոֆլորայի միջին քանակական արժեքր կազմել է 107 CFU/ml: Բուժման ավարտից հետո l խմբի հիվանդներից վերցրած քսուկում Staphylococcus aureus ե Staphylococcus epidermidis չեն հայտնաբերվել, իսկ Streptococcus milleri ե Streptococcus sanguis տեսակի քանակական արժեքներր իջել են մինչև 102 CFU/ml (նորմայի սահմաններում): 11 խնբում բուժման ընթացքում դիտվում է միկրոֆլորայի քանակի իջեցման տենդենց, սակայն բուժման ավարտին հետազոտվող մանրէների քանակը որոշակի չափով պահպանվում է (103 CFU/ml):

 

Ստացված տվյալները հաստատվում են հիվանդների մոտ արտահայտվող կլինիկական պատկերով. 1 խնբում հիվանդների մոտ դիտվում էր թարախահոսության ն արյունահոսության դադար, լնդերի այտուցի անհետացում; 11 խնբում՝ եզակի արյունահոսություն, քիչ քանակությամբ արտադրություն, պահպանված էր լնդերի թույլ հիպերեմիա: Վերը նշված թերապիայից հետո համալիր բուժման հաջորդ քայլը վիրաբուժական միջամտությունն է՝ կյուրետաժ (լնդագրպանիկների ներքին պատերի մակերեսից գրանուլացված հյուսվածքների հեռացում): Սակայն, համեմատական խմբում ստացված տվյալները կասկածի տակ են դնում այս խմբում վիրաբուժական միջամտության ժամկետները: Գիտական գրականության տվյալներով ոչ մի մանրէ չի արտազատում այդչափ մեծ քանակությամբ տոկսիններ, որքան ստաֆիլոկոկը [1]: Բացի այդ բավարար չափով չի իջել նաե Streptococcus milleri տեսակի քանակը, որը ՀԱԿ-ի կողմից ճանաչված է որպես «ագրեսիվ» պարօդոնտոպաթոգեն մանրէ [7,8]: Այս պայմաններում կատարված վիրաբուժական միջամտությունը անկասկած կհանգեցնի բարդություների:

 

Այսպիսով, ստացված տվյալները թույլ են տալիս կատարել միանշանակ եզրակացություն, այն է որ ի տարբերություն մետրոգիլի լազերային ճառագայթը լիովին ճնշում է լնդագրպանիկներում «ագրեսիվ» պարօդոնտոպաթոգեն մանրէների աճը ե նախապատրաստում պայմաններ վիրաբուժական միջամտության համար:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Кондрашова З.Н., Голиков В.Ф., Козлов А.П., Морозова К.И. Пиогенные кокки, Екатеринбург, 1999.
  2. Олейник И.И. Микроб. и иммунология полости рта. М. Медицина, 1991, с.226-261.
  3. Ушаков В.П., Царев В.Н. Микрофлора полости рта и ее значение в развитии стом. заболеваний. Стоматология для всех. N3 (4)-1998.
  4. Дмитриева Л.А., Романов А.Е., Царев В.Н. Сравни-тельная характеристика антибактериальной активности новых антисептиков и перспективы их применения в стом. практике. Стоматология, N2, 1997 с.26-27.
  5. Гиллер Д.Б. Актуальные аспекты лазерной медицины. Москва-Калуга, 2002, 175 с.
  6. Воробьева А.Н. Использование низкоинтенсивного светового излучения в комплексном лечении восп. заболеваний пародонта. Авт. дис. к. м. н. Санкт- Петербург 2002.
  7. Фридхельм Р.Б. Therapy and treatment with an High Energy Laser in case of a periodontal disease treatment instead of Physiotherapy or Low Level Laser Treatment. Abstract for European Biomedical Optics Week Wein, September 1996-S.99.
  8. Фридхельм Р.Б. Comparative estimation of the effectiveness of Laser and other methods of stomatological disease treatment Progress in biomedical optics. Effects of Low-Power Light on Biological Systems» Volume 2929. SPIE Austria, 1996.-P 146-156.
 

Հեղինակ. Ս.Գ.Համբարձումյաեն ՄՀերացու անվան ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիութցունների ազդեցութցունը հետդաշտանադադարային տարիքի կանանց ոսկրերի հանքային խտութցան վրա

Օստեոպորոզը (ՕԶ) կմախքի հիվանդություն է, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման ն կոտրվածքների ռիսկի մեծացման [2,7]...

Բերանի խոռոչի և պարօդոնտի վիճակի ինդեքսային գնահատումր դիոդային լազերային ճառագայթի ազդեցության պայմաններում

Պարօդոնտի բորբոքային հիվանդությունների զարգացմանր օժանդակող տեղային անբարենպաստ գործոններից է հանդիսանում բերանի խոռոչի վատ հիգիենան, ինչի արդյունքում`մանրէների կուտակումր, ատամնափառի այնուհետև ատամնաքարի առաջացումր [1,3]...

Ուսանողների շրտանում համակարգիչների հետ աշխատելիս աոատացած գանգատների տարածվածութցունը

Թեմայի արդիականությունը

ժամանակակից երիտասարդության առողջական վիճակի կորուստների մեջ իր «մեղքի» բաժինն ունի մի այնպիսի հզոր գործոն, ինչպիսինն է համակարգիչներով զբաղվածությունր [1,2,3]: Միայն 2007թ. րնթացքում Եվրոպայում 13մլն երեխա և դեռահաս եղել են online կապի մեջ...

Ուսանողների շրջանում ԼՕՌ ախտաբանությանր վերաբերող գանգատների տարածվածութցունը

Թեմայի արդիականությունը

Աճող սերնդի առողջական վիճակը երրորդ հազարամյակի շեմին մտահոգություն ե տագնապ են հարուցում ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների շրջանում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ