Հիվանդություններ Երակային հիվանդություն
Երակների վարիկոզ լայնացումները (վարիկոզ)` հաճախ հանդիպող պաթոլոգիական պրոցես է, որի ժամանակ ախտահարվում են երակները, առաջանում «հանգույցներ»: Այս գործընթացների արդյունքում ի հայտ է գալիս երակների փականների աշխատանքի, ինչպես նաև վերջույթների, կերակրափողի, փոքր կոնքի օրգանների, ուղիղ աղիքի արյան հոսքի խանգարում:
Ավելի հաճախ  հանդիպում են ստորին վերջույթների վարիկոզ լայնացումներ, որոնց դեպքում ի հայտ է գալիս ոտքերում ծանրության զգացում, մաշկի տակից երակներն են դուրս ցցվում, երակային ցանցեր  են ձևավորում, այտուցվում են ծնկներն ու ոտնաթաթերը, փոխվում է մաշկի գույնը և այլն:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում օգտագործում են այս հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներ: Շնորհիվ այն բանի, որ մեր կլինիկան համալրված է նորագույն սարքավորումներով, վարիկոզ հիվանդությունը կարելի է բուժել առանց վիրահատական միջամտության` ամբուլատոր պայմաններում արդյունավետորեն վերացնելով ախտանշանները  սկլերոթերապիայի միջոցով:
Մենք օգտագործում ենք  ոչ տրավմատիկ միջոց վարիկոզ հիվանդության բուժման համար` երակների ներանոթային(էնդովասկուլյար) կոագուլյացիա(«եփում»): Այս ամենն իրականացվում է տեղային անզգայացմամբ`զուգահեռ ապահովելով հսկողության ուլտրաձայանային հետազոտությամբ: Պրոցեդուրայից առնվազն 2 ժամ հետո պացիենտը կարող է տուն գնալ:
Վարիկոզ հիվանդության բուժման ոչ ինվազիվ լազերային մեթոդի հիմնական առավելություններից են  կոսմետիկ և բժշկական բարձր արդյունքները և վերականգման կարճ ժամանակահատվածը:
Երակների վարիկոզ լայնացումները ինքնուրույն երբեք չեն բուժվի, և ավելին,     զարգանալով`կհանգեցնեն շատ լուրջ ու ծանր բարդությունների:
Վարիկոզի առավել տարածված բարդություններից են`
Երակային տրոմբոզը (ֆլեբոտրոմբոզ) վարիկոզի շատ լուրջ բարդություններից է, որը կտրուկ վատացնում է հիվանդի ընդհանուր վիճակը, իսկ երբեմն էլ թոքային արտերիայում թրոմբոէմբոլիայի  առաջացման պատճառով (թրոմբի տարանջատումը և հայտնվելը սրտում) հասցնում նրան կյանքի ու մահվան շեմին: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը հանդիսանում  է ժամանակին բժշկի չդիմելը կամ էլ բժշկի ցուցումներին չհետևելը:
Տրոմբոֆլեբիտը դա մակերեսային երակների բորբոքումն է: Մակերեսային տրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր  տարբերակը հանդիսանում է այսպես կոչված «վերընթաց տրոմբոֆլեբիտ»:  Այն զարգանում է ժամանակին բժշկի չդիմելու պատճառով և, շատ հաճախ, պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն:
Տրոֆիկ խանգարումները և տրոֆիկ խոցերը բուժման բացակայության դեպքում վարիկոզ հիվանդության  անխուսափելի հետևանքներից են: Տրոֆիկ խոցերին բնորոշ են հյուսվածքների սնուցման խանգարումները, բորբոքային պրոցեսները, մաշկի  գույնի մգացումը`հետագայում տրոֆիկ խոցերի ձևավորմամբ(այսպիսի տրոֆիկ խոցերը դիմացկուն են բուժման հանդեպ, լավացման պրոցեսը շատ դանդաղ է ընթանում):
Վարիկոզ երակներից արյունահոսությունը լուրջ,իսկ երբեմն էլ կյանքի համար վտանգավոր, վարիկոզ հիվանդության բարդություննրից է: Բավականին երկար ժամանակ գոյություն ունեցող վարիկոզ երակների տարածքի վրայի մաշկը բարակում է և նույնիսկ ամենափոքր վնասվածքը կարող է բերել արյունահոսության առաջացման:
Որքան շուտ դիմեք  բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը, այնքան ավելի արագ ու արդյունավետ կլուծվի խնդիրը:
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ