Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ: Վերջիններս բնորոշվում են սկզբում մանկածնային, ապա ե դաշտանային ֆունկցիաների դադարեցմամբ [4,5,9]: Տարբեր գործոնների ազդեցության տակ (հոգեբանական, ֆիզի-կական, շրջապատող միջավայր ե այլն), ցանկացած պահին ֆիզիոլոգիական ԴԴ-ն կարող է վերածվել ախտաբանականի` դրսեորվելով դաշտանադադա- րային համախտանիշի ձեով (ԴԴՀ): Այն յուրօրինակ կլինիկական համախտանիշ է, ինչն արտահայտվում է նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային, հոգե-հուզական, սիրտ-անոթային, միզասեռական, ոսկրերի կառուցվածքային փոփոխություններով [4,5,9]: Դաշտանադադարային շրջանի ահեղ բար-դություններից մեկը օստեոպորոզն է (ՕԶ): Վերջինս, որպես կանանց հաշմանդամության ե մահացության պատճառ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում գրավում է առաջին տեղերից մեկը [6,11,12]: Թեե ԴԴՀ հետազոտման ե բուժման բնագավառում ձեռք են բերվել զգալի հաջողություններ, այնուամենայնիվ տվյալ խնդիրը շարունակում է մնալ ինչպես գիտնականների, այնպես էլ գործնական բժիշկների ուշադրության կենտրոնում: Դաշտանադադարի հետ կապված մի շարք հարցեր դեռես լուծման կարիք ունեն, որոնց թվում նաե ոսկրերի հանքային խտության (ՈՀԽ) տարբեր ցուցանիշ- ների դեպքում ԴԴՀ-ի կլինիկական դրսեորումների առանձնահատկությունները [2,3,10]:

 

Տվյալ աշխատանքի նպատակն է պարզել դաշտանադադարային համախտանիշի հաճախությունն ու դրսեորման առանձնահատկությունները ոսկ-րերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց խմբերում:

 

Նյութը ն հետազոտման մեթոդները: Պատահական ընտրությամբ 2010 թվականի ընթացքում հետազոտվել են 50-ից 69 տարեկան, դաշտանադադարային շրջանում գտնվող 67 կանայք, որոնք դիմել են դենսիտոմետրիկ հետազոտության «Մոր ե մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»: Դաշտանադադարային համախտանիշի կլինիկական ձեի, տարբեր խմբերի ախտանիշների դրսեորման աստիճանի գնահատում իրականացվել է ըստ Ե.Վ.Ուվարովայի կողմից ձեափոխված Կուպերմանի դաշտանադադարային ցուցիչի (ԴՁՑ): ԴԴՀ-ի ախտանիշները բաժանվում են 3 խմբի. նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանա- կային ե հոգե-հուզական: Յուրաքանչյուր ախտանիշ գնահատվում է 0-3 բալային համակարգով: Նեյրո-վեգետատիվ ախտանիշներր գնահատվում են թեթե (10-20 բալ), միջին (21-30 բալ) ե ծանր աստիճանի (30 բալից բարձր): Մինչե 10 բալր գնահատվում է որպես նեյրո-վեգետատիվ ախտաբանական համալիրի բացակայություն: էնդոկրին-փոխանակային ե հոգե-հուզական խանգարումներր գնահատվում են թեթե (1-7 բալ), միջին (8-14 բալ) ե ծանր աստիճանի (14 բալից բարձր): Բալերի րնդհանուր գումարր թույլ է տալիս գնահատել ԴԴՀ ծանրության աստիճանը որպես ԴԴՀ-ի բացակայություն (մինչե 10 բալ), թեթե աստիճան (11-34բալ), միջին ծանրության (3558 բալ) ե ծանր աստիճանի ԴԴՀ (58 ե ավելի բալ) [5]: Դենսիտոմետրիկ հետազոտություն իրականացվել է Hologic DRG- 4500 (ԱՄՆ) սարքավորմամբ ողնաշարի գոտկային (L1L4, հատվածի) և ազդրի պրոքսիմալ շրջաններում: ՈՀԽ գնահատումր իրականացվել է րստ Լցուցիչի (ԱՀԿ): Նցուցիչր հետազոտվող այցելուի ՈՀԽ-ի համեմատումն է 30-35 տարեկան տարիքային խմբի միջին վիճակագրական նորմայի հետ: Չափման միավոր է հանդիսանում 1 ստանդարտ շեղումր (1 SD): Լցուցիչի մեծությունր մինչ7 -1 SD գնահատվում է որպես նորմա, -1 SD-ից մինչե -2,5 SD օստեոպենիա (ՕՊ) և-2,5-ից մեծ`օստեոպորոզ (ՕԶ): Վիճակագրական հետազոտության համար կիրառվել են վարիացիոն վիճակագրության համրնդհանուր ճանաչում գտած մեթոդ ներր: Գնահատվել են հետազոտվող ցուցանիշների միջին թվաբանականր (M), միջին թվաբանականի միջին սխալը (m), վարիացիոն շարքի նվազագույն ե առավելագույն մեծություններր: Խմբերի միջին թվաբանականների տարբերությունների հավաստիությու- նր գնահատվել է Ատյուդենտի թեստով [1]:

 

Ստացված տվյալները Լ դրանց քննարկումը: Հետազոտված կանայք բաժանվել են երեք խմբերի րստ Լցուցիչի մեծության: 19 կանանց մոտ արձանագրվել է Լցուցիչի մեծություն մեծ -1 SD, որր թույլ է տվել նրանց ոսկրերի հանքալ ին խտութ- յունր գնահատել նորմայի սահմաններում (առաջին խումբ): 20 կանանց Լցուցիչի մեծությունր տատանվում էր -1 ՏՕ-ից մինչե -2,5 SD սահմաններում ե այս խմբում ախտորոշվել է ՕՊ (երկրորդ խումբ): 28 կանանց մոտ ախտորոշվել է ՕԶ, քանզի նրանց մոտ Լցուցիչի մեծությունր փոքր էր -2,5 SD (երրորդ խումբ): ԴԴՀ դիտվել է առաջին խմբի 19 կանանցից 16-ի մոտ (84,2%), որի դրսեորման աստիճանր գնահատվել է որպես թեթե 11-ի մոտ (68,8%), միջին աստիճան` 5-ի մոտ (31,3%) (աղյուսակ 1): Ոսկրերի հանքային խտության նորմալ մեծությամբ կանանց խմբում ԴՁՑ միջինր կազմել է 33±2,3 բալ, ընդ որում 27,8±1,3 բալ ԴԴՀ-ի թեթև և 44,4±2,7 բալ միջին աստիճանի ծանրության դեպքում (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. ԴԴՀ-ի հաճախությունն ու բնութագիրը հետազոտված կանանց խմբերում

Խմբերը

ԴԴՀ-ի

հաճա­

խությունը

(%)

ԴԴՀ-ի հաճախությունն ըստ ծանրության աստիճանի (%)

ԴՁՑ

(M±m)

ԴՁՑ (M±m)

թեթե

միջին

ծանր

ԴԴՀ-ի թեթե աստիճան

ԴԴՀ-ի միջին աստիճան

ԴԴՀ-ի ծանր աստիճան

Նորմալ ՈՀԽ

84,2

68,8

31,1

-

33±2,3

27,8±1,3

44,4±2,7

-

Օսաեոաենիա

70

42,9

57,1

-

34,9±2,9

26±1,9

41,5±2,5

-

Օսաեոաորոօ

82,1

82,1

21,7

-

29,7±1,2

27,5±1,1

37,5±1,7

-

 

Օստեոպենիայով կանանց խմբում ԴԴՀ դիտվել է դեպքերի 70%-ում: Այս խմբի կանանց մոտ ԴԴՀ-ն գնահատվել է թեթև աստիճանի ե միջին ծանրության 6 (42,9%) ե 8 (57,1%) կանանց մոտ համապատաս-խանաբար: Օստեոպենիայով կանանց խմբում ԴՁՑ միջինը կազմել է 34,9±2,7 բալ: Այն միջինը գնահատվել է 26±1,9 բալ ԴԴՀ-ի թեթև ե 41,5±2,5 բալ միջին աստիճանի ծանրության դեպքում: ՕԶ-ով կանանց 23-ի մոտ է (82,1%) դիտվել ԴԴՀ, որը համապատասխանել է թեթև ե միջին աստիճանին 18 (82,1%) ե 5 (21,7%) կանանց մոտ համապատասխանաբար (աղյուսակ 1): ՕԶ-ով կանանց մոտ ԴՁՑ միջինը գնահատվել է 29,7±1,2 բալ, կազմելով 27,5±1,1 բալ ԴԴՀ -ի թեթե ե 37,4±1,7 միջին ծանրության դեպքում: Ինչպես երեում է թիվ 1 աղյուսակի տվյալներից, հետազոտված կանանց խմբերի միջե վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ ԴԴՀ-ի հաճախության չի արձանագրվել: Ըստ ԴՁՑ-ի միջին գնահատականի հետազոտված կանանց ոչ մի խմբում չի դիտվել ԴԴՀ-ի ծանր աստիճան: Սակայն ԴԴՀ-ի թեթև աստիճան առավել հաճախ է դիտվել ՕԶ-ով կանանց խմբում (82,1%), իսկ առավել հազվադեպ` ՕՊ-ով կանանց խմբում (42,9%) (p‹0,01):Սիջին աստիճանի ծանրության ԴԴՀ առավել հաճախ արձանագրվել է ՕՊ-ով կանանց խմբում (57,1%) (p‹0,01) ի համեմատ ՕԶ-ով կանանց խմբի հետ): Ծանր աստիճանի ԴԴՀ -ի դիտվել կանանց ոչ մի խմբում: Նեյրո-վեգե- տատիվ ախտանիշները ԴԴՀ-ով ոսկրերի նորմալ հանքային խտությամբ (ՀԽ) կանանց խմբում միջինը գնահատվել են 19,4±1,5 բալ (աղյուսակ 2): Դրանք գնահատվել են թեթև և միջին աստիճանի 9 (56,3%) ե 6 (37,5%) կանանց մոտ համապատասխամաբար: Սիայն 6 ,2% կնոջ մոտ են նեյրո-վեգետատիվ խանգարումները գնահատվել ծանր աստիճանի:

 

Աղյուսակ 2. ԴԴՀ-ի աոանձին խմբերի ախտանիշների հաճախությունն ու բնութագիրը հետազոտված կանանց խմբերում

Խմբերը

Նեյրո- վեգետատիվ ախտանիշների հաճախությունն ըստ ծանրության աստիճանի (%)

էնդոկրին փոխանակային ախտանիշների հաճախությունն ըստ ծանրության աստիճանի (%)

Հոգե-հուզական ախտանիշների հաճախությունն ըստ ծանրության աստիճանի (%)

ԴՁՑ (M±m)

թեթև

միջին

ծանր

թեթե

միջին

ծանր

թեթև

միջին

ծանր

նեյրո-

վեգետատիվ

ախտա-

նիշներ

էնդոկրին

փոխանա­

կային

ախտա

նիշներ

հոգե-

հուզական

ախտա-

նիշներ

Նորմա1 ՈՀԽ

56,3

37,5

6,2

81,2

18,8

-

56,3

43,7

-

19,4±1,5

5,7±0,7

7,9±0,8

Օստեոպենիա

42,9

35,7

21,4

92,9

7,1

-

35,7

64,3

-

21,6±1,9

5,1±0,4

8,1±0,8

Օստեոպորոզ

69,6

30,4

-

82,6

21,4

7,1

60,9

39,1

-

17,6±0,8

5,3±0,6

6,9±0,4

 

Նեյրո-վեգետատիվ խանգարումները ՕՊ-ով ե ԴԴՀ-ով կանանց խմբում գնահատվել են միջինը 21,6±1,9 բալ (աղյուսակ 2): 6 կանանց մոտ (42,9%) արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև և 5-ի մոտ` (35,7%) միջին աստիճանը: 21,4% կանանց մոտ արձանագրվել են ծանր աստիճանի (գերազանցող 35 բալ) նեյրո-վեգետատիվ խանգարումներ: ՕԶ-ով կանանց խմբում նեյրո-վե-գետատիվ խանգարումները միջինը գնահատվել են 17,6±0,8 բալ: Վերը նշված խանգարումները գնահատվել են թեթե աստիճանի 16 կանանց (69,6%) ե միջին աստիճան` 7-ի մոտ (30,4%): Ստացված արդյունքները վկայում են, որ նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթե ե միջին աստիճանի հաճախությունը վիճակագրորեն հավաստի չեն տարբերվում հե-տազոտված կանանց խմբերում: Սակայն, եթե թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումները առավել հաճախ են դիտվել ՕԶ-ով կանանց խմբում, ապա ծանր աստիճանի խանգարումները` ՕՊ-ով կանանց մոտ: Նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանր աստիճանը վիճակագրորեն հավաստի առավել հաճախ է արձանագրվել ՕՊ-ով կանանց խմբում (p‹0,001):ՕԶ-ով կանանց խմբում չեն դիտվել ծանր աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումներ:

 

էնդոկրին-փոխանակային խանգարումները միջինը գնահատվել են 5,7±0,7 բալ ոսկրերի նորմալ ՀԽ կանանց խմբում: Ընդ որում վերոհիշյալ խանգարումների դրսեորման աստիճանը եղել է թեթե աստիճանի (1-ից 7 բալ) կանանց գերակշռող մեծամասնության մոտ (13-81,2%): Սիայն 18,8% կանանց մոտ են դիտվել միջին աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ: ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով ե ոչ մի կնոջ մոտ էնդոկրին-փոխանակային խանգարումները չեն եղել ծանր աստիճանի (գերազանցող 14 բալ): էնղոկրին-փոխանակային խանգարումները ՕՊ-ով ե ԴԴՀ-ով կանանց գերակշռող մեծամասնության մոտ (13-92,9%) գնահատվել են թեթե ե միայն 7,1% մոտ միջին աստիճանի: Միջինը այն գնահատվել է 5,1±0,4 բալ: էնղոկրին-փոխանակային խանգարումները ՕԶ-ով ե ԴԴՀ-ով կանանց խմբում միջինը գնահատվել են 5,3±0,6 բալ: Դրանք համապատասխանել են էնղոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանին 19 (82,6%), միջին աստիճանին 3 (13%) ղեպքերում: Միայն 4,3% ղեպքերում են ղիտվել ծանր աստիճանի էնղոկրին- փոխանակային խանգարումներ:

 

Ստացված արղյունքները վկայում են, որ էնղոկրին-փոխանակային խանգարումներ ղիտվում են հետազոտված կանանց բոլոր խմբերում: Վիճա-կագրորեն հավաստի տարբերություն ըստ էնղոկ- րին-փոխանակային խանգարումների թեթե ե միջին աստիճանի հաճախության հետազոտված կանանց խմբերում չեն ղիտվում: էնղոկրին-փոխանակային խանգարումների միջին աստիճանը առավել հաճախ է ղիտվել ՈՀԽ նորմալ մեծություններով կանանց խմբում (18,8%). 2,6 անգամ ավել քան ՕՊ-ով (7,1%) ե 1,4 անգամ ավել քան ՕԶ-ով կանանց խմբում (13%): էնղոկրին-փոխանակային խանգարումների միջին աստիճանը առավել հաճախ է արձանագրվել ոսկրերի նորմալ հանքային խտությամբ կանանց խմբում, իսկ ծանր աստիճանի էնղոկրին-փոխանակային խանգարումներ ղիտվել են միայն ՕԶ-ով կանանց մոտ (p‹0,001):Հոգե-հուզական խանգարումներ ղիտվել են հետազոտված կանանց երեք խմբերում: Առաջին խմբի կանանց մոտ միջինը ղրանք գնահատվել են 7,9±0,8 բալ` համապատասխանելով թեթե աստիճանին 9 (56,3%) կնոջ ե միջին աստիճանին` 7-ի մոտ (43,7%): Հոգե-հուզական խանգարումները ՕՊ-ով ե ԴԴՀ-ով կանանց խմբում միջինը գնահատվել են 8,1±0,8 բալ: 5 կնոջ (35,7%) մոտ այն համապատասխանել է թեթե ե մնացած 9-ի մոտ` (64,3%) միջին աստիճանին: Հոգե-հուզական խանգարումները ՕԶ-ով ե ԴԴՀ-ով կանանց մոտ միջինը գնահատվել են 6,9±0,4 բալ: Թեթե աստիճանի հոգե-հուզական խանգարումներ արձանագրվել են 14 (60,9%) և միջին աստիճանի` 9 (30,1%) կնոջ մոտ (աղյուսակ 2): Հետազոտված կանանց երեք խմբերում չեն արձանագրվել ծանր աստիճանի հոգե-հուզական խանգարումներ: Ստացված արղյունքները վկայում են, որ հոգե-հուզական խանգարումների թեթե աստիճան առավել հաճախ է արձանագրվել ՕԶ-ով կանանց խմբում, իսկ միջին աստիճանը` ՕՊ- ով կանանց մոտ:

 

Ըստ գրականության տվյալների կանանց 56% մոտ ԴԴՀ-ն տեում է մինչե 5 տարի, իսկ 26-40%- ի մոտ` 15 ե ավել տարի [5]: Մյուս կողմից, հայտնի է որ ոսկրային հյուսվածքի հիմնական կորուստը ղիտվում է ղաշտանաղաղարի առաջին հինգ տարիների ընթացքում` կազմելով 1-5% ամեն տարի [11,12]: Դաշտանաղաղարի առաջին հինգ տարիներից հետո ոսկրային հյուսվածքի կորուստը շարունակվում է, սակայն ավելի ցածր տեմպերով: Հաշվի առնելով վերը նշվածը մեր կողմից վերլուծվել են նաե ԴԴՀ-ի կլինիկական ղրսեորման առանձնահատկությունները հետազոտված կանանց երեք խմբերում` ըստ ղաշտանաղաղարի տեողութ- յան (մինչե 5 տարի ե 5 տարուց ավել): Ստացված տվյալները ներկա- ացված են թիվ 3, 4 ե 5աղ-ուսակ- ներում: Պարզվել է, որ ԴԴ-ի տեողության մեծացմանը զուգահեռ ՈՀԽ նորմալ մեծությամբ կանանց մոտ նվազում է ԴԴՀ-ի հաճախությունը: Այսպես, եթե ԴԴ -ի մինչե 5 տարի (5տ) տեողությ ան ղեպքում ԴԴՀ արձանագրվում է առաջին խմբի կանանց գերակշռող մեծամասնության մոտ (62,5%), ապա ԴԴ-ի 5տ ավել տեողության ղեպքում` 37,5% մոտ (աղյուսակ 3): Ոսկրերի ցածր հանքային խտությամբ (երկորղ ե երրորղ խմբեր) կանանց մոտ պատկերը հակառակն է: Այսպես, եթե ԴԴՀ-ի հաճախությունը ԴԴ-ի մինչե 5 տարվա տեողությամբ ՕՊ-ով ե ՕԶ-ով կանանց խմբերում կազմել է 28,6% ու 21,7%, ապա ԴԴ -ի 5 տարուց ավել տեողության ղեպքում` 71,4% ե 78,3% համապատասխանաբար (p‹0,001):Փաստորեն ԴԴ- ի մինչև 5տ տեողության դեպքում ԴԴՀ վիճակագրորեն հավաստի ավելի հաճախ է հանդիպում ՈՀԽ-ի նորմալ մեծություններով կանանց մոտ, իսկ ԴԴ-ի 5տ ավել տեողության ղեպքում` ՕՊ-ով ե ՕԶ-ով կանանց խմբերում (բ ‹0,01):

 

Աղյուսակ 3. ԴԴՀ-ի հաճախությունն ու ԴՁՑ-ի միջին ցուցանիշները հետազոտված կանանց խմբերում ըստ դաշտանադադարի տևողության

Խմբերը

ԴԴՀ-ի

հաճախությունը

(%)

ԴՁՑ (M±m)

ԴԴ տեոոութւուեը

ԴԴ տեողութւունը

մինչև 5 տարի

5

տարուց

ավել

մինչև 5 տարի

5

տարուց

ավել

ՆորմալՈՀԽ

62,5

37,5

32,6 ± 2,6

33,7 ± 4,7

Օսաեոաեեիա

28,6

71,4

31,8 ± 6,1

36,1 ± 2,9

Օսաեոաորոօ

21,7

78,3

28 ± 2,0

30,1 ± 1,5

 

Ինչպես երեում է թիվ 3 ե 4 աղյուսակների տվյալներից, ԴՁՑ-ի միջին ցուցանիշների մեծություն-ների վիճակագրորեն հավաստի տարբերություն րստ ԴԴ-ի տեողության հետազոտված կանանց խմբերում

 

Աղյուսակ 4. Աոանձին խմբերի ախտանիշների ԴՁՑ-ի միջին ցուցանիշները հետազոտված կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության

Խմբերը

Նեյր^-վեգետատիվ

ախտանիշներ ԴՁՑ (M±m)

էնդոկրին փոխանակային ախտանիշներ ԴՁՑ (M±m)

Հոգե-հուզական ախտանիշներ ԴՁՑ (M±m)

ԴԴ տեողութաւնը

ԴԴ տեողութաւնը

ԴԴ տեողութաւնը

մինչև 5 տարի

5 տարուց ավել

մինչև 5 տարի

տարուց ավել

մինչև 5 տարի

տարուց ավել

Նորմալ ՈՀԽ

19,3 ± 2,0

19,5 ± 1,3

5,9 ± 0,8

5,3 ± 1,3

7,4 ± 0,9

8,8 ± 1,3

Օստեոպենիա

19,5 ± 4,3

22,4 ± 2,3

5,0 ± 0,7

5,2 ± 0,6

7,3 ± 2,1

8,5 ± 0,8

Օստեոպորոօ

17,4 ± 2,2

17,7 ± 0,9

4,4 ±0,4

5,5 ± 0,8

6,2 ± 1,2

7,1 ± 0,4

 

չեն դիտվել: Նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական խանգարումների ԴՁՑ-ի միջին ցուցանիշները ևս վիճակագրորեն հավաստի չեն տարբերվել ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով, ՕՊ- ով ե ՕԶ-ով կանանց խմբերում րստ ԴԴ-ի տեողության (աղյուսակ 4):

 

Կապված ԴԴ-ի տեողության հետ, դիտվել են ԴԴՀ-ի ինչպես առանձին խմբերի ախտանիշների հաճախության, այնպես էլ դրանց ծանրության աստիճանի փոփոխություններ (աղյուսակ 5): Այսպես, եթե ՈՀԽ-ն նորմալ ցուցանիշներով ԴԴ-ի մինչե 5 տարի տեողությամբ կանանց խմբում արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանրության երեք աստիճաններն էլ (թեթե` 60%, միջին` 30% ե ծանր` 10% դեպքերում), ապա ԴԴ - ի 5 տարուց ավել տեողությամբ դեպքում միայն թեթե ե միջին ծանրության նեյրո-վեգետատիվ խանգարումներ նույն հաճախությամբ (50%): ՕՊ-ով կանանց խմբում պատկերր հետեյալն է. ԴԴ-ի մինչե 5 տարի տեողությամբ կանանց խմբում գերակշռում են են թեթե աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումներ (75%), իսկ ծանր աստիճանի խանգարումներ դիտվում են դեպքերի 25%-ում: Դաշտանադադարի 5 տարուց ավել տեողության դեպքում ՕՊ-ով կանանց մոտ արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանրության բոլոր երեք աստիճանները` թեթե, միջին ե ծանր 30%, 50%, 20% դեպքերում համապատասխանաբար: Փաստորեն ԴԴ-ի տեողության մեծացմանր զուգահեռ ՕՊ-ով կանանց մոտ նվազում է թեթե աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումների հաճախությունր ե մեծանում միջին աստիճանինր: ՕԶ-ով կանանց խմբում ԴԴ-ի մինչե 5 տարվա տեողության դեպքում գերակշռում է նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթե աստի- ճանր (80%): Միջին աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումներր այս խմբի կանանց մոտ դիտվում են միայն 20% դեպքերում: Սակայն ԴԴ- ի 5 տարուց ավելի տեողության դեպքում նվազում է նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթե աստիճանի հաճախությունր` հասնելով 66,7% ե մեծանում միջին աստիճանի խանգարումների հաճախությունր` կազմելով 33,3%: ՈՀԽ նորմալ ցուցանիշներով կանանց խմբում ԴԴ-ի մինչե 5 տարվա տեողության դեպքում էնդոկրին-փոխանակային խանգարումներր հիմնականում (80%) դրսեորվել են թեթե աստիճանի ձեով: Դեպքերի 20% դիտվել են այդ խանգարումների միջին աստիճանի դրսեորումներ: Վիճակագրորեն հավաստի տարբերություն րստ էնդոկրին-փոխանակային խանգարումների դրսեորման հաճախության ե աստիճանի ԴԴ-ի մինչե 5տ ու 5տ ավելի տեողութ- յան դեպ քում ա ռա ջին խմբի կանանց մոտ չեն արձանագրվել:

 

Ոսկրերի ցածր հանքային խտությամբ բոլոր կա-նանց մոտ (ՕՊ-ով ե ՕԶ-ով կանանց խմբերր) ԴԴ-ի մինչե 5 տարվա տեողության դեպքում արձանագրվել են միայն թեթե աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ (աղյուսակ 5): ԴԴ-ի 5 տարուց ավել տեողության դեպքում պատկերր փոխվում է: Այսպես, ՕՊ-ով կանանց մոտ նվազում է էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթե աստիճանի հաճախությունր' հասնելով 90%, իսկ կանանց 10% մոտ արդեն դիտվում են միջին ծանրության էնդոկ- րին-փոխանակային խանգարումներ: ՕԶ-ով կանանց մոտ ես նվազում է էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանի հաճախությունր 100 %-ից հասնելով 72,2% ԴԴ-ի 5 տարուց ավել տեողությամբ կանանց մոտ: Սիաժամանակ ԴԴ-ի տեողության մեծացմանր զուգահեռ ի հայտ են գալիս միջին (5,6%) և հատկապես ծանր աստիճանի խանգարումներ (22,2%) (p‹0,001): Ստացված արդյունքները վկայում են, որ ԴԴ-ի տեողության մեծացմանր ե ոսկրերի հանքային խտության նվազմանր զուգահեռ դիտվում է էնդոկրին-փոխանակային խանգարումների դրսեորման աստիճանի խորացում. նվազում է այդ խանգարումների թեթե աստիճանի հաճախությունր ե մեծանում միջին ե ծանր աստիճանի հաճախությունը (p‹0,001): Թեթև և միջին աստիճանի հոգե-հուզական խանգարումներ դիտվել են առաջին խմբի և ԴԴ -ի մինչե 5 տարի տեողությամբ կանանց մոտ 60% ե 40% դեպքերում համապատասխանաբար (աղյուսակ 5): ԴԴ-ի 5 տարուց ավել տեողությամբ ե ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով կանանց մոտ թեթե ե միջին աստիճանի հոգե-հուզական խանգարումներ արձանագրվել են 50% ե 33,3% դեպքերում համապատասխանաբար: Սիաժամանակ նրանց 16,7%-ի մոտ արձանագրվել են ծանր աստիճանի հոգե-հուզական խանգարումներ (p‹0,001): ԴԴ-ի մինչե 5 տարվա տեողության դեպքում ՕՊ-ով կանանց մոտ դիտվել են թեթև և միջին աստիճանի հոգե-հուզական խանգարումներ նույն հաճախությամբ (50%):

 

Սակայն ԴԴ-ի 5 տարուց ավել տեողության դեպքում նվազում է այդ խանգարումների թեթև աստիճանի հաճախությունր` հասնելով 30% ե, հա- կառակր, մեծանում միջին աստիճանի ծանրության խանգարումների հաճախությունր` հասնելով 70%: ՕԶ-ով կանանց խմբում հոգե-հուզական խանգարումներ պատկերր գրեթե չի փոխվում ԴԴ-ի տեողության փոփոխմանր զուգահեռ: Այսպես, ԴԴ-ի մինչե 5տ ե 5տ ավել տեողությանդեպքում ՕԶ-ով կանանց խմբում դիտվում են հոգե-հուզական խանգարումների թեթև և միջին ծանրության դրսեորումներ 60%, 40% ե 61,1%, 38,9% համապատասխանաբար: Ստացված արդյունքներր վկայում են, որ ԴԴ-ի տեողությա- նր զուգահեռ, ի տարբերություն նեյրո-վեգետատիվ ե էնդոկրին-փոխանակային խանգարումների, հոգե- հուզական խանգարումների ծանրության աստիճանի փոփոխություն դիտվում է ՈՀԽ նորմալ ցուցանիշներով կանանց խմբում:

 

Ամփոփելով ստացված արդյունքներր կարելի է նշել, որ ԴԴՀ-ի առաջացման հաճախությունր կապված չէ ՈՀԽ-ի մեծության հետ: Սակայն դիտվում է ԴԴՀ-ի դրսեորման աստիճանի ե ախտանիշների բնույթի փոփոխություն` կապված ՈՀԽ-ի մեծությունների հետ.

 

նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթե աստիճանր առավել հաճախ է դիտվում ՕԶ-ով կանանց խմբում,ԴԴ-ի տեողության մեծացմանր ե ՈՀԽ-ն նվազմանը

 

Աղյուսակ 5. ԴԴՀ-ի առանձին խմբերի ախտանիշների հաճախությունը հետազոտված կանանց խմբերում

ըստ ԴԴ-ի տևողության

 

Նեյրո-վեգետատիվ

ախտանիշներ

(%)

էնդոկրին-փոխանակային

ախտանիշներ

(%)

Հոգե-հուզական

ախտանիշներ

(%)

ԴԴ-ի

տեոդութւունը

ԴԴ-ի

տեոդութւունը

ԴԴ-ի

տեաութւունը

մինչև

5 տարի

տարուց

ավել

մինչև

5 տարի

5 տարուց ավել

մինչև

5 տարի

տարուց

ավել

թե

թև

մի

ջին

ծանր

թե-

թև

մի-

ջին

ծանր

թե-

թև

մի-

ջին

ծանր

թե-

թև

մի-

ջին

ծանր

թե-

թև

մի-

ջին

ծանր

թե-

թև

մի-

ջին

ծանր

Նորմալ

ՈՀԽ

60

30

10

50

50

-

80

20

-

83,3

16,7

-

60

40

-

50

33,3

16,7

Օստեո֊

պենիա

75

-

25

30

50

20

100

-

-

90

10

-

50

50

-

30

70

-

Օստեո֊

պորոզ

80

20

-

66,7

33,3

-

100

-

-

72,2

5,6

22,2

60

40

-

61,1

38,9

-

 

զուգահեռ արձանագրվում են էնդոկրին-փոխանակային խանգարումների խորացում,դիտվում է հոգե-հուզական խանգարումների խորացում ԴԴ-ի տեողության մեծացմանր զուգահեռ ՈՀԽ նորմալ մեծություններով կանանց մոտ:

 

ԴԴ-ի ժամանակ ձվարանների ֆունկցիայի մարմանր զուգահեռ վրա է հասնում էստրոգենային անբավարարություն: Ապացուցված է, որ էստրոգենային ռեցեպտորներր առկա են բազմաթիվ օրգաններում ե համակարգերում [12]: Այդ իսկ պատճառով էստրոգենային անբավարարությունր առաջ է բերում խանգարումներ կենտրոնական, վեգետատիվ նյարդային, սիրտ-անոթային, միզա-սեռական հա-մակարգերում, ինչպես նաե ոսկրային հյուսվածքում [5,6,7,8,9]: Քանի որ ախտաբանական դաշտանա-դադարի ժամանակ առաջանում են խանգարումներ տարրեր օրգան-համակարգերում, ապա ԴԴ-ի շրջա-նում կանանց վարումր իր մեջ րնդգրկում է հարցերի ավելի մեծ շարան, քան միայն ԴԴՀ-ի րուժումր: Հետնարար, ԴԴՀ-ով տառապող ցանկացած կնոջ ցուցված է համալիր հետազոտություն ն հարակից մասնագետների խորհրդատվություն` կանխելու ն ժամանակին հայտնարերելու ԴԴ-ի շրջանում ի հայտ եկող հիվանդություններր, այդ թվում նան ՕԶ-ր, դրանով իսկ նվազեցնելով կանանց հիվանդացությունը, հաշմանդամությունր ն մահացությունր: Ստացված արդյունքներր թույլ են տալիս առաջարկել ԴԴՀ -ով րոլոր կանանց ոսկրային հյուսվածքի վիճակի գնահատում` ոսկրային փոխանակության խանգարման դրսնորումների րացակայության դեպքում անգամ:

  

Գրականության ցանկ

 

  1. Հարությունյան Ա.Մ., Սանիտարական վիճակագրություն: Ուսում. ձեռնարկ, Երևան, 2000, 84 էջ:
  2. Ельчанов Д.В. и соавт. Клин. лаб. диагностика, 2009,10.с.21-24.
  3. Камилова М.Я. Доклады АН Республики Таджикистан, 2010, 53, 10 Гинекология. с.807-811.
  4. Руководство по эндокринной гинекологии. Под ред.Е.М. Вихляевой. М.: Мед. инф. агенство, 1997. 768с.
  5. Серов В. Н. и соавт. Гинекологическая эндокринология. М.: МЕДпресс-информ, 2004. 528 с.
  6. Сметник В.П. Consilium Medicum,2010, 6, с.13-16.
  7. Сметник В.П. Consilium Medicum, 2007, 6. с.65-67
  8. Сметник В.П, Ильина Л.М. Проблемы репродукции, 2008, 2, с.80-87.
  9. Сметник В.П, Ильина Л.М. Consilium Medicum, 2007, 6. с.60-64.
  10. Ширяев О.Ю. и соавт. Прикладные информационные аспекты медицины, 2007,10, с.55-63.
  11. Cummings SR, Melton LJ. Lancet. 2002 May 18; 359(9319): p.1761-1767.
  12. Rosen C.J. et al., Aging skeleton, Academic press, USA, 1999, 642 p.

  

Հեղինակ. Ա.Վ.Աբրահամյան, Կ.Կ.Առուստամյան, Ա.Թ.Թումասյան, Վ.Վ.Բակունց, Շ.Վ.Մաթևոսյան «Գ.Նարեկացի » ԲԿ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Երևան, ՀՀ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը սքրինինգթեստերի օգնությամբ

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակր չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Անդաստակային ապարատի ախտորոշում արյան կենսաքիմիական Հետազոտման, նիստագմի տվյալների և կենսամեխանիկական Մոդելավորման արդյունքների համադրման միջոցով

Ներածություն: Առողջ մարդու օրգանիզմը գտնվում է կենսաբանորեն հավասարակշռված վիճակում: Այդ հավասարակշռությունը խախտվում է որոշակի պաթոլոգիական գործընթացների ժամանակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ