Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011

Բերանի խոռոչի և պարօդոնտի վիճակի ինդեքսային գնահատումր դիոդային լազերային ճառագայթի ազդեցության պայմաններում

Պարօդոնտի բորբոքային հիվանդությունների զարգացմանր օժանդակող տեղային անբարենպաստ գործոններից է հանդիսանում բերանի խոռոչի վատ հիգիենան, ինչի արդյունքում`մանրէների կուտակումր, ատամնափառի այնուհետև ատամնաքարի առաջացումր [1,3]: Բորբոքային երեույթներր լնդում արտահայտվում են գերարյունությամբ, արյունահոսությամբ, խոցոտումով: Բերանի խոռոչի ե պարօդոնտի կլինիկական վիճակի օբյեկտիվ գնահատման եղանակներից է էպիդեմիոլոգիական ինդեքսների օգնությամբ գնա- հատումր: Մեր հետազոտության նպատակն է էպիդեմիոլոգիական ինդեքսների օգնությամբ կատարել պարօդոնտի հյուսվածքների կլինիկական վիճակի գնահատում ե համեմատական վերլուծություն`դիոդային լազերի կիրառման պայմաններում:

 

Հետազոտության նյութն ու եղանակները

 

Հետազոտության նյութ են հանդիսացել պարօդոնտի բորբոքային հիվանդություններով տառապող 90 անձանց տվյալներր, որոնցից 45-ը`գինգիվիտի տարբեր կլինիկական ձեերով ե 45-ը`պարօդոնտի- տի տարբեր աստիճանի ծանրությամբ: Հետազոտ- վողներր բաժանվել են 2 խմբի. I խմբում հիվանդներր ստացել են համալիր բուժում լազերային ճառագայթի կիրառմամբ, II խմբում`համալիր բուժում մետրոգիլ պրեպարատի կիրառմամբ: Դիոդային լազերի ճառագայթի (ԴԼՃ) կիրառման եղանակր հետեյալն էր. կատարալ գինգիվիտի ժամանակ բուժումր անց է կացվել չրնդհատվող ոչ կոնտակտային իմպուլսա- յին ռեժիմով`հյուսվածքներից 1մմ հեռավորության վրա, ազդեցության տեողությունր`1-1,5 րոպե: Հիպերտրոֆիկ գինգիվիտի ե պարօդոնտիտի բուժումր անց է կացվել կոնտակտային իմպուլսային ռեժիմով: Յուրաքանչյուր ախտաբանական լնդագրպանիկում աշխատանքի տեողությունն եղել է 15-20 վրկ: Մետրոգիլի կիրառման եղանակր հետեյալն էր. գինգի-վիտի ժամանակ պրեպարատր 7 օրվա րնթացքում ապլիկացիաների ձեով տեղադրվում է լնդերի վրա, իսկ պարօդոնտիտի ժամանակ`ախտաբանական լնդագրպանիկների մեջ, մեկուսիչ վիրակապի տակ:

 

Կատարալ գիգիվիտի ժամանակ գերակշռում էին պրոլիֆերատիվ փոփոխություններր: Հիվանդների մոտ նկատվում էր լնդերի հիպերեմիա, այտուց, երակային կանգ (ինչի հետեանքով լնդերր ձեռք էին բերել կապտավուն երանգ): Նկատվում էր լնդային պտկիկների կայուն հիպերտրոֆիա: Խոցային գինգիվիտի ժամանակ (թեթե ձեր) նկատվում էր լնդային պտկիկների ե եզրայ ին լնդի մեռուկ ե խոցոտում: Գինգիվիտի ժամանակ բերանի խոռոչի ե լնդերի վիճակր գնահատելու համար օգտվել ենք OHI-S (Green-Vermillion, 1960) բերանի խոռոչի հիգիենայի պարզեցված ինդեքսից, որր բաղկացած է երկու ցուցանիշների`ատամանափառի և ատամնաքարի գումարային արժեքից և PMA`պապիլյար-մարգինալ- ալվեոլյար ինդեքսից, որր բնութագրում է հիվանդության ծանրության աստիճանր: Պարօդոնտիտի ժա-մանակ հյուսվածքների վիճակի գնահատումր տրվել է PDI (պարօդոնտի հիվանդությունների ինդեքս) ինդեքսի օգնությամբ, որր սովորաբար կիրառվում է բուժման տարբեր եղանակներով կլինիկական փորձարկումների ժամանակ: PDI-ը գնահատվում է երեք ցուցանիշների գումարային արժեքով`բերանի խոռոչի հիգիենայի, լնդի բորբոքման ծանրության աստիճանի ե ախտաբանական լնդագրպանիկների խորությամբ: Լնդագրպանիկների խորության չափումր կատարվել է պարօդոնտոլոգիական զոնդի օգնությամբ (PCP 12HM-Frioedy). Ինդեքսային տվյալներր անց են կացվել հատուկ մշակված քարտերի մեջ: Ստացված արդյունքներր մշակվել են Ստյուդենտի վիճակագրական մեթոդով:

 

Հետազոտության արդյունքներն ու քննարկումը Կատարված հետազոտություններր ցույց են տվել, որ բուժումից հետո, րնդհանուր առմամբ, երկու խնբերում հիվանդների մոտ դիտվել է հիվանդության կլինիկական պատկերի լավացում`արյունահոսությունը լնդերից դադարել է, նկատվում է լնդալին պտկիկների այտուցի իջեցում, խոցոտման պակասում կամ անհետացում: Ստացված տվյալներր ներկայացված են N 1, 2, 3 աղյուսակներում:

 

Նորմայի պայմաններում OHI-Տ ինդեքսի արժեքը չպետք է գերազանցի 1 թիվը: Աղյուսակի տվյալներից երեում է, որ բուժումից առաջ OHI-Տ ինդեքսր երկու խմբերում գերազանցում է նորմայի սահմաննե- րր. կատարալ գինգիվիտի ժամանակ 107-110%-ով, հիպերտրոֆիկի`211-213%-ով, խոցայինի`212-242- ով: Լազերոթերապիայի կիրառումր I խմբում ցույց տվեց OHI-S ինդեքսի հավաստի իջեցում. կատարալ գինգիվիտի ժամանակ 81%-ով (p‹0,0001), հիպերտրոֆիկի`72,2%-ով (p‹ 0,0001), խոցայինի`75%-ով (p‹ 0,0001): Հետազոտվողների II խմբում, որտեղ կի-րառվել է մետրոգիլ պրեպարատր նույնպես նկատվում է OHI-Տ-ի հավաստի իջեցում. կատարալ գինգիվիտի

 

Աղյուսակ 1. Գինգիվիտի ժամանակ բերանի խոոոչի հիգիենայի վիճակի գնահատումը OHI-Տ ինդեքսի կիրաոմամբ

Բուժման

մեթոդները

ո

Կատարալ գինգիվիտ բուժումից

Հիպերտրոֆիկ գինգիվիտ բուժումից

Խոցային գինգիվիտ բուժումից

 

առաջ

հետո

առաջ

հետո

առաջ

հետո

ԴԼՃ

45

2,10±0,08*

0,38±0,09

3,13±0,27*

0,87±0,06

3,42±0,18*

0,96±0,03

Մետրոգիլ

45

2,07±0,07*

1,23±0,05

3,11±0,21*

1,96±0,14*

3,12±0,13*

2,17±0,04*

ծանոթագրություն: * նշված են նորմայից հավաստի(p ‹ 0.05) տարբերվող տվյալները

 

Աղյուսակ 2. Գինգիվիտի ժամանակ պարօդոնտի հյուսվածքների վիճակի գնահատումը PMA ինդեքսի կիրաոմամբ

Բուժման

մեթոդներր

ո

Կատարալ գինգիվիտ

Հիպերտրոֆիկ գինգիվիտ

Խոցային գինգիվիտ

բուժումից

առաջ

բուժումից

հետո

բուժումից առաջ

բուժումից

հետո

բուժումից առաջ

բուժումից հետո

ԴԼՃ

45

1,80±0,04*

0,11±0,01

2,10±0,04*

0,41±0,01

2,64±0,05*

1,09±0,03

Մետրոգիլ

45

1,72±0,04*

1,05±0,02

2,11± ,04*

1,89±0,03*

2,58±0,05*

1,83±0,02*

ծանոթագրություն: * նշված են նորմայից հավաստի (p ‹ 0.05) տարμերվող տվյալները

 

ժամանակ 65,5%-ով (p‹ 0,001), հիպերտրոֆի- կի`33,9%-ով (p‹ 0,01) խՈցայ ինի ժամանակ վիճակագրական հավաստիություն չի դիտվել:

 

Երկու խմբերում OHI-Տ ինդեքսի ցուցանիշների իջեցումը վկայում է կիրառվող մեթոդների հակամանրէային ազդեցության մասին: Սակայն ստացված տվյալների համեմատականները ցույց են տալիս, որ լազերոթերապիան ապաակտիվացնում է մանրէա- յին փառը 4 անգամ ավելի արդյունավետ քան մետրոգիլը: Բացահայտվել է նան, որ I խմբում լազերային ճառագայթի կիրառումից հետո մինչն հետազոտման վերջ հիվանդների մոտ նոր ատամնափառ չի առաջանում`ի տարբերություն II խմբի հիվանդների:

 

 PMA ինդեքսի ցուցանիշների ուսումնասիրությունը նույնպես պարզում է երկու խմբերում բուժումից առաջ տվյալների բարձրացում (նորմայի արժեքը գնահատվում է 0-1 բալ): I խմբում PMA ինդեքսի արժեքը մինչն բուժումը գերազանցում էր նորման. կատարալ գինգիվիտի ժամանակ 80%-ով, հիպերտրոֆիկի`110%-ով, խոցայինի`164%-ով: Բուժումից հետո ինդեքսի ցուցանիշները իջան վիճակագրական զգալի հավաստիությամբ 93%-ով (p‹ 0,0001), 80%- ով (p‹ 0,0001) ն 57% (p‹ 0,0001)`համապատասխանաբար: Հիվանդների II խմբում PMA-ի արժեքը բուժումից առաջ գերազանցում է նորմայի սահման-ները. կատարալ գինգիվիտի ժամանակ 72%-ով: Հի- պերտրոֆիկի`111%-ով, խոցայինի`158%-ով: Բուժումից հետո դիտվում է ինդեքսի արժեքի իջեցում 38%-ով (p‹ 0,01), 21% (p‹ 0,01) ն 23% (p‹ 0,01) համապատասխանաբար: Երկու խմբերում PMA ինդեքսի ցուցանիշների իջեցումը վկայում է կիրառվող եղանակների հակաբորբոքային ազդեցության մասին: Բնդ որում, համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ լազերոթերապիան 4 անգամ գերազանցում է մետրոգիլի թերապնտիկ արդյու-նավետությունը: Ինչպես հայտնի է, մետրոգիլը հակապրոտոզոային պրեպարատ է, ունի լայն սպեկտրի ազդեցություն, սակայն ակտիվ չէ աէրոբ միկրոֆլո- րայի հանդեպ: Ստացված տվյալները հաստատում են այդ փաստը: Կարելի է ենթադրել, որ դրանով է բացատրվում լազերային ճառագայթի համեմատ մետրոգիլի թույլ հակաբորբոքային ազդեցությունը [4,5,6]: Ակնհայտ է ուղիղ համեմատական կապր OHI-Տ և ինդեքսների միջե. որքանով անբավարար է բերանի խոռոչի հիգիենայի վիճակր, նույնքան արտահայտված են բորբոքային երեույթներր: Տարածուն պարօդոնտիտի ժամանակ I և II խմբերում կլինիկական պատկերր նմանօրինակ էր:

 

Թեթև աստիճանի պարօդոնտիտի ժամանակ դիտվում էր լնդային պտկիկների ե լնդերի կատարալ բորբոքում, փափուկ նստվածքաշերտի, վեր ե ստորլնդային քարերի քիչ քանակություն, ախտաբանական լնդագրպանիկների խորությունր կազմում էր 3-3,5մմ, որտեղից սեղմելիս նկատվում էր շիճուկային արտազատուկ: Ատամների շարժ չկար կամ նկատվում էին եզակի I աստիճանի շարժ ունեցող ատամներ: Միջին ծանրության պարոդոնտիտի դեպքում կլինիկական պատկերում բորբոքային ե դեստրուկտիվ երեույթներր ավելի արտահայտված էին: Դիտվում էր լնդային պտկիկների հիպերտրոֆիա և հիպերեմիա, լնդագրպանիկների խորությունր կազմում էր 4-4,5մմ, որտեղից սեղմելիս նկատվում էր թարախահոսություն: Դիտվում էր ատամների I ե II աստիճանի շարժ: Պարօդոնտիտի ծանր աստիճանի դեպքում հիվանդների մոտ դիտվում էր ատամների I,II և III աստիճանի շարժ: Լնդագրպանիկների խորությունր կազմում էր 5-6մմ, որտեղից նկատվում էր առատ թարախահոսություն: Հիվանդներր նշում էին բորբոքային պրոցեսի հաճախակի սրացում, թարախակույտերի առաջացում, րնդհանուր թուլություն: Պաօդոնտի հյուսվածքների վիճակի գնահատումր բուժումից առաջ ե հետո կատարվել է PDI ինդեքսի օգնությամբ:

 

Ինչպես վկայում են աղյուսակի տվյալներր երկու խնբերում բուժումից առաջ PDI ինդեքսի տվյալներր գերազանցում են նորմայի սահմաններր. թեթե աստիճանի պարօդոնտիտի ժամանակ 86-87%-ով, միջին ծանրության պարօդոնտիտի դեպքում 112- 116%-ով, ծանր աստիճանի դեպքում`188-190%-ով:Iխմբում լազերոթերապիայից հետո PDI-ի ցուցանիշները իջել են զգալի հավաստիությամբ 65%-ով (p‹ 0,0001), 49,5%-ով (p‹ 0,001), 46%-ով (p‹ 0,01)`համապատասխանաբար ե գտնվում են նորմայի սահմաններում: II խմբում, որտեղ հիվանդներր ստացել են 

 

Աղյուսակ 3. Պարօդոնտիտի ժամանակ պարօդոնտի հյուսվածքների վիճակի գնահատումը PDI ինդեքսի կիրաոմամբ

Բուժման

մեթոդները

ո

պարօդոնտիտի թեթև ձևը

պարօդոնտիտի միջին ծանրություն

պարօդոնտիտի ծանր ձևը

բուժումից

առաջ

բուժումից հետո

բուժումից

առաջ

բուժումից հետո

բուժումից

առաջ

բուժումից հետո

ԴԼՃ

30

1,87±0,06*

0,67±0,02

2,12±0,07*

1,07±0,04

2,90±0,09*

1,56±0,05

Մետրոգիլ

30

1,86±0,06*

1,06±0,08

2,16±0,07*

2,06±0,07*

2,88±0,09*

2,80±0,09*

ծանոթագրություն: * նշված են նորմայից հավաստի(p‹ 0.05) տարբերվող տվյալները

 

մետրոգիլով բուժում PDI-ի ցուցանիշները հավաստի իջել են միայն պարօդոնտիտի թեթե աստիճանի դեպքում: Միջին ե ծանր աստիճանի պարօդոնտիտի բուժումից հետո PDI-ի տվյալները քիչ են տարբերվում նախնական տվյալներից ե ցույց են տալիս վիճակագրական անհավաստիություն:

 

Այսպիսով, PDI ինդեքսի տվյալների համեմատականը թույլ է տալիս եզրակացնել, որ լազերաթերապիայի արդյունավետությունը բարձր է պարօդոնտիտի բոլոր աստիճանների ծանրության դեպքում: Բացի այդ այս խմբի հիվանդների մոտ կողմնակի անցանկալի երևույթներ չեն դիտվել: Համեմատական խմբում 2 հիվանդի մոտ դիտվել է թեթև ալերգիկ ռեակցիա, որր անհետացել է դեղի դադարումից անմիջապես հետո ե 1 հիվանդի մոտ դիտվել է սրտխառնոց: Կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ դիոդային լազերի ճառագայթր հանդիսանում է ատամնափառի «ագրեսիվ» մանրէային ֆլորայի բազմացումր զգալիորեն ճնշող միջոց, որր մի քանի անգամ (8-10) գերազանցում է մետրոգիլի նման ազդեցությունը:

 

Գրականության ցանկ

 

  1. Олейник И.И. Микробиология и иммунология полости рта. В кн.: «Биология полости рта», под ред. Е.В. 5. Боровского и др. М. Медицина, 1991, с. 226-261.
  2. Борисенко А.Г. Эффективность некоторых клинических индексов в определении состояния пародонта. Стоматология, 2, 1991, с. 20-22.
  3. Канканян А.П., Леонтьев В. К. “Болезни пародонта’’, 6. 1998, с.55-63.
  4. Рисованный С.И., Рисованная О.Н. Высокоинтенсивная лазерная терапия при лечении пародонтита. Стоматология для всех. 2, 2000. с. 23-27.
  5. Царев В.Н., Лебеденко И.Ю., Скухторов В.В. Перспективы применения сверхмалых светодиодных источни-ков лазерного излучения для лечения воспалительных заболеваний пародонта. Биомедицинские технологии, Москва. 2000, с. 143-147.
  6. Л.М. Цепов, В.Г. Морозов, А.И. Николаев и др. Комплексный подход к диагностике и лечению хронического генерализованного пародонтита. Стоматология,1,2001, с. 35-37.

 

Հեղինակ. Ս.Գ.Համբարձումյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիութցունների ազդեցութցունը հետդաշտանադադարային տարիքի կանանց ոսկրերի հանքային խտութցան վրա

Օստեոպորոզը (ՕԶ) կմախքի հիվանդություն է, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման ն կոտրվածքների ռիսկի մեծացման [2,7]...

Դիոդային լազերի հակամանրէային ազդեցության համեմատական գնահատումէ պարօդոնտիտների ժամանակ

Բերանի խոռոչի մանրէային հավասարակշռութ յունը հանդիսանում է որոշիչ գործոն դիմածնոտային բորբոքային հիվանդությունների ծագման ե զարգացման հարցում...

Ուսանողների շրտանում համակարգիչների հետ աշխատելիս աոատացած գանգատների տարածվածութցունը

Թեմայի արդիականությունը

ժամանակակից երիտասարդության առողջական վիճակի կորուստների մեջ իր «մեղքի» բաժինն ունի մի այնպիսի հզոր գործոն, ինչպիսինն է համակարգիչներով զբաղվածությունր [1,2,3]: Միայն 2007թ. րնթացքում Եվրոպայում 13մլն երեխա և դեռահաս եղել են online կապի մեջ...

Ուսանողների շրջանում ԼՕՌ ախտաբանությանր վերաբերող գանգատների տարածվածութցունը

Թեմայի արդիականությունը

Աճող սերնդի առողջական վիճակը երրորդ հազարամյակի շեմին մտահոգություն ե տագնապ են հարուցում ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների շրջանում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ